Նատալի Դորմեր (անգլ.՝ Natalie Dormer), (փետրվարի 11, 1982(1982-02-11)[1], Ռեդինգ, Անգլիա), բրիտանացի կինոդերասանուհի, խաղացել է «Կազանովա», «Առանց թերությունների», «Խորհրդականը», «Մրցարշավ», «Ուրվականների անտառը» կինոնկարներում։ Մեծ հռչակի է արժանացել հատկապես Աննա Բոլեյնի դերի շնորհիվ, որը մարմնավորել է «Թյուդորները» ֆիլմում, Մարգերա Տիրելի՝ «Գահերի խաղը» հեռուստասերիալում, ինչպես նաև Իրեն Ադլերի և Ջեյմի Մորյարտի դերերի շնորհիվ «Տարական» հեռուստասերիալում։
Նատալի Դորմերը ծնվել և մեծացել է Անգլիայի Բերկշիր Ռեդինգ քաղաքում։ Մայրը տնային տնտեսուհի է, խորթ հայրը՝ շինարար։ Նրանից բացի ընտանիքում կային ևս երկու երեխաներ Սամանտան և Մարկը։ Նատալին խուսափում է իր կենսաբանական հոր խոսակցություններից[2]։ Նա հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախելուն զուգընթաց այցելել է պարարվեստի դպրոց[3]։ Դերասանական վարպետությունը ստացել է Ուեբերա Դուգլասի՝ դրամատիկական արվեստի ակադեմիայում, որտեղ սովորել են նաև Ֆրեդ Ռուպերտը, Մեթյու Գուդը, Հյու Բոնևիլը, Միննի Դրայվերը։
Կինոյում Նատալի Դորմերի դեբյուտը եղավ Վիկտորիայի դերը 2005 թվականին նկարված «Կազանովա» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին՝ Հիթ Լեդջերը և Ջերեմի Այրոնսը։ Բայց առանձնապես հաջողված էր ԱնգլիայիՀենրի VIII թագավորի երկրորդ կնոջ՝ Աննա Բոլեյնի դերի կատարումը՝ Թյուդորները հեռուստասերիալում, որտեղ նա հանդես եկավ գլխավոր հերոսուհի առաջին և երկրորդ սեզոնների ընթացքում[4]։ Հեռուստասերիալում կատարած աշխատանքի համար Դորները արժանացավ ոչ միայն քննադատների դրվատանքներին[5] այլև Gemini Awards երկու մրցանակներին «Դրամատիկական դերի լավագույն կատարման համար»անվանկարգում 2008 և 2009 թվականներին[6]։
2008 և 2009 թվականներին Նատալին հանդես եկավ մի շարք դերերով հեռուստատեսությունում և կինոյում, իսկ 2010 թ․ մարտին իր առաջնախաղն ունեցավ Լոնդոնյան Յանգ-Վիք թատրոնում Արթուր Շնիցլերի Sweet Notings պիեսում[7]։
2011 թ․ խաղացել է «ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն» կինոնկարում։ Նույն թվականին BBC-ի հեռուստալիքով ցուցադրվեց հեռուստասերիալը, որտեղ Դորները կատարում էր գլխավոր դերերից մեկը։ 2011 թվականի հունիսի վերջին նա միացավ HBO հեռուստալիքի այն դերասանկան խմբին, որը մասնակցեց Գահերի Խաղը հեռուստասերիալին[8]։
Նրա անձնական խոստովանությամբ պոկեր[9] խաղի մեծ սիրահար է։ 2008 թվականին Նատալին մասնակցել է կանանց միջազգային պոկերի մրցույթին և գրավել է PartyPoker.com Women’s World Open II հորիզոնականը հայտնի մասնակիցների շրջանում[11]
Նատալին ձախ ձեռքին ունի դաջվածք «Fear is the mind-killer»[12]
↑ 9,09,1Boho Boleyn girl: Actress Natalie Dormer (англ.). Daily Mail. Проверено 28 июля 2010. Архивировано 15 апреля 2012 года.
↑The magnificent seven(չաշխատող հղում) (англ.). telegraph.co.uk. Проверено 28 июля 2010. Архивировано 15 апреля 2012 года.
↑↑ Veteran Homam wins Women’s World Open II (англ.) (недоступная ссылка — история). matchroomsport.com. Проверено 28 июля 2010. Архивировано 13 октября 2008 года.
Armstrong, S (2007 թ․ սեպտեմբերի 30). «She won't lose her head». The Sunday Times. London. Արխիվացված է օրիգինալից 2011-05-17-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 3-ին.