Միշել Նոստրադամուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Միշել Նոստրադամուս
Michel de Nostredame
Nostradamus by Cesar.jpg
Ծնվել է դեկտեմբերի 14, 1503
Սեն Ռեմի դե Պրովանս
Մահացել է հուլիսի 2, 1566 (62 տարեկանում)
Սալոն դե Պրովանս
Քաղաքացիություն Ֆրանսիա
Դավանանք կաթոլիկություն
Մասնագիտություն բժիշկ, դեղագործ, հեղինակ և աստղագուշակ
Գործունեության ոլորտ apothecary
Տիրապետում է լեզուներին ֆրանսերեն
Երեխա(ներ) Սեսար դե Նոտրդամ
Հայր Ժամե դը Նոստրադամ
Ստորագրություն
Signature of Nostradamus.jpg
Michel Nostradamus Վիքիպահեստում

Միշել Նոստրադամուս (ֆր.՝ Michel de Nostredame), ֆրանսիացի գուշակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1503 թ. դեկտեմբերի 14-ին կամ 21-ին ֆրանսիայի Սեն-Ռեմի-դե-Պրովանս քաղաքում, հրեաների ընտանիքում։ Նրա ծնողները բավականաչափ կրթված և հարուստ մարդիկ են եղել։ Հայրը նոտար է եղել, պապը նոտար է աշխատել հացահատիկի առևտրային կենտրոնում, մորական պապն ու տատը եղել են Սեն-Ռեմի քաղաքի[1] բժիշկներ։ Վաղ մանկության տարիների մորական տատը նրան սովորեցրել է լատիներեն, հունարեն, եբրայերեն, մաթեմատիկա և աստղաբաշխություն։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Նոստրադամուսը բժկության հետ մեկտեղ զբաղվել է աստղագուշակությամբ։ Իր իսկ խոստովանությամբ, գուշակություններ էր անում պայծառատեսության պահերին։ Իր գուշակությունները նա շարադրել է քառյակների՝ կատրենների ձևով։ Դրանք կարճ, հաճախ թերի, անհասկանալի նախադասություններից են կազմված, որտեղ ֆրանսերենը խառնված է լատիներենի և պրովանսերենի՝ իր ծննդավայրի լեզվի բառերի հետ։ Քառյակները հրապարակել է 1555 և 1558 թվականներին։ Արդեն իր ժամանակիցների համար դրանք դժվարհասկանալի էին, իսկ հիմա առավել քան դժվար է ըմբռնել նրա ասածների իմաստը։ Սակայն իր գուշակությունները, որոնք նա հասցնում է մինչև 3790 թվականը, նրան մեծ անուն ու համբավ բերեին։ Նա աշխարհի ամենահայտնի գուշակն է համարվում։

Կատարված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիրք Մաքսիմ Գենին «Նոստրադամուս (մարգարեների եվրոպական պատմություն): Պատմական հետազոտություններ։ Փարիզ-Ռիգա, 1938»
  • Ալեքսանդր Կուպրինի պատմությունը «Կապույտ Աստղ»
  • Նոստրադամուսի հասկացությունների ալբոմ, մարգարեների գիրք 1999

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]