Ռոուզ Լեսլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեսլի Ռոուզ
Rose Leslie (March 2013).jpg
Ռոուզը 2013 թվականին
Ծնվել է 9.02.1987
Ծննդավայր Աբերդի
Կրթություն Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Մասնագիտություն դերասանուհի
Ակտիվ շրջան 2008 թվականից — մեր օրեր
Ժանրեր դրամա, հանցագործություններ, վավերագրական
Ամուսին(ներ) Քիթ Հարինգթոն[1]
Համատեղ ապրող(ներ) Քիթ Հարինգթոն

Ռոուզ Էլեանոր Արբետնոտ Լեսլի (անգլ.՝ Rose Eleanor Arbuthnot-Leslie, փետրվարի 9, 1987(1987-02-09), Աբերդին, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1987 թվականի փետրվարի 9-ին, Աբերդինում (Շոտլանդիա)։ Ծնվելու պահից սկսած ստացել է Ռոուզ Էլեանոր Արբուտնոտ Լեսլի անունը։

Լեսլին մեծացել է Լիկլիհեդում գտնվող XV դարի կառուցված ամրոցում, նա եղել է Սեբաստիան Արբետնոտի և Կանդիդի Մերի Լեսլի հինգ երեխաներից երրորդը։

Դա գալիս է հինավուրց Շոտլանդիայի Լեսլի կլանից, որն աշխարհին տվել է ռազմական, քաղաքական և հասարակական գործիչներ։ Ու ոչ միայն Շոտլանդիային, այլ նաև Ռուսաստանին։ Լեսլիի ընտանիքին է պատկանում նաև Աբերդին կոմսության XII դարի Ուորտհիլ ամրոցը[2]:

Լեսլին հետագայում սովորել է Ռեյնի դպրոցում, այնուհետև սովորել է նաև «Միլֆիդի» մասնավոր դպրոցում։

2005-ից-2008 թվականներին Լեսլին երեք տարի վերապատրաստվել է հեղինակավոր Լոնդոնյան թատերական ակադեմիայում, որն էլ ավարտելուց հետո ստացել է արվեստի բակալավրի դիպլոմ։

Լեսլին իր դեբյուտը կինոյում նշել է 2008 թվականին «Անհաջողություններ արտասահմանում» հեռուստատեսային ֆիլմում։

Լեսլին եղել է Շոտլանդական հայտնի BAFTA-յի հաղթող, 2009 թվականին նկարահանված «Նոր քաղաք» հեռուստատեսային ֆիլմում իր դերի համար[3]:

2010 թվականին խաղացել է «Բեդլամ» (Bedlam) պիեսում, որը բեմադրվել է Լոնդոնի հայտնի Գլոբուս թատրոնում։

Իր կարիերայի հաջորդ փուլը եղել է այն, որ նա նկարահանվել է «Դաունտոնների աբբայություն» բրիտանական հայտնի հեռուստասերիալում, որտեղ նա խաղացել է Գվենի դերը (2010)։

2012 թվականին նկարահանվել է «Հիմա ճիշտ ժամանակն է» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերը խաղում էին Դակոտա Ֆաննինգը և Ջերեմի Իրվին։

2014 թվականին ստացել է վհուկի դեր ռեժիսոր Այսներ Բրեկի «Վհուկների վերջին որսորդը» ֆիլմում[4]: Լեսլիի գործընկերները նկարահանման հրապարակում դառնում են Վին Դիզելը և Մայքլ Քեյնը:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 Անհաջողություններ արտասահմանում Banged Up Abroad Քիմ
2009 Նոր քաղաք New Town Ռիան
2010 Դաունտոնների աբբայություն Downton Abbey Գվեն Դոուսոն
2011 Անցյալի հանցագործություններ Case Histories Լորա Վայր
2012 Վերա Vera Լենա Հոլգեյթ
2012 Հիմա ճիշտ ժամանակն է Now Is Good Ֆիոնա
2012-2015 Գահերի խաղ Game of Thrones Իգրիթ
2014 Մեղրամիս Honeymoon Բիա
2014 Բլանդինգսի ամրոց Blandings Նիագրա Դոնալդսոն
2014 Ուտոպիա Utopia երիտասարդ Միլներ
2014 Մեծ հրդեհ The Great Fire Սառա
2015 Լյուտեր Luther Էմմա Ջոնս
2015 Վհուկների վերջին որսորդը The Last Witch Hunter Հլոյա
2016 Դրախտից եկած նամակ Sticky Notes Աֆինա

Պարգևներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և նոմինացիաներ
Տարի Պարգև Ֆիլմ կամ սերիալ Արդյունք Նշումներ
2009
BAFTAScotland
Նոր քաղաք Հաղթանակ
2014
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ
Գահերի խաղ Առաջադրված

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]