Էյդան Գիլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էյդան Գիլեն
անգլ.՝ Aidan Gillen
Aidan Gillen Official.jpg
Ծնվել էապրիլի 24, 1968(1968-04-24)[1][2][2] (51 տարեկան)
ԾննդավայրԻռլանդիա Իռլանդիա, Դուբլին
ՔաղաքացիությունFlag of Ireland.svg Իռլանդիա
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1985 թ․-

Էյդան Գիլեն (անգլ.՝ Aidan Gillen, ապրիլի 24, 1968(1968-04-24)[1][2][2], Դուբլին, Իռլանդիա[1]), հեռուստատեսության, թատրոնի և կինոյի դերասան։ Առավել հայտնի է Պետիր Բեյլիշի կերպարով «Գահերի խաղը» (անգլ.՝ Game of Thrones) հեռուստասերիալում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլենը ծնվել է քաղաքային շրջան Դրամկոնդրայում (Իռլանդիա)։ Ավարտել է (անգլ.՝ St. Vincent's C.B.S.) դպրոցը Գլասնեվինում։ 2001 թվականին ամուսնացել է Օլիվիի օ’Ֆլենագանի հետ։ Այդ ժամանակ զույգը ապրում էր Իռլանդիայում երկու երեխաների՝ Բերիի (ծնվել է 1997 թ․- ին) և Ջոյի (ծնվել է 2000 թ․-ին)[3] հետ։ 2009 թվականին, երբ Գիլենը արժանացավ անգլ.՝ Irish Film and Television Awards մրցանակի «Ունկնդիրը» (ռուս.՝ Прослушка) հեռուստասերիալում խաղացած դերի համար, իր մրցանակը նվիրեց Օլիվիին և երեխաներին[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերան սկսել է 16 տարեկանում, դեռևս Դուբլինում (Dublin Youth Theatre), ջուլհակի դերը խաղալով Շեքսպիրի «Ամառային գիշերների երազ»[5] պիեսում։ Հետագայում հաստատվեց Լոնդոնում։

Առավել հայտի է Ստյուարտ Ջոնսոնի դերով՝ Channel 4 հեռուստաընկերության «Մոտիկ ընկերներ» հեռուստասերիալում (1999 թ․)։ «Մոտիկ ընկերներ 2» հեռուստասերիալում խաղացած դերի համար 2000 թվականին արժանացել է մրցանակի՝ անգլ.՝ British Academy Television Award, որպես Լավագույն դերասան։

2003 թվականին նույնպես արժանացել է «Թոնի» մրցանակին Հառոլդ Պինտերի պիեսում անգլ.՝ The Caretaker կատարմամբ բրոդվեյյան թատրոններից մեկում։

2010 թվականի հուլիսին հրապարակվեց, որ Գիլենը խաղացել է Գահերի խաղը[6] հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը։ Հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը՝ Գիլենի մասնակցությամբ հայտնվեց էկրաններին 2011 թվականին[7]։ Նա նույնպես նկարահանվել է «Շանհայի ասպետներ» (2003 թ․) և «Առանց փոխզիջումների»[8] ֆիլմերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]