Պղնձե հեծյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պղձնե հեծյալ
Հուշարձան` նվիրված Պետրոս Առաջինին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակմոնումենտալ հուշարձան
ՔանդակագործԷթիեն Մորիս Ֆալկոնե
Ստեղծում1768
Բարձրություն10,4 մետր
Երկիր Ռուսաստան
ՔաղաքSenate Square?
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ
Շինության ձևհուշարձան
Նյութբրոնզ
Ներկա վիճակ
Ռուսաստանի զինանշանը Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
 The Bronze Horseman (Saint Petersburg) Վիքիպահեստում

Պղնձե հեծյալ (ռուս.՝ Медный всадник), հուշարձան, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգ քաղաքի Սենատական հրապարակում, նվիրված է Պետրոս Առաջինին։ Բացումը տեղի է ունեցել 1782 թվականի օգոստոսի 7-ին։ Իր անվանումը ստացել է Ալեքսանդր Պուշկինի համանուն պոեմից, չնայած այն հանգամանքին, որ ի սկզբանե այն պատրաստված է եղել բրոնզից[1]։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձե հեծյալ (հատված)

Պետրոսի` նժույգով արձանի մոդելը կերտել է քանդակագործ Էթիեն Մորիս Ֆալկոնեն 1768-1770 թվականներին։ Արձանի գլուխը քանդակել է նույն քանդակագործի աշակերտուհի Մարի Անն Կոլլոն։ Ֆալկոնեի ծրագրով օձը կերտել է Ֆեոդոր Գորդեևը։ Արձանի ձուլվածքը իրականացվել է ձուլման վարպետ Վասիլի Եկիմովի ղեկավարությամբ՝ ստանալով իր վերջնական տեսքը 1778 թվականին։ 1766 թվականի օգոստոսի 6-ին Փարիզում ռուս պատվիրակ Դմիտրի Գոլիցինը համաձայնագիր կնքեց Եկատերինա II-ի կողմից երաշխավորված ֆրանսիացի քանդակագործ Ֆալկոնեի հետ։ Շուտով Ֆալկոնեի` Պետերբուրգ ժամանումից հետո՝ 1766 թվականի հոկտեմբերի 15-ին, հուշարձանի ստեղծման աշխատանքները սկսեցին մեծ թափով առաջ գնալ։ Նրա արվեստանոցը դարձավ Ելիզավետա Պետրովնայի ձմեռային դղյակի նախկին գահադահլիճը։ Դղյակի մոտակայքում գտնվող նախկին ախոռի քարե շինությունը ծառայում էր որպես Ֆալկոնեի կացարան։ 1773 թվականի սկզբին Ֆալկոնեին օգնության եկավ Ֆելտեն. նա պետք է փոխարիներ աշխատանքից հեռացված կապիտան դե Լասկարիին, և բացի այդ, հուշարձանի կանգնեցման հարցում պրոֆեսիոնալ ճարտարապետի հսկողություն էր անհրաժեշտ[2]։

«Որոտաքար»[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոտաքարը գտնվել է Կոննայա Լախտա գյուղի շրջակայքում։ Այն բանից հետո, երբ այն առանձնացվեց հողից, փորվածքը լցվեց ջրով՝ առաջացնելով մինչև այսօր պահպանված ջրափոսը, որը հայտնի Պետրովսկի լճակ անվանմամբ։ Քարը, գտնվելու վայրից մինչև Սանկտ Պետերբուրգ, անցել է 7855 մետր ճանապարհ[3]։

Որոտաքարի տեղափոխում

Քարի տեղափոխման համար հատուկ ընտրվել են ձմեռվա ամիսներ, երբ հողը սառած էր և կկարողանար դիմանալ ծանրությանը։ Այս եզակի օպերացիան շարունակվեց 1769 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 1770 թվականի մարտի 27-ը։ Քարը հասցվեց Ֆիննական ծոցի ափը, որտեղ դրա բեռնելու համար ստեղծվեց հատուկ նավակայան։ Ջրով քարի տեղափոխումն իրականացվեց հայտնի նավաշինարար Գրիգորի Կորչեբնիկովի ստեղծած հատուկ նավով։ Հսկայական «Որոտաքարը» հասավ Պետերբուրգ 1770 թվականի սեպտեմբերի 26-ին։ Նևա գետի ափին գործածվեց բեռնաթափման հետևյալ ձևը. նավը խորտակվեց և ի սկզբանե գետի հատակին դրված ցցերի միջոցով քարը հանվեց ափ։ Քարը իր վերջնական տեսքը ստացավ Սենատական հրապարակում` զգալիորեն կորցնելով իր սկզբնական չափսերը։

