Պյոտր Տոդորովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտր Տոդորովսկի
Peter Todarovsky.jpg
Ծննդյան թիվ՝օգոստոսի 26, 1925(1925-08-26)
Ծննդավայր՝Բոբրինեց, Q4192230?, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝մայիսի 24, 2013(2013-05-24) (87 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն՝սցենարիստ, կոմպոզիտոր, կինոռեժիսոր, դերասան, կինոօպերատոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և կիթառահար
Պարգևներ՝ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, Ժուկովի մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, «Վարշավայի ազատագրման համար» մեդալ, «Բեռլինի գրավման համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ, «Աշխատանքի վետերան» մեդալ, Հայրենական պատերազմի շքանշան, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ
IMDb։ID 0865421

Պյոտր Եֆիմովիչ Տոդորովսկի (ռուս.՝ Пётр Ефимович Тодоровский, օգոստոսի 26, 1925(1925-08-26), Բոբրինեց, Q4192230?, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 24, 2013(2013-05-24), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռուս կինոօպերատոր, ռեժիսոր, սցենարիստ և կոմպոզիտոր։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1985), Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)։ ՌԴ պետական մրցանակի (1996) և «Նիկա» մրցանակի դափնեկիր։ «Օսկար» մրցանակի հավակնորդ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում «Ռազմադաշտային սիրավեպ» ֆիլմի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Տոդորովսկին ծնվել է 1925 թվականի օգոստոսի 26-ին Ուկրաինական ԽՍՀ Կիրովոգրադի մարզի Բոբրինեց քաղաքում՝ հրեական ընտանիքում։ Ծնողները եղել են Եֆիմ Գիլևիչ Տոդորովսկին և Ռոզալիա Ցալևնա Օստրովսկայան։ Ավարտել է միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը։

Հայրենական մեծ պատերազմի սկզբին ծնողների հետ տարհանվել է Ստալինգրադ, հոր հետ էլեկտրակայանում աշխատել է որպես ածխի բեռնաթափող։ 1941 թվականի նոյեմբերին գերմանացիների առաջխաղացման պատճառով ընտանիքը կրկին ստիպված է եղել փախչել։ Գրեթե երկու տարի աշխատել է Սարատովի մարզի Նովոուզենսկի շրջանի «Песчаный Мар» (խոսակցական լեզվում՝ «Шишка») կոլտնտեսությունում[1]։

1943 թվականի ապրիլին զորակոչվել է Կարմիր բանակ, եղել է Սարատովի ռազմական հետևակային ուսումնարանի կուրսանտ, 1944 թվականի օգոստոսից՝ 76-րդ հրաձգային դիվիզիայի 2-րդ հրաձգային գումարտակում ականանետային դասակի հրամանատար, որը մտնում էր 1-ին Բելառուսական ճակատի 47-րդ բանակի կազմի մեջ[2]։ Մասնակցել է Վարշավայի, Բիդգոշչի, Շչեցինի ազատագրմանը և Բեռլինի գրավմանը։ Պատերազմն ավարտել է Էլբայի ափին՝ Շյոնհաուզենի մոտ։ 1945 թվականի մարտին ենթարկվել է կոնտուզիայի[3]։

Պատերազմից հետո ծառայել է Պեսոչնոե կայազորում՝ Կոստրոմայի մոտ։ Աշխատանքից ազատվելուց հետո աշխատել է ապակու գործարանում, նկարչության դասեր է ստացել և միաժամանակ ավարտել է տասներորդ դասարանը[1]։

1949 թվականին ընդունվել է ՎԳԻԿ-ի օպերատորական ֆակուլտետ (Բորիս Վոլչեկի արվեստանոց)։ 1954 թվականին ավարտելուց հետո աշխատել է Քիշնևի ժամանակագրական և վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում, նկարահանել է «Սովետական Մոլդավիա» կինոամսագրի համար[4], խաղարկային կինոյում նորամուտը նշել է «Մոլդովական երգեր» (ռուս.՝ «Молдавские напевы», 1955) ֆիլմով։ 1955 թվականից մոտ տասը տարի աշխատել է Օդեսայի կինոստուդիայում[5], այնուհետև «Մոսֆիլմում»։

