Աննա Պոպլուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Պոպլուել
Պոպլուելը 2013 թվականին
Ծնվել էդեկտեմբերի 16, 1988(1988-12-16)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄագդալեն քոլիջ և Հյուսիսային Լոնդոնի կոլեգիալ դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան1998 - այժմ
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0691600
Աննա Պոպլուել՝ Վիքիպահեստ

Աննա Պոպլուել (անգլ.՝ Anna Katherine Popplewell, դեկտեմբերի 16, 1988(1988-12-16)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, ով խաղացել է Սյուզեն Սյուզան Փևենսիի դերը «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը», «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» և «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը» ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 16-ին Լոնդոնում։

Վեց տարեկանից Աննան սովորել է Լոնդոնի դրամատիկ արվեստների դպրոցում և ակտիվ աշխատել է բեմում, հետո սկսել է նկարահանվել գովազդներում։ Որպես դերասանուհի՝ Աննա առաջին անգամ նկարահանվել է «Ֆրանսիացու ծովախորշը» ֆիլմում 10 տարեկանում։

2000 թվականին մասնակցել է Հերմիոնա Գրեյնջերի դերի համար դերասանուհու ընտրության լսումներին, սակայն դերը հասել է Էմմա Ուոթսոնին։

2013 թվականին Պոպլուելը ստացել է թագուհի Մարիայի ընկերուհու՝ Լոլայի դերը «Թագավորությունը» հեռուստասերիալում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ֆ Ֆրանսիացու ծովախորշը Frenchman's Creek Հենրիտա
1999 ֆ Մենսֆիլդ զբոսայգի Mansfield Park Բեթսի
2000 ֆ Փոքրիկ վամպիր The Little Vampire Աննա
2000 ֆ Կեղտոտ հնարքներ Dirty Tricks Ռեբեկկա
2001 ֆ Սերը սառը կլիմայում Love in a Cold Climate Վիկտորիա
2001 ֆ Քեզ հետ և առանց քեզ Me Without You երիտասարտ Մարինա
2002 ֆ Որոտ տաբատում Thunderpants Դենիզ Սմեշ
2002 ֆ Դանիել Դերոնդա Daniel Deronda Ֆաննի Ֆառլոու
2003 ֆ Մարգարտե ականջօղով աղջիկը Girl with a Pearl Earring Մերտժի
2005 ֆ Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe Սյուզեն Փևենսի
2008 ֆ Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը The Chronicles of Narnia: Prince Caspian Սյուզեն Փևենսի
2010 ֆ Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը The Chronicles of Narnia: The Voyage of the Dawn Treader Սյուզեն Փևենսի
2011 ֆ Հրաշալի նոր աշխարհ Brave New World Մորա Թաֆտ
2011 ս Կատակերգությունների լաբարատորիա Comedy Lab Քեթրին Դրամա
2012 ֆ Հալո 4։ Դեպի լուսաբաց գնացողը Halo 4: Forward Unto Dawn Քայլեր Սիլվա
2012 ֆ Ուղևորները Passengers Բեթ
2012 ֆ Հուսալիության սեզոն Payback Season Իզզի
2013 ս Թագավորությունը Reign Լոլա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Պոպլուել» հոդվածին։