Jump to content

Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1
անգլ.՝ Harry Potter and the Deathly Hallows – Part 1
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ և մարտաֆիլմ
ՀիմքՀարրի Փոթերը և Մահվան պարգևները
Թվականնոյեմբերի 11, 2010, նոյեմբերի 18, 2010[1], նոյեմբերի 25, 2010[2], նոյեմբերի 24, 2010 և նոյեմբերի 19, 2010[3]
Լեզուանգլերեն և parseltongue?
ՌեժիսորԴևիդ Եյթս
ՊրոդյուսերԴևիդ Բարոն, Դևիդ Հեյման և Ջոան Ռոուլինգ
Սցենարի հեղինակՍթիվ Քլովս
ԴերակատարներԴենիել Ռեդքլիֆ, Ռեյֆ Ֆայնս, Հելենա Բոնեմ Քարթեր, Թոմ Ֆելթոն, Ջեյսոն Այզեքս, Հելեն ՄակՔրորի, Ռիս Իվանս, Էվաննա Լինչ, Ջեյմս և Օլիվեր Ֆելփսներ, Մարկ Ուիլյամս, Ջուլի Ուոլթերս, Բոննի Ռայթ, Ռոբի Քոլթրեյն, Դոնալ Գլիսոն, Կլեմանս Պոեզի, Բրենդան Գլիսոն, Մայքլ Գեմբոն, Դևիդ Թյուլիս, Նատալիա Տենա, Ջորջ Հարիս, Ալան Ռիքման, Ջիմ Բրոուդբենթ, Փիթեր Մալլան, Բիլ Նայի, Գայ Հենրի, Իմելդա Սթոնթոն, Թիմոթի Սփոլ, Ջոն Հըրթ, Մեթյու Լյուիս, Ուորվիք Դևիս, Միրանդա Ռիչարդսոն, Դևիդ Օ'Հարա, Սոֆի Թոմփսոն, Արբեն Բայրաքթարայ, Մայքլ Բիրն, Ջեյմս Քեմբել Մ․ Բաուեր, Քերոլին Փիքլզ, Ֆրենսիս դե լա Տուր, Դևոն Մյուրեյ, Ռադե Շերբեջիա, Ֆրեդի Սթրոմա, Դեյվ Լեջենո, Ռիչարդ Գրիֆիտս, Ֆիոնա Շոու, Հարի Մելինգ, Ռուպերտ Գրինթ, Էմմա Ուոթսոն, Թոբի Ռեգբո[4], Նիկ Մորան[4], Ջեյմս Ֆելփս[4], Օլիվեր Ֆելփս[4], Թոբի Ջոնս[4], Ջերալդին Սոմերվիլ[4], Մեթիլոք Գիբս[4], Քեթի Լյունգ[4], Էդրիան Ռոուլինս[4], Իեն Քելլի[4], Սայմոն ՄաքԲերնի[4], Սեմյուել Ռուքին[4], Էմիլ Հոսթինա[4], Միշել Ֆեյրլի[4], Ուիլյամ Մելինգ[4], Դևիդ Ռայալ[4], Էլիոթ Ֆրենսիս[4], Մայքլ Այնեսոն[4], Էնդի Լինդեն[4] և Ջեսի Քեյվ[4]
ՕպերատորԷդուարդու Սեռա
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ՄոնտաժՄարկ Դեյ
Պատմվածքի վայրԼոնդոն և Անգլիա
Նկարահանման վայրԲավարիա, Լոնդոն, Հարթֆորշիր, Պեմբրուկշիր[5], Լիվերպուլ[5], Լևեսդենի Warner Bros. Studios ընկերություն[5] և Pinewood Studios
ԿինոընկերությունHeyday Films և Warner Bros.
Տևողություն147 րոպե
Բյուջե250 000 000 $
Շահույթ976 536 918 $[6] և 296 374 621 $[7]
ՆախորդՀարրի Փոթերը և Խառնածին այքայազնը
ՀաջորդՀարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2
Պաշտոնական կայքէջ
 Harry Potter and the Deathly Hallows (film) Վիքիպահեստում

«Հարրի Փոթերը և Մահվան Պարգևները։ Մաս 1» (անգլ.՝ Harry Potter and the Deathly Hallows: Part I), Հարրի Փոթերի մասին յոթերորդ գրքի էկրանիզացիայի առաջին մասը։

Եզրափակիչ ֆիլմի նկարահանումները սկսվել են 2009 թվականի փետրվարին և վերջացել են 2010 թվականի հունիսի կեսին։

«Հարրի Փոթերը և Մահվան Պարգևները։ Մաս 1» ֆիլմի միջազգային ցուցադրման առաջին ուիքենդի համար նկարահանողները ստացել են 330 միլիոն ԱՄՆ դոլար (241, 5 միլիոն եվրո), որից $125 միլիոն՝ Հյուսիսային Ամերիկայում և $205 միլիոն՝ մնացած երկրներում[8]։

