Սեդրիկ Դիգորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարրի Փոթերի աշխարհի կերպար
Սեդրիկ Դիգորի.jpg
Սեդրիկ Դիգորի
Սեռ արական
Ֆակուլտետ Հաֆֆլփաֆ
Արյունի մաքրություն մաքրարյուն
Կախարդական փայտ 12¼ », մոխիր, միաեղջյուր մազեր
Առաջին հայտնվելը Հարրի Փոթերը և Հրե գավաթը

Սեդրիկ Դիգորի (1977 - հունիսի 24, 1995(1995-06-24), Little Hangleton, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հորինված կերպար Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» շարքից։ Սեդրիկը չորրորդ գրքի գլխավոր հերոսներից է, քանի որ նա ներկայացնում է Հոգվարթսը երեք կախարդների մրցաշարում Հարի Փոթերի հետ միասին: Սեդրիկը սպանվել է լորդ Վոլդեմորի և Պիտեր Պետտիգրի կողմից Լիթլ Հենգլտոնում Վոլդեմորթի հարության ժամանակ[1]: 1989 թվականից սկսել է հաճախել Հոգվարթս և բաշխիչ գլխարկը նրան ուղղարկել է Հաֆֆլփաֆ ֆակուլտետ: Դպրոցում սովորելու ընթացքում եղել է Հաֆֆլփաֆի ավագը և նրանց Քվիդիչի թիմի որսկանը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք (1977-1989)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդրիկը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Մծացել է Օտտերի Սենտ Կեչպոուլի կողքին, մի փոքր քաղաքում, որը գտնվում է Դևոն կոմսությունում, Անգլիա: Հայրը սիրել է պարծենալ Սեդրիկով:

Aquote1.png Ես նրան ասացի, ես ասացի. - Սեդ, դա քո թոռներին ասելու բան կլինի, դա կլինի ... դու ծեծեցիր Հարի Փոթերին:
- Հայրը պարծենում Է Սեդրիկով
Aquote2.png


Հոգվարթսի տարիներ (1989-1995)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդրիկը սկսել է հաճախել Հոգվարթս 1989 թվականի սեպտեմբերի 1-ից և սովորել է Հաֆֆլփաֆ ֆակուլտետում: Եղել է Հաֆֆլփաֆի քվիդչիի թիմի որսկանը և ավագը:

Հինգերորդ տարի[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Սեդրիկը դարձել է Հաֆֆլփաֆի քվիդչիի թիմի ավագը և նոյեմբերի 7-ին գլխավորել է իր թիմը Գրիֆինդորի դեմ ուսումնական տարվա առաջին խաղում։ Հանդիպման ժամանակ Սեդրիկն ու Հարի Փոթերը պայքարել են ոսկե սնիչը բռնելու համար։ Սակայն Հարրիի վրա են հարձակվում դեմենթորները և նա ընկնում է ցախավելից: Սեդրիկը բռնում է ոսկե սնիչը, սակայն Գրիֆֆինդորի ավագին Վուդին առաջարկում է որ նրան ևս մեկ անգամ խաղան և այս ամենը արդար չէ սակայն Վուդը մերժում է նրան և վստահեցնում որ նրանք խաղում հաղթել են արդար ճանապարհով:

Վեցերորդ տարին[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի ամռանը Սեդրիկը այցելել է քվիդիչի աշխարհի առաջնությունը իր հոր Ռոն Ուիզլիի, Հարրի Փոթերի և Հերմիոնա Գրեյնջերի հետ: 1994 թվականի հոկտեմբերի 31-ին Սեդրիկը ընտրվել է Հոգվարթս չեմպիոն «Երեք հրաշագործների մրցույթ»-ում: Սեդրիկի հետ միասին Հոգվարթսի չեմպիոն է եղել նաև Հարրի Փոթերը սակայն Հարրին պնդում էր որ ինքը գավաթի մեջ չի գցել իր անունը սակայն նրան ոչ ոք չէր հավատում: Այդ դեպքից շաբաթներ անց ողջ Հոգվարթսը աջակցում էր Սեդրկին անգամ Սլիզերի ֆակուլտետի աշակերտներերը, նրանք գոչում էին ՍԵԴՐԻԿ ԴԻԳՈՐԻ ՀՈԳՎԱՐԹՍԻ ԻՐԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ իսկ երբ հանդիպում էին Հարրին գոչում էին ՀԱՐՐԻ ԳԱՌՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ:

