Մակեդոնական խաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակեդոնական խաչ (մակեդոներեն՝ Македонски крст, Makedonski krst), քրիստոնեական խաչի տեսակ, հիմնականում կապված է Հյուսիսային Մակեդոնիայի քրիստոնեության հետ։ Հայտնի է նաև Վելյուսական խաչ (Вељушки крст, Veljuški krst) կամ Վելյուսայից խաչ (Крстот од Вељуса, Krstot od Veljusa) և Ստրումիցայի խաչ (Струмички крст, Strumički krst) անուններով։

Խաչը Մակեդոնական Ուղղափառ Եկեղեցու խորհրդանիշն է։ Խաչը կարելի է տեսնել Հյուսիսային Մակեդոնիայի բազմաթիվ եկեղեցիներում, այն պատկերված է Մակեդոնական Ուղղափառ Եկեղեցու զինանշանի վրա, խաչը նաև Մակեդոնական Ուղղափառ Եկեղեցու «Սուրբ մակեդոնական Խաչի սեղանի շխանշանի» գլխավոր տարրն է[1]։

Մակեդոնական խաչ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչն առաջին անգամ ցուցադրվել է Ստրումիցայի մոտակայքում գտնվող Վելյուսա վանքի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում։ Հայտնի է, որ եկեղեցին կառուցվել է մ.թ. 1085 թվականին։ Խաչը նկարվել է եկեղեցու ճակատային մասում։ Սկզբում այս խաչը ասոցացվում էր Վելյուսա վանքի և Ստրումիցայի շրջանի հետ, բայց հետագայում այն դարձավ Մակեդոնիայի եկեղեցու հայտնի խորհրդանիշ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «МПЦ додели највисоки одличја на 22 еминентни научници, уметници и бизнисмени» (Macedonian). Премин. 2011 թ․ ապրիլի 6. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Горгевски, Бранко (2008-04-13). «Македонскиот крст од Велјуса доби благослов» (Macedonian). Дневник. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)