Jump to content

Ծառայողական սիրավեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծառայողական սիրավեպ
ռուս.՝ Служебный роман
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և դրամա
Թեմաworkplace romance?
ՀիմքQ4429474?
Թվականհոկտեմբերի 26, 1977
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷլդար Ռյազանով[1]
Սցենարի հեղինակԷմիլ Բրագինսկի և Էլդար Ռյազանով
ԴերակատարներԱլիսա Ֆրեյնդլիխ, Անդրեյ Մյագկով, Օլեգ Բասիլաշվիլի, Սվետլանա Նեմոլյաևա, Լիա Ախեջակովա, Լյուդմիլա Իվանովա և Պյոտր Շչերբակով
ՕպերատորՎլադիմիր Նախաբցև
ԵրաժշտությունԱնդրեյ Պետրով
Պատմվածքի վայրՄոսկվա
Նկարահանման վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն151 րոպե
 Office Romance Վիքիպահեստում

Ծառայողական սիրավեպ (ռուս.՝ Служебный роман), խորհրդային կատակերգական գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1977 թվականին՝ Էլդար Ռյազանովի կողմից։ Ֆիլմը նկարահանվել է Էլդար Ռյազանովի և իր մշտական համահեղինակ Էմիլ Բրագինսկու կողմից 1971 թվականին գրված «Ծառայակիցները» պիեսի հիման վրա։

Կինոնկարը 1978 թվականին խորհրդային կինովարձույթի առաջատարն էր (ավելի քան 58 միլիոն հանդիսատես)։ 1979 թվականին արժանացել է Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ Պետական մրցանակին[2]։

Ֆիլմի գործողություններն ընթանում են Մոսկվայում՝ 1976 թվականի աշնանը։ Անատոլի Նովոսելցևը աշխատում էր վիճակագրական հաստատությունում, որպես ավագ վիճակագիր։ Նա ամուսնալուծված էր և միայնակ մեծացնում էր երկու որդիներին։ Նշված հաստատության տնօրենը՝ Լյուդմիլա Կալուգինան, նույնպես միայնակ էր և անձնական կյանքում դժբախտ, ուստի խույս էր տալիս բոլոր տեսակի ընկերական շփումներից։

Հաստատության նորանշանակ փոխտնօրենը՝ Յուրի Սամոխվալովը, ով Նովոսելցևի ուսանողական ընկերն էր, օգտվելով իր ծառայողական դիրքից, փորձում է իր հին ընկերոջը առաջ քաշել՝ նշանակելով բաժնի պետի պաշտոնին, սակայն որևէ արդյունքի չի հասնում, քանի որ Կալուգինան Նովոսելցևին համարում էր միջակ ու ոչ ձեռներեց աշխատող։

Սամոխվալովը Նովոսելցևին առաջարկում է սիրատածել տնօրենին, որպեսզի ստանա բաղձալի պաշտոնը։ Սկզբում Նովոսելցևը հրաժարվում է, քանի որ վախենում էր տնօրենից, սակայն ի վերջո համաձայնվում է։

Շուտով Սամոխվալովը իր տանը երեկույթ է կազմակերպում` ցանկանալով Նովոսելցևին ու Կալուգինային «մտերմացնել»։ Սակայն Կալուգինան ամբողջ երեկոյի ընթացքում պահպանում է գործնական ու պաշտոնական դիրքը և հեգնանքով վերաբերվում Նովոսելցևի սիրահետման ապարդյուն ջանքերին։ Չդիմանալով Նովոսելցևը բոլորի ներկայությամբ Կալուգինային անվանում է «անսիրտ», «չորուկ կին»։

Հաջորդ առավոտ, Սամոխվալովի խորհրդով, Նովոսելցևը գնում է Կալուգինայի աշխատասենյակ, որպեսզի ներողություն խնդրի նրանից, սակայն դա անում է անշնորհք ձևով և վիրավորում Կալուգինային։ Նա սկսում է հանգստացնել արտասվող տնօրենին, իսկ վերջինս պատմում է իր միայնության թախծոտ պատմությունը։ Նովոսելցևը հասկանում է, որ սխալվել էր իր ղեկավարի «անսիրտ» ու «դաժան» կին լինելու վերաբերյալ պատկերացումներում և սիրահարվում է նրան։

