Ալիսա Ֆրեյնդլիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ալիսա Ֆրեյնդլիխ
Alisa Freyndlich.jpg
Ծնվել է դեկտեմբերի 8, 1934({{padleft:1934|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:8|2|0}})[1] (83 տարեկան)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Կրթություն Լենինգրադի Ա. Օստրովսկու անվան թատերական ինստիտուտ և Saint Petersburg Lyceum 239
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգություն German-Russians
Մասնագիտություն թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և դերասանուհի
Ծնողներ հայր՝ Բրունո Ֆրեյնդլիխ
Ամուսին(ներ) Իգոր Վլադիմիրով և Յուրի Սոլովեյ
Երեխա(ներ) Վարվառա Վլադիմիրովա
Պարգևներ և մրցանակներ «Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին» մեդալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, «Հայրենիքի առջև մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Բարեկամության շքանշան, Պատվո շքանշան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Q4146624?, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ, ՌԴ նախագահի պատվոգիր, Q4375549?, Golden Mask և «Հայրեիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան
alisa-freindlih.ru

Ալիսա Բրունովնա Ֆրեյնդլիխ (ռուս.՝ Али́са Бру́новна Фре́йндлих; դեկտեմբերի 8, 1934, Լենինգրադ, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981)։ Ռուսաստանի Դաշնության չորս Պետական մրցանակների դափնեկիր (1976, 1996, 2001, 2008)։

1983 թվականից Ֆրեյնդլիխը Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկն է[2]:

Ալիսա Ֆրեյնդլիխի մասնակցությամբ ֆիլմերը տեղ են գտել հայրենական կինեմատոգրաֆի «ոսկե ֆոնդում»։ Առավել հայտնի են «Ծղոտե գլխարկ» (1974), «Հոգեվարք» (1974), «Ծառայողական սիրավեպ» (1977), «Դ’Արտանյանը և երեք հրացանակիրները» (1978), «Ուղեկցողը» (1979), «Անգութ ռոմանս» (1984) և «Մեկուկես սենյակներ, կամ Սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի հայրենիք» (2009) ֆիլմերը։

Ալիսա Ֆրեյնդլիխին երկու անգամ շնորհվել է «Ոսկե Դիմակ» («Золотая Маска» - 2001, 2006) ազգային թատերական մրցանակ, երկու անգամ՝ «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների Ռուսական Ակադեմիայի մրցանակ (1994, 2005)։

Ալիսայի ծնողները

Քսենյա Ֆեոդորովնա Ֆրենդլիխ, Ապագա արտիստուհու՝ Ալիսա Ֆրեյնդլիխի մայրը (օրիորդական ազգանունը՝ Ֆեոդորովա; ?—1971), երիտասարդության տարիներին ապրել է Պսկովում, որտեղ մասնակցել է սիրողական մակարդակով կազմակերպվող ներկայացումների։ Շուտով նա տեղափոխվում է Լենինգրադ։ Այստեղ, աշխատող երիտասարդների համար նախատեսված Դրամատիկական թատրոնի դասընթացում ընդգրկվելուց հետո՝ ծանոթանում է երիտասարդ արտիստներից մեկի՝ ծնունդով գերմանացի, Բրունո Ֆրենդլիխի հետ (1909—2002)։ Նրա մայրը՝ Շարլոտա Ֆրիդրիխովնան, ևս գերմանուհի էր, (օրիորդական ազգանունը՝ Զեյթց), հայրը՝ Արթուր Իվանովիչ Ֆրեյնդլիխն էր։ Եվ Զեյթցերը, և Ֆրեյնդլիխները Գերմանիայից վերջնականապես տեղափոխվեցին Ռուսաստան 18-րդ դարում՝ հիմք դնելով այսպես կոչված՝ ապակի ջարդողների (стеклодув) տոհմի։ Նրանց այսպես էին կոչում զբաղմունքի պատճառով։ Ֆրեյնդլիխները, տեղափոխվելով Ռուսաստան, սկսեցին զբաղվել ապակի մշակելով։ Արտիստուհու մայրական գծով նախապապը՝ ծագումով Մակլենբուրգ-Շվերինա ազգից էր։

