Ծարավ (ֆիլմ, 1959)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծարավ
ռուս.՝ Жажда
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա[1] և ռազմական ֆիլմ[1]
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵվգենի Տաշկով[1]
Սցենարի հեղինակԳրիգորի Պոժենյան
ԴերակատարներՎյաչեսլավ Տիխոնով, Վալենտինա Խմարա, Յուրի Բելով և Վլադիմիր Իվանով
ՕպերատորՊյոտր Տոդորովսկի
ԵրաժշտությունԱնդրեյ Էշպայ
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն75 ± 1 րոպե

«Ծարավ» (ռուս.՝ «Жажда»), խորհրդային սև ու սպիտակ գեղարվեստական ֆիլմ Հայրենական մեծ պատերազմի մասին։ Նկարահանվել է 1959[2] թվականին ռեժիսոր Եվգենի Տաշկովի կողմից[3]։

Ֆիլմի սյուժեն հիմնված է իրական իրադարձությունների վրա, որոնց մասնակիցն է եղել սցենարիստ Գրիգորի Պոժենյանը[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդեսան օգտագործում է Դնեստր գետի ջուրը։ Ջրհան կայանը գտնվում է Բելյաևկայում (ֆիլմում նշված է Իվանովկա)։ Ջրատարի երկարությունը մոտ 40 կմ է։

1941 թվականին մարտական գործողությունների ընթացքում Օդեսան շրջափակվել է, Բելյաևկան գրավվել է։ Քաղաքը մնացել է գրեթե առանց ջրի, նրա մատակարարումը խիստ սահմանափակվել է։

Քաղաքին ջուր տալու համար ձևավորվել է նավաստիների հատուկ ջոկատ, որոնք, ներխուժելով թշնամու թիկունք և գրավելով Բելյաևկայում գտնվող պոմպակայանը, միացրել են ջրի մատակարարումը և որոշ ժամանակ պահել դիրքերը։

Ֆիլմի ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վյաչեսլավ ՏիխոնովՕլեգ Բեզբորոդկո, լեյտենանտ
  • Վալենտինա ԽմարաՄաշա
  • Յուրի Բելով – Վասյա Պատեֆոն (Ռոգոզին)
  • Անտոն Դոցենկո – Նիկիտա Նեչիպայլո
  • Վլադիմիր Իվանով – Տվերդոխլեբով
  • Նիկոլայ Տիմոֆեև – Նիկիտին
  • Բորիս Բիտյուկով – Ալեքսեենկո
  • Բորիս Գոդունցով – Ուգոլյոկ
  • Վասիլի Վեկշին – Կալինա
  • Մուլլան Սույարգուլով – Մամեդ
  • Օլեգ Գոլուբիցկի – Լեմկե[5]
  • Յուրի Գորոբեց – ուղեկցող
  • Յուրի Լոպարյով – տղա
Էպիզոդներում
  • Ալեքսանդր Կոշուտսկի, Ն. Դոբրովոլսկի, Իվան Մարկևիչ, Բ. Դիկանսկի, Իգոր Մաքսիմով, Տ. Ժուրինա (աղջիկ շքամուտքում)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Գրիգորի Պոժենյան
  • Բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Տաշկով
  • Օպերատոր՝ Պյոտր Տոդորովսկի
  • Նկարիչներ՝ Ա. Օվսյանկին, Մուզա Պանաևա
  • Ռեժիսոր՝ Ն. Սավվա
  • Կոմպոզիտոր՝ Անդրեյ Էշպայ
  • Հնչյունային օպերատոր՝ Է. Գոնչարենկո
  • Խմբագիր՝ Վ. Բոնդարենկո
  • Գրիմ՝ Ս. Միխլինա
  • Մոնտաժող՝ Տ․ Դոն
  • Օդեսայի պետական ֆիլհարմոնիայի նվագախումբ, դիրիժոր՝ Եվգենի Դուշչենկո
  • Գլխավոր խորհրդատու՝ գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օսլիկովսկի, խորհրդատո՝ գնդապետ Ա. Գրաչով
  • Տնօրեն՝ Ս. Բենիովա

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Ռիժովայի (Դենիսովա) կատարմամբ ֆիլմում առաջին անգամ հնչել է «Два берега» («Ночь была с ливнями…») երգը[6], որը գրվել է Գրիգորի Պոժենյանի բանաստեղծության հիման վրա և Անդրեյ Էշպայի երաժշտությամբ, որը երաժշտություն է գրել Եվգենի Տաշկովի ֆիլմերի մեծամասնության համար։ Երգը հետագայում լայն տարածում է գտել և ընդգրկվել Մայա Կրիստալինսկայայի, Գելենա Վելիկանովայի և այլ կատարողների երգացանկերում։

Ֆիլմում օգտագործվել է նաև Ֆրեդերիկ Շոպենի և Պյոտր Իլյիչ Չայկովսկու երաժշտությունը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960 թվականին Մինսկի համամիութենական կինոփառատոնում «Ծարավ» ֆիլմը ստացել է երրորդ մրցանակը։ Պյոտր Տոդորովսկին երկրորդ մրցանակն է ստացել օպերատորական աշխատանքի համար[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0053466/
  2. «Одесской киностудии 100 лет!». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  3. 90 лет со дня рождения Вячеслава Тихонова: знаменитые роли
  4. Станислав Минаков. «Красный сон Григория Поженяна» Արխիվացված 2013-04-07 Wayback Machine. «Одна Родина», 20 сентября 2011.
  5. Жажда (1959) Full Cast & Crew
  6. Валентина Дворянинова, dvoryaninowa.narod.ru.
  7. (ВКФ) Всесоюзный кинофестиваль Արխիվացված 2016-03-05 Wayback Machine на сайте «Энциклопедия отечественного кино».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]