Քեթրին Փրեսքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեթրին Փրեսքոթ
Kathryn Prescott.jpg
Ծնվել էհունիսի 4, 1991(1991-06-04)[1] (28 տարեկան)
ԾննդավայրՍաութգեյթ, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունMountview Academy of Theatre Arts?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
kathrynprescott.com

Քեթրին Փրեսքոթ (անգլ.՝ Kathryn Prescott, հունիսի 4, 1991(1991-06-04)[1], Սաութգեյթ, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։ Ճանաչում է ստացել «Կաթնակերներ» սերիալում խաղացած Էմիլի Փիթչ և «Քարթերը փնտրտուքներում» սերիալում խաղացած Քարթեր Սթիվենս դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրինը ծնվել է 1991 թվականի հունիսի 4-ին Լոնդոնում իր երկվորյակ քրոջից՝ Մեգանից 6 րոպե շուտ[2], նա ունի նաև կրտսեր եղբայր՝ Բեն անունով[3][4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին քրոջ հետ միասին հեռուստատեսությամբ դեբյուտ է ունեցել՝ «Բժիշկներ» սերիալի էպիզոդներից մեկում` խաղալով Էմի և Շառլոտա Ուիլոքս երկվորյակների դերը։

2009 թվականին միացել է «Կաթնակերներ» պատանեկան սերիալի նորացված դերասանական կազմի երկրորդ սերնդին։ Էմիլի Ֆիթչի դերը, որը Քեթրինը խաղացել է 3-րդ և 4-րդ եթերաշրջանների ընթացքում, սկսնակ դերասանուհուն բերել է առաջին ճանաչումը։ 2013 թվականին շոուի 7-րդ եզրափակիչ եթերաշրջանում Փրեսքոթը կրկին խաղացել է իր դերը, որը պատմում է այն մասին, թե ինչպես է դասավորվել որոշ մեծացած հերոսների ճակատագիրը։

2010-2013 թվականներին դերասանուհին նկարահանվել է «Մոնրո», «Աղետ», «Բեդլամ», «Մարդ լինելով» բրիտանական սերիալներում։

2014 թվականից սկսել է ակտիվորեն նկարահանվել ԱՄՆ-ում։ Նրա սերիալային դերակատարումներից են «Թագավորությունը», «Քարթերը փնտրտուքներում», «24 ժամ։ Ժառանգություն», «Որդին», ինչպես նաև «Փեթակ», «Մինչև ոսկորները», «Փոլարոիդ» ֆիլմերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրինի լավագույն ընկերուհին բրիտանացի դերասանուհի Լիլի Լավլեսն է, որի հետ նա մտերմացել է «Կաթնակերներ» սերիալի նկարահանումների ընթացքում։ Մասնագիտորեն զբաղվում է լուսանկարչությամբ[5]։

Պիրսինգի մեծ երկրպագու է, մարմնի վրա ունի 14 ծակվածք (վեցը՝ ձախ, չորսը՝ աջ ականջին, ինչպես նաև շրթունքներին, լեզվին և պորտին[2][6]։

Իր երաժշտական նախընտրություններից առանձնացնում է Röyksopp-ին, The Cardigans-ին և Metallica-ին[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2013 Վարգուլֆ Vargulf Գրեյս կարճամետրաժ
2014 Ինսոմա Insoma անտուն աղջիկ կարճամետրաժ
Տականքներ Dregs Զոի կարճամետրաժ
Հետհաշվարկ Counting Backwards Քելի կարճամետրաժ
2015 Կմախքներ Skeletons Հոլի Մորգան կարճամետրաժ
Փեթակ The Hive Քեթի
2017 Մինչև ոսկորները To the Bone Աննա
Մայրիկի ուրախ ընթրիքը Fun Mom Dinner Զոի
2018 Պիժոն Dude Խլոյա
2019 Շան ճանապարհորդությունը 2 A Dog’s Journey Սի Ջեյ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2008 Բժիշկներ Doctors Էմի Ուիլկոկս Dare, Double Dare, Truth» 10х63 էպիզոդներում
2009-2010, 2013 Կաթնակերներ Skins Էմիլի Ֆիթս 3-4, 7 սեզոններ (17 էպիզոդներում)
2011 Մոնրո Monroe Ջենիֆեր 1х04 էպիզոդներում
2012 Աղետ Casualty Ռուբի Բիլ «Full Cast & Crew» 26х17 էպիզոդներում
Բեդլամ Bedlam Քես "Pool of Tears" 2х02 էպիզոդներում
2013 Մարդ լինելով Being Human Նատաշա «No Care, All Responsibility» 5х05 էպիզոդներում
2014 Թագավորությունը Reign Պենելոպա 1 սեզոն (4 էպիզոդներում)
2014-2015 Քարթերը փնտրտուքներում Finding Carter Քարթեր Սթիվենս/Լինդոն Ուիլսոն գլխավոր դեր (36 էպիզոդներում)
2015 Աղավնիների պահապանները The Dovekeepers Ազիզա
2017 24 ժամ։ Ժառանգություն 24: Legacy Ամիրա Դուդաևա 6 էպիզոդներում
Որդին The Son Ինգրիդը երիտասարդ հասակում 4 էպիզոդներում

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատարող Երգ Դեր
2013 The Midnight Beast «Love Bites» զոմբի աղջիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 imdb (2017-09-09)։ «Biography»։ imdb (անգլերեն) 
  3. FrostSnow (2016-05-02)։ «Kathryn Prescott Biography»։ FrostSnow (անգլերեն) 
  4. Dave Hogan (2011-05-03)։ «Attack The Block - UK Premiere - Inside Arrivals»։ zimbio (անգլերեն) 
  5. «Kat Prescott Photography» 
  6. «Kathryn Prescott Height and Weight Stats»։ pkbaseline 
  7. «Top Ten Playlist – Kathryn Prescott»։ Skins