Խատուտիկի գինի (ֆիլմ)
Խատուտիկի գինի ռուս.՝ Вино из одуванчиков | |
---|---|
Երկիր | Ռուսաստան Ուկրաինա |
Ժանր | դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Խատուտիկի գինի |
Թվական | 1997 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իգոր Ապասյան |
Պրոդյուսեր | Իգոր Ապասյան |
Սցենարի հեղինակ | Իգոր Ապասյան և Ալեքսեյ Լեոնտև |
Դերակատարներ | Ինոկենտի Սմոկտունովսկի, Լիդիա Դրանովսկայա, Լիա Ախեջակովա և Անդրեյ Նովիկով |
Օպերատոր | Ալեքսանդր Նոսովսկի |
Երաժշտություն | Սանդոր Կալոշ |
Տևողություն | 208 րոպե |
«Խատուտիկի գինի» (Արևի ձգողականությունը), 4 սերիանոց հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ` նկարահանված 1997 թվականին, Ռեյ Բրեդբերի նույնանուն վեպի մոտիվներով[1]։ Դերասան Ինոկենտի Սմոկտունովսկու վերջին աշխատանքն է ֆիլմում (մահացել է մինչև ֆիլմի աշխատանքների ավարտը, իր դերը գնդապետ Ֆրիլեյն էր), որը հնչյունավորել է Սերգեյ Բեզռուկովը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները կատարվում են 20-րդ դարի կեսերին, մի փոքր ամերիկյան քաղաքում։ Սյուժեի կենտրոնում չորս տղաներ են. Թոմ և Դուգլաս եղբայրները և իրենց ընկերները` Ջոնը և Չարլին։ Եղբայրների տատիկը և պապիկը խատուտիկից յուրահատուկ գինի են պատրաստում, որը մարդը խմելով սկսում է այլ կերպ ընդունել աշխարհը։ Արդյունքում, Թոմը անընդհատ երազում տեսնում է, թե ինչպես է թռչում մշուշով պատված հանելուկային երկրի վրայով։
Առաջին մաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործող Լեոն ամերիկյան ընդհատակի խորքում ավարտին է հասցնում իր «Երջանկության մեքենա» գործընթացը, որով ցասում է առաջացնում իր կնոջ` Լինայի մոտ։ Նա ասում է. «Զզվեցրել է»,- և պատրաստվում էր գնալ տնից։ Լեոն պնդում էր, որ նա տեսնի, փորձարկի իր մեքենան, որը նա պատրաստել է հավաբնում։ Լինան որոշում է. նա ասում է. «Պետք է, որ ես իմանամ` ինչ եմ խնդրում ճակատագրից», և դա արմատապես փոխում է իրավիճակը...
Երկրորդ մաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղաների խումբը գնում է այն տան մոտ, որում մի ժամանակ ապրել է գուշակ «տիկին Տարո»-ն, որտեղ հիմա պարոն Մրակի հսկողության տակ գտնվում է նրան պատկերող գուշակության սարքը։ Տղաներից մեկը դրա մեջ գցում է մետաղադրամ, բայց նրան ընկնում է դատարկ տոմս` առանց որևէ գուշակության։ Մեքենան ջարդվել էր։ Տղան ենթադրում է, որ իրեն օգնություն և փրկություն է պետք պարոն Մրակից։ Ընկերները երազում են ժամանակի մեքենայի մասին, իսկ իրական կյանքում նրանց այլ աշխարհ էր տանում ծեր գնդապետ Ֆրիլեյի պատմությունները, որն ապրում է անցյալով։ Իր պատմությունները և այդ «ժամանակի մեքենան», որը մարդկանց տեղափոխում է անցյալ։ Իսկ գնդապետը այդ ժամանակ իր վերջին ուժերով, և չնայած արգելքին` զանգում է Մեխիկո իր հին ընկերոջը, որպեսզի խոսափողից լսի քաղաքի աղմուկը, որտեղ նա անց է կացրել երիտասարդությունը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեյ Նովիկով - Դուգլաս Սպոլդինգ
- Սերգեյ Կուզնեցով - Թոմ Սպոլդինգ
- Վերա Վասիլյևա - Էսթեր
- Վլադիմիր Զելդին - պարոն Սպոլդինգ
- Լիա Ախեջակովա - Լինա Աուֆման
- Եվգենի Գերչակով - Լեո Աուֆման, ստեղծողը
- Լիդիա Դրանովսկայա - միսիս Բենտլի, նախատատիկը
- Թոմաս Ուրբաշ - նախատատիկի փեսացուն
- Իննոկենտի Սմոկտունովսկի - գնդապետ Ֆրիլեյ
- Նորա Գրյակալովա - մորաքույր Ռոզա
- Նիկոլայ Չինդյայկին - արբած տեսարժան վայրերի դիտող
- Լև Պերֆիլով - պարոն Ջոնաս
- Սերգեյ Սուպոնև - Դուգասի հայրը
- Վալենտինա Պրոկոֆևա - խնամակալ
- Նինա Ալիսովա - դրվագ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ. Իգոր Ապասյան, Ալեքսեյ Լեոնտև
- Ռեժիսոր. Իգոր Ապասյան
- Բեմադրող օպերատոր. Ալեքսանդր Նովոսկի
- Բեմադրող նկարիչ. Սերգեյ Կարպենկո
- Կոմպոզիտոր. Շանդոր Կալլոշ
- Լուսային օպերատոր. Լոգվինով, Վալերի Ալեքսանդրովիչ
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մրցանակ «Ամենաիմաստուն ֆիլմի համար»
- Մրցանակ «Ֆիլմ, որը ես ինձ հետ տիեզերք կվերցնեի»
- Հատուկ մրցանակ «Ոսկե նավակ»
- Մրցանակ «Լավագույն հեռուստատեսային ֆիլմի համար»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խատուտիկի գինի» ֆիլմը Internet Movie Database-ում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Wlv.ac.uk». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
|