Հարրի Փոթերի նախապատմությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

800 բառանոց, անվերնագիր մի կարճ պատմություն, որը հայտնի է որպես Հարրի Փոթերի նախապատմություն, գրվել է Ջոան Ռոուլինգի կողմից 2008 թվականին, բարեգործական աճուրդի միջոցառման շրջանակներում, որի համար նա 25,000 ֆունտ ստացավ: Պատմությունը պատմում է Սիրիուս Բլեքի և Ջեյմս Փոթերի կյանքի մի դրվագի մասին, որոնք տեղի են ունենում Հարրի Փոթերի շարքային իրադարձությունների առաջ: Ձեռնարկը գողացվել է 2017 թվականին:

Հարրի Փոթերի նախապատմություն
Harry Potter prequel
ՀեղինակՋոան Ռոուլինգ
Տեսակպատմվածք
Ժանրֆանտաստիկա
Թեմակախարդանք
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեյմս Փոթեր և Sirius Black
Ստեղծման տարեթիվ2008
Նկարագրում էՀարրի Փոթերի աշխարհ
Էջեր2
ՇարքՀարրի Փոթեր
ՀաջորդՀարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Հրատարակման վայրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ՀրատարակիչWaterstones
Հրատարակման տարեթիվհունիսի 11, 2008
Սցենարի հեղինակՋոան Ռոուլինգ

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին ոստիկանական հրամանատար Անդերսոնը և սերժանտ Ֆիշերը հետապնդում էին մի մոտոցիկլետի, որը գերզանցել էր թույլատրելի արագությունը: Նրանք հետապնդում էին երկու երիտասարդ օրինազանցների, ովքեր փակուղի ընկնելուց հետո ներկայացան որպես Սիրիուս Բլեք և Ջեյմս Փոթեր: Ոստիկանները փորձում էին ձերբակալել նրանց արագությունը գերազանցելու և առանց սաղավարտի մոտոցիկլետ վարելու համար, սակայն այդ պահին նրանց ուղղությամբ գալիս էին 3 մարդ ցախավելի վրա նստած: Սիրիուսը և Ջեյմսը իրենց փայտիկների օգնությամբ բարձրացնում են ոստիկանական ավտոմեքենան դեպի ժամանողները և ցախավելները վթարի են ենթարկվում: Դրանից հետո Սիրիուսը և Ջեյմսը հեռացան ահաբեկված ոստիկաններից[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թ. հունիսի 11-ին Waterstones-ը անցկացրեց բարեգործական միջոցառում՝ «Ինչ է ձեր պատմությունը» վերնագրով: Տասներեք հեղինակներ, ներառյալ Ռոուլինգը, հրավիրվել էին աճուրդի համար A5 թղթի չափով պատմություն գրելու, որը աճուրդի էր հանվելու և որի հասույթը գնալու էր բարեգործությանը: Ռոուլինգի պատմությունը վաճառվեց 25,000 ֆունտ ստերլինգով` Տոկիոյում գործող Red-33 ներդրումային բանկի խորհրդատվական ընկերության նախագահ Հիրա Դիփալին: Տասներեք պատմությունների վաճառքից ստացված ընդհանուր գումարը կազմել է 47.150 £[2]:

Գողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թ. ապրիլին Բիրմինգհեմ քաղաքում գողացվել է նախատիպի ձեռագիրը[3][4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]