Տևտոնական օրդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տևտոնական շքանշան

Տևտոնական միաբանություն (լատ․ լրիվ անվանումը՝ Ordo domus Sanctae Mariae Teutonicorum), գերմանացի կաթոլիկական հոգևոր–ասպետական օրդեն, որը ստեղծվել է 12 դարի վերջին, Պաղեստինում, խաչակրաց արշավանքների ժամանակ, 1198 թվականին հաստատել է Ինոկենտիոս 3 պապը։

Ուներ հողային մեծ տիրույթներ Գերմանիայում և Հարավային Եվրոպայում։ 1226 թվականին օրդենի մեծ մագիստր Հերման ֆոն Զալցի և լեհ իշխան Կոնրադ Մազովեցկու միջև կնքված պայմանագրով Տևտոնական շքանաշան ստացել է Խելմնո (Լեհաստան) մարզը և տեղափոխվել Արևելյան Եվրոպա, սկսել է պրուսների հպատակեցումը։ 1237 թվականին Տևտոնական շքանշանին են միացել Սուսերակիրների օրդենի մնացորդները։ Արևելյան Մերձբալթիկայում կազմվել է Տևտոնակն շքանաշի ռազմաքաղաքական կազմակերպություն Լիվոնյան օրդենը։ Տևտոնական շքանաշանը զավթել է պրուսների հողերը 1283, Արևելյան Պոմորիեն՝ Գդանսկով 1309, Էստլանդիան 1346, Ժեմայտիան 1382-1398, Գոտլանդ կղզին 1398, Նոր Մարկան 1402։ Մերձբալթիկայում ձևավորվել է Տևտոնական շքանշանի խոշոր ֆեոդալական պետությունը, որի տիրույթները ձգվում էին Վիսլայից մինչև Նարվա՝ փակելով Լեհաստանի, Լիտվայի, Ռուսական պետության ելքը դեպի Բալթիկ ծով։ Մեծ մագիստրի նստավայրն էր Մարիենբուրգը (1309 թվականից, իսկ 1466 թվականից՝ Քյոնիգսբերգը)։ Աշխարհագրական հարմար դիրքը հնարավորություն էր տալիս օրդենին վարելու լայն առևտուր, օրդենի շատ քաղաքներ Հանզայի անդամ էին։ Տևտոնական շքանշանի կողմից սպառնալիքը մերձեցրեց Լեհաստանին ու Լիտվային, ինչպես նաև ապահովեց մի շարք սլավոնական ժողովուրդների աջակցությունը։ Գրյունվաչդի ճակատամարտ 1410 թվականում տևտոնական շքանշանը վճռական պարտություն կրեց լեհական, լիտվիական և ռուսական զորքերից, օրդենի էքսպանսիան կասեցվեց։1466-ի Տորունի պայմանագրով տևտոնական շքանշանը իրեն ճանաչեց Լեհաստանի վասալ, ետ վերադարձրեց նրան Արևելյան Պոմորիեն։ 1525 թվականին մեծ մագիստր Ալբրեխտ Հոհենցոլերնը (Բրանդենբուրգցին) Մերձբալթիկայում անցկացրեց եկեղեցու հողերի բռնագրավում և դրանք դարձրեց աշխարհիկ դքսություն՝ Պրուսիա։ Մնացած տիրույթները (Գերմանիայի տարբեր շրշաններում) բռնագրավվեցին 19 դարի սկզբին, իսկ 1809 թվականին օրդենը փակվեց։ 1834 թվականին Ավստրիայում վերականգնված օրդենը, ունենալով փոքրաթիվ անդամներ և չխաղալով էական քաղաքական դերը, շարունակում է գոյատևել այսօր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png