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

1769 թվականին ավարտված հուշարձանի գիպսե մոդելը, որը հաջորդ տարում հանրությանը ցույց տրվեց երկու շաբաթ շարունակ, սպասում էր ձուլվածքին։ Ֆալկոնեն, որը երբևիցե չէր զբաղվել նմանատիպ ձուլվածքով, հրաժարվեց ինքնուրույն կերտել ձուլվածքը և սպասեց ֆրանսիացի վարպետ Բ. Էրսմանեի գալուստին։ Ձուլորդը իր 3 օգնականների հետ ժամանեց 1772 թվականի մայիսի 11-ին` իր հետ բերելով հաջողության երաշխիքի համար անհրաժեշտ բոլոր պարագաները` «հող, ավազ, կավ…»[4]: Սակայն երկար սպասված վարպետը չկարողացավ կատարել իր առջև դրված պահանջները, և շուտով Ֆալկոնեի պահանջով նա հեռացվեց։ Այդ պահից սկսած Ֆալկոնեն իր վրա վերցրեց ձուլման աշխատանքները։ Քանդակագործության առանձին ձուլվածքը տեղի ունեցավ 1775 թվականի ամռանը։ 1777 թվականին պատրաստվեցին արձանի վերին հատվածները։ 1778 թվականին Ֆալկոնեն ստիպված էր լքել Ռուսաստանը։ Հուշարձանի աշխատանքները հանձնվեցին Յու. Մ. Ֆելտենին։ Հուշարձանը հանդիսավորությամբ բացվեց 1782 թվականի օգոստոսի 7-ին։ Ճակատագրի քմահաճությամբ Ֆալկոնեն այդպես էլ չհրավիրվեց արձանի բացմանը։ Այն ռուս արքայի երկրորդ հուշարձանն էր։ Նժույգի վրա պայմանական հանդերձով նստած` Ֆալկոնեն Պետրոսին պատկերել է որպես օրենսդիր և քաղաքակրթիչ։ Ահա թե ինչ է գրում Ֆալկոնեն այս առիթով. «Իմ հուշարձանը կդրվի… Ես սահմանափակվում եմ միայն այս հերոսի արձանով, որին ես դիտարկում եմ ոչ թե որպես հզոր զորապետ, ոչ թե որպես հաղթող, չնայած նա եղել է և´ մեկը, և´ մյուսը։ Օրենսդիր-ստեղծող բարձր անհատականություն»։ Քանդակագործը Պետրոսին պատկերել է ընդգծված դինամիկ իրավիճակում, հագցրել է պարզ և թեթև հագուստ, որը ըստ քանդակագործի, պատկանում է «բոլոր ազգությանը, բոլոր տղամարդկանց և բոլոր դարերին. մի խոսքով, դա հերոսական հանդերձանք է»։

Պետրոս Մեծի հուշարձանի բացումը։ Ա.Կ. Մելնիկովայի փորագրություն Ա.Պ. Դավիդովի նկարից, 1782

