Բիդգոշչ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
լեհ.՝ Bydgoszcz լեհ.՝ Bydgoszcz | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1038 թ. | ||||
Մակերես | 175,98 կմ² | ||||
ԲԾՄ | 60±1 մետր | ||||
Բնակչություն | ▼337 666 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 52 | ||||
Փոստային դասիչ | 85-001 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CB | ||||
Պաշտոնական կայք | bydgoszcz.pl(լեհ.) | ||||
| |||||
Բիդգոշչ (լեհ.՝ Bydgoszcz, գերմ.՝ Bromberg)[2], քաղաք Լեհաստանում, Կույավսկո-Պոմորյան վոյեդովության վարչական կենտրոն։ Կույավսկո-Պոմորյան վոյեդովության նահանգապետի նստավայրն է։ 2017 թվականի դրությամբ՝ Բիդգոշչում ապրում է 352 313 մարդ[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնադարում եղել է սահմանամերձ քաղաք։ Ի սկզբանե Բիդգոշչը` Bydgozcya անվամբ (լատիներեն՝ «Bydgostia»), ձկնորսական բնակավայր էր․ Վիսլա գետի վրայով հոսող առևտրի երթուղիների համար քաղաքը դարձել էր միջնաբերդ։ Քաղաքը 1331-1337 թվականներին գրավել էին Տևտոնական օրդենի ասպետները, իսկ ավելի ուշ՝ Կազիմիր III Մեծ-ը, որը 1346 թվականի ապրիլի 19-ին քաղաքին թողել էր մունիցիպալ իրավունքներ։ Դրանից հետո քաղաքում սկսվել է հրեաների ներհոսքը։
15-16-րդ դարերում Բիդգոշչը հացահատիկային առևտրի կենտրոն էր։ 16-րդ դարում հացահատիկի և աղի վաճառքի շնորհիվ քաղաքը դարձել է Լեհաստանի խոշորագույն քաղաքներից մեկը։ 1657 թվականին ստորագրված Վելյավ-Բիդգոշչյան պայմանագրի մեջ Բիդգոշչը նշված էր։
1773 թվականին սկսվել է Բիդգոշչի ջրանցքի կառուցումը՝ Բրդա և Նոտեց գետերի վրա։
1815 թվականից Պոզնանսկի մեծ կայսրության մաս էր[4]։
19-րդ դարում կառուցվել է երկաթգիծ, որը Բիդգոշչը միացրել է Պիլային, Գդանսկին, Թորունին և Ինովոցլավին։
Բիդգոշչն իր պատմության մեծ հատվածում գերմանացիների իշխանության տակ էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գտնվել է Արևմտյան Պրուսիայի Գդանսկի գավառում։ Ազատագրումից հետո Բիդգոշչը դարձել է Պոմորյան տիրապետության մայրաքաղաքը, իսկ ավելի ուշ՝ Լեհաստանի Բիդգոշչյան վոյեվոդության։ 1973 թվականին քաղաքի կազմում էր մոտակա Ֆորդոն քաղաքը։
1980-1981 թվականներին Լեհաստանի «Համերաշխություն» արհմիության Բիդգոշչ մասնագիտական կենտրոնը, Յան Ռուլեվսկիի գլխավորությամբ, ամենաակտիվներից մեկն էր։ 1981 թվականի մարտին Բիդգոշչում տեղի է ունեցել խոշոր բախում[5]՝ հանգեցնելով ազգային քաղաքական ճգնաժամի և ընդհանուր գործադուլի[6]։
Քաղաքը 1999 թվականից Կույավսկո-Պորմորյան վոյեդովության մայրաքաղաքն է, մինչ այդ Բիդգոշչյան վոյեդովության կենտրոնն էր (1947-1998 թվականներ)։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիդգոշչը տեղակայված է Հյուսիսային Լեհաստանում՝ Բրդա և Վիսլա գետերի ափերին։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
1945-1994 թվականներին միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է 8,4°С[7]։ Ամենատաք ամիսը հուլիսն է․ միջին ջերմաստիճանը՝ 19,0 °C, ամենացուրտ ամիսը հունվարն է՝ −1.9 °С։ Քաղաքում գրանցված բացարձակ ջերմաստիճանային ռեկորդներն են՝ −26.9 °C (1956 թվականի փետրվարի 1), 38,0 °C (1994 թվականի հուլիսի 31)։ Քամիները գերակշռում են արևմուտքից (18 %) և հարավ-արևմուտքից (15 %)։ Ժամանակի 24 %-ը քաղաքում տեղի է ունենում անքամի եղանակ, որը համարվում է հովտում քաղաքի տեղակայման հետևանքը՝ շրջապատված անտառներով։ 1945-1994 թվականների ընթացքում տեղումների միջին քանակը 512 մմ էր, իսկ 1993-2002 թվականներին՝ 533 մմ, ամեն տարի տարափոխվում են 269 մմ-ից (1989 թվական) մինչև 719 մմ (1912 թվական)։ Բիդգոշչի շրջանում արևոտ օրերը կազմում են 1509 ժամ և ավելի, որը միջինից ավելի է, հատկապես, գարնան ամիսներին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը կազմում է 352 313 մարդ (ըստ 2017 թվականի տվյալների` Լեհաստանում մեծությամբ 8-րդ քաղաքը)։
