Շչեցին
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Շչեցին | |||||
ռուս.՝ Щецин | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Śródmieście? | ||||
Մակերես | 301±1 կմ² | ||||
ԲԾՄ | 131±1 մետր | ||||
Բնակչություն | ▼403 833 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 91 | ||||
Փոստային ինդեքսներ | 70-001–71-899 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ZS, ZZ | ||||
Պաշտոնական կայք | szczecin.eu/pl | ||||
| |||||
Շչեցին (լեհ.՝ Szczecin), մինչև 1945 թվականը` Շտետին (գերմ.՝ Stettin), քաղաք Լեհաստանի հյուսիս-արևմուտքում, երկրի` մեծությամբ 7-րդ քաղաքը: Բնակչությունը 405.657 մարդ է (2016): Արևմտյան Պոմորսկոե վոևոդության մայրաքաղաքն է:
Հարևան Սվինոուսցե քաղաքի հետ երկրի խոշորագույն նավահանգիստն է Բալթիկ ծովում: Քաղաքը նաև արդյունաբերական, մասնավորապես` նավթաքիմիական և մեքենաշինական խոշոր կենտրոն է: Շչեցինի հարևանությամբ է գտնվում Գոլենյուվ օդանավակայանը: Քաղաքի տարածքում է գտնվում Դոմբե լիճը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտասլավոնական պոմորյան ցեղախումբը ժամանակակից Շչեցինի տեղում հայտնվել է 8-րդ դարում: 9-րդ դարում Օդերի ափին կառուցվել են առաջին ամրությունները և Տրիգլավ աստծուն նվիրված սրբավայրը[2]: Ամրությունների ու լճի միջև 10-րդ դարում ձևավորվել է առևտրա-արհեստագործական բնակավայր: 10-րդ դարի երկրորդ կեսին լյուտիչների դեմ մղած պատերազմի արդյունքում լեհ իշխան Միեշկո I-ը գրավում է ներկայիս քաղաքի տարածքը, որը, սակայն, չի մտնում լեհական պետության կազմի մեջ: Պահպանելով անկախությունը` Շեցինը դառնում է Արևմտյան Պոմորիեի վարչական ու տնտեսական կենտրոնը:
Միայն 1124 թվականին լեհ իշխան Բոլեսլավ III-ը Շչեցինը հպատակեցնում է իրեն` մկրտելով նրա ժողովրդին: 12-րդ դարի վերջին քաղաքը մտնում է Հռոմեական Սրբազան կայսրության կազմի մեջ: Բնակավայրը դառնում է Պոմերանիա-Շտետին հերցոգության կենտրոնը: Սկսվում է գերմանացումը. Շեցինը կոչվում է Շտետին[3]:
1243 թվականին Բարնիմ I իշխանը Շտետինին շնորհում է Մագդեբուրգյան իրավունք: 1278 թվականից քաղաքը մտնում է Հանզեյի միության մեջ: Շտետինը հերցոգության մայրաքաղաք է մնում մինչև 1648 թվականը, երբ Երեսնամյա պատերազմի արդյունքում այն անցնում է Շվեդիային:
1720 թվականին, Ստոկհոլմի պայմանագրի համաձայն, Շտետինը շվեդներից անցնում է Պրուսիային` նրա կազմի մեջ մնալով մինչև 20-րդ դարը: Քաղաքը դառնում է Բեռլինի հիմնական նավահանգիստը[4]:
20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]
1935 թվականին քաղաքում տեղակայվել է Գերմանիայի զինված ուժերի (Վերմախտ) 2-րդ կորպուսը:
1939 թվականի հոկտեմբերին Շտետինը դարձել է տարածքով 3-րդ քաղաքը Գերմանիայում. այն 160 կմ²-ով ավելի ընդարձակ էր ներկայիս տարածքից:
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ քաղաքը խիստ տուժել է. վնասվել է շինությունների 2/3 մասը[5]: 1945 թվականի փետրվարին ճակատագծի մոտեցման արդյունքում սկսվել է բնակչության տարհանումը: 1945 թվականի ապրիլի 26-ին Շտետին են մտնում խորհրդային զորքերը. այդ ժամանակ արդեն գերմանական բնակչությունը կրճատվել էր մինչև 20.000 մարդ (մինչ պատերազմը քաղաքում ապրում էր 270.000 մարդ): Մայիսին էվակուացված բնակիչները վերադառնում են Շտետին: Մինչև հուլիս գերմանացի բնակչության թիվը հասնում է 100.000-ի[6]:
Քաղաքում հաստատվում են նաև նոր բնակիչներ` հիմնականում Լեհաստանի կենտրոնական ու արևելյան մասերից, որոնք ԽՍՀՄ-ին էին անցել պատերազմի արդյունքում: Հուլիսի 5-ին խորհրդային ռազմական վարչությունը քաղաքի կառավարումը հանձնում է լեհական կողմին: Տարածքի պատկանելության հարցը լուծվում է Պոտսդամի կոնֆերանսում:
Շչեցինի նախագահը հայտարարեց, որ քաղաքացիների վերաբնակեցման պատճառով քաղաքում բնակություն հաստատելու իրավունք ունեն այն գերամանացիները, որոնք գրանցվել են մինչև 1945 թվականի հուլիսի 6-ը: Քաղաքի լեհ բնակչությունն այդ պահին 3.5 հազար մարդ էր: 1946 թվականի վերջերին Շչեցինում ապրում էր մոտ 100.000 լեհ և 17.0000 գերմանացի[7]:
Շչեցինը դառնում է համանուն վոևոդության կենտրոնը, իսկ 1999 թվականից` Արևմտյան Պոմորսկոե վոևոդության կենտրոնը:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շեցինի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 1 (34) |
3 (37) |
7 (45) |
13 (55) |
18 (64) |
22 (72) |
23 (73) |
23 (73) |
19 (66) |
13 (55) |
7 (45) |
3 (37) |
12.7 (54.7) |
Միջին օրական °C (°F) | −1 (30) |
0 (32) |
3 (37) |
7 (45) |
13 (55) |
16 (61) |
18 (64) |
17 (63) |
14 (57) |
9 (48) |
4 (39) |
1 (34) |
8 (46) |
Միջին ցածր °C (°F) | −4 (25) |
−3 (27) |
0 (32) |
3 (37) |
8 (46) |
11 (52) |
13 (55) |
12 (54) |
10 (50) |
6 (43) |
2 (36) |
−2 (28) |
5 (41) |
Տեղումներ մմ (դյույմ) | 36 (1.42) |
27 (1.06) |
32 (1.26) |
38 (1.5) |
52 (2.05) |
57 (2.24) |
61 (2.4) |
55 (2.17) |
44 (1.73) |
38 (1.5) |
46 (1.81) |
41 (1.61) |
527 (20.75) |
աղբյուր: [2]
date=April 2016 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շչեցինը Լեհաստանի խոշորագույն նավահանգիստներից է: Քաղաքում զարգացած են մեքենաշինությունը, նավաշինությունը, քիմիական արդյունաբերությունը, ցելյուլոզի, թղթի արդյունաբերությունը: Համախառն ներքին արդյունքը կազմում է 4.839.904.421 եվրո, յուրաքանչյուր բնակչի հաշվով` 11.827 եվրո:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչության զարգացման դինամիկան.

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գործում են բարձրագույն ուսումնական մի շարք հաստատություններ.
