Լիդիա Դրանովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիդիա Դրանովսկայա
Ծնվել էհոկտեմբերի 18, 1922(1922-10-18)[1]
ԾննդավայրԲոգոդուխովի շրջան
Մահացել էհուլիսի 11, 2008(2008-07-11)[1] (85 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Լիդիա Դմիտրիևնա Դրանովսկայա (ռուս.՝ Ли́дия Дми́триевна Драно́вская, հոկտեմբերի 18, 1922(1922-10-18)[1], Բոգոդուխովի շրջան - հուլիսի 11, 2008(2008-07-11)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դերասանուհի: Ռուսաստանի վաստակավոր դերասան (1999):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Դրանովսկայան ծնվել է 1922 թվականին Խարկովի մարզի Բոգոդուխովի շրջանի Մոսկալենկի խուտորում ՝ ուսուցիչների ընտանիքում: 1929 թվականից 1937 թվականին նկարահանվել է «Յոթերորդ դասարանցիները»: 1946 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը[2]:

Դրանովսկայայի ամենահայտնի դերը հետպատերազմյան «Գնացքը գնում է արևելք» ֆիլմում է, որից հետո դերասանուհին գրեթե չի նկարահանվել գլխավոր դերերում: Հետագայում աշխատել է Կինոդերասանի թատրոնում, նկարահանվել մասայական տեսարաններում և դրվագներում, կրկօրինակել արտասահմանյան ֆիլմեր:

Մահացել է 2008 թվականի հուլիսի 11-ին Մոսկվայում: Թաղված է Օրեխովսկի գերեզմանատանը:

Ֆիլմագրություն[3][խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմի բնօրինակ վերնագիր Ֆիլմի հայերեն վերնագիր դեր
1937 Семиклассники Յոթերորդ դասարանցիները Ժենյա
1939 Высокая награда Բարձր պարգև կրկեսի հանդիսատես (լուսագրերում չկա)
1940 Брат героя Հերոսի եղբայրը Անյա Բարատովա, դպրոցական
1947 Поезд идёт на восток Զինաիդա Ալեքսանդրովնա Սոկոլովա
1950 В мирные дни Խաղաղ օրերում Գրադարանավար Շուրա
1952 Римский-Корсаков Ռիմսկի Կորսակով Ալմազովա
1953 Нахлебник Ձրիակերը Օլգա Պետրովնա Կորինա, Ելեցկովի կինը
1958 Жених с того света Փեսացուն այլ աշխարհից КУКУ-ի աշխատակից
1958 На дальних берегах Հեռավոր ափերում ռադիոհաղորդը
1962 Третий тайм Երրորդ կեսը Հերոսի անունը նշված չէ
1964 Большая руда Խոշոր հանքաքար Հերոսի անունը նշված չէ
1966 Скверный анекдот Վատ անեկդոտ Հարսնացուի քույրը
1966 Дядюшкин сон Քեռու երազը Հերոսի անունը նշված չէ
1967 Крепкий орешек Ամուր ընկույզ Ռաիսա Օրեշկինոյի մայրը
1971 Долгие проводы Հեռավոր երթի հրաժեշտ Հերոսի անունը նշված չէ
1973 Дела сердечные Սիրային հարցեր Հերոսի անունը նշված չէ
1974 Небо со мной Երկինքն ինձ հետ է Հյուր
1977 Предательница Դավաճանը Հերոսի անունը նշված չէ
1977 Служебный роман Ծառայողական սիրավեպ վիճակագրական ծառայության աշխատակից
1978 Трясина Ճահճուտ Հերոսը նշված չէ
1979 Взлёт Թռիչք Հերոսը նշված չէ
1983 Витя Глушаков — друг апачей Վիտյա Գլուշակով՝ ապաչու ընկերը Հերթի միջի մորաքույր
1987 Где находится нофелет? Որտե՞ղ է նոֆելետը
1990 Враг народа - Бухарин Ժողովրդի թշնամին՝ Բուխարինը Նադեժդա Կրուպսկայա
1997 Вино из одуванчиков Խատուտիկի գինի Միսիս Բենթլի, մեծ տատիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]