Բնակչությունն ըստ տարիների[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիդգոշչը երկրում ամենաարագ զարգացող քաղաքներից է. խոշոր տնտեսական կենտրոն է՝ հայտնի սպասարկման ոլորտի, հատկապես, ֆինանսական ոլորտի արագ զարգացմամբ։ Բիդգոշչում կան ավելի քան 20 բանկ, ապրանքային բորսաներ, ապահովագրական և վարձակալված ընկերություններ, բրոքերային տներ, անցկացվում են բազմաթիվ տոնավաճառներ, այդ թվում՝ միջազգային։
Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոշոր արդյունաբերական կենտրոն է. վաղուց զարգանում է սննդի, մետաղամշակման, փայտամշակման, կաշվի, կավագործության արդյունաբերությունները. զարգանում է մեքենաշինությունը (էլեկտրատեխնիկական, հաստոցաշինական, ճշգրիտ մեխանիկա, քիմիական սարքավորումների արտադրություն, ցեմենտի արտադրություն և այլ ճյուղեր), քիմիական արդյունաբերությունը (այդ թվում՝ օրգանական սինթեզի արդյունաբերություն), սառնարանների, հեծանիվների արտադրությունը։ Վագոնաշինությունը (տրանսպորտային մեքենաշինություն) ներկայացնում է «PESA» ընկերությունը, որն արտադրում է Ռուսաստանում օգտագործվող «Pesa Twist» տրամվայներ։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում անցկացվում են օպերային, երաժշտական և կինեմատոգրաֆիական[8] փառատոններ։ Այստեղ են գտնվում հայտնի «Filharmonia Pomorska» համերգասրահը և Օպերային թատրոնը։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրդա գետի և Հին քաղաքի մոտ գտնվող ճարտարապետական հուշարձաններ են՝ հետգոթական ծխական կոստյոլ (լեհական կաթոլիկ եկեղեցի), որտեղ կա հրաշագործ Մարիամ Աստվածածնի սրբապատկերը՝ շրջապատված վարդերով, 18-19-րդ դարերի՝ փայտե շինվածքով նախկին հացահատիկի ամբար, գոթական և վերածննդյան խառը ոճով կլարիսոկ եկեղեցի։ Բրդա և Նոտեցի գետերի ջրերը միացվում են բիդգոշչյան ջրանցքով՝ պահպանված հին սարքավորումներով։ Իշխանությունները դիմում են ներկայացնում 18-րդ դարի ինժեներական հուշարձանի ներառումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգությունում, Կազիմիր Մեծի հուշարձանը։
20-րդ դարի սկզբից քաղաքի ոչ պաշտոնական խորհրդանիշ է «Նետաձգուհի» արձանը։ Հանքերի արձանները գտնվում են Գերմանիայի մի շարք քաղաքներում.
Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործում է գավառագիտական թանգարան։ Լեոն Վիչուլկովսկին մունիցիպալ թանգարան է։ Բացի Լեոն Վիչուլկովսկու աշխատանքների մեծ հավաքածուից, թանգարանում կա նաև արվեստի ստեղծագործությունների մշտական ցուցադրություն։
Թատրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Իերոնիմա Կոնեչկիի անվան «Լեհական թատրոն», չնայած անվանը՝ թատրոնն առաջարկում է արտադրանքի լայն տեսականի։ Տարեկան մեկ անգամ՝ աշնանը, թատրոնում անցկացվում է «Պրապրեմիեր» փառատոնը (անգլ.՝ Festiwal Prapremier)․ ամենահայտնի լեհական թատրոններն իրենց վերջին պրեմիերաները բերում են Բիդգոշչ։
- Նոր Օպերա (անգլ.՝ Opera Nova), ստեղծվել է 1956 թվականին։ 1974 թվականից այն տեղակայված է Բրդա գետի վերևում` նպատակ ունենալով կառուցել երեք գլանաձև շենք, որը դարձել է քաղաքի մշակութային առանձնահատկությունը։
Դասական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի․ Յա․ Պադերեվսկիի անվան պոմորյան ֆիլհարմոնիա - գլխավոր համերգային դահլիճի հիանալի մշակված ձայնային որակի շնորհիվ սա Եվրոպայում դասական երաժշտություն կատարելու լավագույն համերգասրահներից մեկն է։
Հանրահռչակ երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիդգոշչում հանրահռչակ երաժշտության համերգները սովորաբար անցկացվում են Պոմորյան ֆիլհարմոնիայում, Լուչնիչկայում, Զավիշայում և «Պոլոնիա» մարզադաշտում։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է նավարկելի Բիդգոշչյան ջրանցքի սկզբում։ Լեհաստանի կարևոր երկաթգծի և մայրուղիների խաչմերուկում գտնվող Բիդգոշչ-Գլխավոր երկաթուղային կայարանը Լեհաստանում ամենախոշորներից մեկն է։ Առկա է ավտոբուսի և տրամվայի երթուղիների զարգացած ցանց։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետական ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիդգոշչում են գտնվում «Կազիմիր Մեծի համալսարանը», «Յանա և Անջեյ Սնյադեցկու անվան տեխնոլոգիական և բնական գիտությունների համալսարանը», «Ֆելիքս Նովովեյսկու անվան երաժշտական ակադեմիա» և «Նիկոլայ Կոպեռնիկոսի համալսարանի բժշկական քոլեջ»։ Քաղաքն ունի նաև այլ պետական ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր՝ «Պոզնանի տնտեսագիտական համալսարան բարձրագույն կրթության կենտրոն», «Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան»-ի աստվածաբանական ֆակուլտետի բաժին, ինչպես նաև «Բիդգոշչի բարձրագույն ճեմարան», «Բիդգոշչի Սուրբ Հոգու հոգևոր համայնքի բարձրագույն միսիոներական ճեմարան» և «Սան Մարինոյի գիտությունների միջազգային ակադեմիայի տուրիզմի և մշակույթի համալսարան»։
Մասնավոր ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բիդգոշչի տնտեսագիտական բարձրագույն դպրոց»
- «Բիդգոշչի Կույավսկո-Պոմորյան բարձրագույն դպրոց»
- «Բիդգոշչում գտնվող Թորունի ֆինանսների և կառավարման ֆակուլտետի բանկային գործի բարձրագույն դպրոց»
- «Բիդգոշչի շրջակա միջավայրի բարձրագույն դպրոց»
- «Բիդգոշչի բարձրագույն դպրոց»
- «Բիդգոշչի բժշկական գիտությունների բարձրագույն դպրոց»
- «Լոձի ինֆորմատիկայի բարձրագույն դպրոց» (բաժանմունք)
- «Լոձի հումանիտար-տնտեսագիտական ակադեմիա» (բաժանմունք)
- «Պոզնանի կառավարման և բանկային գործի բարձրագույն դպրոց» (բաժանմունք)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Կազիմիր Մեծի համալսարան
-
Ֆելիքս Նովովեյսկու անվան երաժշտական ակադեմիա
-
Նիկոլայ Կոպեռնիկոսի համալսարանի բժշկական քոլեջ
-
Բիդգոշչի Կույավսկո-Պոմորյան բարձրագույն դպրոց
-
Բիդգոշչում գտնվող Թորունի ֆինանսների և կառավարման ֆակուլտետի բանկային գործի բարձրագույն դպրոց
-
Լոձի ինֆորմատիկայի բարձրագույն դպրոց
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլային ակումբ՝ «Զավիշա Բիդգոշչ»։
- Կանանց վոլեյբոլի խումբ՝ «Բիդգոշչ»։
- Սպիդվեյ-ակումբ «Պոլոնիա Բիդգոշչ»։
2010 թվականին անցկացվել է կրոսի աշխարհի առաջնությունը։ 2013 թվականի կրոսի աշխարհի առաջնությունը նույնպես անցկացվել է Բիդգոշչում։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլհելմսհաֆեն (գերմ.՝ Wilhelmshafen), Գերմանիա
Կրագուևաց (սերբախորվաթ․՝ Kragujevac), Սերբիա
Կրեմենչուգ (ուկրաիներեն՝ Кременчук), Ուկրաինա
Մանհայմ (գերմ.՝ Mannheim), Գերմանիա
Նինբո, Չինաստան
Պավլոդար, Ղազախստան
Պատրաս (հուն․՝ Πάτρα, անգլ.՝ Patras), Հունաստան
Պերթ (անգլ.՝ Perth), Շոտլանդիա, Մեծ Բրիտանիա
Ռեջո նել Էմիլիա (իտալերեն՝ Reggio Emiglia), Իտալիա
Տեմպե (գերմ.՝ Tempe), Արիզոնա, ԱՄՆ
Հարթֆորդ (գերմ.՝ Hartford), Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Չերկասի (ուկրաիներեն՝ Черкаси), Ուկրաինա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/040410661011-0928363?var-id=1639616&format=jsonapi
- ↑ В польском языке название города имеет женский род, в русском — мужской. См. Стыпула Р., Ковалёва Г. Польско-русский словарь. — М., Варшава: Русский язык, Wiedza Powszechna, 1980. С.818
- ↑ «Bydgoszcz (kujawsko-pomorskie) » mapy, nieruchomości, GUS, noclegi, szkoły, regon, atrakcje, kody pocztowe, bezrobocie, wynagrodzenie, zarobki, edukacja, tabele, demografia, przedszkola»։ Polska w liczbach (լեհերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Бромберг»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ Возвращённый удар Быдгоща
- ↑ Польская кровь забастовки
- ↑ pod red. Włodzimierza Jastrzębskiego. Encyklopedia Bydgoszczy. t.1. praca zbiorowa. — Bydgoszcz: Towarzystwo Miłośników Miasta Bydgoszczy, 2011. — С. 279-345. — ISBN 978-83-926423-3-6
- ↑ Официальный сайт кинофестиваля Plus Camerimage
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Бромберг»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- «Бромберг»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 436)։ ![]() |