Երեք հրաշագործների մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին առաջադրանքից մի քանի ամիս առաջ Հարրին Սեդրիկին հայտնել է, որ առաջին առաջադրանքում նրանք կռվելու են վիշապի դեմ։ Նոյեմբերի 24-ին չեմպիոնները հավաքեցին և պատահականորեն ընտրեցին վիշապի մանրանկարչական տարբերակները և պարզ դարձավ թե որ վիշապի հետ են նրանք մենամարտելու: Սեդրիկին բաժին է հաել շվեդական կարճ դունչ վիշապը և առաջին համարը: Նա առաջինը դուրս եկավ մենամարտելու վիշապի դեմ կռվելու և նրան հաջողվեց վիշապից վերցնել ոսկե ձուն: Բոլոր չեմպիոնների նման Սեդրիկը ևս պետք է գտներ ոսկե ձվի բացելու գաղտնիքը որպեսզի կարողանա մասնակցել երկրորդ առաջադրանքին: Նրան այդ հարցում օգնում է Ալաստոր Խոժոռը նրան առաջարկելով լոգանք ընդունել և ձուն բացել ջրի տակ: Սեդրիկը այդպես էլ վարվել է ջրի տակ բացելով ձուն լսել է մի ակնարկ, բայց նա որոշ ժամանակ պահանջեց, որպեսզի հասկանա, որ նա լճի ջրահարսերին է վերաբերում:

Սուրբ Ծննդին բոլոր չեմպիոնները պետք է ներկա գտնվեին պարահանդեսին մասնակցել է Չո Չանգի հետ։ Պարահանդեսի վերջում Սեդրիկը Հարիին առաջարկել է ձուն տանել լոգարան և ջրի տակ բացել,Սեդրիկը այս քայլով փորձել է շնորհակալություն հայտնել Հարրից: Փետրվարի 24-ին տեղի է ունեցել երկրորդ առաջադրանքը։ Սեդրիկը հասկացել էր որ այս առաջադրանքը նրանք կատարելու էին ջրի տակ և մեկ ժամում փորձելու էին վերադարձնել այն ինչ իրենց համար ամենակարևորն էր: Սեդրիկն առաջինն է ավարտել մրցույթը և վաստակել է քսանութ միավոր:

Հունիսի 24-ին Սեդրիկին միացել են նրա ծնողները, որոնց հրավիրել են դիտելու երրորդ առաջադրանքը։ Քանի որ Հարրին և Սեդրիկը միասին կիսում էին առաջին հորիզոնականը նրանք լաբիրինթոս մտան երկուսով սակայն հետո բաժանվեցին: Դրանից կարճ ժամանակ անց Սեդրիկը բախվել է Ռուբեուս Հագրիդի հսկայական Սկյուտներից մեկին և հազիվ է փրկվել նրա ձեռքից: Սկյուտից հետո Սեդրիկը կռվել է Վիկտոր Կրամի դեմ։ Կրամը, որն այդ ժամանակ գտնվում էր Իմպերիուսի անեծքի տակ, հարձակվել է Սեդրիկի վրա: Հարրին և Սեդրիկը միաժամանակ բռնում են Գավաթը: Սեդրիկին սպանել է Փիթեր Պետթիգրուի կողմից՝ «Սպանության անեծքով»՝ Վոլան դե Մորտի հրամանով: Նրա միակ խնդրանքն այն էր, որ Հարրին իր մարմինը վերադարձնի իր ծնողներին, և Հարրին կատարել է այն:

