Գահերի խաղ (3-րդ եթերաշրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գահերի խաղ (այլ կիրառումներ)
Գահերի խաղ (3-րդ եթերաշրջան)
ՍերիալԳահերի խաղ
Ժանրվեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ՀիմքԹրերի մրրիկ
Լեզուանգլերեն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Սերիաների քանակ10
Ցուցադրում
ՀեռուստաալիքHBO
Եթերաշրջաններ
← Նախորդ
Գահերի խաղը (2-րդ եթերաշրջան)
Հաջորդ →
Գահերի խաղը (4-րդ եթերաշրջան)

Ֆենտեզի և դրամա ժանրերի «Գահերի խաղ» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի շնորհանդեսը կայացել է «HBO» հեռուստաալիքի եթերում 2013 թվականի մարտի 31-ին, իսկ վերջին սերիան թողարկվել է 2013 թվական հունիսի 9-ին[1]։ Այն հարմարեցված է Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Թրերի մրրիկ» վեպի սցենարին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթելով Ստանիս Բարաթեոնին՝ Լանիստերները շարունակում են կառավարել Երկաթե գահը։ Նրանց սպառնում են Թիրելները, ովքեր այս խաղում մեծ դեր ունեն։ Թիրիոն Լանիստերը՝ զրկվելով իր իշխանությունից, զգում է, որ հայրը չի գնահատում այն, ինչ ինքն արել էր իրենց տոհմի համար։ Դրանից բացի, Ջեյմի Լանիստերը շարունակում է ճանապարհը դեպի տուն և սկսում է ավելի շատ շփվել իր ուղեկից՝ Բրիեն Թարթի հետ։

Սթարքները սկսում են պարտվել պատերազմում։ Նրանք կորցնում են լորդ Ոուլդեր Ֆրեյի հովանավորությունը, երբ Ռոբ Սթարքը դրժում է իր խոստումը՝ ամուսնանալով Թալիսա Մեյգերի հետ, իսկ Ռոբի զորքից շատերը սկսում են չվստահել իրենց թագավորին։ Նրա հարաբերությունները մոր հետ սառչում են այն բանից հետո, երբ մայրը ազատում է Ջեյմի Լանիստերին։ Չնայած տարաձայնություններին, հոր և երկու եղբայրների մահվան լուրը մոտեցնում է մորը և զավակին։ Բայց իրականում Բրանը և Ռիկոնը ողջ են և շարունակում են իրենց ճանապարհը դեպի հյուսիս իրենց նոր համախոհների՝ եղբայր և քույր Ռիդերի հետ։ Այդ Թեոն Գրեյջոյն էր կազմակերպել տղաների մահը, որպեսզի չկորցնի իր մարդկանց վստահությունը։ Այժմ նրան տանջում են անհայտ մարդիկ։ Այդ ընթացքում հայտնվում է խորհրդավոր տղա, ով պնդում է, թե ուղարկված է Թեոնի քրոջ կողմից և ծրագրավորում է ազատել նրան։ Արյա Սթարքը իր տուն վերադառնալու ճանապարհին ծանոթանում է Եղբայրության ջոկատի և Սանդոր Քլեգեյնի հետ։ Սանսա Սթարքը մնում է Թագավորական կալվածքներում՝ Լանիստերների գերուհու կարգավիճակով, սակայն Թիրելները և Պետիր Բեյլիշը նրան առաջարկում են փախչել։

Դրագոնսթոունում Ստանիս Բարաթեոնի խորհրդատուին՝ սըր Դավոս Սիվորթին գցում են բանտախուց, քանի որ փորձել էր սպանել Մելիսանդրային, ով մինչ հիմա հավատում է, թե իր աստվածը՝ Լույսի տիրակալը Ստանիսին պատերազմում առավելություն է տալու։

Պատնեշից այն կողմ Ջոն Սնոուն միանում է վայրի հետախույզների բանակին՝ գաղտնի մտադրություններով։ Նա չի կարողանում պահել իր գիշերային պահակազոր կետին տված խոստումը և հարաբերությունների մեջ է մտնում վայրենի Իգրիթի հետ, իսկ հետո նրա առջև ընտրություն է դրվում Իգրիթի և գիշերային պահակազոր կետի միջև։

Նեղ ծովից այն կողմ՝ Աստապորում, Դեներիս Թարգարիենը շարունակում է իր ճանապարհը, որպեսզի վերադարձնի յոթ թագավորությունները։ Նրա մոտ է գալիս Թագավորական կալվածքներում ծառայած Բարիստան Սելմին, սակայն Դեներիսի խորհրդատուն դեռ մնում է Ջորահ Մորմոնտը։ Դեներիսը որոշում է գնել Կատարյալների բանակը, որտեղ դաժան կերպով վարժեցված զինվորներ են։ Նրանք գտնվում են դաժան տիրակալի հսկողության տակ, ում օգնականն է խելացի և նուրբ թարգմանչուհի Միսանդեյը։