Հարուստ թամբը նա փոխարինել է արջի մորթով, որը խորհրդանշում է թագավորի քաղաքակրթված ազգությունը։ Վիթխարի ժայռի տեսք ունեցող պատվանդանը Պատրոս Առաջինի հաղթահարած դժվարությունների սիմվոլն է։ Իսկ նրա ոտքերի տակ գտնվող օձը մարմնավորում է «չար ուժերը»։ Եվ միայն արքայի գլխին դրված դափնե պսակը և գոտկատեղուց կապվաց թուրը տալիս են Պետրոսին հաղթանակող-զորահրամանատարի տեսք։ Ստեղծագործության հիմնական մտքի քննարկումներին մասնակցել են Եկատերինա II, Դիդրոն և Վոլտերը։ Հուշարձանը պետք է մարմնավորեր քաղաքակրթության, մտքի, մարդկային կամքի հաղթանակը վայրի բնության դեմ։ Պատվանդանը պետք է խորհրդանշեր բնությունը, բարբարոսությունը, և այն փաստը, որ Ֆալկոնեն վիթխարի որոտաքարը հղկել, ողորկել էր, առաջացրեց ժամանակակիցների վրդովմունքն ու քննադատությունը։ Պետրոս I թիկնոցի ծալքերից մեկի վրա քանդակագործը թողել է գրվածք. «Ծեփակերտել և ձուլել է Էտթեն Ֆալկոնեն 1778 թվականին»։ Պատվանդանի մի կողմի վրա արված գրությունը ասում է. «Պետրոս Առաջինին՝ Եկատերինա Երկրորդից 1782 թվական» («ռուս.՝ ПЕТРУ перьвому ЕКАТЕРИНА вторая лѣта 1782»), իսկ մյուս կողմից կա հետևյալ գրությունը. «PETRO primo CATHARINA secunda MDCCLXXXII»: Այս ամենից կարելի է ենթադրություն անել, որ կայսրուհին ցանկացել է սահմանել հաջորդականության գիծ` Պետրոսի և սեփական գործունեության ժառանգություն[1]։ Պետրոս առաջինի հուշարձանը արդեն 18-րդ դարում դարձավ քաղաքի լեգենդի և անեկդոտների թիրախ, իսկ ահա 19-րդ դարի սկզբին այն դարձավ ռուս պոեզիայի ամենահայտնի թեմաներից մեկը։

Մայոր Բատուրինի մասին լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ ռուս զորքերի նահանջման արդյունքում առաջացավ Սանկտ Պետերբուրգը ֆրանսիական զորքերի կողմից նվաճվելու վտանգ։ Այդ մտքից անհանգստացած` Ալեքսանդր I հրամայեց քաղաքից դուրս տանել արվեստի ամենաթանկ ստեղծագործությունները։ Պետքարտուղար Մոլչանովին հանձնարարվեց Պետրոս I-ի հուշարձանը տեղափոխել Վոլգոգրադ, և այս գործողության համար հատկացվեց մի քանի հազար ռուբլի։ Այդ ժամանակ ոմն մայոր Բատուրինը հանդիպեց արքայի ընկեր իշխան Գոլիցինի հետ և փոխանցեց նրան, որ իրեն հետապնդում է նույն երազը։ Նա տեսնում է իրեն Սենատական հրապարակում։ Պետրոսի հայացքը շրջվում է։ Հեծյալը իջնում է ժայռի վրայից և պետերբուրգյան փողոցներով ուղևորվում է դեպի Քարե կղզի, որտեղ մի ժամանակ ապրում էր Ալեքսանդր I: Հեծյալը մտնում է Քարե կղզու բակը, որտեղից նրան դեմ հանդիման դուրս է գալիս տերը։ «Երիտասարդ, ինչ արեցիր դու իմ Ռուսաստանի հետ, - ասում էր նրան Պետրոս Մեծը,- բայց քանի դեռ ես իմ տեղում եմ, իմ քաղաքին ոչինչ չի սպառնում»։ Հետո հեծյալը հետ է շրջվում և նորից լսվում է նժույգի «ծանր-հնչեղ վարգը»։ Բատուրինի պատմվածքից ապշած` իշխան Գալիցինը տիրոջն է հայտնում լսածի մասին։ Արդյունքում Ալեքսանդր I չեղարկում է հուշարձանի տարհանման իր հրամանը։ Հուշարձանը մնաց իր տեղում[5][6][7]։ Կան ենթադրություններ, որ Ա.Ս. Պուշկինի «Պղնձե հեծյալը» պոեմը գրված է մայոր Բատուրինի մասին լեգենդի հիման վրա[8]։

«Խե՜ղճ Պավել»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետերբուրգյան բանահյուսությունում լայն տարածում ունի ապագա կայսր Պավել I-ի` Պետրոս Մեծի ուրվականի տեսիլքի մասին լեգենդը, այն վայրում, որտեղ հիմա կանգնեցված է հուշարձանը։

