Հերմայոնի Գրեյնջեր
Հարրի Փոթերի աշխարհի կերպար | |
![]() | |
Հերմայոնի Գրեյնջեր | |
---|---|
Սեռ | իգական |
Մազերի գույն | շագանակագույն |
Ֆակուլտետ | Գրիֆինդոր |
Արյունի մաքրություն | Մագլածին |
Կողմ | Փյունիկյան միաբանություն, Դամբլդորի ջոկատ |
Պատրոնուս | ջրասամույր |
Առաջին հայտնվելը | «Փիլիսոփայական քար» |
Դեր ֆիլմերում | Էմմա Ուոթսոն |
Հերմայոնի Ջին Գրեյնջեր (անգլ.՝ Hermióne Jéan Gránger[1], ծն. 1979 սեպտեմբեր 19[2]), հաճախ անվանվում է նաև Հերմիոնա Գրեյնջեր, Հարրի Փոթեր վիպաշարի գլխավոր հերոսուհիներից մեկն է, Հարրի Փոթերի ընկերուհին, Ռոն Ուիզլիի ապագա կինը։
Տասնմեկ տարեկանում աղջիկը պարզեց, որ վհուկ է ու գրանցված է Հոգվորթսում։ Դպրոցում Տեսակավորող գլխարկը ուղարկում է նրան Գրիֆֆինդոր հոսք, որտեղ սովորում էին նաև Հարրի Փոթերը և Ռոն Ուիզլին՝ նրա ամենալավ ընկերները։
Կախարդական փայտիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերմայոնիի փայտիկը խաղողի փայտից է, միջուկը՝ վիշապի սրտալար, 12 դյույմ, 24 գրամ։ Այս փայտիկը ծառայել է Հերմայոնիին մինչև 1998 թվականի մարտի վերջը։ Երբ Հերմայոնին, Հարրին և Ռոնը հայտնվում են Մալֆոյների տանը, Բելլատրիսա Լետրեյնջը նրանց իրերի նեջ նկատում է Գրիֆֆինդորի սուրը և սկսում է տանջել Հերմայոնիին, փորձելով պարզել, թե ինչպես է սուրը նրանց մոտ հայտնվել։ Այդ ժամանակ նա տղաներին ուղարկում է նկուղ։ Նրանց հաջողվում է դուրս գալ այդտեղից և խլել Բելլատրիսա Լեստրեյնջի և Դրակո Մալֆոյի փայտիկները։ Հերմայոնին վերցնում է Բելլատրիսայի փայտիկը, քանի որ իր փայտիկը կոտրել էին։ Երկրորդ կախարդական պատերազմից հետո Հերմայոնին վերցնում է ուրիշ փայտիկ, որի մասին գրքում ոչինչ չի ասվում։
Ընդհանուր նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերմայոնին ունի շագանակագույն աչքեր և մազեր։ Տեսքը «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գրքում նկարագրված է այսպես. «աղջիկ հաստ շագանակագույն մազերով... նրա առջևի ատամները քիչ երկար էին»։ Ունի կատու, որին գնել է ծննդյան օրը ծնողներից ստացած գումարով։
Հերմայոնին շատ է սիրում սովորել և ուսմանը հատկացնում է շատ ժամանակ։ Երբեմն շատ բարձր կարծիքի է իր մասին և հպարտանում է ուսման մեջ հաջողություններով։ Դասերի ընթացքում միշտ փորձում է պատասխանել առաջինը և կիսվել գիտելիքներով։ Շատերը նրան համարում են ամենագետ։
Առաջին տպավորությունը նրա մասին սխալ է. ճիշտ է, ուսումը նրա համար շատ բան է նշանակում, բայց նա ունի ավելի կարևոր հատկություններ։
Հերմայոնին ուսման մեջ շատ է օգնում Հարրիին և Ռոնին, բայց երբեք թույլ չէր տալիս արտագրել իրենից, ասելով, թե ինչ պետք է սովորեն եթե արտագրեն, բայց դրա փոխարեն Հարրիի և Ռոնի համար բարձրաձայն կարդում էր տնայինը, և նրանք միշտ ճիշտ էին կատարում դրանք։ Նրանք հաճախ են խոստովանում, որ առանց Հերմայոնիի շատ դժվար կլիներ սովորելը, և նրա օգնությունը շատ կարևոր է նրանց համար։