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Ռեժիսոր Սցենարիստ Թողարկումը ԱՄՆում
Վալար Դոհաերիս (անգլ.՝ Valar Dohaeris) Դենիել Մինահան Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2013 թվականի մարտի 31[3]
Սև թևեր, սև լուրեր (անգլ.՝ Dark Wings, Dark Words) Դենիել Մինահան Վանեսա Թեյլոր 2013 թվականի ապրիլի 7[4]
Տառապանքների ճանապարհին (անգլ.՝ Walk of Punishment) Դեյվիդ Բենիոֆ Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2013 թվականի ապրիլի 14[5]
Այժմ նրա ծառայությունն ավարտված է (անգլ.՝ And Now His Watch is Ended) Ալեքս Գրեյվս Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2013 թվականի ապրիլի 21[6]
Համբույր կրակից (անգլ.՝ Kissed by Fire) Ալեքս Գրեյվս Բրայան Կոգման 2013 թվականի ապրիլի 28[7]
Վերելք (անգլ.՝ The Climb) Ալիկ Սախարով Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2013 թվականի մայիսի 5[8]
Արջը և հիասքանչ կույսը (անգլ.՝ The Bear and the Maiden Fair) Միշել Մաքլարեն Ջորջ Մարտին 2013 թվականի մայիսի 12[9]
Փոքր որդիները (անգլ.՝ Second Sons) Միշել Մաքլարեն Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2013 թվականի մայիսի 19[10]
Կաստամիրի տիրակալությունը (անգլ.՝ The Rains of Castamere) Դեյվիդ Նաթեր Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2013 թվականի հունիսի 2[11]
Մայր (անգլ.՝ Mhysa) Դեյվիդ Նաթեր Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2013 թվականի հունիսի 9[12]

Առաջին սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավոր հյուսիսում գիշերային պահակազորի ռազմիկները Ջիոր Մորմոնտի գլխավորությամբ Սպիտակ Հրեշների հետ կռվից հետո հետ են քաշվում հարավ` Պատնեշի մոտ։ Այդ ժամանակ Ջոն Սնոուն ընկնում է վայրի հետախույզների ճամբար և ծանոթանում է նրանց առաջնորդի` Մանսոմ Նալյոտչիկի և Տորմունդի հետ։ Թագավորական Կալվածքներում Լանիստերները և Թիրելները տոնում են հաղթանակը։ Թիրիոն Լանիստերը պահանջում է հորից օրենքով իրենց պատկանող հողերը որպես խրախուսում կռվին մասնակցելու համար, սակայն մերժվում է։ Մարջերի Թիրելը այցելում է որբանոց, որտեղ զոհված զինվորների երեխաների հետ զրույց է ունենում. ավելի ուշ Ջոֆրին և թագուհի Սերսինը նրա և եղբոր հետ ընթրում են։ Պետիր Բեյլիշը խոստանում է Սանսա Սթարքին նրան տուն հասցնել։ Դավոս Սիվորտը փրկվել է կռվում և Սալադոր Սաանի նավով վերադառնում է իր թագավորի մոտ, որպեսզի սպանի Մելիսանդրային, սակայն Ստանիսի հրամանով նրան ձերբակալում և բանտարկում են։ Ռոբ Սթարքը գնում է Լանիստերների կողմից լքված Հարենհոլ, որտեղ Թալիսան հանդիպում է մեյստգեր Կվիբերնին։ Արևելքում Դեներիս Թարգարիենը և նրա մարդիկ այցելում են Աստապոր քաղաքը, որպեսզի գնեն ստրուկ-զինվորների։ Վարձու փոքրիկ աղջիկը` Կվարտայի իշխանի կողմից վարձված, փորձում է սպանել Դեներիսին, սակայն նրան անսպասելի փրկում է սըր Բարիստան Սելմին։

Երկրորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսի անտառներում Բրան Սթարքը հանդիպում է նոր դաշնակիցների՝ եղբայր Ժոյենին և քույր Միրա Ռիդին։ Օշան տրամադրված է նրանց դեմ, սակայն Ժոյենը ինչ-որ բան գիտի Բրանի տեսած երեքաչքանի ագռավների մասին։ Հարենհոլում նորություն է գալիս Վինտերֆելի դղյակի այրման և Քեյթիլինի հոր մահվան` Ռիվերանի լորդ Հոստեր Տալիի մասին։ Թագավորական կալվածքներում Մարգերի Թիրելը և իր տատիկ Օլենա Թիրելը հարցուփորձ են անում Սանսա Սթարքին թագավոր Ջոֆրիի մասին, իսկ Ջոֆրին զրուցում է իր մոր հետ Մարգերիի մասին։ Մարգերին փորձում է շփվել իր ապագա ամուսնու` Ջոֆրիի հետ։ Ռոբի զորքը շարժվում է դեպի Ռիվերան` Հոստեր Տալիի թաղմանը մասնակցելու համար; Ռիկարդ Կարսթարկը դժգոհ է պատերազմի դրությունից, Քեյթիլինը պատմում է Թալիսային իր մայրանալու մասին։ Թեոն Գրեյջոյը ուշքի է գալիս մութ բանտում, որտեղ նրան հարցեր են տալիս և տանջում, սակայն մի տղա` հատակ մաքրող, խոստանում է օգնել նրան։ Անտառներում Արյա Սթարքը, Ջենդրին և Գիրուկ տղան հանդիպում են պարտիզանների Եղբայրությունից։ Եղբայրությունը գերի է վերցնում Սանդորա Քլեգեյնին, իսկ վերջինս ճանաչում է Արյային։ Ջեյմի Լանիստերը և Բրիեն Թարթը շարունակում են իրենց ճանապարհոը։ Ջեյմիին հաջողվում է խլել Բրիենից սուրը և կռվի մեջ մտնել, սակայն կռվի ժամանակ նրանց գտնում են հյուսիսցիները և գերի են վերցնում։

Երրորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվերանում Հոստեր Տալիի թաղումն է։ Քեյթիլինի եղբայր Էդմարը արդարանում է Ռոբի մոտ նրա համար, որ Լանիստերների գերդաստանից երկու հոգու անօգուտ գերի է վերցրել։ Թալիսան այցելում է նրանց։ Թագավորական կալվածքներում Փոքր Խորհրդի ժողովն է. Ճկույթը հեռանում է մայրաքաղաքից, որպեսզի հանդիպի Լիզա Արենի հետ, իսկ նրա փոխարեն գանձակի վարպետ նշանակում են Թիրիոն Լանիստերին։ Թիրիոնը անցնում է իր նոր աշխատանքին և մի քանի մարմնավաճառների օգնությամբ փորձում է շնորհակալություն հայտնել Պոդրիկ Պեյնին՝ իրեն կռվի դաշտում փրկելու համար։ Պատնեշից այն կողմ վայրի-հետախույզները հայտնաբերում են Առաջին Մարդկանց հետքերը և Մանսը հրամայում է Տորմունդին՝ վարգ Արելին, Ջոն Սնոուին և Իգրիթին վերցնել իրենց հետ հարավ` դեպի Պատնեշ։ Արյան և Ջենդրին բաժանվում են Գիրուկ տղայից (կամ Բոքոնից. այդպես էին նրան անվանում)։ Մելիսանդրան, անստեսելով Ստանիսի խոսքերը, հեռանում է Վիշապների Քարից։ Աստապորում Դեներիսը որոշում է գնել զինվորների, նրանց փոխարեն տալով իր ամենամեծ վիշապին։ Գաղտնի փրկիչը օգնում է Թեոնին հեռանալ դղյակից, իսկ հետո սպանում է Թեոնին առևանգողներին։ Լոկի ջոկատը Ջեյմիին և Բրիենին տանում է Հարենհոլ։ Ջեյմին փրկում է Բրեինին բռնաբարվելուց, սակայն փորձում է իր բախտը նույնպես. Լոկը հասկանում է որ Ջեյմին ստում է և կտրում է նրա ձեռքը։

Չորրորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոկան շարունակում է իր ճանապարհը, իսկ Բրիենը արդեն աջակցում է թուլացած ու հուսահատված Ջեյմիին։ Տորոսի ջոկատը հասնում է Բլրի քարանձավին` Եղբայրության գաղտնի թաքստոցը, որտեղ Արյան և Սանդոր Քլեգեյնը հանդիպում են Եղբայրության առաջնորդին` լորդ Բերիկ Դոնդարիոնին։ Սանդոր Քլեգեյնը մերժում է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները, բայց Արյան նրան հիշեցնոմ է մսագործի որդու՝ Միկիի սպանության մասին (տես Առաջին եթերաշրջանը)։ Վարիսը պատմում է Թիրիոնին այն մասին, թե ինչպես է դարձել ներքինի և ցույց է տալիս նրան սունդուկ, որի մեջ բանտարկյալ կա։ Թագավորը և դղյակի մարդիկ նայում են Բեյելորի Մեծն Կողմնակցին, իսկ Մարգերիին հաջողվում է կախարդել Ջոֆրիին, ինչը բարկացնում է թագուհի Սերսիին։ Սերսին այցելում է հորը, Մարգերի Թիրելը շփվում է Սանսա Սթարքի հետ։ Ռոսը Վարիսին տեղեկացնում է լորդ Ճկույթի ծրագրերի մասին և Վարիսը պայման է կնքում Թիրելների հետ։ Հյուսիսում Թեոնի խորհրդավոր փրկիչը հավատացնելով, որ ամրոցում սպասում է իր քույրը, շփոթեցնելով Թեոնին` վերադարձնում է իր հին տեղը։ Պատնեշից այն կողմ սոված ռազմիկները կռվի են բռնվում Կրաստերի հետ։ Կռվի ժամանակ մահանում է ոչ միայն Կրաստերը, այլև լորդ-ղեկավարող Մորմոնտը։ Սեմը և Լիլին` երեխայի հետ, վազում են ուր որ պատահի։ Աստապորում Կրազնիս մո Նակլոզը տալիս է իր զինվորներին Դեներիսին վիշապի փոխարեն, սակայն Դեներիսը իր վիշապի շնորհիվ սպանում է նրան։ Նա ստրուկ-զինվորներին ազատում է և գրավված քաղաքից դուրս գալիս մեծ զորքի հետ։

Հինգերորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերի Դոնդարիոնը Սանդորա Քլեգեյնին փորձության է դնում։ Քլեգեյնը սպանում է Բերիկին, սակայն Թորոսը Այլ Աշխարհից նրան վերադարձնում է։ Լոկի ջոկատը մեկնում է Հարենհոլ և Ջեյմիյին ու Բրիենին հանձնում է Ռուսե Բոլտոնին, ով գերիների հետ վարվում է ինչպես կվարվեին հյուրերի հետ։ Կվիբերնը Ջեյմիի վերքը բուժում է; ավելի ուշ Ջեյմին պատմում է Բրիենին, թե ինչպես և ինչու է սպանել Էյրիս Խելագարին։ Պատնեշից այն կողմ Ջոն Սնոուն վիճում է Օրելի հետ և Իգրիթի հետ սիրով է զբաղվում` խախտելով իր տված երդումը։ Ռիվերանում լորդ Ռիկարդ Կարստարկը սպանում է Լանիստերներին, ովքեր գերի են Ռոբ Սթարքի մոտ։ Վերջինս իր պարտքն է համարում նրան գլխատել։ Այն պատճառով, որ Կարստարկի զինվորները թողնում են Ռոբի բանակը, Ռոբը ստիպված որոշում է հաշտվել Ոուլդեր Ֆրեյի հետ։ Վիշապների Քարում Ստանիս Բարաթեոնը այցելում է իր ընտանիքին. կնոջը` Սելիս Ֆլորենտին և աղջկան` Շիրենին։ Դեներիսի բանակը շարժվում է դեպի հյուսիս; Ջորահ Մորմոնտը և Բարիստան Սելմին վիճում են, զինվորները իրենց շարքերից ընտրում են ղեկավարի Մոխրագույն Որդ անունով։ Թագավորական կալվածքներում Լորաս Թիրելը գերում է Օլիվարին` Ճկույթի գործակալին։ Թիրիոն Լանիստերը հանդիպում է Օլենա Թիրելի հետ և որոշում, որ Ջոֆրիի և Մարգերիի հարսանիքի ծախսերը նրանց ընտանիքները կկիսվեն։ Լորդ Տայվինը հայտարարում է Թիրիոնին և Սերսիին իր ծրագրի մասին, որով Սերսիը պետք է ամուսնանար Լորաս Թիրելի, իսկ Թիրիոնը` Սանսա Սթարքի հետ։

Վեցերորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատնեշից այն կողմ Սեմն ու Լիլին շարունակում են իրենց ճանապարհը Կախադրված անտառով։ Հյուսիսում Օշան և Միրան վիճում են, իսկ Ժոյենը պատմում է Բրանին երազների մասին, որտեղ նա տեսել է Ջոն Սնոուին։ Գետերի հողերում Տորոսի դաշնակից Էնգայը սովորեցնում է Արյային՝ ինչպես կրակել նետից։ Մելիսանդրան Ստանիսի զինվորների հետ հասնում է Եղբայրության թաքստոց և հաջող կերպով առաջարկում է Բերիկին և Թորոսին ոսկու փոխարեն հանձնել Ջենդրիին, ինչպես նաև գուշակություն է անում Արյայի մասին։ Հյուսիսում պարզվում է, որ Թեոն Գրեյջոյի գաղտնի փրկիչը իրականում հենց իրեն տանջող մարդկանց հրամանատարն է։ Ռիվերանում Ռոբը համաձայնության է գալիս Ոուլդեր Ֆրեյի որդիների հետ․ վերջիններիս հայրը կհամաձայնվի Ռոբի հետ համագործակցել միայն այն դեպքում, երբ Էդմուր Տալին կամուսնանա իր աղջիկներից մեկի հետ։ Ռուսե Բոլթոնը ճաշում է Ջեյմիի և Բրիենի հետ․ նա չի պատրաստվում Ջեյմիին հանձնել թագավոր Ռոբին, փոխարենը մտադրված է ազատ արձակել նրան և ուղարկել Թագավորական կալվածքներ։ Թագավորական կալվածքներում լեդի Օլենան չի համաձայնվում ամուսնացնել Սերսիին Լորասի հետ, սակայն հանձնվում է, երբ Թայվինը նրան սպառնում է, որ Լորասին կուղարկի արքայական բանակ և իր տոհմը չի ունենա ժառանգ։ Թիրիոնը հայտնվում է Սանսային, ով երազում էր Լորասի մասին, որ իր ամուսինը կդառնա հենց ինքը՝ Թիրիոնը։

