Ադելաիդա Քեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադելաիդա Քեյն
AdelaideKaneSept2013TIFF.jpg
Ծնվել էօգոստոսի 9, 1990 (29 տարեկան)
ԾննդավայրԱվստրալիա Պերթ, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա
ԿրթությունSt Hilda's Anglican School for Girls?
ՔաղաքացիությունԱվստրալիա Ավստրալիա
ԱզգությունԱվստրալիա Ավստրալացի
Կրոնանգլիկանություն
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան2007-այժմ
IMDbID nm2560043

Ադելաիդա Քեյն (անգլ.՝ Adelaide Kane, օգոստոսի 9, 1990(1990-08-09), Claremont), ավստրալացի դերասանուհի, առավել հայտնի Պատանի գայլը և Թագավորություն հեռուստասերիալներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելաիդա Քեյնը ծնվել է 1990 թ օգոստոսի 9-ին Ավստրալիայի Պերթ քաղաքում։ Սովորել է անգլիական «Սուրբ Հիլդա» դպրոցում։

6 տարեկանից սկսել է հետաքրքրվել դերասանական արվեստով և 2006 թ տեղափոխվելով Մելբուրն՝ սկսել է նկարահանվել «Հարևաններ» սերիալում, 2006 թ նաև հաղթել է «Դոլլի» ամսագրի մրցույթում։

Ադելաիդան ունի փոքր եղբայր։ Այժմ բնակվում է Լոս Անջելեսում (ԱՄՆ Կալիֆոռնիա)

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելաիդան դերասանուհու կարիերան սկսել է նկարահանվելով «Հարևաններ» սերիալում՝ մարմանավորելով Լոլլի Ալլենի կերպարը։ 2006 թվականին նա լքել է նախագիծը։ Սկսած 2009 թ դեկտեմբերից նկարահանվել է «Հզոր ռենջերներ RPM»:

2010 թ ապրիլից նկարահանվել է NBC ալիքի «Լեռան գաղտնիքը» ֆիլմում։ 2010 թ-ին նաև նկարահանվել է «Նազան և դաժան» սերիալում՝ Չարլի դերում։

2012 թ-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Քեյնը խաղալու է Դերեքի քրոջ՝ Կորա Հեյլի դերը «Պատանի գայլը» երիտասարդական սերիալի 3-րդ սեզոնում։

2013 թ.-ին խաղացել է Զոի Սենդինի դերը «Դատաստանի օրը» ֆիլմում, ինչպես նաև մարմնավորել է գլխավոր հերոս Մարիա Ստյուարթին «Թագավորություն» սերիալում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Իրական անվանում Դեր
2007 Հարևաններ Neighbours Լոլլի Ալլեն
2009 Հզոր ռենջերներ RPM Power Rangers R.P.M. Թենայա 7
2010 Լեռան գաղտնիքները Secrets of the Mountain Ջոյդ Էն Ջեյմս
2010 Նազան և դաժան Pretty Tough Չարլի
2012 Այծեր Goats Օբրի
2012 Դոնների կիրճ Donner Pass Նիկոլ
2013 Դատաստանի օրը The Purge Զոի Սենդին
2013 Պատանի գայլը Teen Wolf Կորա Հեյլ
2013 - Louder Than Words Ստեֆանի Ֆերերի
2013 - Blood Punch Նեբեկի
2013-2016 Թագավորությունը Reign Մարիա Ստուարթ
2013 - A Letter Home Էլիմի Ֆելդմեն
2014 Սատտանայի ձեռքը The Devil's Hand Ռութ