«Հարրի Փոթերը և փյունիկյան միաբանությունը» գրքում Հերմայոնին խոստովանում է, որ Տեսակավորող գլխարկը առաջարկել է նրան ընտրել Րևենքլո հոսքը, որտեղ սովորում են ամենախելացիները։
Հերմայոնին խիզախ և խելացի աղջիկ է, ով միշտ պատրաստ է օգնության հասնել ընկերներին։ Հերմայոնիի ծնողները մագլեր են, և Հարմայոնին մագլածին կախարդուհի է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կյանք (1979-1991)[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերմայոնին ծնվել է պարոն և տիկին Գրեյնջերների ընտանիքում 1979 թվականի սեպտեմբերի 19-ին: Նա ընտանիքի միակ զավակն էր և, չնայած աղջկա հաճախակի տարօրինակություններին, նրանք հպարտանում էին Հերմայոնիով: Տասնմեկ տարեկան դառնալուց հետո Հերմայոնին զարմանքով իմանում է, որ ինքը վհուկ է և հրավիրված է Հոգվորթս: Նա արագորեն ընդունում է հրավերը և սեպտեմբերին մեկնում Հոգվորթս, սովորում է մի շարք կախարդանքին վերաբերվող դասագրքեր և անգամ կարողանում է մի քանի հմայախոսքերով կախարդել: Բացի Հոգվորթս հրավերի մասին նամակում նշված գրքերից, Հերմայոնին գնում է նաև մի քանի այլ գրքեր, որպեսզի կարողանա ավելի լավ հասկանալ կախարդական աշխարհը:
Հոգվորթսյան տարիներ (1991-1997)[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերմայոնին շատ խելացի և հետաքրքրասեր էր և հաճախ անվանվում էր «ամենախելացի կախարդը իր տարիքում»[3]: Նրա սիրած առարկան Հմայությունների դասն էր: Հաշվի առնելով նրա խելքը, շատ աշակերտներ՝ ինչպիսիք էին Թերի Բուտը, զարմացած էին, թե ինչու է Հերմայոնին ընտրվել որպես Գրիֆֆինդորի աշակերտ, այլ ոչ թե Րևենքլոյի: Հերմայոնին նշել էր, որ Տեսակովորող գլխարկը մտածում էր նրան ուղարկել Րևենքլոլ, սակայն վերջիվերջո ընտրեց Գրիֆֆինդորը:
Հետագայում նա ապացուցեց իր ուրույն տեղը Գրիֆֆինդոր հոսքում՝ ցուցաբերելով հավատարմություն և խիզախություն Դամբլդորի ջոկատի և Հոգվորթսի հանդեպ: Նա սիրում էր նաև պահպանել դպրոցի կանոնները:
Առաջին տարի[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերմայոնին 1991 թվականին Հոգվորթսի Ճեպընթացով Հոգվորթս մեկնելիս ծանոթանում է Հարրիի, Ռոնի և Նևիլի հետ, վերջինս կորցրել էր իր դոդոշին՝ Թրևորին: Տեսակավորող գլխարկը մտածում էր նրան ուղարկել Գրիֆֆինդոր, թե՞ Րևենքլո: Վերջիվերջո նա ընտրում է Գրիֆֆինդորը, իսկ հետագայում Հերմայոնին ապացուցում է, որ արժանի էր գրիֆֆինդորցի դառնալու:
Շատ խելացի լինելով՝ Հերմայոնին հաճախ էր օգնում իր դասընկերներին՝ Ռոնին, Նևիլին, Հարրիին և մյուսներին: Հերմայոնին և՛ պահպանում էր դպրոցի օրենքները, և՛ հետևում, որ մյուսները չխախտեն այն: Մի անգամ Ռոնը և Հարրին գիշերը փորձում էին լքել Գրիֆֆինդորի ընդհանուր սենյակը, որպեսզի մենամարտեն Դրակոյի հետ, սակայն հայտնվում են երրորդ հարկի արգելված միջանցքում և դեմ-դիմաց հայտնվում երեքգլխանի շանը՝ Խատուտիկին:
Հերմայոնիի, Ռոնի և Հարրիի միջև ընկերությունը ավելի է ամրանում, երբ 1991 թվականի Հելոուինին տղաները փրկում են Հերմայոնիին լեռնային տրոլից, ում դպրոցում բաց էր թողել պրոֆեսոր Քուիրելը: Տղաներին պատժից ազատելու համար Հերմայոնին ասում է, որ ինքը եկել էր տրոլին մոտ, քանի որ կարծում էր թե ամեն ինչ գիտի նրանց մասին և կկարողանա հաղթել այդ հսկա լեռնային տրոլին։
