Թոբի Ռեգբոն ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Համմերսմիտում (Լոնդոն, Անգլիա) սովորական ընտանիքում[1]։ Նրա հայրը նորվեգացի է։ Ռեգբոն հնարած անուն է, որը ընտրվել է հոր նախնիների կողմից, որպեսզի փոխեն նորվեգիական Հանսոն անունը։ Նրա մայրը ծնվել և մեծացել է Լոնդոնում[2]։ Սովորել է Արևմտյան Լոնդոնի Latymer Upper School-ում։ Նրա դերասանական հմտությունը դրսևորվել է դպրոցական ներկայացումից հետո։
Իր կարիերան Թոբին սկսել է 2006 թվականից փոքր դերում, նկարահանվելով «Թագավորական Շարպ նետաձգի փորձությունը» ֆիլմում։ 2007 թվականին նա խաղացել է դեռահաս Չադ Թերների դերը մանկական ֆանտաստիկ ֆիլմի էպիզոդներից մեկում։ 2 տարի հետո նա ստացել է առաջին դերը «մեծ» էկրանում՝ զինվորական մելոդրամա, որի ռեժիսորն է եղել Սթիվեն Պոլյակովը։ Նրա խոշոր դերը դա դերն է գիտա-ֆանտաստիկ դրամայում՝ «Պարոն ոչմեկ» (ֆիլմ, 2009), որի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 12-ին։ Այստեղ նա խաղացել է Նեմո Ոչմեկի դերը պատանեկության տարիներին[3]։ Տոբին խաղացել է Ալբուս Դամբլդորի դերում «Հարի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմի 2 մասերում[4]։ 2012 թվականին նա խաղացել է «Գանձերի կղզին» ֆիլմում, գլխավոր հերոսի դերում[5]։ 2013 թվականից խաղում է գլխավոր դերերից մեկում (Ֆրանցիսկ 2-րդ) «Թագավորությունը» ամերիկյան հեռուստասերիալում[6]։