Ռեյֆ Ֆայնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Ռեյֆ Ֆայնս
անգլ.՝ Ralph Fiennes
Ralph Fiennes from "The White Crow" at Opening Ceremony of the Tokyo International Film Festival 2018 (31747095048).jpg
Ծնվել էդեկտեմբերի 22, 1962(1962-12-22)[1][2][3][…] (60 տարեկան)
ԾննդավայրԻպսուիչ
ԿրթությունՉելսիի արվեստի և դիզայնի քոլեջ, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1985)[4], St Kieran's College?, Նյութոնի դպրոց և Bishop Wordsworth's School?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, հնչյունավորող, բնավորության դերասան, թատրոնի դերասան, դերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ծնողներհայր՝ Մարկ Ֆայնս[5], մայր՝ Ջենիֆեր Լեշ[5]
Ամուսին(ներ)Ալեքս Քինգսթոն
Համատեղ ապրող(ներ)Francesca Annibali?
Պարգևներ և մրցանակներ

Ռեյֆ Նաթանիել Թուիսլթոն Ուայքհեմ Ֆայնս[9] (անգլ.՝ Ralph Nathaniel Twisleton-Wykeham-Fiennes[10], MWCD /RĀF FĪNZ/[11], դեկտեմբերի 22, 1962(1962-12-22)[1][2][3][…], Իպսուիչ), բրիտանացի դերասան, ռեժիսոր, ՅՈՒՆԻՍԵՖ–ի բարի կամքի դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյֆը ընտանիքի առաջնեկն է։ Նրա մայրը՝ Ջենիֆեր Լաշը, գրող է, հայրը՝ Մարկ Ֆայնսը, հանրահայտ լուսանկարիչ է (վերջինիս հայրը ձեռնարկատեր Մորիս Ֆայնսն էր[12])։ Նրա ընտանիքը սերում է նորմաններից[13]։ 1973 թվականից սկսած՝ ընտանիքը բնակվում է Իռլանդիայում։ Նրա հինգ եղբայրներից և քույրերից գրեթե բոլորը ինչ–որ կերպ առնչություն ունեն կինոյի հետ․ եղբայրը՝ Ջոզեֆ Ֆայնսը, կատարել է Շեքսպիրի դերը օսկարակիր «Սիրահարված Շեքսպիրը» մելոդրամայում (1998), մյուս եղբայրը՝ Մագնուս Ֆայնսը, երգահան է, քույրերը՝ Սոֆի Ֆայնսը և Մարթա Ֆայսնը, կինոռեժիսորներ (Մարթայի «Օնեգին» ֆիլմում Ռեյֆը գլխավոր դերակատարն է), իսկ նրանց երրորդ եղբայրը՝ Յակոբը, զբաղվում է շրջական միջավայրի պաշտպանությամբ։ Նաև երիտասարդ դերասան Հիրո Ֆայնս Թիֆինը (խաղացել է «Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը» ֆիլմում) Ռեյֆի զարմիկն է, բրիտանացի հայտնի ճանապարհորդ Ռանուլֆ Ֆայնսը և գրող Ուիլիամ Ֆայնսը Ռեյֆի զարմիկներն են արդեն երրորդ աստիճանով։ 8-րդ սերնդով նրանք բարեկամ են բրիտանական արքայական ընտանիքին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական վարպետություն ուսանել է Դրամատիկ արվեստի թագավորական ակադեմիայում։ Կարիերան սկսել է Ռիջենթս պարկի բաց թատրոնում, 1980-ականների վերջերում խաղացել է Թագավորական թատրոնում։ 1988 թվականից տեղափոխվել է Թագավորական Շեքսպիրյան թատոնг[13]։ Ամերիկյան «Թոնի» մրցանակի դափնեկիր է։ Առաջադրվել է «Օսկարի» «Շինդլերի ցուցակը» (1993) և «Անգլիացի հաճախորդ» (1996) ֆիլմերում կատարած դերերի համար։ Առաջադրվել է նա «Ոսկե մորու»» (1999, Ումա Թուրմանի հետ միասին «Վրիժառուները» կատակերգական մարտաֆիլմի համար)։ Նույն թվականին կատարել է Եվգենի Օնեգինի դերը համանունը «Օնեգին» հոլիվուդյան ֆիլմում։

1997 թվականին Ռեյֆ Ֆայնսը խաղաց Իվանովի դերը Չեխովի նույնանուն պիեսայում լոնդոնյան «Ալմեյդա» թատրոնի բեմադրությունում։ Ֆայնսը համոզիչ կատարեց կոտրված և խարդախ մարդու դերը[14]։ Նույն թվականին հյուրախաղերի ժամանակ նա կատարեց Իվանովի դերը Մոսկվայում՝ «Փոքր թատրոնի» բեմում։

2011 թվականին դարձել է Ա․ Տարկովսկու Իվանովոյում անցկացվող «Հայելի» V միջազգային կինոփառատոի ժյուրիի անձնակազմի ղեկավարը[15]։

2014 թվականին կատարել է խոշոր հյուրանոցի ամենուր հասցնող աշխատակցի դերը Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» ֆիլմում։ Ֆայնսի այդ աշխատանքը բարձր գնահատականների է արժանացել քննադատների կողմից, ստացել է նաև BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակները։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-1997 թվականներին դերասանն ամուսնացած էր դերասանուհի Ալեքս Քինսգթոնի հետ, որ հայտնի է «Շտապօգնություն» և «Բժիշկ ով» հեռուստասերիալներից։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու անգամ առաջադրվել է «Օսկարի»։ Ունի 11 այլ մրցանակներ և 20 առաջադրումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. Student & graduate profilesRoyal Academy of Dramatic Art.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lundy D. R. The Peerage
  6. Theatre World Award RecipientsTheatre World Award.
  7. https://web.archive.org/web/20190330120507/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1999.74.0.html
  8. https://web.archive.org/web/20190706164023/https://www.europeanfilmacademy.org/Winners-2018.832.0.html
  9. Հանդիպում է նաև անվան տառադարձային ձևը՝ Ռալֆ։ Սակայն առավել ճշգրիտ տարբերակ է ընդունվում Ռեյֆ Ֆայնս անվան կիրառումը
  10. «How to pronounce Ralph Fiennes» (անգլերեն)։ inogolo.com։ Արխիվացված օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է 2012 թ․ հունվարի 26 
  11. «NLS/BPH: Other Writings, Say How?» (անգլերեն)։ National Library Service for the Blind and Physically Handicapped։ Արխիվացված օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է 2012 թ․ հունվարի 26 
  12. դերասանի կենսագրությունը filmreference.com կայքում
  13. 13,0 13,1 Fiennes, Ralph. Interview with James Lipton Archived 2007-08-04 at the Wayback Machine.. «Inside the Actors Studio»
  14. Յու․ Ֆրիդշտեյն․ Ռեյֆ Ֆեյնսի «Ռուսական հաճախորդը»,2000. — էջ 323.
  15. «Մեկնարկել է Անդրեյ Տարկովսկու անվան միջազգային կինոփառատոնը» (ռուսերեն)։ tvzvezda.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է 2011 թ․ մայիսի 25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]