Էնցո Չիլենտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնցո Չիլենտի
Ծննդյան թիվ՝օգոստոսի 8, 1974(1974-08-08) (49 տարեկան)
Ծննդավայր՝Բրեդֆորդ, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0162281

Վինչենցո Լեոնարդո Չիլենտի (իտալ.՝ Vincenzo Leonardo "Enzo" Cilenti, օգոստոսի 8, 1974(1974-08-08), Բրեդֆորդ, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիլենտին ծնվել է Բրադֆորդում։ Ամուսնացած է դերասանուհի Սիեննա Գիլորիի հետ, որի հետ նկարահանվել է մի քանի ֆիլմերում։ Նրանք ունեն երկու դուստր՝ Վալենտինա և Լյուսիյա։

Նրա առաջին վեպը՝ Mediterranean Homesick Blues, գրված համահեղինակ Չետֆիլդ Բենի հետ՝ լույս է տեսել 2012 թվականին։

Էնցոն նկարահանվել է «Հարված հետույքին 2» (2013)[1] և «Գալակտիկայի պահապանները» (2014)[2] ֆիլմերում, ինչպես նաև «Ամեն ինչի տեսություն» ֆիլմում Քիփ Թորնի դերում[3]։

Էնցոն նաև ելույթ է ունեցել թատրոնում՝ «Ռոյալ Կորտ» պիեսում։ Նա կարճամետրաժ «Getalife» ֆիլմի ռեժիսորն է։ 2015 թվականին միաժամանակ հեղինակել, տնօրինել և գլխավոր դերն է կատարել լիամետրաժ «The Wicked Within» ֆիլմում[4]։

2015 թվականին նա միացել է HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասանական կազմին՝ հինգերորդ եթերաշրջանում՝ Եզանի դերում[5][6]։

Նա ապրում է Լոնդոնում և Լոս Անջելեսում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր
1999 Հրաշալի երկիր Wonderland Դարեն
2001 Գիշերային գնումներ Late Night Shopping Լեննի
2002 24 ժամյա զվարճացողներ 24 Hours Party People Փիթեր Սեվիլ
2003 Տեսիլքներ Spooks Կարլո Ֆրանչեսկինի
2004 Միլիոններ Millions Ֆրանցիսկ
2005 Կույս թագուհին The Virgin Queen Ժան դե Սիմյե
2005 Ռիմ Rome Էվանդեր Պուլչիոն
2005 Լինել Սթենլի Կուբրիկի նման Colour Me Kubrick Վանդակի տեքստ
2007 Մարգարե Next Պարոն Ջոնս
2009 Հանգույց In the Loop Բոբ Ադրիանո
2009 Իննը Nine Լեոպարդի
2009 Չորրորդ տեսք The Fourth Kind Սքոթ Ստրակինսկի
2009 Խաբիր ինձ Lie to Me Ջոն Լայթմեն
2011 Ռոմե օրագիրը The Rum Diary Դիգբի
2012 Հաուս House Մետ Ջոնսոն
2013 Հարված հետույքին 2 Kick-Ass 2 Լու
2013 Prisoners' Wives Մայք Հայնես
2014 Գալակտիկայի պահապանները Guardians of the Galaxy Պահակ
2014 Ամեն ինչի տեսություն The Theory of Everything Քիփ Թորն
2015 Գահերի խաղը Game of Thrones Եզան զո Կագազ
2015 Ջոնաթան Սթրենջ և պարոն Նորել Jonathan Strange & Mr Norrell Չիլդերմաս
2015 Գայլերի սրահ Wolf Hall Վոնվիզի
2015 Մարսեցին The Martian Մայք Ուոտկինս
2015 Բարձրահասակը High-Rise Տելբոտ
2015 Մարդը, որը ճանաչում է անսահմանությունը The Man Who Knew Infinity Բժիշկ
2016 Հրաձգություն Free Fire Բերնի
2016 Բրիջենթ Ջոնս 3 Bridget Jones's Baby Գիանի
2017 Հիմլերի ուղեղը HHhH Ադոլֆ Օպալկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «An Interview with Enzo Cilenti». fohnhouse.blogspot.ca. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. «'Guardians of Galaxy' casts Enzo Cilenti». digitalspy.com. 2013 թ․ մայիսի 8. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. Tunzelmann, Alex von (2015 թ․ հունվարի 7). «The Theory of Everything skips over the black holes of marriage and science». The Guardian. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. «The Wicked Within (Review) | INFLUX Magazine». influxmagazine.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. «Game of Thrones season five cast announced at Comic Con!». Watchers on the Wall. 2014 թ․ հուլիսի 25. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. Debnath, Neela (2015 թ․ մայիսի 26). «Game of Thrones actor Enzo Cilenti says his Yezzan is a 'very different take' from books». express.co.uk. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնցո Չիլենտի» հոդվածին։