Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան
բուկմոլ՝ Adam Mickiewicz-universitetet
(1920–1955: Universitetet i Poznań)
, նորվ.՝ Adam Mickiewicz-universitetet
(1920–1955: Universitetet i Poznań)
, լեհ.՝ Uniwersytet im. Adama Mickiewicza w Poznaniu և լատին․՝ Universitas Studiorum Mickiewicziana Posnaniensis
Изображение логотипа
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված էմայիսի 7, 1919
Անվանված էԱդամ Միցկևիչ
ՌեկտորBogumiła Kaniewska?[1]
Ընդհանուր անձնակազմ5226 մարդ (2019)[2]
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[3], ORCID[4], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[5] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[6]
Երկիր Լեհաստան[7]
ՏեղագրությունՊոզնան
Կայքamu.edu.pl(լեհ.) և international.amu.edu.pl(անգլ.)
Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան (Լեհաստան)##
Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան (Լեհաստան)
Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան, Լեհաստան
 Adam Mickiewicz University Վիքիպահեստում

Ադամ Միցկևիչ համալսարանը գտնվում է Լեհաստանի արևմտյան մասում ` Պոզնան քաղաքում (լեհ.՝ Uniwersytet im. Adama Mickiewicza, լեհերեն հապավում ` UAM): Այն Լեհաստանի խոշորագույն համալսարաններից մեկն է։ Համալսարանը գործում է 1919 թվականի մայիսի 7-ից և 1955 թվականից ի վեր կրում է լեհ բանաստեղծ Ադամ Միցկևիչի անունը։ Համալսարանը դասվում է Լեհաստանի լավագույն երեք համալսարանների շարքին[8][9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հանդիսավոր կերպով բացվել է 1919 թվականի մայիսի 7-ին (Պոզնան քաղաքի Լուբրանսկի ակադեմիայի հիմնադրման 400- ամյակի օրը) ։ Համալսարանը ի սկզբանե կոչվել է Wszechica Piastowska (Պիաստների համալսարան), 1920 թվականին վերանվանվել է Պոզնանի Համալսարան։ Առաջին 20 տարիների ընթացքում համալսարանում գործում էր հետևյալ ֆակուլտետները ` իրավաբանություն, տնտեսագիտություն, բժշկություն, հումանիտար գիտություններ, մաթեմատիկա, բնական գիտություններ, գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն։

1920 թվականին հայտնի սոցիոլոգ Ֆլորիան Զնանեցկին համալսարանում հիմնադրեց առաջին լեհական սոցոլոգիայի բաժինը` Եվրոպայում առաջին նմանատիպ բաժիններից մեկը։ Այդ նույն ժամանակահատվածում համալսարանի պատմության մեջ բուսաբան Յոսեֆ Պաչոսկին հիմնադրեց աշխարհի առաջին ֆիտոսոցոլոգիայի ինստիտուտը։

1939 թվականին, երբ գերմանացիները ներխուժեցին Լեհաստան, համալսարանը փակվեց Նացիզմի կողմից։ Այն վերաբացվել է 1941 թվականին՝ ստանալով Գերմանական համալսարան անվանումը, որը գործել է մինչև 1944 թվականը։ Համալսարանի անձնակազմը և ուսանողները (նրանցից շատերը աքսորվել են գերմանացիների կողմից) բացել են գաղտնի համալսարան և դասերը անց են կացվել մասնավոր բնակարաններում (տես Կրթությունը Լեհաստանում համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ)։ Դասախոսներից և անձնակազմից շատերը ձերբակալվել և աքսորվել են 7-րդ բերդ, որը գտնվում է Պոզնանում։ Ձերբակալվածների շարքում է եղել Սանիսլավ Պավլովսկին 1932-1933 թվականներին համալսարանի ռեկտոր[10]։ Համալսարանը վերաբացվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1950 թվականին Բժշկական ֆակուլտետը որն ներառում էր ստոմատոլոգիական բաժինն ու դեղագորժության ֆակուլտետը բաժանվում են և ստեղծում առանձին հաստատություններ։ Հետայսու կոչվելով Պոզնանի Բժշկական գիտությունների համալսարան 1955 թվականին համալսարանը ընդունում է նոր հովանավոր` 19-րդ դարի լեհ ռոմանտիկ բանաստեղծ Ադամ Միցկևիչը ։ Համալսարանը անվանափոխվում է ` Ադամ Միցկևիչի անվան համալսարան։

Ադամ Միցկևիչ Համալսարան
Collegium Minus
Collegium Minus  
South view of Collegium Minus
South view of Collegium Minus  
Aula of Collegium Minus
Aula of Collegium Minus  
Collegium Iuridicum
Collegium Iuridicum  