Ջոն Սնոուն, Տորմունդը և Իգրիթը բարձրանում են Պատնեշի գագաթը։

Յոթերորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսում վայրի հետախույզները գնում են դեպի Սև ամրոց․ Ջոն Սնոուի և Իգրիթի սիրավեպը շարունակվում է։ Ռիվերանում Թալիսան հայտնում է Ռոբին, որ հղի է։ Թագավորական կալվածքներում Սանսան և Մարգերին, իսկ հետո նաև Թիրիոնը և Բրոնը, քննարկում են գալիք ամուսնությունը։ Թայվինը հանդիպում է թագավոր Ջոֆրիի հետ։ Թագավորական կալվածքների ճանապարհին գետի մոտ Մելիսանդրան հայտնում է Ջենդրիին, որ նա Ռոբերտ Բարաթեոնի ապօրինածին որդին է։ Գետերի հողերում Արյան փախչում է Եղբայրությունից և ընկնում է Սանդոր Քլեգեյնի ձեռքը։ Դեներիսը և իր զինվորները հասնում են Յունկայ։ Յունկայի դեսպանությունը առաջարկում է Դեներիսին նավեր և ոսկիներ, սակայն նա առաջարկում է վերջնագիր։ Հյուսիսում երկու երիտասարդ և գեղեցիկ աղջիկներ հետևում են Թեոն Գրեյջոյին, մերկանում են, գերում նրան իրենց գեղեցկությամբ, սակայն նրանց հրաման տվողը հայտնվում է և սկսում է տանջել Թեոնին։ Բրանը և իր ընկերները շարժվում են Պատնեշի մոտ․ Օշան պատմում է իր կյանքից դեպքեր և հայտնում է, որ չի վստահում սև կախարդանքին, որին տիրապետում է Ժոյեն Ռիդան։ Ջեյմի Լանիստերը և Ռուսե Բոլտոնը լքում են Հարենհոլը․ առաջինը գնում է Թագավորական կալվածքներ, իսկ երկրորդը Ռոբի հորեղբոր՝ Էդմուր Թալիի հարսանիքին։ Այդ ժամանակ Հարենհոլի ղեկավարը պատանդ է վերցնում Բրիենին և զվարճության համար նրան փակում արջի հետ։ Ջեյմին վերադառնում է ամրոց և փրկում աղջկան՝ ցատկելով «մարտի» դաշտ։

Ութերորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդոր Քլեգեյնը և Արյան գնում են Կարմիր Ատամի ճանապարհով՝ ուղևորվելով Ֆրեյ երկվորյակների ամրոց, որտեղ պետք է գտնվեին Արյայի մայրը և եղբայրը։ Յունկայում Դեներիսը իր մոտ է կանչում է տեղի ղեկավարներին՝ Մերոյին, Պրենդալյային և Դաարիո Նահարիսին, որպեսզի համաձայնության գան, սակայն կապիտան Մերոն հրաժարվում է ծառայության անցնել Դեներիսի մոտ։ Իրենց ճամբարում երեք ղեկավարներով որոշում են, թե ով պետք է սպանի Դեներիսին։ Դաարիոն մտնում է Դեներիսի ճամբար և նրա առջև է գցում իր երկու ընկերների գլուխները՝ ասելով, որ ծառայության կանցնի Դեներիսի մոտ։ Վիշապների քարում Դավոսին այցելում է Շիրենը, ով փորձում է նրան կարդալ սովորեցնել, իսկ դրանից հետո Ստանիսը նրան ազատ է արձակում։ Մելիսանդրան գերում է Ջենդրիին և այդտեղ էլ կատարում է իր կախարդական հնարքները՝ վերցնելով նրանից արյուն։ Ստանիսի մոտ նա արյունը լցնում է կրակի մեջ՝ անվանելով մարդկանցանուններ, ովքեր պետք է մահանային․ Ռոբ Սթարք, Բեյլոն Գրեյջոյ և Ջոֆրի Բարաթեոն։ Թագավորական կալվածքներում Թիրիոնի և Սանսա Սթարքի հարսանիքն է։ Հարսանեկան խնջույքի ժամանակ Թիրիոնը ձևանում է հարբած և կռվի մեջ է մտնում Ջոֆրիի հետ․ արդյունքում նա և Սանսան քնում են տարբեր անկողինների մեջ։ Սեմը և Լիլին՝ նորածին երեխայի հետ գիշերում են լքված հյուղակում և Սեմին հաջողվում է սպանել Սպիտակ հրեշներից մեկին՝ խրելով նրա մեջքի մեջ Առաջին մարդկանց թողած դանակը, որը ասում են՝ վիշապից է պատրաստված։

Իններորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբը իր զորքի հետ հասնում է Երկվորյակների ամրոց, որտեղ Ոուլդեր Ֆրեյից ներողություն է խնդրում երդումը դրժելու համար։ Էդմուր Տալին ծանոթանում է իր հարսնացուի՝ Ռոսլին Ֆրեյի հետ, ով Ոուլդերի թոռնուհին է։ Սեմը և Լիլին հասնում են Պատնեշ։ Տորմունդի ջոկատը՝ Օրելի հրամանով, պահանջում է Ջոն Սնոուից սպանել քաղաքացու, որով պետք է ապացուցեր իր հավատարմությունը, սակայն Սնոուն հրաժարվում է։ Տորմունդը և իր մարդիկ հարձակվում են Ջոնի և Իգրիթի վրա։ Նրանց օգնության է հասնում Ջոնի գայլը, ում աչքերի միջոցով կառավարում էր մոտակայքում թաքնված Բրանը։ Արդյունքում Ջոնը մահացու վիրավորում է Օրելին։ Սնոուն փախչում է՝ թողնելով Իգրիթին։ Բրանը որոշում է բաժանվել և Ռիկոնինն, գայլին և Օշային ուղարկում է Ամբերների ամրոց։ Դեներիսը, Դաարիո Նահարիսը, Մորմոնտը և Մոխրագույն Որդը անցնելով Յունկայի դարպասները, ստիպում են ժողովրդին հնազանդվել։ Կարմիր հարսանիքը, որն անց էր կացվում Երկվորյակների ամրոցում պարզվում է, որ Թայվին Լանիստերի գաղտնի ծրագիրն էր, ով իր կողմն էր վերցրել Ֆրեյին և Ռուսե Բոլտոնին։ Խնջույքի վերջին պահին Ֆրեյի և Բոլտոնի զինվորները խարդախորեն հարձակվում են հյուրերի վրա, որի ժամանակ Լոտար Ֆրեյի ձեռքով մահանում է հղի Թալիսան, իսկ Քեյթիլին Սթարքին սպանում է Մոխրագույն Քամին։ Ռոբ Սթարքը վիրավորվում է նետերից և մահանում է Բոլտոնի հարվածից, Ռոբի գայլը նույնպես սպանվում է, իսկ հյուսիսային զորքի մեծ մասը ոչնչացվում է։ Արյան Սանդոր Քլեգեյնի հետ հասնում են Երկվորյակների ամրոց հենց սպանությունների ժամանակ։ Արյան փորձում է փախչել, սակայն Սանդորը բռնում է նրան և հեռացնում այդտեղից։

Տասներորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան և Սանդոր Քլեգեյնը լքում են Երկվորյակների դղյակը, որտեղ դեռ շարունակվում են սպանությունները․ սպանում են Ռոբին հավատարիմ մնացած զինվորներին, իսկ Ռոբի մարմնի փոխարեն դնելով արջի գլուխ և նրա մարմինը պառկեցնելով ձիու վրա շրջում են ամբողջ տարածքով։ Թագավորական կալվածքներում Լանիստերները նշում են Ռոբ Սթարքի մահը․ Ջոֆրին փորձում է լորդ Թայվինի դեմ դուրս գալ, սակայն վերջինս փոքրիկ թագավորին տեղն է դնում։ Երկվորյակների ամրոցում Ոուլդեր Ֆրեյը հայտարարում է, որ Թայվին Լանիստերի հովանավորության տակ գտնվելով ոչ ոքից պետք չէ վախենալ, իսկ Ռուսե Բոլտոնը բացահայտում է Թեոն Գրեյջոյին տանջողի ինքնությունը․ դա Ռամսի Սնոուն է՝ լորդ Բոլտոնի ապօրինածին որդին։ Հյուսիսում Ռամսին Թեոնին տալիս է նոր անուն՝ «Գարշահոտ»։ Երկաթե կղզիներում Բեյլոն Գրեյջոյը Ռամսիից ստանալով մի տուփ, որի մեջ իր որդու առնանդամն էր՝ հայտարարում է, որ իր որդին մահացած է, սակայն նրա դեմ դուրս է գալիս Թեոնի քույրը՝ Յարան, ով չի ենթարկվում հորը և զինվորներին հավաքելով ուղևորվում է իր եղբորը փրկելու։ Պատնեշում Բրանը և նրա ուղեկիցները գիշերում են Դիտման կետի ամրոցներից մեկի ավերակներում։ Այդտեղ նրանք հանդիպում են Սեմին և Լիլիին։ Սեմը փորձում է նրան ետ պահել Պատնեշից դուրս գալու մտքից, սակայն նրան չի հաջողվում։ Բրանը, Հոդորը, Ժոյենն ու քույրը ուղևորվում են ճամփորդության՝ երեքաչքանի ագռավին գտնելու համար՝ բաժանվելով Օշայից և Ռիկոնից։ Իգրիթը գտնում է Ջոն Սնոուին և նետահարում է, սակայն վիրավոր Ջոնին հաջողվում է փախչել և հասնել Սև դղյակ։ Վիշապների քարում Ստանիսը Դավոսին մահվան է դատապարտում, սակայն գիշերային պահակազոր կետից ուղարկված նամակը ստիպում է նրան հրաժարվել իր որոշումից և մտածել նոր պատերազմի մասին։ Ջեյմի Լանիստերը Բրիենի հետ հասնում են Թագավորական կալվածքներ։ Յունկայի դարպասների մոտ Դեներիսը հանդիպում է ստրկությունից ազատված մարդկանց հետ, ովքեր խոնարհվում են նրա առջև՝ անվանելով նրան «Միսա» (Mhysa ֊ Մայր)։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահերի խաղը մեծ սեր և հայտնություն վայելեց ինչպես հեռուստադիտողների, այնպես էլ քննադատների շրջանում։ Այն մեծ հաջողություն ունեցավ առաջին շնորհանդեսի օրվանից՝ 2011 թվականի ապրիլից։ Մի քանի օր հետո սերիաը դիտել էին արդեն 8,3 միլիոն մարդ[13]։ HBO-ն հայտարարեց սերիալի երկարացման մասին։ Դրանից առաջ շշուշկներ էին պտտվում, թե աշխատակիցները ցանկանում են նկարահանել 3-րդ և 4-րդ եթերաշրջանները միասին։ Բենիոֆը ասաց, որ դա էֆեկտիվ է, սակայն հնարավոր չէ այդքան կարճ ժամանակահատվածում գրել միանգամից երկու եթերաշրջանի սցենար[14][15]։