«Փոթերիանայի» յոթերորդ մասի ընդհանուր շահույթը կազմել է $954 միլիոն, ինչը թույլ է տվել ֆիլմին զբաղեցնել կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաշահույթային ֆիլմերի ցանկում զբաղեցնել 11-րդ հորիզոնականը։

Հարրիի 17-ամյակը մոտենում էր, իսկ դա նշանակում է , որ նրա մոր տված պաշտպանությունը շուտով անհետանալու էր։ Սև լորդը պլանավորում է հարձակում գործել տղայի վրա , երբ նա հեռանա Դրզլիների տնից։ Խևաչք Մուդիի և Մանդանգուս Ֆլեչերի մտահաղացմամբ կատարվում է «յոթ փոթերներ» օպերացիան, որի ժամանակ Ռոնը,Հերմայոնին,Բիլը,Ֆրեդը,Ջորջը և Ֆլերը խառնահյութ թուրմի միջոցով ընդունում են Հարրիի տեսքը, և ամեն մեկը մի պահապանի հետ նստում ավելի կամ թեսթրալի վրա, որպեսզի ուղևորվեին Բարոու՝ Վիզլիների տուն: Թռիչքի ժամանակ սպանվում են Հեդվիգը և Ալասթոր Մուդին, Ջորջը ծանր վիրավորվում է : Հարրին դեմ առ դեմ հանդիպում է Լորդ Վոլդեմորի հետ և մազապուրծ լինում:

Վիզլիների տուն հյուր է գալիս Մոգության նախարարը և Հարրիին , Ռոնին և Հերմայոնիին հանձնում Դամբլդորի ժառանգությունը ։ Ըստ կտակի՝ Հարրին ստանում է ոսկե սնիչը, Հերմայոնին՝ «Քնարերգու Բիդլի հեքիաթները», իսկ Ռոնը՝ լուսամարիչը: Բիլի և Ֆլերի հարսանիքի ժամանակ Հարրին խոսակցություն է ունենում Դամբլդորի վաղեմի ընկերոջ՝ Էլֆիաս Դոջի և տիկին Վիզլիի մորաքույր՝ Մյուրիելի հետ: Հանկարծ հայտնվում է Քինգզլիի պատրոնուսը, որը հայտնում է այն մասին,որ նախարարությունը տապալվել է, իսկ նախարարը՝ սպանվել: Մահակերները հարձակվում են հարսանեկան վրանի վրա, Հարրին,Ռոնն ու Հերմայոնին աներևութանում են և հեռահայտնվում Տոտենհեմ Քորթ Րոուդում: Սրճարանում մահակերների հետ մարտից հետո նրանք տեղափոխվում են միաբանության նախկին շտաբ՝ Գրիմոլդ Փլեյս։ Այստեղ նրանք բացահայտում են Ռ.Ա.Բ. գրությամբ կախազարդի առեղծվածը. Քրիչեր էլֆը գտնում է հորքրուքսի գողին, սակայն պարզվում է , որ նա արդեն վաճառել է մեդալիոնը Դոլորես Ամբրիջին: Հարրին,Ռոնն ու Հերմայոնին կերպարանափոխվում են և գնում Մոգության նախարարություն և դատական նիստի ժամանակ Ամբրիջից գողանում եմ կախազարդը և տեղափոխվում Դին անտառ. Ռոնը Հարրիից և Հերմայոնիից առանձնանում է . մյուս երկուսը որոշում են գնալ Գոդրիքի հովիտ, այն տուն, որտեղ որ մահացել էին Հարրիի ծնողները. այստեղ նրանք հանդիպում են Բաթիլդա Բեգշոթի հետ, ով,ինչպես պարզվում է , Վոլդեմորի կերպարանափոխված օձն էր՝ Նագինին: Հարրին և Հերմայոնին մի կերպ են փրկվում:

Մի գիշեր՝ Հարրին վրանից դուրս գալով նկատում է մի պատրոնուս՝ արծաթյա եղնիկի տեսքով։ Այն իրեն ուղեկցում է դեպի լիճը , որտեղից նա վերցնում է Գրիֆինդորի թուրը, նրան փրկելու է գալիս Ռոնը: Միասին նրանք վերացնում են հորքրուքսը:

Վերամիավորումից հետո Հարրին , Հերմայոնին և Ռոնը որոշում են այցելել Քսենոֆիլիուս Լավգուդին, որպեսզի հարցուփորձ անեն մի նշանի մասին, որը անընդհատ հայտնվում էր նրանց առջև: Քսենոֆիլիուսը նրանց պատմում է մահվան պարգևների մասին և նրանք ընթերցում են մի հեքիաթ Հերմայոնիի գրքից այդ մասին: Ըստ պատմության՝ մահվան պարգևները երեքն էին՝ ավաց փայտիկը, աներևույթ թիկնոցը և վերակենդանացնող քարը: Թեյախմությունը ընդհատվում է մահակերների կողմից հարձակմամբ. Փախչելուց հետո Հարրին մի տեսիլք է ունենում Վոլդեմորի մասին, նա գտել էր ավագ փայտիկը, որն այդքան ժամանակ փնտրում էր ։ Հարրին օգտագործում է «Վոլդեմոր» անունը , ինչը հանգեցնում է սնեչերների կողմից հարձակման։ Հասկանալով , որ այլ ելք չկա՝ Հերմայոնին խայթող հմայությամբ կախարդում է Հարրիին , որպեսզի նա անճանաչելի դառնա: Սքեբիորն ու Ֆենրիր Գրեյբեքը նրանց հասցնում են Մալֆոյների կալվածատուն:

Մալֆոյների կալվածքում Լյուսիուս Մալֆոյն ու Բելաթրիքս Լեսթրեյնջը փորձում են պարզել Հարրիի ով լինելը, ապա կանչել Սև լորդին, սակայն մի խոչնդոտ է առաջանում: Բելաթրիքսը գտնում է Գրիֆինդորի սուրը, որն,ըստ իրեն, գտնվում էր Գրինգոթսի իր պահոցում. նա տանջում է Գրիփուք գոբլինին և Հերմայոնիին , սակայն ոչինչ չի պարզում. Դոբի տնապայ էլֆը ճիշտ ժամանակին հայտնվում է և տարհանում Լունային և պարոն Օլիվանդերին: Ապա նա արձակում է հյուրասենյակի ջահը և փրկում Հերմայոնիին. Հարրին,Ռոնը,Գրիփուքը,Դոբին և Հերմայոնի աներևութանում են , սակայն նրանց հետ հեռահայտնվում է նաև Բելաթրիքսի նետած դաշույնը,որը սպանում է Դոբիին: Նրանք տեղափոխվում են Բիլի և Ֆլերի ծովափնյա քոթեջը և թաղում էլֆին:

Ֆիլմն ավարտվում է Վոլդեմորի ՝ ավագ փայտիկը գտնելու տեսարանով. նա գողանում է փայտիկը Դամբլդորի գերեզմանից և դառնում ամենահզոր փայտիկի տիրակալը…

