Jump to content

Ճահիճ (ֆիլմ, 1977)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճահիճ
ռուս.՝ Трясина
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1977
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Չուխրայ
Սցենարի հեղինակՎիկտոր Մերեժկո և Գրիգորի Չուխրայ
ԴերակատարներՆոննա Մորդյուկովա և Պյոտր Տոդորովսկի[1]
ԵրաժշտությունՄիխայիլ Զիվ
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Ճահիճ» (ռուս.՝ «Трясина»), գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գրիգորի Չուխրայը 1977 թվականին։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Գեղջկուհի Մատրյոնա Բիստրովայի ամուսինը սպանվել է ռազմաճակատում, իսկ ավագ որդին անհետ կորել է։ Մատրյոնան որոշում է ամեն գնով պահել կրտսեր որդուն և նրան թաքցնում է տան ձեղնահարկում, որպեսզի բանակ չզորակոչվի։ Դասալիքից և նրա մորից բոլորը երես են թեքում։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային իշխանությունների կարծիքով՝ ֆիլմն անդրադարձել է Հայրենական մեծ պատերազմի պատմության համար ոչ բնորոշ խնդիրներին (ֆիլմի աշխատանքային անվանումը՝ «Ոչ տիպային պատմություն» (ռուս.՝ «Нетипичная история»)։ Խորհրդային բանակի գլխավոր քաղաքական վարչության պետ, բանակի գեներալ Ա. Ա. Եպիշևը դրանում տեսել է պատերազմի զոհերի հիշատակի վարկաբեկում։ Ֆիլմը վերամենտաժվել է, դրանից հանվել են գրաքննիչներին հավանությանը չարժանացած տեսարաններ, սակայն արդյունքում ֆիլմն այդպես էլ թույլ չի տրվել ցուցադրության և մինչև 1978 թվականի վերջն էկրան չի բարձրացել[2]։ Օպերատոր Յուրի Սոկոլը չի դիմացել հետապնդումներին և արտագաղթել է Ավստրալիա։

«Ճահիճ» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1978 թվականի հոկտեմբերի 29-ին։ Կինոնկարը վարձույթի է հանվել 1978 թվականի նոյեմբերի 21-ին։

Լուսագրերում նշված չեն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Загадка Григория Чухрая (интервью). Беседовал Виктор Матизен // «Советский экран» 1990, № 3. Ссылка проверена 11 февраля 2009.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]