Սվոլդերի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվոլդերի ճակատամարտ
Թվականսեպտեմբեր, 999 կամ 1000
Մասն էViking Age Norway?
ՎայրՕրեսունդ, Ռյուգենի մոտ
ԱրդյունքԴաշնակիցների հաղթանակ Նորվեգիայի բաժանում
Հակառակորդներ
ՆորվեգիաԴանիա

Շվեդիա

Լեյդի յարլեր
Հրամանատարներ
Օլաֆ Տրիգվասոն Էյնար ՏամբարսկյելվեԷյրիկ Հակոնարսոն

Շվեդիայի թագավոր Օլաֆ

Սվեյն Ֆորկբերդ
Կողմերի ուժեր
11 ռազմանավ70+ ռազմանավ
Ռազմական կորուստներ
Բոլոր նավերի գրավումԾանր կորուստներ

Սվոլդերի ճակատամարտը 999 կամ 1000 թվականին մղված ծովամարտ է արևմտյան Բալթիկ ծովում Նորվեգիայի Օլաֆ Տրիգվասոն թագավորի և իր թշնամիների դաշինքի միջև։ Ծովամարտի հիմքում ընկած էր Նորվեգիայի՝ մեկ պետության մեջ միավորումը, Դանիայի երկարամյա ջանքերը այդ երկիրն իր վերահսկողության տակ վերցնելու համար, ինչպես նաև Սկանդինավիայում քրիստոնեության տարածումը։

Օլաֆ թագավորին Վենդլանդ (Պոմերանիա) արշավից  տուն վերադառնալիս նրան դարանակալել էր Դանիայի թագավոր Սվեյն Ֆորկբերդի, Շվեդիայի թագավոր Էյրիկ Հակոնարսոնի (նաև հայտնի որպես Օլաֆ Էյրիկսոն) և Լեյդի Յարլի դաշինքը։ Օլաֆն ուներ միայն 11 ռազմանավ թշնամու 70-ի դեմ։ Նրա նավերը մեկ առ մեկ վերցվեցին, իսկ Օլաֆն իրեն նետեց ծովը։ Մարտից հետո Նորվեգիան սկսեց կառավարվել Լեյդի յարլերի կողմից, որպես Դանիայի և Շվեդիայի ֆեոդ։

Ծովամարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվոլդերի ճակատամարտից հետո հաղթանակած առաջնորդները բաժանեցին Նորվեգիան վերահսկողության գոտիների։ Շվեդիայի թագավոր Օլաֆը ստացավ չորս շրջան Տրոնհեյմում, ինչպես նաև Մյորեն, Ռոմսդալը և Ռանրիկեն։ Նա այս տարածքները տվեց իր դստեր ամուսին յարլ Սվեյն Հակոնարսոնին որպես վասալական։ Սվեյն Ֆորկբերդը ստացավ Վիկենի շրջանը, որտեղ դանիական ազդեցությունը երկար ժամանակ ուժեղ էր։ Մնացած Նորվեգիան կառավարվում էր Էյրիկ Հակոնարսոնի կողմից, որպես Սվեյնի վասալ։ 

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի գործոններ դարձնում են Սվոլդերի ճակատամարտը Վիկինգների դարաշրջանի ամենահայտնի ճակատամարտերից մեկը։ Նորվեգա-իսլանդական պատմագրության մեջ Օլաֆ Տրիգվասոնը ներկայացվում է բարձր լույսի ներքո, որպես մի մարդ, ով քրիստոնեությունը բերել է հյուսիս։