Հետագայում ոսկե եռյակը բացահայտում է Փիլիսոփայական քարի գաղտնիքը և հասկանում, որ երեքգլխանի շունը պահպանում է հենց այն: Իմանալով շան մոտով անցնելու ձևը՝ նրանք որոշում են փրկել փիլիսոփայական քարը: Անցնելով շան մոտով նրանք ընկնում են «Սատանայի թակարդը» կոչվող բույսի մեջ, ինչը փաթաթվում էր մարդկանց: Հերմայոնին կարդացել էր այս բուսատեսակի մասին և կարողանում է լույսի միջոցով փրկել իրեն և ընկերներին: Ապա նրանք կարողանում են հաղթել շախմատը և ճանապարհ բացել Հարրիի համար դեպի առաջ: Ի վերջո Հարրին փրկում է Փիլիսոփայական քարը Վոլդեմորի ձեռքը ընկնելուց:
Տարեվերջին Հարրին, Հերմայոնին, Ռոնը և Նևիլը ստանում են միավորներ քաջություն ցուցաբերելու համար և Գրիֆֆինդորը նվաճում է հոսքային գավաթը[4]։
Երկրորդ տարի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամռանը Հերմայոնին մի քանի նամակներ է գրում Հարրիին, սակայն բոլոր նամակները Դոբբի անունով էլֆը վերցնում է, որպեսզի Հարրին հիսաթափվի և այլևս չվերադառնա Հոգվորթս: Տարվա սկզբում Դրակո Մալֆոյը վիրավորում է Հերմայոնիյին՝ անվանելով նրան «տղմարյուն»: Հետագայում դպրոցում սկսվում են տարօրինակ դեպքեր կատարվել: Միսիս Նորիսը՝ Ֆլիչի կատուն քարացել էր և արյունով պատին գրվել էր, որ Գաղտնի սենյակը նորից բացվել է:
Ոսկե տրիոն կարծում էր, որ գաղտնի սենյակը կարող էր բացել միայն Սալազար Սլիդերինի ժառանգը և հնարավոր է, որ դա Դրակո Մալֆոյն է: Այդ պատճառով նրանք մեկ ամիս շարունակ պատրաստում են Խառնահյութ թուրմ և ձևափոխվելով սլիդերինի երկու աշակերտի՝ Քրեբի և Գոյլի, Հարրին և Ռոնը կարողանում են իմանալ, որ Դրակոն Սալազար Սլիդերինի ժառանգը չէ և Գաղտնի սենյակը բացվել է ուրիշի կողմից: Իսկ Հերմայոնին պատահաբար կատվի մազ էր գցել իր դեղթուրմի մեջ և նրա մարմնի վրա սկսել էր բուրդ դուս գալ, նա մնում էր հիվանդասենյակում, որպեսզի բուժվի:
Բուժվելուց հետո Հերմայոնին կարողանում է բացահայտել Գաղտնի սենյակի գաղտնիքը սակայն չի կարողանում դա հայտնել Հարրիին և Ռոնին, քանի որ Բասիլիսկը՝ Գաղտնի սենյակի օձը, քարացնում է նրան: Բայց Հերմայոնիի ձեռքի մեջ մնացել էր գրքի մի էջ, որտեղ բասիլիսկի մասին ամեն ինչ բացատրվում էր: Հարրին և Ռոնը գտնելով թուղթը կարողանում են գտնել սենյակի մուտքը և, փրկելով Ջինիին, ոչնչացնում են նաև Վոլդեմորի հորքրուքսներից մեկը:
Այդ ամառ Հերմայոնին արձակուրդները անցկացնում է ծնողների հետ՝ Ֆրանսիայում[5]։
Երրորդ տարի[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձակուրդներին Հերմայոնին ծնողների հետ մեկնում է Ֆրանսիա և Հարրիին ծննդյան օրվա կապակցությամբ նվեր է ուղարկում։
