Իգոր Ապասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Իգոր Ապասյան
Igor Apasyan.jpg
Ծնվել էհոկտեմբերի 3, 1952(1952-10-03)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 9, 2008(2008-08-09) (55 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Գործունեության տարիներ1983 - 2005
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր և ռեժիսոր
ՊարգևներՈւկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID ID 0031974

Իգոր Կարպի Ապասյան (հոկտեմբերի 3, 1952, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ - օգոստոսի 9, 2008, Մոսկվա, ՌԴ), խորհրդային հայազգի կինոռեժիսոր-բեմադրիչ, սցենարիստ, Ջեկ Լոնդոնի, Ռեյ Բրեդբերիի, Օնորե դը Բալզակի ստեղծագործությունների էկրանավորող։ ՈՒԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1990), Ուկրաինայի վաստակավոր արտիստ (1996)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարլեն Խուցիևի արվեստանոցը)։ 1983 թվականից եղել է Օդեսայի կինոստուդիայի ռեժիսոր։ 1997 թվականից եղել է Մոսկվայի «Գամայուն» կինոստուդիայի հիմնադիրը և ղեկավարը[2]։ 1997 թվականից՝ Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության անդամ։

Մահացել է 2008 թվականի օգոստոսի 9-ին։ Թաղվել է օգոստոսի 12-ին Իվանտեևկա քաղաքի Նևզորովսկի գերեզմանոցում[3]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Կիևի հեռուստաֆիլմերի 11-րդ համամիութենական փառատոնում ստացել է մրցանակ «Քանի դեռ ձյուն չի եկել» ֆիլմի միջոցով (1984) «էկրանին դաստիարակման խնդիրների վեր հանման» համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
2005 Գրաֆիտի
2003 Հրեշտակի օրերը
2003 Կոբրա։ Հակաահաբեկում
  • Խավարի իշխանը
  • Որս առաջինի վրա
  • Խորհուրդների պսակ
  • Զայրույթ
2001 Կոբրա
  • Բեռը
2000 Մարոսեյկա փ․, 12
  • Խաղադրույքներ այլևս չկան
  • Որդին
  • Մահվան գենը
  • Կանանց ամառ
1997 Խատուտիկի գինի
1991 Չթաղված դիակները կամ որս առնետների վրա
1990 Ծովագայլ
1987 Սեփական հողի վրա
1986 Միակ կյանքի ընթացքում
1984 Քանի դեռ ձյուն չի եկել
1983 Ապաստարան կամ տիո տիո տինքս
1983 Մեր բակի անգետիկը
1983 Շագրենի կաշին
1981 Առավոտյան գնացք
Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Ֆիլմ
2005 Գրաֆիտի
2000 Մարոսեյկա փ․, 12
  • Խաղադրույքներ այլևս չկան
  • Որդին
  • Մահվան գենը
  • Կանանց ամառ
1989 Մի գիշեր
1997 Խատուտիկի գինի
1991 Չթաղված դիակները կամ որս առնետների վրա
1984 Քանի դեռ ձյուն չի եկել
1983 Ապաստարան կամ տիո տիո տինքս
Մասնակցություն ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Ֆիլմ
2008
Ինոկենտի Սմոկտունովսկին ընդդեմ Միշկին իշխանի[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Ֆիլմ
1997 Խատուտիկի գինի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]