Գրանդ Բուդապեշտ հյուրանոց (ֆիլմ)
«Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց (անգլ.՝ The Grand Budapest Hotel), Ուես Անդերսոնի ֆիլմը՝ Ռեյֆ Ֆայնսի գլխավոր դերակատարմամբ։ Պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինի կինոփառատոնի ժամանակ[20][21], 2014 թվականի փետրվարի 6-ին, որտեղ նա հիացմունքով ընդունվեց ու արժանացավ ժյուրիի մրցանակին։ Կինոմամուլի ներկայացուցիչների մեծամասնությունը ֆիլմը դասում է տարվա տասը լավագույն ֆիլմերի ցանկում, պարգևատրվել է մի շարք մրցանակներով։
Ֆիլմի առաջին թրեյլերը, որը «սպանություն, վրեժ, սեր ու արկածներ» էր խոստանում, թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 17-ին[22]։ Դեկտեմբերի 19-ին հրապարակվեց երկրորդ տեսահոլովակը, որը ցույց էր տալիս «ավելի քան տասնյակ էկսցենտրիկ հերոսներ 90 վայրկյանում»[23], ինչպես նաև ետնանկար, որում պատկերված են հիմնական գործող անձինք[24]։
Ֆիլմի ավարտական տիտրերում գրված է, որ ֆիլմի սյուժեն ոգեշնչված է Ստեֆան Ցվեյգի ստեղծագործություններով (ֆիլմարտադրողները ներկայացնում են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Սրտի անհամբերություն», «Երեկվա աշխարհ։ Եվրոպացու գրառումները», «Քսանչորս ժամ կնոջ կյանքից»)[25]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մտացածին Զուբրովկա երկրում։ Երիտասարդ կինն այցելում է անհայտ գրողի գերեզմանին, ոը նշված է պարզապես որպես «Հեղինակ» (Թոմ Ուիլկինսոն)։ Հետո հեղինակը պատմում է իր երիտասարդ տարիների պատմությունը։ Մի անգամ նա հյուրընկալվել է լեգենդար «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցում, որտեղ ծանոթացել է դրա առեղծվածային սեփականատիրոջ հետ։
Վերջինս պատմում է երկու համաշխարհային պատերազմների արանքում ընկած ժամանակամիջոցում հյուրանոցում տեղի ունեցած դեպքերի մասին։ Հյուրանոցի մի հարոււստ հյուրընկալուհի՝ մադամ Դ.-ն, 19 տարի ընկերություն է անում հյուրանոցի դռնապանի հետ և նրան է կտակում «Խնձորով տղան» թանկարժեք նկարը։
Մադամ Դ.-ն սպանվում է անհայտ մարդասպանի ձեռով, իսկ նրա որդին՝ Դմիտրին, չհամաձայնելով մոր կտակի հետ Գուստավին մեղադրում է մոր սպանության մեջ։ Մսյե Գուստավին ձերբակալում են, և նա օգնություն է խնդրում երիտասարդ միջանցքային սպասավորից՝ Մուստաֆա Զերոյից, և վերջինիս հիացմունքի առարկայից՝ Ագաթայից[26][27]։
Ագաթան ու Մուստաֆան Գուստավին օգնում են փախչել բանտից, բայց Դմիտրին նրա ետևից վարձու մարդասպան է ուղարկում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեյֆ Ֆայնս - մսյե Գուստավ
- Թոնի Ռվոլորի - Երիտասարդ Զիրո Մուստաֆա
- Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ - ծեր Զիրո Մուստաֆա
- Ջուդ Լոու - երիտասարդ գրող
- Սիրշա Ռոնան - Ագաթա
- Էդրիան Բրոուդի - Դմիտրի Դեսգոֆ-ունդ-Թակսիս
- Ուիլիեմ Դեֆո - Ջոպլինգ
- Էդվարդ Նորթոն - ինսպեկտոր Հնեկելս
- Ջեֆ Գոլդբլում - փոխնախագահ Կովաչ
- Մատյե Ամալրիկ - Սերժ
- Լեա Սեյդու - Կլոտիլդա
- Թիլդա Սուինթոն - մադամ Դ.
