Մանոլո Կարդոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանոլո Կարդոնա
Manolo Cardona 2016.jpg
Ծնվել էապրիլի 25, 1977(1977-04-25) (42 տարեկան)
ԾննդավայրPopayán, Կոլումբիա
ՔաղաքացիությունFlag of Colombia.svg Կոլումբիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան

Մանոլո Կարդոնա (իսպ.՝ Manuel Julián Cardona Molano; ապրիլի 25, 1977(1977-04-25), Popayán, Կոլումբիա), կոլումբիացի դերասան և մոդել: Նկարահանվել է մեքսիկական և կոլումբիական մի շարք հեռուստասերիալներում[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանոլո Կարդոնան ծնվել է 1977 թվականի ապրիլի 25-ին Կոլումբիայի Պոպայան քաղաքում: 14 տարեկանում իր առաջնախաղն է ունեցել հեռուստատեսությունում՝ նկարահանվելով կոշիկի գովազդում: Որպես մոդել հանդես է եկել ցուցադրությունների ժամանակ: 1995 թվականին տեղափոխվել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա: Համալսարանում ուսումնասիրել է ֆինանսներ և միջազգային հարաբերություններ: Հեռուստասերիալներում իր առաջին դերը ստացել է «Հայրեր և որդիներ» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Նիկոլա Ֆրանկոյի դերը: Մանոլո Կարդոնան առավել հայտնի է դարձել «Գրողը տանի» հեռուստասերիալում իր մարմնավորած դերի համար: Զուգահեռաբար զբաղվել է նաև համակարգչային տեխնոլոգիաներով, բացել է subastaplaza.com համացանցային պորտալը: Շարունակաբար նկարահանվել է հեռուստասերիալներում, ինչպես օրինակ «Amor a Mil» (2001) հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Հեկտոր Աֆանադորի դերը, «Համաձայնություն / El Cartel de Los Sapos», որտեղ մարմնավորել է Մարտին Գոնսալեսի դերը և այլն: Նկարահանվել է նաև Ռաջա Գոսնելի «Փոքրիկը Բևեռլի Հիլսից» ֆիլմում, որտեղ խաղացել է Սեմ Կորտեսի դերը: Խավիեր Ֆուենտես Լեոնի «Ստորջրյա հոսանք» ֆիլմում: Այնտեղ մարմնավորել է Սանտիագոյին՝ երիտասարդ տղայի, ով սիրահարվում է Միգելին (Քրիստիան Մերկադո)[2]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրողը տանի (հեռուստասերիալ) (1999 թ.) Խուան Դիաբլո Կանտոր
  • Սրտերի գողը (հեռուստասերիալ) (2003 թ.) Գուստավո Վելասկո
  • Գնչուներ (հեռուստասերիալ) (2004-2005 թթ.) Սեբաստիան Դոմինգես
  • Ռոսարիո-մկրատներ (2005 թ.) Էմիլիո
  • Իմ եղբոր կինը (2005 թ.) Գոնսալո
  • Մարինա (հեռուստասերիալ) (2006-2008 թթ.) Ռիկարդո Ալարկոն Մորալես (սկսած 15-րդ սերիայից)
  • Վերջին պահին (հեռուստասերիալ) (2007-2009 թթ.) Պաբլո
  • Համաձայնություն (հեռուստասերիալ) (2008 թ.) Մարտին
  • Փոքրիկը Բևեռլի Հիլսից (2008 թ.) Սեմ Կորտես
  • Առանց կրծքի չկա դրախտ (հեռուստասերիալ) (2008-2009 թթ.) Մարտին Լա Ռոկա
  • Ստորջրյա հոսանք (2009 թ.) Սանտիագո
  • Վերջին մահ (2009 թ.) Դևիդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Empire։ «Manolo Cardona»։ Empire (անգլերեն)։ Վերցված է 2018-02-17 
  2. «Manolo Cardona»։ TVGuide.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-17