Այժմ արդեն Նովոսելցևը անկեղծորեն սկսում է սիրատածել Կալուգինային։ Տնօրենի մեջ արթնանում է կինը և նա աստիճանաբար սկսում է սիրել իր ենթակային։ Որոշ ժամանակ անց նա Նովոսելցևին հրավիրում է իր բնակարան և նրան դիմավորում հիասքանչ կնոջ կերպարանքով, որը ոչ մի կապ չուներ «մռայլ» տնօրենի հետ։

Հաջորդ առավոտ հաստատությունում բոլորը ցնցված էին։ Կալուգինան աշխատանքի է գալիս բոլորովին կերպարանափոխված` առաջին անգամ ուշանալով աշխատանքից։ Նովոսելցևը նույնպես փոխվել էր, դարձել էր ավելի ինքնավստահ։ Այդ ժամանակ Սամոխվալովը բողոքում է հաստատության աշխատակից Օլգա Ռիժովայից։ Վերջինս ուսանողական տարիներից սիրահարված էր նրան։ Ցանկանալով պաշտպանել Ռիժովային և Սամոխվալովի բողոքը համարելով ստոր արարք, Նովոսելցևը Կալուգինայի ներկայությամբ ապտակում է Սամոխվալովին։ Վրեժխնդիր լինելու համար Սամոխվալովը պատմում է, որ Նովոսելցևը Կալուգինային սիրատածում էր սոսկ պաշտոն ստանալու համար։ Կալուգինան ապշում է ճշմարտությունը լսելով։ Նա այլևս չի հավատում Նովոսելցևի զգացմունքների անկեղծությանը։ Նրանց երջանկությունը վտանգված է... Սակայն կարճատև վիճաբանությունից հետո նրանք ի վերջո հաշտվում են։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԴերակատարԿերպար
Ալիսա ՖրեյնդլիխԼյուդմիլա Կալուգինա, տնօրեն
Անդրեյ ՄյագկովԱնատոլի Նովոսելցև
Սվետլանա ՆեմոլյաևաՕլգա Ռիժովա
Օլեգ ԲասիլաշվիլիՅուրի Սամոխվալով, փոխտնօրեն
Լիա ԱխեջակովաՎերոչկա, Կալուգինայի քարտուղարուհին
Լյուդմիլա ԻվանովաՇուրա

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿինոգործիչՆերդրումը
Էմիլ Բրագինսկի, Էլդար Ռյազանովսցենարիստ
Էլդար Ռյազանովռեժիսոր
Վլադիմիր Նախաբցևօպերատոր
Անդրեյ Պետրովկոմպոզիտոր

Երաժշտություն և երգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվԵրգի անվանումըԵրգիչներըՏևողությունը
1Նախերգանք (Увертюра)Ալիսա Ֆրեյնդլիխ4:05
2Հիշողությունների պարը (Танец воспоминаний)գործիքային3:37
3Իմ հոգում հանգիստ չկա (В моей душе покоя нет)Ալիսա Ֆրեյնդլիխ2:17
4Ընդհատվում են սիրահարների խոսքերը (Обрываются речи влюблённых)Ալիսա Ֆրեյնդլիխ1:47
5Աշուն (Осень)գործիքային2:04
6Թռչում են վերջին կակաչները (Облетают последние маки)Անդրեյ Մյագկով3:33
7Իմ հոգում հանգիստ չկա (В моей душе покоя нет) կրկնում-репризаԱնդրեյ Մյագկով3:07
8Առավոտ (Утро)գործիքային2:38
9Մեզ լեփլեցուն տրամվայների մեջ ճոճում է (Нас в набитых трамваях болтает)Անդրեյ Մյագկով2:05
10Երգ եղանակի մասին (Песенка о погоде)Ալիսա Ֆրեյնդլիխ2:54
11Նորաձև պար (Модный танец)գործիքային2:21
12Անձրև (Дождь)գործիքային2:50
13Ավարտ (Финал)Անդրեյ Մյագկով, Ալիսա Ֆրեյնդլիխ1:45

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.imdb.com/title/tt0076727/
  2. Служебный роман Արխիվացված 2017-09-11 Wayback Machine // Энциклопедия отечественного кино
  3. описание фильма на russiandvd.com (Ստուգված է 26 դեկտեմբերի 2009)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծառայողական սիրավեպ» հոդվածին։