Թագավորությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Թագավորություն
Reign
Ժանրզգեստավորված դրամա և պատմական դրամա
ԹեմաՄարի Ստյուարտ
ՍտեղծողLaurie McCarthy?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Ադելաիդա Քեյն, Megan Follows?, Թորանս Քումբս, Տոբի Ռեգբո, Caitlin Stasey?, Աննա Պոպլուել, Ալան վան Սփրենգ, Sean Teale?, Քրեյգ Փարկեր, Ռեյչել Սկարստեն, Ուիլ Քեմփ, Celina Sinden?, Jenessa Grant?, Ջոնաթան Կելց, Rose Williams?, Ben Geurens?, Charlie Carrick?, Spencer MacPherson?, Փիթեր ԴաՔունհա, Dan Jeannotte?, Joe Doyle?, Jonathan Goad?, Rossif Sutherland?, Anastasia Phillips?, Էմի Բրեննեման, Nick Slater?, Michael Therriault?, Anna Walton?, Katie Boland?, Gil Darnell?, Յել Գրոբգլաս, Քեթրին Փրեսքոթ, Giacomo Gianniotti?, Alexandra Ordolis?, Բեն Օլդրիջ, Vince Nappo?, Մարկ Ժանիմե, Clara Pasieka?, Թոմ Էվերետ Սքոթ, Nick Lee?, Nathaniel Middleton?, Nola Augustson?, Steve Lund?, Adam Croasdell?, Էմի Ֆորսիթ, Andrew Shaver?, Ann Pirvu?, Ashley Charles?, Caoimhe O'Malley?, Evan Buliung?, Գրեգ Բրայք, Ջոն Բարրոումեն, Jordan Lee?, Լյուկ Ռոբերտս, Մանոլո Կարդոնա, Michael Aronov?, Պասկալ Լանգդեյլ, Saamer Usmani?, Շոն Դոյլ, Tahmoh Penikett?, Ted Atherton?, Adam Langton?, Ava Preston?, Brendan Cox?, Catherine Bérubé?, Claire Hunter?, Ջորդի Ջոնսոն, Jackson Hodge-Carter?, Jake Foy?, Jonathan Higgins?, Kjartan Hewitt?, Lewis Kirk?, Madison Oldroyd?, Megan Hutchings?, Rebecca Liddiard?, Richard de Klerk?, Sara Garcia?, Sarah Winter?, Shauna MacDonald?, Սթիվ Բայերս, Thor Knai? և Tomaso Sanelli?
Գործադիր պրոդյուսերԲրեդ Սիլբեռլինգ
ԵրաժշտությունԹրևոր Մորիս
Նկարահանման վայրԻռլանդիա և Ashford Castle?
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ78
Էկրաններին էհոկտեմբերի 17, 2013[1]-ից հունիսի 16, 2017
ՀեռուստաալիքThe CW
ԸնկերությունWarner Bros. Television
ԴիստրիբյուտորCBS Television Distribution և Նեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

«Թագավորությունը» (անգլ.՝ Reign), ամերիկյան հեռուստասերիալ՝ նկարահանված Լորի Մաքքարթիի և Ստեֆանի Սենգուպտայի կողմից[2]։ Սյուժեի հիմքում երիտասարդ Մարի Ստյուարտը և 1557 թվականին Ֆրանսիայում նրա թագավորության գալու պատմությունն է։ Սերիալը ցուցադրվել է The CW ալիքով՝ 2013 թվականի հոկտեմբերի 17-ից[3]։ Այն ավարտվել է 2017թ-ի հունիսի 16-ին չորրորդ եթերաշրջանով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը ներկայացնում է շոտլանդացիների թագուհի Մերի Ստյուարտի կյանքը։ Առաջին եթերաշրջանը սկսվում է 1557թ-ով, երբ Մերին տեղափոխվում է Ֆրանսիա և սպասում իր և Ֆրանսիայի արքայազն՝ Ֆրանսիսի ամուսնությանը, ում հետ նշանադրված է եղել դեռևս 6 տարեկանում։ Սակայն նրանց ամուսնությունը հանդիպում է մի շարք դժվարությունների, հատկապես հեռուստասերիալի սկզբում նրանց միասնությանը փորձում է խանգարել Ֆրանսիսի մայրը՝ Քեթրին դե Մեդիչին, ելնելով Նոստրադամուսի գուշակություններից, ըստ որի Ֆրանսիսի և Մերիի ամուսնությունը կհանգեցնի Ֆրանսիսի մահվանը։

Երկրորդ եթերաշրջանը սկսվում է Հենրի արքայի մահից հետո և ներկայացնում Ֆրանսիսի և Մերիի գահակալման ժամանակաշրջանը։ Նրանք ստիպված են լինում հարթել կրոնական տարաձայնությունները կաթոլիկների և բողոքականների միջև։

Երրորդ եթերաշրջանը ներկայացնում է Ֆրանսիսի մահը և Ֆրանսիսի եղբայր Չարլզը Քեթրին դե Մեդիչիի խնամակալության ներքո հավակնում է գահին։

Չորրորդ եթերաշրջանում Մերին կորցնում է իր լիազորությունները Ֆրանսիայում և վերադառնում Շոտլանդիա և փորձում իր լիազորությունները վերականգնել իր հայրենիքում։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելաիդա Քեյնը Մերի Ստյուարտի դերում

Մեգան Ֆոլոուզը Քեթրին դե Մեդիչիի դերում

Տոբի Ռեգբոն Ֆրանսիսի դերում

Տորանս Կումբսը Սեբաստիանի դերում

Սելինա Սինդլենը Գրեյայի դերում

Աննա Փոփլվելը Լոլայի դերում

Քեյթլին Սթեյսին Քենայի դերում

Անվանակարգեր և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Արդյունք Մրցանակ Կատեգորիա Նոմինանտ
2014 Հաղթանակ People's Choice Award Նոր սիրված հեռուստադրամա «Թագավորությունը»
2014 Առաջադրված The Joey Awards 9 տարեկան և ավելի երիտասարդ դերասանուհի Վանեսսա Քարթեր
2014 Առաջադրված Teen Choice Awards Հեռուստատեսության ընտրություն. իգական սեռի աստղ Ադելաիդա Քեյն
2014 Առաջադրված Teen Choice Awards Հեռուստատեսության ընտրություն.

արական սեռի աստղ

Թոբի Ռեգբո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. «REIGN (CW)»։ The Futon Critic։ Արխիվացված օրիգինալից 2013-05-19-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 10 
  3. Kondolojy Amanda (հուլիսի 29, 2013)։ «The CW Moves Up 'The Originals' Premiere to Follow 'The Vampire Diaries' + 'Supernatural' Gets Earlier Start»։ TV By The Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-22-ին։ Վերցված է հուլիսի 29, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]