Արթուր Ֆրեյնդլիխը, որքան էլ փորձում էր շարունակել ընտանեկան գործը, այնուամենայնիվ, նրա ապակի վերամշակելու գործունեությունը չկայացավ, դրան հիմնականում խոչընդտեց երկրորդ որդու՝ Բրունոյի առողջական վիճակը․ կրտսեր Ֆրեյնդլիխի մոտ հայտնաբերվել էր թոքերի հիվանդություն։ Արթուր Ֆրեյնդլիխը շուտով ստիպված է լինում այլ աշխատանք գտնել և աշխատանքի է ընդունվում «Վեյսա» կոշիկի խանութում, որն այդ ժամանակ կոշիկ էր արտադրում կայսերական տան համար։ Կարճ ժամանակ այնտեղ աշխատելուց հետո, նա որոշում է սկսել իր սեփական գործը, ձեռք է բերում անհրաժեշտ սարքավորումներ, սենյակ է վարձում Մոյկա գետի մոտ և ճակատային մասում կախում ցուցանակ՝ «Նրբագեղ կոշիկներ՝ Ֆրեյնդլիխներից» գրությամբ։ Բայց նրա պլանները կյանքի չկոչվեցին, դրան խանգարեց 1917 թվականին հանկարծակի վրա հասած մահը։

Փոքրիկ Ալիսան

փոքրիկ Ալիսան

1934 թվականի դեկտեմբերի 8-ին, Լենինգրադում, Սուրբ Իսահակի հրապարակին կից գտնվող տանը, լույս աշխարհ եկավ մի աղջիկ, նրան կնքեցին Ալիսա անունով։ Ինչպես հետագայում խոստովանեց նրա հայրը՝ Արթուր Ֆրեյնդլիխը, մայրը ցանկացել է, որ աղջիկն այլ անուն ունենա՝ Նատաշա։ Ալիսա անվան կողմնակիցները հայրն ու տատիկն էին և հայտարարեցին՝ «Նատալյա Բրունովնա Ֆրեյնդլիխ» անունը՝ տարօրինակ շփոթ է թվում։ Շուտով, աղջկա ծնունդից հետո, ընտանիքը տեղափոխվեց նոր բնակարան, որ գտնվում էր Գրիվցովայի նրբանցքի 1/64 հասցեում։ Պատուհանից բացվող տեսարանում երևում էր, Սուրբ Իսահակի մայր եկեղեցին, իսկ տանից ոչ շատ հեռու Բրոնզե հեծյալը (ռուս.՝ Медный всадник) հուշարձանն էր։

Դեռևս մանկության տարիներին Ալիսայի մոտ ի հայտ եկան դերասանական հմտություններ։ Երեք տարեկան էր, երբ մասնակցեց մորաքրոջ և նրա ամուսնու կոնսերվատորիայի դիպլոմային ավարտական ներկայացումներին։ Դրանից մի քանի օր անց աղջիկը երգում էր կտորներ օպերայից և ինքն իր համար ստեղծում ներկայացումներ՝ գաղտնի հագնելով մայրիկի հագուստները։ Պատերազմն սկսվելուց ոչ շատ առաջ Ալիսայի ծնողները բաժանվեցին։ Հայրն իր դերասանների խմբի հետ հյուրախաղերով մեկնեց Տաշքենդ, իսկ Ալիսան մնաց մոր հետ։ Բրունոն Լենինգրադը թողել էր դեռևս այն ժամանակ, երբ այնտեղից վտարում էին գերմանացիներին։

Aquote1.png Տատիկս, հորաքույրս, զարմիկներս ու զարմուհիներս, բոլորը ստիպված էին լքել Լենինգրադը։ Հորեղբայրս՝ կնոջ հետ ձերբակալվեց, ավելի ուշ՝ մենք իմացանք, որ նրանց գնդակահարել են։
- Ալիսայի հիշողություններից
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Фрейндлих Алиса Бруновна // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Елена Данилова, Дмитрий Московский։ «Нужна и востребована» (ռուսերեն)։ БДТ։ Վերցված է 2012 թ․ մայիսի 28