Մի անգամ երեկոյան Պավելը իր ընկերոջ՝ իշխան Կուրակինի ուղեկցությամբ քայլում էր Պետերբուրգի փողոցներով։ Հանկարծ առջևում երևում է լայն վերարկուի մեջ փաթաթված մի մարդ։ Թվում էր, թե այդ մարդը սպասում էր ճամփորդներին, և երբ վերջիններս մոտեցան, գնում էր նրանց կողքով։ Պավելը ցնցվեց և ասաց Կուրակինին. «Մեզ հետ ինչ-որ մեկը քայլում է»։ Սակայն Կուրակինը ոչ մեկին չէր տեսնում և փորձում էր վստահեցնել դրանում կայսրին։ Հանկարծ ուրվականը խոսում է. «Պավել, խե˜ղճ Պավել։ Ես այն մարդն եմ, ով քեզ կարեկցում է»։ Հետո ուրվականը անցնում է ճամփորդներից առաջ, ասես նրանց տանում է իր հետևից։ Հասնելով հրապարակի կենտրոն` նա ցույց տվեց ապագա հուշարձանի տեղը։ «Հաջողություն, Պավել,- ասաց ուրվականը,- դու շուտով ինձ նորից կտեսնես այստեղ»։ Եվ երբ գնալիս նա բարձրացրեց գլխարկը, Պավելը սարսափահար նայեց Պետրոսի դեմքին։

Ինչպես ցույց են տալիս լեգենդի տեքստաբանական վերլուծությունները, դրանք առաջացել են բարոնուհի Ֆոն Օբերկիրհի հուշագրություննեից։ Բարոնուհին մանրամասն բնութագրում է հանգամանքները, ըստ որի Պավելը, հակառակ իր կամքի, հրապարակավ պատմում է այդ պատմությունը։ Հաշվի առնելով երկարամյա օրագրային հուշագրությունների ճշգրտությունը և բարոնուհու ու Պավելի կին` Մարիա Ֆյոդորովնայի ընկերությունը` ամենայն հավանականությամբ լեգենդի աղբյուրը հանդիսանում է հենց ինքը` ապագա տիրակալը[9]։

Արդյո՞ք Պավելը այս պատմությունը դիտարկել է որպես հետաքրքրաշարժ զավեշտանք։ Ըստ հուշագրությունների տեսակետի` հենց այնպես չէ, որ ֆոն Օբերկինհը հայտնում է, որ հիշատակի ընթրիքից կես ամիս անց Պավելը Պետերբուրգից նամակ է ստանում։ Նամակը տեղեկացնում էր Պետրոս Մեծի հուշարձանի հանդիսավոր բացման մասին, որը հետագայում ստացավ Պղնծե հեծյալ անվանումը։ Ըստ Ֆոն Օբերինհի` նամակը կարդալու ժամանակ տիրակալը ինչքան էլ փորձում էր ժպտալ, միևնույնն էր նրա դեմքը պատված էր մեռելային գունատությամբ[10]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձե հեծյալը և «առեղծվածային պետերբուրգյան տեքստ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուդենիչի 1000 ռուբլի թղթադրամ, 1919 թ.

