Ալֆի Ալեն
Ալֆի Ալեն Alfie Allen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1986 (36 տարեկան) |
Ծննդավայր | Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | St John's College?, Fine Arts College? և Windlesham House School? |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Կիթ Ալլեն, մայր՝ Ալիսոն Օուեն |
![]() |
Ալֆի Ալեն (անգլ.՝ Alfie Allen, սեպտեմբերի 12, 1986, Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է «Գահերի խաղ» հեռուստասերիալում Թեոն Գրեյջոյի դերով։
Ալֆի Ալենը ծնվել է Համերսինի շրջանում, Լոնդոն։ Պրոդյուսեր Էլիսոն Օուենի և կատակերգակ ու դերասան Կիտա Ալենի որդին է։ Նրա մեծ քույրը Լիլի Ալենն է, անգլիացի երգչուհի և երգերի հեղինակ, նրա մասին գրել է «Ալֆի» երգը, որը Alright, Still դեբյուտային ալբոմի տասնմեկերորդ երգն է։ Սովորել է Պորտսմութի St Johns College դպրոցում և Համփսթեդի գեղարվեստի քոլեջում։ 2002 թվականից մինչև 2010 թվականի ապրիլը հանդիպել է անգլիացի դերասանուհի Ջեյմի Ուինսթոնի հետ։ Այժմ նրա ընկերուհին մոդել Այոնա Էլիզաբեթն է։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականին The Comic Strip Presents սերիալում խաղացել է իր առաջին դերը։ Այնուհետև 10 տարվա ընդմիջումից հետո 1998 թվականին նա հանդես է եկել Channel 4-ում նկարահանվող Ռիչարդ Լուկասի և Դեյվիդ Ուիլյամսի համահեղինակած «Դուք այստեղ եք» հեռուստատեսային կատակերգությունում։ Նրա հայրը՝ Կիտ Ալենը, Սալի Ֆիլիպսը և Ջոն Ռոնսոնը ևս մասնակցել էին ֆիլմի ստեղծմանը։ Օուեն-Ալենը իր քույր Լիլիի հետ փոքր դերով նկարահանվել է 1998 թվականի «Եղիսաբեթ» ֆիլմում, որի պրոդյուսերը նրանց մայրն էր։
Հետագայում դեռահասի դեր է խաղացել «Ալեն Կարի՝ ծխել թողնելու հեշտ ձևը» ֆիլմում։
Այնուհետև նկարահանվել է «Կոդի Բենքս գործակալը 2» (որի ռեժիսորը նրա հորեղբայր Քեվին Ալենն էր) և Իեն Մակյուենի գրքի էկրանավորում «Քավություն» ֆիլմերում։ BBC1 հեռուստաընկերության Casualty 1907 պատմական դրամայում խաղացել է Նոբի Կլարկի դերը։
2008 թվականի հունվարի 31-ից Չիչեսթրում փոխարինել է Դենիել Ռեդքլիֆին Equus պիեսում՝ հյուրախաղերով հանդես գալով ամբողջ երկրում[1]։
2009 թվականի ապրիլին Ուինսթոնի հետ նկարահանվել է Madness խմբի «Dust Devil» երգի տեսահոլովակում։ Խաղացել է նաև BBC2-ի Freefall հեռուստասերիալում։
2009 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Ալենը HBO-ի «Գահերի խաղ» հեռուստասերիալում խաղալու է Թեոն Գրեյջոյի դերը. ֆիլմը նկարահանված է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» գրքաշարի հիման վրա[2]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1998 | Դուք այստեղ եք | ||
1998 | Էլիզաբեթ | Արունդելի որդի | |
2004 | Կոդի Բենքս գործակալը 2 | Բերքեմփ | |
2007 | Քավություն | Դենի Հարդման | |
2008 | Անհաջողակի հիշողություններ | Քևին Հաբլ | |
2008 | Պատահար 1907 | Նոբի Կլարլ | հեռուստասերիալ |
2008 | Եվս մեկը Բոլեյնների տոհմից | թագավորի մունետիկ | |
2009 | Ազատ անկում | Իեն | |
2010 | Հոգով տղան | Ռուս Մաունթջոյ | |
2010 | Երեխան | Դոմինիկ | |
2010 | Ֆրիսթայլ | Ջեզ | |
2010 | Փոշի | Ուիզեր | |
2011–այժմ | Գահերի խաղ | Թեոն Գրեյջոյ | հեռուստասերիալ |
2012 | Սահմանագիծ | Հենրի | |
2014 | Պլաստիկ | Յաթսի | |
2014 | Ջոն Ուիք | Իոսիֆ Տարասով |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Allen brother takes on Equus role BBC News 26.10.2007
- ↑ Джордж Мартин As Theon Greyjoy… Not as blog. Livejournal. 21.08.2009
|