Էսբյերգ
Բնակավայր | |||
---|---|---|---|
դան․՝ Esbjerg | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1868 թ. | ||
ԲԾՄ | 17 մետր | ||
Բնակչություն | 115 459 մարդ (հունվարի 1, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 6700 | ||
| |||
Էսբյերգ (դան․՝ Esbjerg), քաղաք Դանիայում, տրանսպորտային ու նավահանգստային կարևոր հանգույց Յուտլանդիա թերակղզու արևմտյան ափին։ Վարչական կենտրոնը Էսբյերգ կոմունան է (Հարավային Դանիա տարածաշրջան)։ Բնակչությունը 2006 թվականի տվյալներով կազմել է 71.886 մարդ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրվել է 1868 թվականին, երբ Դանիան կորցրել է Շլեզվիգը Ալտոնայի ծովախորշի հետ փոխանակման արդյունքում (ներկայումս` Համբուրգի շրջան, Գերմանիա)։ Մինչ այդ այն եղել է Հյուսիսային ծովի ափերի դանիական ամենակարևոր նավահանգիստը։ 1874 թվականին կառուցվել է երկաթգիծ, որը կապել է Էսբյերգը Ֆրեդերիսիա և Վարդե քաղաքների հետ։ Նույն թվականին ավարտվել է ծովախորշի շինարարությունը։ Այն սկսել են կիրառել գյուղատնտեսական մթերքների արտահանման համար։ Էսբյերգը քաղաքի կարգավիճակ է ստացել 1899 թվականին։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկինում Էսբյերգը եղել է Դանիայի ձկնորսական ամենամեծ նավահանգիստը։ Ներկայումս ձկնարդյունաբերությունը քաղաքի տնտեսության առաջատար ճյուղն է։ Բացի դրանից` քաղաքում գործում են մեքենաշինական ու նավաշինական, նավթային արդյունաբերության, սննդի ձեռնարկություններ, այդ թվում` ձկան վերամշակման գործարաններ։ Էսբյերգի միջոցով են արտահանվում մսային ու կաթնային ապրանքատեսակներ հիմնականում Մեծ Բրիտանիա։
Նավահաղորդակցությամբ կապվում է Նորբյու քաղաքին, որը գտնվում է Ֆանյո կղզում։ Էսբյերգը տրանսպորտային խոշոր հանգույց է (երկաթգիծ, ավտոճանապարհներ, օդանավակայան)։
Մշակույթ, տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գործում են թատրոններ (օպերայի և բալետի, դրամատիկական), թանգարաններ, գրադարաններ։
1996 թվականից օգոստոսի կեսերին քաղաքում տեղի է ունենում երաժշտական փառատոն` 9 օր տևողությամբ։ Փառատոնի մասնակիցները հավաքվում են Տորվետ (դան․՝ Torvet) կենտրոնական հրապարակում, որտեղ ձևավորվում է գլխավոր բեմահարթակը։
Էսբյերգում գործում են Հարավային Դանիայի և Օլբորգի համալսարանների մասնաճյուղեր։
Քաղաքի հյուսիսարևմտյան ծայրամասում է գտնվում 300 օդաչուների գերեզմանոցը, որոնք մահացել են ֆաշիստական ուժերի դեմ պայքարում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
Էսբյերգի համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էսբյերի համայնքը ձևավորվել է 2007 թվականի Դանիայի վարչական բարեփոխումների արդյունքում, երբ միավորվել են Բրամինգի և Ռիբեի քաղաքապետարանները։ Քաղաքի մակերեսը 741 կմ² է, բնակչությունը` 114.097 մարդ (2005)։
Միավորված համայնքներն են Տյոնները հարավում, Հադերսլավը հարավ-արևելքում, Բեյենը արևելքում և Վարդեն հյուսիսում։ Արևմուտքում գտնվում է Ֆանյոի կղզային համայնքը համանուն կղզու վրա։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Эсбьерг»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Encyclopædia Britannica 2007 Ultimate Reference Suite (2007)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էսբյերգի պաշտոնական տեղեկատվական պորտալ (դան.)(անգլ.)(գերմ.)
- http://www.nyesbjergkommune.dk/home(չաշխատող հղում)
- http://www.visitesbjerg.dk/ Archived 2012-10-21 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էսբյերգ կատեգորիայում։ |
|