Շեղաձիգ նրբանցքում դպրոցական իրերը գնելիս՝ Հերմայոնին գնում է իր կատվին՝ Քրուքշենքսին: Հերմայոնին տարվա սկզբում ՄաքԳոնագոլից ստանում է ժամանակ-շրջող, որի միջոցով ներկայանում է իր բոլոր սիրած դասերին: Երբ Հարրի Փոթերը նվեր է ստանում իր նոր Կայծակ ավելը, Հերմայոնին Միներվա ՄաքԳոնագոլին մտահոգություն է հայտնում, որ ցախավելը կարող է ուղարկված լինել Սիրիուս Բլեքի կողմից, ով այդ ժամանակ համարվում էր ամենաչար կախարդներից մեկը: Ռոնը և Հերմայոնին հաճախ էին կռվում միմյանց հետ իրենց տնային կենդանիների պատճառով: Ոսկե Տրիոն փորձում էր Լյուցիուս Մալֆոյի ձեռքից փրկել Հագրիդի հիպոգրիֆին՝ Բաքբիքին, ով սկզբում սպանվում է, սակայն ժամանակ-շրջողի միջոցով վերադառնալով անցյալ՝ կարողանում են փրկել նրան:
Հերմայոնին Ռիմուս Լյուփինին համարում էր լավագույն Սև ուժերից պաշտպանության ուսուցիչ, և խելացի կերպով հասկանում է նրա մարդագայլ լինելը, երբ տեսնում է Լյուփինի բոգարթը՝ լիալուսինը:
Հարրին և Հերմայոնին տեղափոխվելով անցյալ, հասկանալով, որ Սիրիուսին կշնորհեն դեմենթորի համբույր առանց լսելու և հավատալու իրենց՝ փրկում են նրան, սակայն չեն կարողանում արդարացնել, իսկ Փիթեր Փեթիգրյուն կարողանում է փախչել[6]։
Չորրորդ տարի[խմբագրել | խմբագրել կոդը]
Միչև ուսումնական տարվա սկիզբը՝ Հերմայոնին իր արձակուրդներն է անցկացնում Ուզիլիների տանը Հարրիի և Ռոնի հետ միասին՝ քնելով Ջինիի սենյակում: 1994 թվականի օգոստոսին բոլոր Ուզիլիների հետ միասին գնում է նայելու Քվիդիչի Աշխարհի առաջնությունը, որի խաղից հետո մահակերները հարձակում են գործում և ահաբեկում հանդիսատեսին:
Ուսումնական տարվա սկզբին Սև ուժերից պաշտպանության ուսուցիչ է դառնում Ալաստոր Խոժոռը՝ ով իրականում Բարթի Կրաուչ կրտսերն էր և օգտագործել էր փոխակերպող դեղաթուրմ: Առաջին դասին նա օգտագործում է բոլոր 3 աններելի նզովքները երեխաների աչքի առաջ:
Ռոնը և Հարրին կռվում են. Ռոնը կարծում էր, որ Հարրին է գցել իր անունը Հրե գավաթի մեջ, իսկ Հերմայոնին առան մի հարց տալու հավատում էր Հարրիին: Հերմայոնիյով հետաքրքրվում էր Դուրմսթրենգ դպրոցի հայտնի աշակերտ, բուլղարիայի քվիդիչի հավաքականի որսորդ Վիկտոր Քրամը, ում հետ էլ Հերմայոնին գնում է Երեք հրաշագործների պարահանդեսին: Ռիտա Սկիտերը իմանալով Հերմայոնիի և Քրամի հարաբերությունների մասին, ապա տեսնելով Հարրիի հետ գրկախառնությունը՝ Դեյլի Փրոֆիթում հոդված է գրում նրա մասին: Նա չգրանցված անիմագուս էր, ինչը և իմանում է Հերմայոնին: Նա կարողանում էր ձևափոխվել կապույտ բզեզի: Հերմայոնին նրան գցում է բանկայի մեջ և լուծում իր վրեժը[7]։
Հինգերորդ տարի[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարրին, Հերմայոնին և Ռոնը ցանականում էին դառնալ Փյունիկյան միաբանության անդամ, սակայն որոշ անդամներ դեմ էին պատանիներին միաբանության գործերի մեջ ներգրավելուն: Մոգության նախարաությունը չէր ընդունում Վոլդեմորի վերադարձի մասին լուրը, այդ պատճառով դպրոցում տնօրեն է նշանակվում Դոլորես Ամբրիջը: Դպրոցում սև ուժերից պաշտպանություն չի դասավանդվում, այդ պատճառով ոսկե տրիոն ստեղծում է Դամբլդորի Ջոկատը: Դպրոցում ստեղծվում է Ինկվիզիցիոն ջոկատ, որը փորձում էր բացահայտել Դամբլդորի Ջոկատի գործունեությունը: Երբ Կարիքների սենյակում գտնում են Դամբլդորի ջոկատը, Ալբուս Դամբլդորի դեմ մեղադրանք են հարուցում, իսկ նա փախչում է:
Հարրին, փորձելով հեռահայտնվելու համար օգտվել Ամբրիջի վառարանից, բռնվում է հանցանքի վայրում: Ամբրիջը ցանկանում է Cruciatus նզովք գործադրել Հարրիի վրա, սակայն Հերմայոնին պնդում է, որ կասի Դամբլդորի գաղտնի զենքի մասին: Տանում է նրան Արգելված անտառ, որտեղ կենտավրոսների և Ամբրիջի միջև կոնֆլիկտ է ծագում և Ամբրիջին առևանգում են:
Դամբլդորի Ջոկատը նստելով թեստրալների վրա թռչում է միչև Լոնդոն, որտեղ մտնում է Մոգության նախարարությւան Առեղծվածների բաժին և մենամարտում մահակերների խմբի դեմ: Ժամանում է Փյունիկյան միաբանությունը և Դամբլդորը ովքեր պարտության են մատնում մահակերներին, իսկ Վոլդեմորըփախչում է[8]։
Վեցերորդ տարի[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերմայոնին հիասքանչ է հանձնում իր ՄՈԳ քննությունները, և ստանում 10 գերազանց՝ Համայություններ, Սև ուժերից պատպանություն, Կերպարանափոխություն, Կախարդական արարածների խնամք, Կախարդական թվեր, Մոգության պատմություն, Բուսաբանություն, Աստղագիտություն, Դեղաթուրմեր և Հնագույն Ռուներ առարկաներից: Միայն Սև ուժերից պաշտպանություն առարկան էր, որ գերազանց ստանալով հանդերձ, ստանում է նաև «գերազանցում է ակնկալիքները», որից հետո ինքը իրենից հիասթափվում է: Քննությունների արդյունքները նրան մեծ հեղինակություն են բերում մոգական համայնքում:
Դպրոց վերադառնալուց հետո Հերմայոնիի ռոմանտիկ զգացմունքները Ռոնի հանդեպ ավելի նկատելի դարձան: Ռոնը շփվում էր Լևենդեր Բրաունի հետ: Հերմայոնին դարձնում է ‹‹Սլաք›› ակումբի անդամ: Երբ Ռոնը ընկնում է հիվանդանոց, նրա մոտ էր և՛ Հերմայոնին, և՛ Լավանդերը: Ռոնը սկսում է զառանցել և տալիս է Հերմայոնիյի անունը, որից Լավանդան նեղանում է և բաժանվում Ռոնից:
Ալբուս Դամբլդորի մահից հետո Հարրին Հերմայոնիին և Ռոնին տեղեկացնում է, որ հաջորդ տարի չի վերադառնալու Հոգվորթս և սկսելու է փնտրել հորքրուքսները: Դամբլդորի թաղման ժամանակ Հերմայոնին լացելով իր գլուխը դնում է Ռոնի ուսին[9]։
Հորքրուքսների որսը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերմայոնին մեծ դեր է ունենում հորքրուքսների գտնման և ոչնչացման գործում: Նա տարեսկզբին մասնակցում է Փյունիկյան Միաբանության գաղտնի գործողությանը՝ Հարրիին անվտանգ տեղափոխությունը Ձիթենիների փողոցից, որի ընթացքում բոլոր մասնակիցները ձևափոխող դեղաթուրմ են օգտագործում և նմանվում Փոթերին: Այստեղից է առաջացել է ընդհարման անվանումը՝ Յոթ Փոթերների ճակատամարտը, որի ժամանակ զոհվում է Ալաստոր Խոժոռը և վիրավորվում է Ջորջ Ուիզլին:
Երբ ոսկե տրիոն մասնակցում էր Ուզլիների տանը տեղի ունեցող հարսանիքի ժամանակ, տեղեկանում են, որ Լորդ Վոլդեմորը գրավել է Մոգության Նախարարությունը և գալիս է: Հերմայոնին ընկերների հետ հեռահայտնվում է Տոտենհեմյան փողոցո և մտնում սրճարաներից մեկը, որտեղ Անտոնի Դոլոհովը և Թորֆին Ռոուլը հարձակվում են նրանց վրա, սակայն պարտություն են կրում[10]։