- Հարվի Քեյթել - Լյուդվիգ
- Ջեյսոն Շվարցման - Մսյե Ժան
- Օուեն Ուիլսոն - Մսյե Չակ
- Բիլ Մյուրեյ - Մսյե Իվան
- Թոմ Ուիլկինսոն - հեղինակ
- Բոբ Բալաբան - Մսյե Մարտին
- Ֆիշեր Սթիվենս - Մսյե Ռոբին
- Ուոլես Վոլոդարսկի - Մսյե Ժորժ
- Վարս Ահլիվալիա - Մսյե Դինո
- Կարլ Մարկովից - Վուլֆ
Մրցանակներ ու անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցանակներ ու անվանակարգեր | ||||
|---|---|---|---|---|
| Մրցանակ | Կատեգորիա | Նոմինանտ | Արդյունք | |
| Բեռլինի կինոփառատոն | «Ոսկե արջ» (գլխավոր մրցանակ) | Առաջադրված | ||
| Ժյուրիի Գրան Պրի | Հաղթանակ | |||
| Հոլիվուդյան կինոփառատոն | «Կոստյումների լավագույն դիզայն» | Միլենա Կանոներո | Հաղթանակ | |
| «Գոտեմ» | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրված | ||
| «Ոսկե գլոբուս» | «Լավագույն ֆիլմ՝կատակերգություն կամ մյուզիքլ» | Հաղթանակ | ||
| «Լավագույն ռեժիսորական աշխատանք» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
| «Լավագույն դերասան՝ կատակերգություն կամ մյուզիքլ» | Ռեյֆ Ֆայնս | Առաջադրված | ||
| «Լավագույն սցենար» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
| «Դավիթ դի Դոնաթելլո» | «Լավագույն օտարալեզու ֆիլմ» | Հաղթանակ | ||
| ԱՄՆ-ի կինոքննադատների գիլդիայի մրցանակ | «Լավագույն դերասանական կազմ» | Առաջադրված | ||
| Սենտ Լուիսի կինոքննադատների շրջան | «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | |
| Սան Դիեգոյի կինոքննադատբների շրջան | «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | |
| Սան Ֆրանցիսկոյի կինոքննադատների շրջան | «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | |
| «Քննադատների ընտրություն» | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրված | ||
| «Լավագույն ռեժիսորական աշխատանք» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
| «Լավագույն դերասան» | Ռեյֆ Ֆայնս | Առաջադրված | ||
| «Լավագույն երիտասարդ դերասան» | Թոնի Ռեվոլորի | Առաջադրված | ||
| «Լավագույն դերասանական կազմ» | Առաջադրված | |||
| «Լավագույն օրիգինալ սցենար» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
| «Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Առաջադրված | ||
| «Կոստյումների լավագույն դիզայն» | Միլենա Կանոներո | Հաղթանակ | ||
| «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | ||
| «Լավագույն կատակերգություն» | Հաղթանակ | |||
| «Կատակերգության լավագույն դերասան» | Ռեյֆ Ֆայնս | Առաջադրված | ||
| Ֆինիքսի կինոքննադատների շրջան | «Լավագույն կատակերգություն» | Հաղթանակ | ||
| Չճիկագոյի կինոքննադատների ասոցացիա | «Լավագույն օրիգինալ սցենար» | Ուես Անդերսոն | Հաղթանակ | |
| «Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Հաղթանակ | ||
| «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | ||
| Օհայոյի կինոքննադատների ասոցացիա | «Լավագույն դերասանական կազմ» | Հաղթանակ | ||
| «Լավագույն երաժշտություն» | Ալեքսանդր Դեպլա | Հաղթանակ | ||
| «Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Հաղթանակ | ||
| ԱՄՆ կինոքննադատների ազգային հասարակություն | «Լավագույն սցենար» | Ուես Անդերսոն | Հաղթանակ | |
| ԱՄՆ մոնտաժորների գիլդիա | «Լավագույն մոնտաժ(կատակերգություն կամ մյուզիքլ)» | Բարնի Փիլինգ | Սպասվող | |
| ԱՄՆ բենադրող-նկարիչների գիլդիա | «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք պատմական ֆիլմում» | Ադամ Սթոքհաուզեն | Սպասվող | |
| ԱՄՆ պրոդյուսերների գիլդիա | «Լավագույն ֆիլմ» | Սպասվող | ||
| ԱՄՆ օպերատորների գիլդիա | «Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Սպասվող | |
| ԱՄՆ սցենարիստների գիլդիա | «Լավագույն օրիգինալ սցենար» | Ուես Անդերսոն | Սպասվող | |
| ԱՄՆ հանդերձարաների գիլդիա | «Կոստյումների լավագույն դիզայն պատմական ֆիլմում» | Միլենա Կանոներո | Սպասվող | |
| ԱՄՆ դիմահարդարների ու ոճաբանների գիլդիա | «Լավագույն գրիմ պատմական ֆիլմում» | Ֆրենսիս Հենոն, Ջուլի Դարթնել | Սպասվող | |
| «Լավագույն վարսահարդարում պատմական ֆիլմում» | Ֆրենսիս Հենոն, Ջուլի Դարթնել | Սպասվող | ||
| BAFTA | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրված | ||
| «Լավագույն ռեժիսորական աշխատանք» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
| «Լավագույն դերասան» | Ռեյֆ Ֆայնս | Առաջադրված | ||
| «Լավագույն օրիգինալ սցենար» | Ուես Անդերսոն | Հաղթանակ | ||
| «Լավագույն երաժշտություն» | Ալեքսանդր Դեպլա | Հաղթանակ | ||
