Գլոբուս (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գլոբուս (այլ կիրառումներ)
«Գլոբուս» թատրոնի 1197 թվականին վերակառուցված շենքը

Գլոբուս (անգլ.՝ Globe Theatre ) - թատրոն Լոնդոնում։ Այնտեղ խաղացել է «Լորդ Սենեկապանի սպասավորները» թատերախումբը, որի գլխավոր ողբերգակը եղել է Ռիչարդ Բյորբիջը, գլխավոր կատագերգակը՝ Արմինը, գլխավոր դրամատուրգը՝ Ուիլյամ Շեքսպիրը։ Խումբը ներկայացրել է 1594 թվականից հետո Շեքսպիրի գրած բոլոր պիեսները, ինչպես և անգլիական Վերածննդի այլ դրամատուրգների երկեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 1599 թվականին առաջին լոնդոնյան հանրության մատչելի թատրոնի մասերից, որը պարզապես կոչվում էր «Թատրոն»։ Այն կառուցել էր Ջեյմ Բյորբիջը 1576 թվականին։ Հողը 21 տարով վարձակալված էր, բայց հողատերը 1598 թվականին բարձրացրեց հողահարկը և Ջեյմ Բերբեջը մաս-մաս քանդեց թատրոնը, վերակառուցեց նոր տեղում՝ Թեմզայի մոտ և անվանեց այն «Գլոբուս»։

1613 թվականին «Հենրիխ VIII» ներկայացման ժամանակ, թատրոնը հիմնովին հրդեհվեց։ 1614 թվականին այն վերականգնեցին, այս անգամ քարից։

1644 թվականին շինությունը քանդվել է։

Շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի շենքը կազմված է ձվաձև հարթությունը շրջափակող բարձր պատից, որի ներսում տեղադրված էին ազնվականների օթյակները, նրանցից վեր ունևոր քաղաքացիների սրահը։ Մնացած հանդիսատեսները կանգնում էին բեմի երեք կողմերում; Դահլիճը տեղավորում էր մինչև 2000 մարդ։ Ներկայացումներն ընթանում էին ցերեկը, առանց ընդմիջումների, համարյա առանց դեկորացիաների։ Բեմը վարագույր չի ունեցել։ Նրա առանձնահատկությունն էր խիստ առաջ եկած նախաբեմը և խոսքի պատշգամբը՝ այսպես կոչված վերնաբեմը, որտեղ նույնպես ընթանում էր գործողությունը։ [1]

Թատրոնի օթյակները

Նմանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհով մեկ կառուցվել են «Գլոբուս»-ի նմանակներ կամ անվանակից թատրոններ։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OSF Elizabethan Theatre, Էշլանդ Օրեգոն, կառուցվել է 1935, վերակառուցվել է 1947 և 1959,
  2. Սան Դիեգո, «Գլոբուս»-ի հին թատրոնը, կառուցվել է 1935,[2]
  3. Սեդար-Սիթի, Յուտա, Adams Shakespearean Theatre,
  4. Չիկագո, Իլինոյս, Չիկագոյի Շեքսպիրյան թատրոն Navygator Pier-ում, կառուցվել է 1999,[3]
  5. Օդեսա, Տեխաս, «Գլոբուս»-ի հին թատրոնը, կառուցվել է1936,[4]
  6. Ուիլյամսբուրգ, Վիրջինիա, «Գլոբուս» թատրոն, կառուցվել է 1975,[5]

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նոյս, Globe Neuss կառուցվել է 1991,[6]
  2. Ռուստ (Բադեն), Europa-Park կառուցվել է 2000,
  3. Շվեբիշ-Հաալ, Բադեն-Վյուրտենբերգ,
«Գլոբուս» թատրոնը Շվեբիշ-Հաալում

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հռոմ, կառուցվել է 2003[7]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Театральная энциклопедия. Том 1. Главный редактор П. А. Марков М.: Советская энциклопедия, 1961 г. стр. 1199 (ռուս.)
  2. «Գլոբուս»-ի հին թատրոնը Սան Դիեգոյում (անգլ.).
  3. Further Replicas.(գերմ.)
  4. The Globe Theatre Of The Great Southwest (անգլ.)
  5. (անգլ.)
  6. Globe Neuss (անգլ.)
  7. Իտալական «Գլոբուս» թատրոնը.