Որպես դերասան նկարահանվել է «Մայիս ամիսն էր» (ռուս.՝ «Был месяц май», 1970), «Ճահիճ» (ռուս.՝ «Трясина», 1977) ֆիլմերում։ Եղել մի շարք ֆիլմերի կոմպոզիտոր և երգահան, ռուսական յոթլարանի կիթառի նվագի իմպրովիզատոր և նվագակցող. նվագակցել է Վլադիմիր Վիսոցկուն նրա երգերի ձայնագրությունների ժամանակ։ Եղել է «Ես ունեմ մի ընկեր» (ռուս.՝ «Есть у меня друг», 1974) ֆիլմի գեղարվեստական ղեկավարը։

2002-2007 թվականներին Նատալյա Ռյազանցևայի հետ համատեղ ռեժիսորական սեմինարներ է վարել Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների ժամանակ[6][7]։

Պյոտր Տոդորովսկու շիրիմը Նովոդևիչյան գերեզմանատանը

ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ (Մոսկվա)[8]։

2013 թվականի ապրիլի 29-ին Պյոտր Տոդորովսկին սրտի կաթված է տարել, որից հետո չի կարողացել ապաքինվել։ Մահացել է 2013 թվական մայիսի 24-ին Մոսկվայում[9]։ Ռեժիսորի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել մայիսի 28-ին Կինոյի տան մեծ դահլիճում[10][11], թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը[12]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը՝ Նադեժդա Չերեդնիչենկո (1927-2019), դերասանուհի,
  • Երկրորդ կինը՝ Միրա Գրիգորիևնա Տոդորովսկայա (Գերման, ծնվ.՝ 1933)[13], պրոդյուսեր,
  • Եղբայրը՝ Իլյա Եֆիմովիչ Տոդորովսկի (1924-1942), զոհվել է Լենինգրադի մարտերում[3]։

Ֆիլագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 – կինոամսագիր «Советская Молдавия» № 31 (հատուկ թողարկում)
  • 1955 – կինոամսագիր «Советская Молдавия» № 1
  • 1955 – կինոամսագիր «Советская Молдавия» (հատուկ թողարկում)
  • 1955 – Մոլդովական երգեր (ռուս.՝ Молдавские напевы) (Ռադոմիր Վասիլևսկու հետ համատեղ)
  • 1956 – Գարունը Զարեչնայա փողոցում (ռուս.՝ Весна на Заречной улице) (Ռադոմիր Վասիլևսկու հետ համատեղ)
  • 1956 – Իմ դուստրը (ռուս.՝ Моя дочь)
  • 1958 – Երկու Ֆեոդոր (ռուս.՝ Два Фёдора)
  • 1959 – Ծարավ (ռուս.՝ Жажда)
  • 1962 – Երբեք (ռուս.՝ Никогда)

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960 – Փոթորկից ավելի ուժեղ (ռուս.՝ Сильнее урагана)
  • 1965 – Մեր վերևում Հարավային խաչն է (ռուս.՝ Над нами Южный крест)
  • 1983 – Ռազմադաշտային սիրավեպ (ռուս.՝ Военно-полевой роман)
  • 1984 – Իմ ժամանակակիցները (ռուս.՝ Мои современники)
  • 1986 – Գլխավոր փողոցով նվագախմբի հետ (ռուս.՝ По главной улице с оркестром)
  • 1989 – Ինտերաղջիկը (ռուս.՝ Интердевочка)
  • 1992 – Անկոր, էլի՛ անկոր (ռուս.՝ Анкор, ещё анкор!)
  • 1995 – Ինչ հրաշալի խաղ է (ռուս.՝ Какая чудная игра)
  • 1998 – Ռետրո երեքով (ռուս.՝ Ретро втроём)
  • 2001 – Կյանքը լի է զվարճություններով (ռուս.՝ Жизнь забавами полна)
  • 2001Տոն (ռուս.՝ Праздник)
  • 2003 – Ցլի համաստեղությունում (ռուս.՝ В созвездии Быка)
  • 2003 – Պաշտոնական անձանց անձնական կյանքը (ռուս.՝ Личная жизнь официальных людей)
  • 2008 – Ռիոռիտա (ռուս.՝ Риорита)