Ոսկե եռյակը պարզում է, որ հորքրուքսներից մեկը գտնվում է Դոլորես Ամբրիջի մոտ: Այդ պատճառով, օգտագործելով ձևափոխող դեղաթուրմ, ներթափանցում են Մոգությոան Նախարարություն և բռնագրավում կախազարդը: Կախազարդը բռնագրավելուց հետո նրանք անցնում են մյուս հորքրուքսների որոնմանը, սակայն Ռոնը վիճում և հեռանում է Հարրիից և Հերմայոնիյից, բայց շուտով վերադառնում է Գրիֆֆինդորի սուրը ձեռքին, որի միջոցով էլ ոչնչացնում են կախազարդը: Միչև Ռոնի գալը Հարրին և Հերմայոնին այցելում են Գոդրիքի հովիտ, որտեղ ընդհարվում են Նագինի օձի հետ: Ռոնի վերադարձից հետո նրանք երեքով այցելում են Լավգուդների տուն և տեղեկություն ստանում Մահվան Պարգևների մասին:
1998 թվականի մարտին, երբ Հարրի Փոթերը, Ռոն Ուիզլին և Հերմայոնի Գրեյնջերը կալանավորվեցին Սնաթչերսների կողմից և Գրիֆինդորի սրի հետ միասին նրանց բերում են Մալֆոյների կալվածք, Բելլատրիսան խուճապի է մատնվում: Պատճառը Գրիֆինդորի սրի անհետանալն էր իր պահախցից և հայտնվելը Հարրի Փոթթերի մոտ: Սա հասկանալով Բելլատրիսան վախեցավ, որ նրանք կարող էին նաև իր պահախցից վերցրած լինել շատ կարևոր մի բան՝ Վոոլդեմորի հորքրուքսներից մեկը՝ Հելգա Հաֆլփաֆի գավաթը: Հետագայում Բելլատրիսան որոշում է սպանել Սնիտչերներին, քանի որ Դրակոն չի կարողանում անել դա: Նա փորձում է նաև օգտագործել Դրակոյին հասկանալու համար արդյոք դա Փոթերն է, թ՞ե ոչ: Հարրիի դեմքը անճանաչելի էր դարձել Հերմայոնիի Խայթող կախարդանքից հետո, որը իրենց անճանաչելի դարձնելու համար էր արված: Դրակոն տատանվում էր և չէր կարողանում ապացուցել, որ նրանք իր դասընկերներն են: Հետագայում Ռոնը և Հարրին բաժանվեցին Հերմայոնիյից:
Բելլատրիսան մանրամասն հարցաքննեց Հերմայոնիյին և Cruciatus նզովքով խոշտանգեց: Հերմայոնին պնդում էր, որ սուրը միայն պատճենն է[11], բայց Բելլատրիսան կարծում էր, որ Հարրին և իր ընկերները մտել են իր պահախուց, այդ պատճառով Փիթեր Փեթիգրյուին հրամայեց նկուղից իր մոտ բերել Գրիփհուկ գոբլինին, պարզելու համար` արդյոք սուրը կեղծ է: Գրիփհուկը հավատարիմ լինելով Հարրիի խնդրանքին` նույնպես ստեց և պահպանեց եռյակի գաղտնիքը` ասելով, որ սուրը կեղծ է: Երբ Փեթիգրյուն իր իսկ արծաթյա ձեռքով խեղդվում է Ռոնի և Հարրիի կողմից, Հարրին և Ռոնը դուրս են գալիս նկուղից և սպասում աստիճանների վերևում` փորձելով օգնության հասնել Հերմայոնիին:
Բելլատրիսան դանակը դնում է ուշաթափված Հերմայոնիյի կոկորդին և պահաջում, որ գերիները վայր դնեն փայտիկները: Դանակը պահելով Հերմայոնիի կոկորդին` Բելլատրիսան արձակում է իր Սև Նշանը և կանչում Լորդ Վոլդեմորին: Այդ պահին Դոբբին հայտնվում է նրանց գլխավերևում գտնվող ջահի վրա և սկսում թուլացնել ջահը, վերջիվերջո այն ընկնում է և Հերմայոնին կարողանում է փախչել: Բելլատրիսան Դոբբիին վիրավորում է և ասում, որ նա համարձակվում է ապստամբել իր տերերի դեմ: Դոբբին պատասխանում է, որ ինքը ազատ էլֆ է և փորձում է հեռահայտնվել ու փախչել իր ընկերների հետ միասին: Այդ ժամանակ Բելլատրիսան նետում է իր արծաթյա դանակը, որը նրանց հետ միասին հեռահայտնվում է: Դանակը դիպչում է Դոբբիին և նա մահանում է:
Բելլատրիսան և Մալֆոյի կալվածքում գտնվող մնացած մահակերները` Հարրիին կալվածքում պահել չկարողանալու համար, խստորեն պատժվում են: Ընդհարման ժամանակ Բելլատրիսան կորցնում է նաև իր փայտիկը:
Միջադեպից հետո Հերմայոնին օգտագործում է Բելլատրիսայի մազը, որը իր վրա էր մնացել ընդհարմումից հետո, որպեսզի մուտք գործի Բելլատրիսայի Գրինգորթսի պահախուց, քանի որ այդ ժամանակ Շեղաձիգ Նրբանցքը լիքն էր մահաբերներով:
Հոգվորթսի ճակատամարտի ժամանակ Հերմայոնին մասնակցում և մենամարտում է մի շարք մահակերների հետ, մասնավորապես Բելլատրիսա Լեսթրեյնջի՝ կարևոր դեր խաղալով ճակատամարտի ելքի մեջ:
Հետագա կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս Հերմայոնին ամուսնացած է Ռոն Ուիզլիի հետ, ունի երկու երեխա՝ Հյուգոն և Ռոզը և աշխատում է որպես Մոգության Նախարար:
Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերմայոնի անունը կապված է հունական աստված Հերմեսի անվան հետ։ Ռոուլինգը այս անունը վերցրել է հունական առասպելից, որտեղ Հերմայոնիի անունը թագուհի էր։ Ռոուլինգը հատուկ է վերցրել այս քիչ հանդիպող անունը, որպեսզի դպրոցներում գրքի հերոսի անունը կրող մարդկանց չծաղրեն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Harry Potter and the Deathly Hallows»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Chapter 7 (The Will of Albus Dumbledore)։ Վերցված է 2018-09-11
- ↑ «Hermione Granger - Pottermore»։ Pottermore (անգլերեն)։ Hermione has to be born in August 1980 in order to attend Hogwarts at the age of 11 on 1 September 1991. Had she been born in September 1980, she would only be 10 on 1 September 1991.։ Վերցված է 2018-09-11
- ↑ «"J.K. Rowling's Books That Made a Difference." O, The Oprah Magazine January 2001 (Accio Quote!, the Largest Archive of J.K. Rowling quotes on the web)»։ www.accio-quote.org։ Վերցված է 2018-09-11
- ↑ «Harry Potter and the Philosopher's Stone»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-11
- ↑ «Harry Potter and the Chamber of Secrets»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-11
- ↑ «Harry Potter and the Prisoner of Azkaban»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-11
- ↑ «Harry Potter and the Goblet of Fire»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-11
- ↑ «Harry Potter and the Order of the Phoenix»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-11
- ↑ «Harry Potter and the Half-Blood Prince»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-11
- ↑ «Harry Potter and the Deathly Hallows»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-11
- ↑ «Harry Potter and the Deathly Hallows»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23