ԴերասանԴեր
Դենիել ՌեդկլիֆՀարրի Փոթեր
Ռուպերտ ԳրինթՌոն Ուիզլի
Էմմա ՎաթսոնՀերմիոնե Գրեյնջեր
Թոմ ՖելթոնԴրակո Մալֆոյ
Բոնի ՌայթՋիննի Ուիզլի
Ալան Ռիկմանպրոֆեսոր Սևերուս Սնեյփ
Ռեյֆ ՖայնսԼորդ Ոլդեմորթ
Հելենա Բոնեմ ԿարտերԲելլատրիս Լեսթրենջ
Մայքլ Գեմբոնպրոֆեսոր Ալբուս Դամբլդոր
Բրենդեն ԳլիսոնAlastor «Mad-Eye» Moody
Ջոն ԽյորտOllivander
Էվաննա ԼինչLuna Lovegood
Ռիս ԻվանսXenophilius Lovegood
Ռոբբի ԿոլտրեյնՌուբեուս Հագրիդ
Ջեյսոն ԱյզեքսԼյուցիուս Մալֆոյ
Բիլ ՆայիMinister Rufus Scrimgeour
Ռիչարդ ԳրիֆիտսՎերնոն Դուրսլի
Գարի ՄելինգԴադլի Դուրսլի
Ջուլի Ուոլտերստիկ. Մոլլի Ուիզլի
Յեն Կելիպրն. Գրեյնջեր
Միշել Ֆեյրլիտիկ. Գրեյնջեր
Ֆիոնա ՇոուՄորաքույր Պետունիա Դուրսլի
Քերոլին ՊիկլզCharity Burbage
Հելեն ՄակԿրորիNarcissa Malfoy
Տիմոտի ՍպոլՊիտեր Պետիգրյու
Գրեխեմ Դաֆմահ խժռող
Փիթեր ՄուլանDeath Eater Yaxley
Գայ ԳենրիPius Thicknesse
Արբեն ԲայրակտարայAntonin Dolohov
Ռոդ ՀանտThorfinn Rowle
Սյուզանն ՏոուսAlecto Carrow
Ռալֆ ԱյնեսոնAmycus Carrow
Ադրիան Աննիսմահ խժռող
Էմիլ Հոսթինամահ խժռող
Պոլ Հաննամահ խժռող
Ռիչարդ Ստրեյնջմահ խժռող
Էնթոնի Ջոն Կրոկերմահ խժռող
Փիթեր Ջ. Ռիդմահ խժռող
Գրանիվիլ’Դեննի’ Սեկսթոնմահ խժռող
Ջուդիտ Շարպմահ խժռող
Էշլի ՄակԳուայրմահ խժռող
Պենելոպե ՄակԳիմահ խժռող
Բոբ Իվ Վան Հելենբերգ Խուբարմահ խժռող
Թոնի Կիրվուդմահ խժռող
Դևիդ ՌայալElphias Doge
Ջեյմս ՖելփսՖրեդ Ուիզլի
Օլիվեր ՖելփսՋորջ Ուիզլի
Մարկ Ուիլյամսպրն. Արթուր Ուիզլի
Ջորջ ՀարրիսKingsley Shacklebolt
Էնդի ԼինդենMundungus Fletcher
Դոնալ ԳլիսոնԲիլ Ուիզլի
Կլեմանս ՊոեզիFleur Delacour
Նատալիա ՏենաNymphadora Tonks
Դևիդ ՏյուլիսRemus Lupin
Ֆրենսիս դե լա ՏուրMadame Maxime
Մետիլոկ ԳիբբսAuntie Muriel Weasley
Եվա Ալեքսանդրմատուցողուհի
Սայմոն ՄակԲերնիKreacher (հնչյունավորում)
Մեթյու ԼյուիսՆևիլ Լոնգբոթոմ
Ջոն Կեմպլինգմահ խժռող
Դևոն ՄյուրեյՍիմուս Ֆինեգան
Ուիլյամ ՄելինգNigel
Սայմոն Գրոուվերմահ խժռող
Ֆրեդի ՍտրոմաCormac McLaggen
Իզաբելլա ԼաֆլենդLeanne
Ջեսի ԿեյվLavender Brown
Աննա ՇաֆերRomilda Vane
Ջոշուա ՀերդմանGregory Goyle
Էմբեր Էվանսզույգ աղջիկ #1
Ռուբի Էվանսզույգ աղջիկ #2
Կետի ԼյունգCho Chang
Ջորջինա ԼեոնիդասՔեթի Բեյլ
Լուիս ԿորդիսBlaise Zabini
Սկարլետ ԲիրնPansy Parkinson
Աֆշան ԱզադPadma Patil
Իմելդա ՍտոնտոնDolores Umbridge
Դևիդ Օ’ՀարաAlbert Runcorn
Ստեֆան ՌոդրիReg Cattermole
Նիկ ՄորանScabior
Տոբի ՋոնսԴոբի (հնչյունավորում)
Սոֆի ԹոմպսոնMafalda Hopkirk
Դենիել ՏուիտSkinny Ministry Wizard
Դեյզի ՀագգարդMinistry Lift (հնչյունավորում)
Ջորջ ՊոթսBalding Wizard
Ռոուզ ԿիգենRed Haired Witch
Նեդ ԴեննեխիScared Man
Քեյթ ՖլիտվուդMary Cattermole
Դենիել ՀիլBushy Haired Muttering Wizard
Ռադե ՇերբեջիաGregorovitch
Ջեյմի Քեմփբել ԲաուերYoung Gellert Grindelwald
Հեյզել ԴուգլասBathilda Bagshot
Էդրիան ՌոուլինզՋեյմս Փոթեր
Ջերալդին ՍոմերվիլԼիլի Փոթեր
Միրանդա ՌիչարդսոնRita Skeeter
Մայքլ ԲիրնGellert Grindelwald - old
Դեյվ ԼեջենոFenrir Greyback
Սեմյուել Ռուկինավազակ
Ուորվիկ ԴևիսGriphook
Շարլոթա Էտկինսոնավազակ (տիտրերում նշված չէ)
Մարտին ԲելենտայնMundungus Fletcher's Associate (տիտրերում նշված չէ)
Գրեգ ԲեննեթMinistry Wizard (տիտրերում նշված չէ)
Էլիսոն ԿեյնVeela (տիտրերում նշված չէ)
Սերենա Կատապանոմահ խժռող (տիտրերում նշված չէ)
Սեմ Կրիդմահ խժռող (տիտրերում նշված չէ)
Պոլ Դեյվիսմահ խժռող (տիտրերում նշված չէ)
Էլիոթ ՖրենսիսSlugClub Member (տիտրերում նշված չէ)
Անջելիկա ՄենդիGabrielle Delacour (տիտրերում նշված չէ)
Սառա Ջեյն Օ’ՆիլMinistry Wizard (տիտրերում նշված չէ)
Իֆեոմա Օբոկոաշակերտ (տիտրերում նշված չէ)
Տոբի Ռեգբոերիտասարդ Ալբուս Դամբլդոր (տիտրերում նշված չէ)
Պոլ ՈւորենMinistry Wizard (տիտրերում նշված չէ)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1» հոդվածին։