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 – Մայիս ամիսն էր (ռուս.՝ Был месяц май) – ավագ լեյտենանտ Վլադիմիր Յակովենկո
  • 1977 – Ճահիճ (ռուս.՝ Трясина) – էպիզոդ
  • 2004 – Կուրսանտները (ռուս.՝ Курсанты) (հեռուստասերիալ)
  • 2007 – Դիմակահանդեսային գիշեր 2, կամ 50 տարի անց (ռուս.՝ Карнавальная ночь 2, или 50 лет спустя) – հյուր ամանորյա երեկույթում

Պաևգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պյոտր Տոդորովսկուն է հանձնում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, 2000 թվական
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (20 մարտի, 1945) – գերմանական զավթիչների դեմ պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և այդ ընթացքում ցուցաբերած անձնվիրության ու արիության համար[15]
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (7 մայիսի, 1945) – գերմանական զավթիչների դեմ պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և այդ ընթացքում ցուցաբերած անձնվիրության ու արիության համար[16]
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ (1945)
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ (1945)
  • «Պատվո նշան» շքանշան (24 նոյեմբերի, 1960) – ի նշանավորումն խորհրդային գրականության և արվեստի զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի և Մոսկվա քաղաքում ուկրաինական գրականության և արվեստի տասնամյակի կապակցությամբ[17]
  • «ՈՒԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում (1967)
  • «ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ» պատվավոր կոչում (23 օգոստոսի, 1985) – խորհրդային կինոարվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար[18]
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (21 փետրվարի, 1987) – գերմանաֆաշիստական զավթիչների դեմ պայքարում ցուցաբերած արիության, տոկունության և խիզախության համար և ի նշանավորումն 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 40-ամյակի[19]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (11 օգոստոսի, 1995) – պետությանը մատուցած ծառայությունների և աշխատանքում ունեցած հաջողությունների, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար[20]
  • Ռուսաստանի Դաշնության 1995 թվականի պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (27 մայիսի, 1996) – վերջին տարիների գեղարվեստական ֆիլմերում հումանիստական իդեալների մարմնավորման համար[21]
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր (11 հուլիսի, 1996) – 1996 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրարշավի կազմակերպմանն ու անցկացմանը ակտիվ մասնակցության համար[22]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (26 օգոստոսի, 2000) – կինոարվեստի զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար[23]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ մրցանակ «Ռուսական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար» (12 հունիսի, 2000)[24]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (31 դեկտեմբերի, 2005) – հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ունեցած ակնառու ավանդի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[25]
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Մրցանակներ կինոփառատոններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Տոդորովսկու աստղը Վիբորգի Դերասանական փառքի ծառուղում
  • Համամիութենական կինոփառատոնի դափնեկիր «Օպերատորի աշխատանքի համար երկրորդ մրցանակ» անվանակարգում (1960)
  • Լավագույն դեբյուտի մրցանակ Վենետիկի 26-րդ կինոփառատոնում («Հավատարմություն» ֆիլմ, 1965)
  • «Նիկա» մրցանակ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում («Անկոր, էլի՛ անկոր», 1992)
  • «Կինոտավր» կինոփառատոնի «Մեծ մրցույթի» գլխավոր մրցանակ (1993)
  • «Կինոշոկ» կինոփառատոնի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար («Ինչ հրաշալի խաղ է», 1995)
  • «Ոսկե Խոյ» մրցանակ («Ինչ հրաշալի խաղ է», 1995)
  • «Նիկա» մրցանակ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում (2003)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Տոդորովսկին Վլադիսլավ Վինոգրադովի «Իմ ժամանակակիցները» վավերագրական ֆիլմի հերոսներից է (1984)։

