Բուլատ Օկուջավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուլատ Օկուջավա
Bundesarchiv Bild 183-R1202-0019, Berlin, Palast der Republik, Bulat Okudshawa cropped.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Була́т Ша́лвович Окуджа́ва
Ի ծնե անուն Բուլատ Օկուջավա
Ծնվել է մայիսի 91924 Մոսկվա
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2][3]
Երկիր Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մահացել է հունիսի 12, 1997(1997-06-12) (տարիքը 73) Կլամառ, Ֆրանսիա
Փարիզ[4][5]
Ժանրեր հեղինակային երգեր
Մասնագիտություն բանաստեղծ
երգահան
գրող
վիպասան
սցենարիստ
Գործունեություն 1950-1997
Կապված Հեղինակային երգեր

Բուլատ Օկուջավա (վրաց.՝ ბულატ ოკუჯავა, ռուս.՝ Булат Шалвович Окуджава, մայիսի 9, 1924[1][6][7] , Մոսկվա[1][2][3] - հունիսի 12, 1997 , Փարիզ[4][5]), խորհրդային ​​բանաստեղծ, երգահան, գրող, վիպասան և սցենարիստ: Համարվում է խորհրդային շրջանի ռուսերեն խոշորագույն երգագիրներից: Բազմաթիվ բանաստեղծական ու պատմվածքների ժողովածուների, մի քանի պատմական և ինքնակենսագրական վեպերի հեղինակ է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլատ Շալվայի Օկուջավան ծնվել է Մոսկվայում, Թբիլիսիից Կոմունիստական Ակադեմիայում սովորելու եկած կուսակցական գործիչ, ազգությանբ վրացի Շալվա Ստեփանի Օկուջավայի և Աշխեն Ստեփանի Նալբանդյանի ընտանիքում: Մայրը Վահան Տերյանի ազգականն էր: Հետագայում հայրը տարբեր կուսակցական պաշտոններ է վարել Վրաստանում և Ռուսաստանում: Ծնողները բռնադատվել են 1937 թ., հայրը գնդակահարվել է, իսկ մայրն աքսորվել է Կարագանդայի ճամբար, որտեղից վերադարձել է 1955 թ.:

Բուլատին պահել է մորական տատը:

Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիում և Մոսկվայում: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1942 թ. 17 տարեկանում կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ վիրավորվել է: Զորացրվել է 1945 թ.:

1950 թ. ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը: Աշխատել է որպես ուսուցիչ Ռուսաստանի Կալուգայի մարզում: 1954 թ. համագործակցում է Կալուգայի «Մոլոդոյ լենինեց» թերթին, 1956 թ. հրատարակվում է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ "Лирика" վերնագրով: Վերադառնալով Մոսկվա, աշխատել է «Մոլոդյա Գվարդիյա» հրատարակչությունում որպես խմբագիր, ապա՝ «Լիտերատուրնայա գազետա» թերթում որպես պոեզիայի բաժնի վարիչ: 1961 թվականից չի աշխատել՝ իրեն ամբողջովին նվիրելով գրականությանը: Բազմաթիվ բանաստեղծությունների, երգերի, պատմվածքների, մի քանի վեպերի հեղինակ է:

Կյանքի վերջին տարիներին բնակվել է Պերեդելկինոյում: Մահացել է Փարիզի արվարձան Կլամառի ռազմական հոսպիտալում: Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը:

Մոսկվայում կանգնեցվել են Բուլատ Օկուջավայի 2 արձաններ, առաջինը՝ 2002 թ., Արբատի և Պլոտնիկով նրբանցքի հատման տեղում, երկրորդը՝ 2007 թ., թիվ 109 կրթական կենտրոնի բակում: Երկու արձանների հեղինակն էլ Գեորգի Ֆրանգուլյանն է:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են