Կոնտրֆորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cocking Lime Works 018.jpg

Կոնտրֆորս (ֆրանս. contre-force-հակազդող ուժ), որմնահեց, որմնամույթի, առանձին կանգնած մույթի, ընդլայնական որմի և այլն ձևով լրացուցիչ ամրություն, որն իր վրա կրելով հիմնականում հորիզոնական հրող ուժերը (թաղածածկի, կամարի, գմբեթի հրող ուժերը, բնահողի ճնշումը հենապատին, ամբարտակի հիմքին ազդող ճնշումը և այլն)՝ ուժեղացնում է հիմնական կրող կառուցվածքը։ Հրող մեծ ուժերի դեպքում սովորաբար ի հորիզոնական հատվածքի չափերը դեպի հիմքը գնալով մեծանում են (սահուն կամ սանդղաձև)։ Կոնտրֆորսը լինում է քարաշեն, բետոնե, երկաթբետոնե։ Քարաշեն Կոնտրֆորսը գոթիկայի հիմնական կառուցվածքային և կոմպոզիցիոն տարրերից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png