10 սերիաները 54-ից 57 րոպե են՝ 52-ի փոխարեն։ Եթերաշրջանի բյուջեն կազմել է 50 միլիոն դոլար[16][17]։

Թիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Բենիոֆը և Դ․ Բ․ Ուայսը երրորդ եթերաշրջանի գլխավոր սցենարիստներն են։ Նրանք միասին գրել են եթերաշրջանի 7 սերիաները։ Մյուս 3 սերիաների սցենարները գրվել են Բրայան Կոգմանի, Վանեսա Թեյլորի և Սառույցի և կրակի երգ վեպի հեղինակ Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի կողմից։

Դանիել Մինահանը, Ալեքս Գրեյվզը, Միշել Մաքլարենը և Դեյվիդ Նաթերը եղել են եթերաշրջանի երկուական սերիաների ռեժիսորներ։ Մեկ սերիա նկարել է նախկին օպերատոր Ալիկ Սախարովը, իսկ մեկն էլ Բենիոֆը և Ուայսը միասին, ինչը երկուսի համար դարձավ դեբյուտային աշխատանքներ։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ սեզոնում Ունա Չապլինը (Թալիսա Մեյեգիր), Ջո Ջեմպսին (Ջենդրի) և Ռոուզ Լեսլին (Իգրիթ), որոնք ավելի շուտ խաղացել էին երկրորդական դերեր մտնում են հիմնական թիմի մեջ։

Որոշ ժամանակվա բացակայությունից հետո հեռուստասերիալ են վերադառնում Դեյվիդ Բրդելին (Ոուլդեր Ֆրեյ), Իեն Մակելհինին (Բարիստան Սելմի), Պիտեր Վոնը (Մեյստեր Էյմոն), Ժոզեգ Ալտինը (Պիպար) և Լյուկ Բարնսը (Ռաստ)։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են 2012 թվականի հուլիսին[18] և ավարտվել են Իսլանդիայում նույն թվականի նոյեմբերի 24 ին[19]։ Իսլանդիայում նկարահանումների մեծ մասը կատարվել են Ակյուրերիի և Միվատն լճի մոտ[20]։ Այն պատճառով, որ Կիտ Հարինգտոնը (Ջոն Սնոու) հուլիսին կոտրել էր կոճը, նկարահանումները տեղափոխվել էին, որպեսզի դերասանը կարողանա ապաքինվել, սակայն որոշ դրվագներում Կիտ Հարինգտոնի փոխարեն նկարահանվել է կրկնորդը[21]։

