Jump to content

Յուրի Կոլոկոլնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Կոլոկոլնիկով
ռուս.՝ Юрий Андреевич Колокольников
Ծնվել էդեկտեմբերի 15, 1980(1980-12-15)[1][2] (45 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[3][4]
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (2000) և Moscow International Film School?
Քաղաքացիություն Ռուսաստան և  Կանադա
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Քսենյա Ռապոպորտ, Vilma Kutaviciute? և անհայտ
Պարգևներ և մրցանակներ

Յուրի Կոլոկոլնիկով (ռուս.՝ Ю́рий Колоко́льников, դեկտեմբերի 15, 1980(1980-12-15)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3][4]), թատրոնի և կինոյի ռուս դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Կոլոկոլնիկովը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 15-ին, Մոսկվայում։

Յուրիի ծնողները բաժանվել են և երեխան՝ թարգմանչուհի մոր և եղբոր հետ, մի քանի անգամ փոխել է բնակության վայրը։ Բնակվել են ԱՄՆ-ում և Կանադայում[5][6]։ Բացի ՌԴ քաղաքացիությունից, Կոլոկոլնիկովն ունի նաև կանադական քաղաքացիություն։

Հենց Կոլոկոլնիկովի խոսքերով, եղել է չլսող և չկառավարվող երեխա[7]։ Չկարողանալով հաջողել որդու դաստիարակության հարցում՝ մայրը նրան ուղարկում է հետ՝ Ռուսաստան, հոր՝ Անդրեյ Կոլոկոլնիկովի մոտ։ Վերջինս մաթեմատիկոս գիտնական էր, որն զբաղվում էր սոցիոնիկայի ոլորտում։

Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո, ընդունվել է կինոդպրոց և սկսել մասնակցել մանկական ներկայացումներին։ Շուտով հայրը նրան տանում է Սավվա Կուլիշի մոտ լսումների և երեխային տալիս են փոքր դեր «Երկաթե վարագույր» ֆիլմում։

15 տարեկանում էքստերն կարգով հանձնել է միջին դպրոցի վերջին երկու դասարանների քննությունները և ընդունվել Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ։ Առաջին փորձից ընդունվել է Ալեքսանդր Գրավեի կուրս։

Կոլոկոլնիկովի առաջին ռեժիսորները եղել են Պյոտր Տոդորովսկին, Միխայիլ Պտաշուկը և Վլադիմիր Մենշովը։

2000 թվականին, ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո, մեկնել է Հոլիվուդ։ Մեկ տարի ապրել է Լոս Անջելեսում և Նյու Յորքում՝ աշխատելով որպես մատուցող, առաքիչ և բեռնակիր։ Չկարողանալով մտնել մեծ կինոաշխարհ՝ Կոլոկոլնիկովը վերադարձել է Մոսկվա։

Կոլոկոլնիկովը ծանոթանում է ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի հետ, որը նրան հրավիրում է նկարահանվելու «Մարդասպանի օրագիրը» հեռուստասերիալում և «Երիտասարդության քաղցրաձայն թռչունը» ներկայացումում, որը բեմադրվելու էր Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում։ Ներկայացման պրեմիերան կայացել է 2002 թվականին։

Այնուհետև նկարահանվել է նաև այլ ֆիլմերում և խաղացել ներկայացումներում։

2013 թվականին թելադրություն է կարդացել Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ամենամյա «Տոտալ թելադրություն» կրթական ակցիայի ժամանակ։

2014 թվականին «Գահերի խաղը» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանում մարմնավորել է տեների առաջնորդ Ստիրի դերը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի ավագ դուստր՝ Տայիսիան։

Ամուսնացած է եղել (տարբեր տվյալներով՝ քաղաքացիական ամուսնության մեջ)[8] թատրոնի և կինոյի ռուս դերասան Քսենյա Ռապպոպորտի հետ։ Նրանք ունեցել են դուստր՝ Սոֆիան (ծնվել է 2011 թվականի հունվարին)[8]։ Դերասանները բաժանվել են 2014 թվականին։ Քսենյան կրկին ամուսնացել է, իսկ Յուրին 2016 թվականին հանրությանն է ներկայացրել իր նոր սիրեցյալին՝ Սանկտ Պետերբուրգից երգչուհի և մոդել Դայանա Ռամոս Լաֆորտեն[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 https://www.kinopoisk.ru/name/230534 (ռուս.)
  4. 4,0 4,1 4,2 https://24smi.org/celebrity/280-iurii-kolokolnikov.html (ռուս.)
  5. «Юрий Колокольников: «Мне легче играть на английском»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.
  6. Колокольников — Голливуд, секс и «Игра престолов» / вДудь
  7. Колокольников на сайте театра «Современник»(չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 «Ксения Раппопорт родила от Колокольникова! . Новолитика». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 24-ին.
  9. Колокольников променял Раппопорт на модель // «Дни.ру», 2016

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]