Միեշկո I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միեշկո I
Mieszko I
Ծնվել է՝ոչ վաղ քան 922 և ոչ ուշ քան 945
Մահացել է՝մայիսի 25, 992[1]
հավանաբար՝ Archcathedral Basilica of St. Peter and St. Paul
ՏոհմՊիաստներ
քաղաքական գործիչ և գերիշխան
ՀայրSiemomysl?
ՄայրGorka?[2]
ԵրեխաներBolesław I the Brave?, Սիգրիդ Հպարտ, Mieszko Mieszkowic?, Świętopełk Mieszkowic?, Lambert Mieszkowic? և Gunhild of Wenden?[2]
ՀավատքSlavic religion? և կաթոլիկություն

Միեշկո I (Մեչիսլավ I, լեհ.՝ Mieszko I, ոչ վաղ քան 922 և ոչ ուշ քան 945 - մայիսի 25, 992[1]), Լեհաստանի թագավոր։ Միավորել է լեհաբնակ հողերը, ընդունել քրիստոնեություն։

Առաջին հավաստիորեն հիշատակված լեհական իշխան, Պյաստով տոհմի ներկայացուցիչ, հին լեհական պետության ստեղծող[3]։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան թվականի մասին հստակ տեղեկություններ չկան։ Հավանական է համարվում որ նա ծնվել է 920-931թթ միջև։ Գալլ Անանունը իր «Chronica et gesta ducum sive principum Polonorum» աշխատությունում հաղորդում է որ նա մինչև 7 տարեկանը եղել է կույր։

Գահը զբաղեցրել է հոր՝ Siemomysł իշխանի մահից հետո։ Մոր անունը հայտնի չէ։ Գահին նստելու պահին նրա տիրույթները եղել են միայն Wielkopolska (Մեծ Լեհաստան) պատմական մարզում ՝ Գնեզնո կենտրոնով։ Գահակալման առաջին տարիներին նրան հաջողվեց իր իշխանությանը միացնել Կույավի, Մեզովժե հողերը և Արևելյան Պոմորժեն (Pomorze Wschodnie): Լեհական պետության առաջին հիշատակությունները եվրոպական ժամանակագրություններում կապված են նրա անվան հետ։ Նրա մասին հիշատակում է նաև արաբալեզու հրեա ճանապարհորդ Իբրահիմ իբն Յաղուբը (Իբրահիմ Յաղուբ ալ Տարտուշի)։

963 թվականինն Միեշկո I արշավել է սլավոնական լյոտիչների ցեղի դեմ, փորձել հպատակել Արևմտյան Պոմորժեն, բայց պարտվել է հարևան գերմանական ցեղերից։ Այդ մասին հաղորդում են Իբրահիմ իբն Յաղուբին և Վիդկունդ Կորվեյցին։ Նույն ժամանակ Միեշկոյին հաջողվեց տիրանալ լյուբուշների հողերին և դրանով թափանցել Սրբազան Հռոմեական կայսրության ազդեցության գոտի:Մեծ իշխան Վիխմանի հետ պայքարի ժամանակ Միեշկոն չհամարձակվեց պայաքարել նաև կայսր Օտտոն I հետ և սկսեց նրան հարկ վճարել։ Դրանով նա մերձեցավ Օտտոն I կայսեր հետ։ Բացի դրանից տեղի է ունենում նաև լեհ-չեխական մերձեցում։ 965 թվականին լեհական իշխանը ամուսնանում է չեխական արքայադուստր Դուբրավկայի հետ:Դրանով նա կարգավորեց իր հարաբերությունները չեխական Բոլեսլավ Ահեղ իշխանի հետ։

Քրիստոնեության ընդունումը Լեհաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակ ունենալով դաշնակցել նաև Սաքսոնիայի հետ Միեշկոն որոշեց կնքվել:966 թվականին կայսրության ու Չեխիայի ազդեցությամբ նա լատինական ծեսով քրիստոնեություն ընդունեց և դրանով Լեհական իշխանությունը մտցրեց եվրոպական մշակույթա-քաղաքական ազդեցության գոտի։ Այսպիսով քրիստոնեության ընդունումը առաջին հերթին հետապնդում էր քաղաքական նպատակներ, այն է դիմակայել գերմանական աճող ազդեցությանը և ստանալ լեհական ինքնիշխան պետություն քրիստոնեական Եվրոպայում, մերձավոր հարաբերություններ հաստատել սաքսոնական իշխանների հետ, որը թույլ կտար համատեղ գործել պոլաբյան սլավոնների՝ օրինակ վելետների դեմ։ Ուժեղացնել հարաբերությունները Չեխիայի հետ, որով կկանխվեր չեխ-վելետական միությունը:Ինչպես ցույց տվեց ապագան դա ճիշտ որոշում էր, քանի որ չեխերի ցույց տված օգնությունը թույլ տվեց հաղթել վելետներին։ Քրիստոնեության ընդունումը նաև թույլ տվեց Միեշկոյին ամրապնդել սեփական իշխանությունը։

968 թվականին հիմնվեց առաջին լեհական եպիսկոպոսությունը Պոզնանում։

Պայքարը գերմանական իշխանությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միեշկո Iտիրույթները մինչև 985 թվականը
Միեշկո I տարածքների ընդլայնումը 992 թվականին

Լեհական պետության ուժեղացումը հանգեցրեց նրա և հարևան գերմանական իշխանությունների միջև կոնֆլիկտի, որը հիմնականում ավարտվեց լեհերի հաղթանակով։ 973 թվականին Միեշկոն կանչվեց կայսերական ռեյխստագ, որտեղ նա ցտիպված էր համաձայնվել հարկ վճարել կայսրին Արևմտյան Պոմորժեի համար և որպես պատանդ թողնել իր որդի Բորեսլավ Քաջին։ Գերմանացիների հետ լարվածությունը պահպանվեց մինչև 980 թվականը, երբ մերձբալթյան սլավոնների ապստամբությունը և հեթենոսության վերադարձը նրան ստիպեց նորից մերձենալ կայսրության հետ։ Ապստամբությունը ճնշվեց և 990 թվականին Լեհաստանին միացան Սիլեզիան և Փոքր Լեհաստանը առանց Կրակովի Այսպիսով Միեշկո I կյանքի վերջում լեհական իշխանությունը իր մեջ միավորել էր գրեթե բոլոր լեհական հողերը և դարձել Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ պետությունը, որը զգալի ազդեցություն ուներ եվրոպական քաղաքական կյանքում

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուբրավկայի հետ ամուսնությունից ծնվել են Բորեսլավ Քաջը և Սվյատոսլավա դուստրը[4]. Օդայի հետ ամուսնությունից ծնվել են Միեշկոն, Սվյատոպոլկը և Լամբերտը

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միեշկո Iդրամը
  • Լեհական հողերի միավորում՝ Լեհաստանը դարձավ Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ պետությունը[5].
  • Քրիստոնեության ընդունումը և Լեհաստանի ներառումը Եվրոպայի քաղաքական կյանքին
  • Լեհաստանը սկսեց հատել սեփական դրամները[6].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Լեհերեն Վիքիպեդիա (польск.) — 2001.
  2. 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
  3. Мешко I // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  4. Mieszko I. (գերմ.)
  5. Lerski,, Halina (1996 թ․ հունվարի 19). Historical Dictionary of Poland, 966-1945. ABC-CLIO. էջ 355. ISBN 9780313034565. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  6. Spufford,, Peter (1989 թ․ սեպտեմբերի 21). Money and Its Use in Medieval Europe. Cambridge University Press. էջ 80. ISBN 9780521375900. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)