Մաառլեն Խուցիևը ծնվել է 1925 թվականին Թբիլիսիում։ 1950 թվականին ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1959 թ.-ից աշխատում է «Մոսֆիլմ» ստուդիայում։ Առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Գարունը Զարեչնայա փողոցում» (1956, Ֆ. Միրոների հետ)։ Խուցիևի հետագա՝ «Երկու Ֆեոդոր» (1959), «Ես քսան տարեկան եմ» (1965), «Հուլիսյան անձրև» (1967) ֆիլմերը շոշափում են հասարակական և բարոյական կարևոր հարցեր։ Արժանացել է համամիութենական և միջազգային կինոփառատոների մրցանակների։ Խուցիևը զբաղվել է նաև դերասանությամբ։ 1978 թվականին նկարահանվել է Պյոտր Տոդորովսկու«Տոնի օրը» ֆիլմում, որտեղ կատարել է Ռամզեսի դերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 103)։