Պղնձե հեծյալի մոտիվը ընկած է ռուս գրականության «առեղծվածային պետերբուրգյան տեքստի» կենտրոնում` համակված հակասականությամբ և սյուռեալիզմով[Ն 1][11]: Իր` «Պղնձե հեծյալ» անվանումը հուշարձանը «պարտական» է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի համանուն ստեղծագործությանը։ 1824 թվականի ջրհեղեղի ժամանակ կորցնելով իր սիրեցյալ Պարաշին` չինովնիկ Եվգենին մոլուցքի մեջ թափատում էր Պետերբուրգով մեկ։ Պետրոս Մեծի հուշարձանին դեմ առնելով` հերոսը հասկանում է, որ հենց թագավորն է մեղավոր իր դժբախտությունների մեջ։ Եվգենին սպառնում է արձանին, և Պղնձե հեծյալը իջնում է պատվանդանից և խելագարի հետևից վազում։ Իրականում վազում է արդյոք բրոնզե կուռքը թե դա միայն չինովնիկի հիվանդագին գիտակցության մեջ էր, անհայտ է[12]։ Այս նույն մոտիվը գրված է նաև Ֆ.Մ. Դոստոևսկու «Դեռահասը» վեպում։ «Իսկ մինչ, երբ այդ մառախուխը կծփա և վերև կգնա, արդյո՞ք չի գնա իր հետ այս փտած, լպրծուն քաղաքը, բարձրանում է մշուշի հետ և անհետանում ինչպես ծուխ, և մնում է հին ֆիննական ճահիճը, իսկ նրա մեջտեղում, թերևս գեղեցկության համար, բրոնզե հեծյալը կրակի պես շնչող, ուժասպառ ձիու վրա»[13]։ Անդրեյ Բելովի «Պետերբուրգ» վեպում հերոսը, հալուցինացիաներին գերի ընկած, չար ուժերի հետ պայման է կապում և սպանում է իր ընկերոջը։ Հետո նա բարձրանում է դիակի վրա և կարծրանում է Պղնձե հեծյալի դիրքով` ցուցադրելվ իր զենքը` արյունոտ մկրատը[14]։ Եվ վերջապես, 20-րդ դարի հայտնի միստիկ և ֆանտազյոր Դանիել Անդրեևը, «Աշխարհի վարդ» ստեղծագործությունում, նկարագրելով սատանայական աշխարներից մեկը, հայտնում է այն մասին, որ Պետերբուրգում Պղնձե հեծյալը` ջահը ձեռքին, հանդիսանում է միակ լույսի աղբյուրը, ընդ որում Պետրոսը նստած է ոչ թե ձիու, այլ հրեշավոր վիշապի վրա[15]։

Հիշարժան մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին ԽՍՀՄ Պետական բանկը Սանկտ-Պետերբուրգում շրջանառության մեջ հանեց Պղնձե հեծյալի պատկերով հիշարժան մետաղադրամներ` 5 ռուբլի անվանական գնով։ Մետաղադրամը պատրաստվեց պղնձե-նիկելային ձուլվածքից 2 մլն. օրինակով և 19.8 գրամ քաշով։ Իսկ 1990 թվականին Պետական բանկը թողարկեց հիշարժան մետաղադրամ «ռուսական միասնական պետության 500-ամյակ» շարքից 900 ոսկե նմուշ 100 ռուբլի անվանական գնով` Պետրոս I նվիրված հուշարձանի պատկերով[16]։

Ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը պատկերված է Ռուսաստանի 1904 թվականի № 58 (բարեգործական հրատարակում) նամականիշի վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. բուրժուական արվեստի և գրականության ուղղություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.hellopiter.ru/The_copper_horseman.html
  2. «Медный всадник (Памятник Петру I) - Прогулки по Петербургу». walkspb.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  3. Иванов Г. И. Камень-Гром. Историческая повесть. — СПб.: Стройиздат, 1994. — С. 56-62, 69-79.. — 112 с., ил. с. — ISBN 5-87897-001-5
  4. РГИА, ф. 470, оп. 103/537, д. 5, л. 355.
  5. «legendi pamiatnikov». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  6. «Городские истории и легенды. Памятник Петру I в Санкт-Петербурге, или Анекдот про то, как родился «Медный всадник»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  7. Медный всадник. Сон майора Батурина(չաշխատող հղում)
  8. «ФЭБ: Измайлов. "Медный всадник" А. С. Пушкина: История замысла ... — 1978 (текст)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  9. Нежинский Ю. В., Пашков А.О. Мистический Петербург: историческое расследование. — Montreal: Т/О «НЕФОРМАТ» Издат-во Accent Graphics Communications, 2013. С. 16-18. — ISBN 9-78130155-498-0
  10. Memoirs of the Baroness d’Oberkirch, countess de Montbrison (3 volumes). Vol 2. L., 1852. P. 146—147
  11. Нежинский Ю. В., Пашков А.О. Мистический Петербург: историческое расследование. — С. 18-19
  12. Пушкин А. С. Собрание сочинений в 10 томах. Т. 3. Л., 1977. С. 284—300
  13. Достоевский Ф. М. Собрание сочинений в 15 томах. Т. 8. Л., 1957. С. 218
  14. Андрей Белый. Между двух революций. М.. 1991. Электронная версия.
  15. Андреев Д. Л. Роза мира. М., 1991. Электронная версия
  16. «5 рублей 1988 Ленинград "Памятник Петру Первому"». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պղնձե հեծյալ» հոդվածին։