Սիգրիդ Հպարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիգրիդ Հպարտ
 
Ծննդյան օր 968
Վախճանի օր 1014
Դինաստիա Պիաստներ
Քաղաքացիություն  Շվեդիա և  Դանիա
Հայր Skagul Toste?[1]
Ամուսին Սվեն I[2] և Eric the Victorious?[1][2]
Զավակներ Կնուդ I Մեծ, Estrid Svendsdatter?, Օլաֆ[1][2], Հարալդ II և Świętosława?

Սիգրիդ Հպարտ (շվեդ.՝ Sigrid Storråda 968 - 1014), Էրիկ VI Հաղթականի և Սվեն Ֆորկբիարդի կիսալեգենդար կինը՝ սկանդինավյան սագաների հերոսուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն մի շարք սկանդինավյան սագաների և շվեդական տարեգրությունների, մասնավորապես, Catalogus Regum Sveciae (1333)[3], Շվեդիայի առաջին քրիստոնյա թագավոր Օլաֆ Շոտկոնունգի մայրը Սիգրիդ Հպարտն էր, ում անունով էլ կոչվել է Սիգրիդլաֆը։

«Երկրի շրջանակը»՝ սկանդինավյան սագաների հավաքածու, ներկայացնում է Սիգրիդին որպես գեղեցիկ, բայց վրիժառու կին։ Էրիկ Հաղթականի հետ ամուսնությունը հաջողությամբ չպսակվեց և շուտով վերածվեց թշնամանքի, որի պատճառով Սիգրիդը որդու հետ վտարվեց հոր կալվածքներ։ Էրիկի մահից հետո շատ ազնվականներ սկսեցին փնտրել Սիգրիդի ձեռքը։ Չափից ավելի համառություն ցուցաբերած Հարալդ Գրենսկեն ու Գարդարիկի Վիսավալդը Սիգրիդի ծառաները նրա հրամանով այրեցին։

Սիգրիդի ձեռքի հաջորդ հավակնորդը՝ Նորվեգիայի թագավոր Օլաֆ Տրիգվասոնը, պահանջեց, որ նա քրիստոնեություն ընդունի։ Սիգրիդը պատասխանեց, որ չի հրաժարվի իր նախնիների հավատքից։ Զայրացած Օլաֆը բռունցքով հարվածեց նրա դեմքին։ Սիգրիդը հանգիստ ասաց. «Սա քեզ մահվան կտանի»։ Վրեժ լուծելու համար Սիգրիդն ամուսնացավ Դանիայի թագավոր Սվեն Ֆորկբեարդի հետ, ով թշնամություն ուներ Օլաֆի հետ։ Այս ամուսնության մեջ նա ծնեց երկու որդի՝ Դանիայի ապագա թագավորներ Հարալդին և Կնուդին, ինչպես նաև երեք դուստր։ Մոտ 1000 թվականին Շվեդիայի թագավոր դարձած Սվեն Ֆորկբերդի և Օլաֆ Շոտկոնունգի միացյալ բանակը հաղթեց նորվեգացիներին Սվոլդերի ծովային ճակատամարտում։ Օլաֆ Տրիգվասոնը զոհվեց։

Նախատիպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհասկանալի է, թե արդյոք Սիգրիդն իրական անձնավորություն է եղել։ Որոշ գիտնականներ նրան նույնացնում են Էրիկի և, հավանաբար, Սուեյնի փաստագրված լեհ կնոջ հետ, որը հիշատակվում է միջնադարյան մատենագիրների կողմից և որոշ ժամանակակից պատմաբանների կողմից հիշատակվում է որպես «Սվիետոսլավա» (լեհ.՝ Świętosława)[4], սակայն Սիգրիդին վերագրվող պոտենցիալ ամուսինները ապրել են տարեթվերի լայն շրջանակում, և ժամանակակից այլ գիտնականներ կարծում են, որ Սիգրիդը կարող է լինել մի քանի պատմական կանանց միավորում։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Sigrid storråda
  2. 2,0 2,1 2,2 Kindred Britain
  3. Scriptores Rerum Svecicarum Medii Aevi Ex Schedis Praecipue Nordinianis Collectos Dispositos ac Emendatos. Tomus 1. / Ericus Michael Fant. — Upsalae, 1818. — С. 4. — 658 с.
  4. J. Steenstrup, Kr. Erslev, A. Heise, V. Mollerup, J. A. Fridericia, E. Holm, A. D. Jørgensen. Danmarks riges historie: Oldtiden od den ældre middelalder.Historisk illustreret. Vol. I / Ernst Bojesen. — Nordiske forlag. — Denmark, 1897—1907.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Адам Бременский. Деяния архиепископов Гамбургской церкви // Адам Бременский, Гельмольд из Босау, Арнольд Любекский. Славянская хроника / Перевод с лат. И. В. Дьяконова, Л. В. Разумовской, редактор-составитель И. А. Настенко. — М.: «СПСЛ», «Русская панорама», 2011. — С. 8—150. — (MEDIÆVALIA: средневековые литературные памятники и источники). — ISBN 978-5-93165-201-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգրիդ Հպարտ» հոդվածին։