2004 թվականին Տոդորովսկու «Հիշիր, մի հիշիր (Մեր կյանքի լավագույն տարիները)» (ռուս.՝ «Вспоминай — не вспоминай. (Лучшие годы нашей жизни)») ինքնակենսագրական վեպի մոտիվներով նկարահանվել է «Կուրսանտներ» հեռուստասերիալը (ռեժ.՝ Ա. Կավուն), որն առաջադրվել է «Emmy International» մրցանակի[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Самоделова Светлана Я не участвую в войне, она участвует во мне // Московский комсомолец : газета. — 2010. — № 25. — ISSN 1562-1987.
  2. «Тадоровский (Тодоровский) Пётр Ефимович / Учётно-послужная картотека»։ pamyat-naroda.ru (ռուսերեն)։ Подвиг народа։ Վերցված է 2020-08-26 
  3. 3,0 3,1 Павлова Елена Пётр Тодоровский: «Я искал брата 60 лет!» // Московский комсомолец : газета. — 2004. — ISSN 1562-1987.
  4. Интервью с Виктором Андоном
  5. Тодоровский Пётр Ефимович Archived 2014-09-12 at the Wayback Machine., odessafilm.com.ua
  6. Высшие курсы сценаристов и режиссёров
  7. Высшие курсы сценаристов и режиссёров
  8. Справочник Союза кинематографистов СССР. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1986. — С. 187. — 544 с. — 6000 экз.
  9. «Умер Пётр Тодоровский»։ Lenta.ru։ 2013-05-24։ Վերցված է 2013-05-24 
  10. Панихида по Тодоровскому пройдёт в Доме Кино
  11. «Российская газета»: В Москве простились с Петром Тодоровским
  12. Могила П. Е. Тодоровского // Новодевичье кладбище
  13. Мира Герман в эвакуационных списках (1942)
  14. «Вдова Петра Тодоровского продала квартиру, чтобы снять фильм по сценарию мужа» (ռուսերեն)։ Московский комсомолец։ 2015-05-29։ Վերցված է 2015-06-06 
  15. Приказ по 125 стрелковому корпусу от 20 марта 1945 года № 39/н
  16. Приказ по 125 стрелковому корпусу от 7 мая 1945 года № 58/н
  17. Указ Президиума Верховного Совета СССР от 24 ноября 1960 года «О награждении орденами и медалями СССР работников литературы и искусства Украинской ССР»
  18. Указ Президиума Верховного Совета РСФСР от 23 августа 1985 года «О присвоении почётного звания „Народный артист РСФСР“ Тодоровскому П. Е.»
  19. Тодоровский Пётр Ефимович
  20. «Указ Президента Российской Федерации от 11 августа 1995 года № 845 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2018-05-24 
  21. Указ Президента Российской Федерации от 27 мая 1996 года № 779 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 1995 года»
  22. Распоряжение Президента Российской Федерации от 11 июля 1996 года № 360-рп «О поощрении доверенных лиц и активных участников организации и проведения выборной кампании Президента Российской Федерации в 1996 году»
  23. «Указ Президента Российской Федерации от 26 августа 2000 года № 1571 «О награждении орденом „За заслуги перед Отечеством“ III степени Тодоровского П. Е.»»։ // Официальный сайт Президента России։ Վերցված է 2016-09-18 
  24. «Распоряжение Президента Российской Федерации от 12 июня 2000 года № 217-рп «О присуждении в 2000 году специального приза Президента Российской Федерации «За выдающийся вклад в развитие российского кино»»։ // Официальный сайт Президента России։ Վերցված է 2016-07-05 
  25. Указ Президента Российской Федерации от 31 декабря 2005 года № 1566 "О награждении орденом «За заслуги перед Отечеством» II степени Тодоровского П. Е.
  26. «В Нью-Йорке определились победители международной телепремии Emmy International (iEmmy)» (ռուսերեն)։ Известия։ 2005-11-23։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-01-22 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кино. Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — М.: Советская энциклопедия, 1987. — С. 422. — 640 с. — 100 000 экз.
  • Операторы Советского кино // Cправочник / Госфильмофонд России / сост. Н. М. Чемоданова. — М.: Киновек, 2011. — С. 348—349. — 418 с. — 500 экз. — ISBN 978-5-905352-03-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]