- Շչեցինի համալսարան
- Արևմտյան Պոմորիեի տեխնոլոգիական համալսարան (2009 թվականի հունվարի 1-ից)
- Պոմերանիայի բժշկական համալսարան (հիմնադրվել է 1948 թվականին, ժամանակակից կարգավիճակը ստացել է 2010 թվականին)
- Ծովային ակադեմիա (հիմնադրվել է 1947 թվականին, ժամանակակից կարգավիճակը ստացել է 2004 թվականին)
- Արվեստների ակադեմիա (2010)
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում կան կրոնական տարբեր ուղղությունների եկեղեցիներ, այդ թվում` կաթոլիկ մայր տաճար և ուղղափառ թեմի երկրորդ մայր տաճարը (առաջինը գտնվում է Վրոցլավում):
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Շեցինի պատմական կենտրոնի պլանավորման հիմքում ընկած է աստղանման հրապարակների համակարգը, որոնք իրար են միանում փողոցներով: Քաղաքում քիչ չեն պատմական ու ճարտարապետական հուշարձաններ:
Պահպանվել են 13-14-րդ դարերի ամրությունների մնացորդներ` 18-րդ դարի` բարոկկո ոճով կառուցված դարպասներով: Քաղաքի կենտրոնում գտնվում է սուրբ Պողոսի և Պետրոսի տաճարը, որ կառուցվել է 1124 թվականին միսիոներ Օտտո Բամբերգցու նախաձեռնությամբ: Տաճարը քրիստոնեական հնագույն կառույցն է Պոմորիեում (տաճարի գոթական հատվածը կառուցվել է 15-րդ դարում): 12-րդ դարում հիմնադրվել է Սուրբ Յակուբի մայր տաճարը, որ հետագայում վերակառուցվել է 16-17-րդ դարերում: Հենց այդ ժամանակ էլ հարավային պատերի կոնտրֆորսը զարդարվել է միջնադարյան վարպետ Հենրիկ Բրունսբերգի նրբաոճ զարդարանքներով: 1944 թվականի ռմբակոծությունների ժամանակ տաճարը գրեթե ամբողջությամբ ավերվել է` վերականգնվելով միայն 1970 թվականին: Եկեղեցում գործում է թանգարան:
Տաճարի հարևանությամբ գտնվող վիկարիոսի տունը կառուցվել է 15-րդ դարում: Օդրայի ափին է գտնվում 13-րդ դարում ֆրանցիսկյանների կողմից հիմնադրված Սուրբ Յակուբի եկեղեցին: Երկրորդ աշխարհամարտի տարիներին այն աննշան է տուժել, իսկ 1960-ական թվականների նորոգվել է: Պոմերանիայի իշխանների դղյակը, որ հիմնվել է 14-րդ դարում վերածննդի ոճով, 1944 թվականի ռմբակոծություններից հետո վերանորոգվել է: Ներկայումս այնտեղ գործում են թատրոն ու պատկերասրահ:
Հին քաղաքի շուկայի հրապարակում առանձնանում են 13-րդ դարի քաղաքապետարանի (ռատուշա) շենքը (այնտեղ գործում է Պատմության թանգարան) և Լոյտզև առևտրական ընտանիքի տունը, որ կառուցվել է 16-րդ դարում ուշ գոթիկայի ոճով: Քաղաքի կենտրոնում պահպանվել են բարոկկոյի, գոթիկայի և կլասիցիզմի ոճով պատմական այլ շինություններ ևս: 18-րդ դարի պալատում` բարոկկոյի ոճով կառուցված, գտնվում է Ազգային թանգարանը:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://szczecin.stat.gov.pl/opracowania-biezace/opracowania-sygnalne/ludnosc/stan-i-ruch-naturalny-ludnosci-w-wojewodztwie-zachodniopomorskim-w-2016-r-,1,10.html
- ↑ Tadeusz Białecki Historia Szczecina. — Wrocław: Zakład Narodowy im. Ossolińskich, 1992. — С. 9,20-55.
- ↑ Werner Buchholz Pommern. — Siedler, 1999. — С. 43ff. — ISBN 3-88680-272-8
- ↑ «Штеттин»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ «Щецин»։ Энциклопедия туризма Кирилла и Мефодия։ Վերցված է 2014-08-31
- ↑ https://books.google.am/books?id=wFx4T9QvU94C&lpg=PA1&hl=ru&pg=PT188#v=onepage&q&f=false
- ↑ [1] // books.google.am
- ↑ «Szczecin» (լեհերեն)։ Վերցված է ապրիլի 6, 2016
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Штеттин»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շչեցին կատեգորիայում։ |
|