Գտնվելու վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի կենտրոնական վարչական շենքը Collegium Minus-ն է `Ադամ Միցկևիչ հրապարակի արևմտյան մասում, Շվենտի Մարչին փողոցի արևմտյան վերջնամասում (այստեղ կան մի շարք շենքեր, որոնց շարքում է Իմպերիալ պալատը` կառուցված 20-րդ դարի առաջին կիսամյակում, երբ դեռ Լեհաստանը Գերմանիայի տիրապետության տակ էր)։ Հարևանությամբ դահլիճն է, որտեղ հիմնականում անց են կացվում հանդիսություններ և դասական երաժշտության համերգներ, և Collegium Iuridium-ը` իրավաբանական ֆակուլտետը։ Որոշ դասեր անցկացվում են Collegium Maius–ում, ինչպես նաև մյուս շենքերում ` օրինակ Fredry փողոցի վրա գտնվող, չնայած այն հիմնականում օգտագործվում է բժշկական համալսարանի կողմից։ Քաղաքի կենտրոնում գտնվող մյուս շենքերը ներառյալ նախկին կոմունիստական կուսակցության շտաբը` Շվենտի Մարչին փողոցի վրա գտնվող, Collegium Novum-ը (որն հիմնականում օգտագործվում է լեզուների ուսուցման համար) գտնվում է Al. Niepodległości փողոցի վրա։ Համալսարանի գրադարանը գտնվում է Ratajczaka փողոցի վրա։ Համալսարանը ունի նաև մի շարք այլ շենքեր Պոզնանի հարավային և արևմտյան շրջաններում:Այնուամենայնիվ համալսարանը զարգանում էր հատկապես Մոռասկոյում` քաղաքի հյուսիսում, 2006 թվականից ֆիզիկայի, մաթեմատիկայի և համակարգչային գիտության, կենսաբանության, աշխարհագրության և երկրաբանական գիտության ֆակուլտետները տեղափոխվեցին Մոռասկո։ 2015 թվականին վերջիններս միացան պատմության ֆակուլտետին` Collegium Historicum-ին[11]։ Համալսարանը ունի նաև մասնաճյուղեր Լեհաստանի արևմտյան մասում` Կալիշում, Օստրուվ Վիելկոպոլսկում և Սլուբիցեյում։

Անձնակազմ և ուսանողների քանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2009 թվականների ուսումնական տարվա ընթացքում համալսարանը ունեցել է 46.817 շրջանավարտ` ներառյալ 18.000 հանգստյան օրերին և երեկոյան ժամերի դասերի շրջանավարտներ, 1308 դոկտորալ ուսանողներ և 2247 ասպիրանտներ։ 2005-2008 թվանականը ընկած ժամանակահատվածում շրջանավարտների թիվը նվազել է[12][13]։

Գիտական աստիճաններ և ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես մյուս Լեհաստանի համալսարանները, Ադամ Միցկևիչ համալսարանը նույպես շնորհում է հետևյալ գիտական աստիճանները`

Համալսարանի ֆակուլտետները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի ամենահայտնի շրջանավարտներն են`

Համալսարանի պատվավոր ասպիրանտներն են` մարշալ Յուզեֆ Պիլսուդսկին, մարշալ Ֆերդինանդ Ֆոշը, Մարի Կյուրին, Իգնացի Յան Պադերևսկին, Ռոման Դմովսկին, Վիթլդ Հենսլը, Վիսլավա Շիմբորսկան, Էռնեստ Հակոն Յահրը, Ալբերտ Գոռը և Ջոն Մաքդվելլ Կուտզեն։

Ռեկտորների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկայի ֆակուլտետ
Ֆիզիկայի ֆակուլտետ  
Մաթեմատիկայի և համակարգչային գիտության ֆակուլտետ
Մաթեմատիկայի և համակարգչային գիտության ֆակուլտետ  
Կենսաբանության ֆակուլտետ
Կենսաբանության ֆակուլտետ  
Collegium Polonicum in Słubice
Collegium Polonicum in Słubice  

Միջազգային համագործակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://radon.nauka.gov.pl/dane/profil/9eec5244-9085-4de9-9ad9-a77b7ad693bc (польск.)
  2. https://bip.amu.edu.pl/stan-zatrudnienia-i-liczba-studiujcych-w-uam/stan-zatrudnienia-i-liczba-studiujacych-uam
  3. https://eua.eu/about/member-directory.html
  4. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  5. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  6. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  7. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  8. http://www.perspektywy.pl/RSW2015/ranking-uczelni-akademickich
  9. http://www.polskieradio.pl/5/3/Artykul/1458122,Ranking-uniwersytetow-To-najlepsze-uczelnie-w-Polsce
  10. Wardełski, Adam (2011). «Prof. Stanisław Pawłowski (film)». Filmoteka UAM (Polish). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Wydział Historyczny - O Wydziale». wydzial.historyczny.amu.edu.pl. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  12. «Rector's Report 2008, p. 25 ff» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  13. «Rector's Report 2008, p. 51 ff. and Appendix 10» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]