Նկարահանողական թիմը հիմնվեց Բելֆաստում՝ Հյուսիսային Իռլանդիայում, և շարունակեց հովանավորվել Հյուսիսային Իռլանդիայի կողմից[22]։ Ինչպես նաև նկարահանումները շարունակվել են Խորվաթիայում՝ Դուբրովնիկում։ Մարոկկոյում նկարահանվել են Դեներիսի դրվագները, որտեղ վերջինս Էսոսում է, իսկ Աստապոր քաղաքի դերում եղել է Էս-Սուվեյր շրջանը։ Կենդանի արջերի դրվագները նկարահանվել են Լոս Անջելեսում[18][23]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ինդի խումբ The Hold Steady֊ն գրել է «Արջը և հիասքանչ կույսը» երգը, որը Մարտինի գրքում ազգային երգ է։ Երգը հնչել է երրորդ եթերաշրջանի եզրափակիչ տիտրերում, ինչպես նաև այդ երգը երգել են Ջեյմի Լանիստերին առևանգած մարդիկ[24]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Metacritic֊ում եթերաշրջանի վարկանիշը 100֊ից գնահատվել է 91, որը համարվել է որպես «ընդհանուր խոստովանություն»[25]։ Չնայած դրան եզրափակիչ սերիաը ստացավ բացասական արձագանքներ[26][27][28]։ Մեթ Ֆոուլերը IGN֊ից ասել է․ «Չնայած երրորդ եթերաշրջանի ավարտը իջեցրեց վարկանիշը, բայց ամեն դեպքում ընթացքը հուզական էր և լարված»։ Նա երրորդ եթերաշրջանին 10 միավորից տվել է 9 միավոր[29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Purdom, Laura 'Game Of Thrones' Season 3 Premiere Date, Casting News And More Highlights From Comic-Con Panel. The Huffington Post (July 13, 2012). Проверено 13 июля 2012.
  2. Martin, George R. R. Season Three. Not A Blog (April 11, 2012)
  3. «Bibel, Sara Sunday Cable Ratings: 'The Walking Dead' Wins Night, 'Game of Thrones', 'The Bible', 'Vikings', 'Shameless', 'The Client List' & More. TV by the Numbers (April 2, 2013). Проверено 2 апреля 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  4. «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night + 'Real Housewives of Atlanta', 'Kourtney & Kim Take Miami', 'Vikings', 'Mad Men' & More. TV by the Numbers (April 9, 2013). Проверено 9 апреля 2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  5. «Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night, 'MTV Movie Awards', 'Vikings', 'Mad Men','The Client List', 'Veep' & More. TV by the Numbers (April 16, 2013). Проверено 16 апреля 2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  6. «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night, 'NBA Playoffs', 'Real Housewives of Atlanta', 'Vikings' & More. TV by the Numbers (April 23, 2013). Проверено 23 апреля 2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  7. «Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night, NBA Playoffs, 'Vikings', 'The Client List', 'Mad Men', 'Veep' & More. TV by the Numbers (April 30, 2013). Проверено 30 апреля 2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  8. «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night + 'Ax Men', 'Mad Men', 'Army Wives', 'The Client List' & More. TV by the Numbers (May 7, 2013). Проверено 7 мая 2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  9. «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night + 'Breaking Amish', 'Mad Men', 'Long Island Medium', 'River Monsters' & More. TV by the Numbers (May 14, 2013). Проверено 14 мая 2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  10. «Bibel, Sara Sunday Cable Ratings:'Game of Thrones' Wins Night, 'North America', 'Mad Men', 'Veep', 'The Client List' & More. TV by the Numbers (May 21, 2013). Проверено 21 мая 2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  11. «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night + 'Keeping Up With the Kardashians', 'Real Housewives of New Jersey', 'Breaking Amish', 'Mad Men' & More. TV by the Numbers (June 4, 2013). Проверено 4 июня 2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  12. «Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night, 'Falling Skies', 'Mad Men', 'Army Wives', 'Veep', 'The Client List' & More. TV by the Numbers (June 11, 2013). Проверено 10 июня 2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  13. Day, Patrick Kevin. 'Game of Thrones' gets a third season (April 10, 2012). Проверено 10 апреля 2012.
  14. Game of Thrones returns to Northern Ireland for new series (March 19, 2012). Проверено 19 марта 2012.
  15. Hibberd, James. 'Game of Thrones' showrunners on season 2, splitting Book 3 and their hope for a 70-hour epic (March 30, 2012). Проверено 10 апреля 2012.
  16. «Hibberd, James. 'Game of Thrones' gets super-sized season 3 (December 18, 2012). Проверено 18 декабря 2012». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  17. Hahn, Kate. Game of Thrones Prepares For Its Bloodiest Season Yet (March 19, 2013). Проверено 24 марта 2013.
  18. 18,0 18,1 Harwood, Charlie Game of Thrones Begins Filming For Season 3. HBO Watch (July 9, 2012).
  19. ‘Game of Thrones’ season 3 spoilers: Filming in Iceland (and as a whole) ends, CarterMatt.com (November 24, 2012). Проверено 27 ноября 2012.
  20. «Taylor, Cat Arrival in Iceland Marks the Beginning of the End. HBO (January 24, 2013). Проверено 25 января 2013». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  21. «Hibberd, James. How 'Game of Thrones' conquered Kit Harington's injury to keep Jon Snow fighting (March 15, 2013). Проверено 15 марта 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  22. «Game of Thrones season 3 to film in Northern Ireland. Northern Ireland Screen (April 12, 2012). Проверено 12 апреля 2012». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  23. «Schwartz, Terri 'Game of Thrones' casts a bear and shoots in Los Angeles for major Season 3 scene. Zap2it. Tribune Media Services, Inc. (January 28, 2013). Проверено 8 марта 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  24. «Hibberd, James. 'Game of Thrones' and the Hold Steady team for season 3 song, Entertainment Weekly (March 5, 2013). Проверено 5 марта 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  25. Game of Thrones: Season 3. Metacritic. Проверено 17 июня 2013.
  26. «Broadwater, Luke 'Game of Thrones' season finale recap: Daenerys, The Great Emancipator. The Baltimore Sun. Tribune Company (June 9, 2013). Проверено 1 мая 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  27. ↑ Larson, Sarah There Be Dragons: The Finale of 'Game of Thrones'. The New Yorker. Condé Nast (June 10, 2013). Проверено 1 мая 2014.
  28. https://ru.wikipedia.org/wiki/The_A.V._Club
  29. Fowler, Matt Game of Thrones: Season 3 Review. IGN (June 17, 2013). Проверено 1 мая 2014.