| «Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Առաջադրված | ||
| «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Ադամ Սթոքհաուզեն, Աննա Պինոկ | Հաղթանակ | ||
| «Կոստյումների լավագույն դիզայն» | Միլենա Կանոներո | Հաղթանակ | ||
| «Լավագույն մոնտաժ» | Բարնի Փիլինգ | Առաջադրված | ||
| «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» | Ֆրենսիս Հենոն | Հաղթանակ | ||
| «Լավագույն ձայն» | Առաջադրված | |||
| «Օսկար» | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրված | ||
| «Լավագույն ռեժիսորական աշխատանք» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
| «Լավագույն օրիգինալ սցենար» | Ուես Անդերսոն, Հյուգո Գինես | Առաջադրված | ||
| «Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Առաջադրված | ||
| «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | ||
| «Կոստյումների լավագույն դիզայն» | Միլենա Կանոներո | Հաղթանակ | ||
| «Լավագույն մոնտաժ» | Բարնի Փիլինգ | Առաջադրված | ||
| «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» | Ֆրենսիս Հենոն, Մարկ Կոլյեր | Հաղթանակ | ||
| «Ֆիլմի լավագույն երաժշտություն» | Ալեքսանդր Դեպլա | Հաղթանակ | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- 1 2 Academy Awards Database
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ http://cineuropa.org/nw.aspx?t=newsdetail&l=en&did=246517
- ↑ Rate Your Music — 2000.
- 1 2 3 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- 1 2 Haus des Dokumentarfilms — 1991.
- 1 2 Landesfilmsammlung Baden-Württemberg
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.film4.com/reviews/2014/the-grand-budapest-hotel
- ↑ FilmAffinity — 2002.
- ↑ http://www.indiewire.com/article/wes-andersons-dp-robert-yeoman-on-bringing-the-grand-budapest-hotel-to-life-20150104
- ↑ Internet Movie Database — 1990.
- 1 2 Box Office Mojo — 1999.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Wes Anderson's «The Grand Budapest Hotel» to Open 64th Berlinale» (գերմաներեն). berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 20.12.2013-ին.
- ↑ «Ուես Անդերսոնի հերթական ֆիլմը բացում է Բեռլինիկինոփառատոնը». Lenta.ru. Վերցված է 20.12.2013-ին.
- ↑ Mike Ayers (2013 թ․ հոկտեմբերի 17). «Wes Anderson Debuts 'Grand Budapest Hotel' Trailer». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21–ին-ին.
- ↑ Alex Stedman (2013 թ․ դեկտեմբերի 19). «New 'Grand Budapest Hotel' Trailer Introduces Cast of Characters». Variety. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21–ին-ին.
- ↑ «The Grand Budapest Hotel poster shows star-studded cast looking suitably quirky». Metro[en]. 2013 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21–ին-ին.
- ↑ Stefan Zweig, Wes Anderson, Anthea Bell: The society of the crossed keys. Selections from the writings of Stefan Zweig, Inspirations for the Grand Budapest Hotel. Pushkin Press, London 2014, ISBN 978-1-78227-107-9.
- ↑ Jon Blistein (2013 թ․ հոկտեմբերի 17). «Meet New, Peculiar Characters at 'The Grand Budapest Hotel'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Jennifer Arellanoon (2013 թ․ հոկտեմբերի 17). «'Grand Budapest Hotel' trailer: More mustachioed shenanigans from Adrien Brody, Jude Law, and more». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.grandbudapesthotel.com/ Արխիվացված 2014-02-09 Wayback Machine (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց (ֆիլմ)» հոդվածին։ |
| ||||||||||
- Գերմանիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2014 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Fox Searchlight Pictures ֆիլմեր
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկյան արկածային կինոկատակերգություններ
- Ամերիկյան քրեական կինոկատակերգություններ
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Գերմանական կինոկատակերգություններ
- Գերմանական ֆիլմեր
- Ֆիլմեր ընկերության մասին
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2014 թվականին
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1932 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1968 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1985 թվականին
- 2010-ականների գերմանական ֆիլմեր