Գնացքը գնում է դեպի արևելք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գնացքը գնում է դեպի արևելք
ռուս.՝ Поезд идёт на восток
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1947
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուլի Ռայզման
Սցենարի հեղինակԼեոնիդ Մալյուգին
ԴերակատարներԼիդիա Դրանովսկայա և Լեոնիդ Գալլիս
ՕպերատորArkadi Koltsaty?
ԵրաժշտությունՏիխոն Խրեննիկով
Նկարահանման վայրՊերմ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն93 րոպե

«Գնացքը գնում է դեպի արևելք» (ռուս.՝ «Поезд идёт на восток»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, ռոմանտիկ կատակերգություն[1] խորհրդային երիտասարդության մասին, որը բեմադրել է ռեժիսոր Յուլի Ռայզմանը[2][3][4][5] 1947 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի մայիսի 9-ի երեկոյան, երբ Մոսկվայի հրապարակներում ու փողոցներում հազարավոր մարդիկ նշում էին Հաղթանակի տոնը, Հյուսիսային կայարանից գնացքը շարժվում է դեպի Վլադիվոստոկ։ Գնացքի կուպեում հանդիպում են երիտասարդ այգեպան աղջիկ Զինա Սոկոլովան, որը վերջերս ավարտել էր Տիմիրյազևյան գյուղակադեմիան և Լենինգրադից նավաստի սպա Լավրենտևը։ Նրանք ծանոթացել էին մի փոքր ավելի վաղ՝ երկաթուղային կայարանի հեռագրային պատուհանի մոտ։ Զինան իր կենդանի, անմիջական բնավորության պատճառով նավաստուն թվում է անլուրջ, թեթևամիտ։ Միմյանց ավելի լավ ճանաչել ճանապարհորդներին օգնում է պատահականությունը. կայարաններից մեկում նրանք հետ են մնում գնացքից և հետագա ուղին շարունակում են արդեն երկուսով՝ ճանապարհին ծանոթանալով մարդկանց հետ և Խորհրդային Միության կյանքին։ Սոկոլովան և Լավրենտևը ընկնում են տայգայում կառուցված հսկայական գործարան։ Գործարանի ինքնաթիռով նրանք թռչում են դեպի արևելք, հարկադիր վայրէջք կատարում, երկար ժամանակ անցնում են տայգայով, գիշերում կոլտնտեսային ՄՏՍ-ում և վերջապես կրկին հասնում են երկաթուղի։ Շուտով նրանք հասնում են Վլադիվոստոկ։ Համատեղ ճանապարհորդության ընթացքում երիտասարդները հասցնում են սիրահարվել միմյանց։ Վճռական բացատրությունը տեղի է ունենում Վլադիվոստոկի մոտ։ Կայարանում բաժանվելով միմյանցից՝ Զինան և Լավրենտևը գիտեն, որ իրենց բաժանումը երկար չի տևի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Լիդիա Դրանովսկայա Զինաիդա Ալեքսանդրովնա Սոկոլովա Զինաիդա Ալեքսանդրովնա Սոկոլովա
Լեոնիդ Գալլիս Նիկոլայ Պետրովիչ Լավրենտև կապիտան-լեյտենանտ Նիկոլայ Պետրովիչ Լավրենտև
Մարիա Յարոցկայա Մարիա Իվանովնա Զախարովա ուսուցչուհի Մարիա Իվանովնա Զախարովա
Միխայիլ Վորոբյով Բորիս Իլյիչ Բերեզին Բորիս Իլյիչ Բերեզին
Կոնստանտին Սորոկին գնացքի պետ գնացքի պետ
Վլադիմիր Լյուբիմով Նիկիտա Եգորովիչ գործարանի պետ Նիկիտա Եգորովիչ
Վլադիմիր Լեպկո դիկտոր կայարանում դիկտոր կայարանում
Անդրեյ Պետրով Վասիլի Սեմյոնովիչ Գոնչարենկո օդաչու Վասիլի Սեմյոնովիչ Գոնչարենկո
Վլադիմիր Դորոֆեև քեռի Եգոր քեռի Եգոր
Մարիա Անդրիանովա Պրասկովյա Ստեպանովնա բրիգադիր Պրասկովյա Ստեպանովնա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարիստ՝ Լեոնիդ Մալյուգին
  • Բեմադրող ռեժիսոր՝ Յուլի Ռայզման
  • Բեմադրող նկարիչ՝ Աբրամ Ֆրեյդին
  • Օպերատորներ՝ Իգոր Գելեյն, Արկադի Կոլցատի
  • Կոմպոզիտոր՝ Տիխոն Խրեննիկով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]