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Insider.com կայքը Սեդրիկի մահը համարել է որպես «Հարի Փոթեր» ֆիլմերում ամենասարսափելի մահը՝ մասնավորապես նշելով Սեդրիկի հոր սուգը և Սեդրիկի մարմինը լքելու Հարիի մերժումը[2][3][4]:

«Հարրի Փոթերը և անիծված երեխան» պիեսում հիմնական սյուժեն Սեդրիկի մահն է, որտեղ Հարրիի և Ջինի Ուիզլի` Ալբուսը օգտագործում է ժամանակի թափանիվը և կանխում է Սեդրիկի մահը: Սեդրիկ Դիգորին ողջ է մնում, սակայն ստորացվելու պատճառով որոշում է դառնալ «Մահ կլանողները»-ի անդամ: Հոգվարթսի համար պայքարում Սեդրիկը սպանում է Նևիլ Լոնգբոթոմին: Նևիլի մահվան պատճառով Նագինին ողջ է մնում իսկ Վոլդեմորթը սպանում է Հարիի Փոթերին: Այս փոփոխությունը հակասական է ֆիլմի երկրպագուների համար, հատկապես հաշվի առնելով, որ Սեդրիկը եղել է բարության մարմնացում, այն գաղափարը, որ Սեդրիկի «ոսկե սիրտը» դառնում է չարիք, չի ընդունվել որոշ ընթերցողների համար, հատկապես այն միտքը, որ Սեդրիկը սպանում է Նևիլ Լոնգբոթոմին[5][6][7][8][9][10]:

Դերակատար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Քավիլը անցել է փորձաշրջան Սեդրիկ Դիգգորիի դերի համար, սակայն Սեդրիկի դերը ֆիլմում կատարել է Ռոբերտ Փեթինսոնը։ Քավիլը նաև փորձաշրջան է անցել Էդվարդ Կալենի դերի համար Մթնշաղ ֆիլմում սակայն նորից դերը բաժին ընկավ Ռոբերտ Փեթինսոնին[11][12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cedric Diggory and his part in the Potter series as a whole»։ Wizards And Whatnot (en-US)։ 2020-01-26։ Վերցված է 2020-08-01 
  2. Larkin Michelle (2020-07-02)։ «28 major 'Harry Potter' movie deaths, ranked from least to most heartbreaking»։ Insider (անգլերեն)։ Վերցված է 2020-07-16 
  3. El Mahmoud Sarah (2020-07-13)։ «8 Underrated Harry Potter Characters Who Just Don't Get Enough Credit»։ CinemaBlend (անգլերեն)։ Վերցված է 2020-07-16 
  4. Leishmann Rachel (2019-05-21)։ «Cedric Diggory and his overall importance to Harry Potter»։ Wizards And What Not (անգլերեն)։ Վերցված է 2020-07-27 
  5. Trombetta Sadie (2016-07-30)։ «What Would Cedric Be Like If He Had Lived?»։ Bustle (անգլերեն)։ Վերցված է 2020-07-16 
  6. «Harry Potter & The Cursed Child: 18 Biggest WTF Moments»։ 3 August 2016։ Վերցված է 2020-07-16 
  7. «6 Major Plot Holes In 'Harry Potter and the Cursed Child'»։ 9 August 2016։ Վերցված է 2020-07-16 
  8.  
  9. Lanevi Samantha (4 August 2016)։ «Why 'Harry Potter and the Cursed Child' Disappointed A Lifelong Harry Potter Fan»։ Վերցված է 2020-07-16 
  10. Kint Priscilla (2018-03-09)։ «Why Cedric Diggory Deserves Better Than “Cursed Child”»։ MuggleNet (անգլերեն)։ Վերցված է 2020-07-27 
  11. News A. B. C.։ «Henry Cavill Reveals the Roles He Didn't Get»։ ABC News (անգլերեն)։ Վերցված է 2020-08-01 
  12. «10 Actors Who Were Almost Cast In Harry Potter Movies»։ ScreenRant (en-US)։ 2020-04-28։ Վերցված է 2020-08-01