Հոգվարթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հոգվարթս» մոգության և կախարդության դպրոց
Hogwarts School of Witchcraft and Wizardry
Տեսակմոգության դպրոց
Կարգախոս

լատին․՝ Draco dormiens nunquam titillandus!

հայերեն՝ Երբեք խուտուտ մի տվեք քնած վիշապին
Հիմնադրված էIX-X դդ
ՀիմնադրիրՀոդրիք Գրիֆինդոր, Սալազար Սլիզերին, Rowena Ravenclaw? և Հելգա հաֆլփաֆ
Երկիր Միացյալ Թագավորություն

Հոգվարթս (անգլ.՝ Hogwarts), ամբողջական անունը՝ Հոգվարթսի վհկության և կախարդության դպրոց (անգլ.՝ Hogwarts School of Witchcraft and Wizardry), հորինված կրթական հաստատություն մոգերի համար Հարրի Փոթերի աշխարհում, որը ստեղծել է իր վիպաշարում Ջոան Ռոուլինգը։ Վիպաշարի երկրորդ գրքում ճշտվում է, որ Հոգվորթս թարգմանաբար մագլերենով նշանակում է վարազ։ Եթե տեղափոխել անգլերեն անվանման (Hogwarts) վանկերը, ապա կստացվի warthog բառը, այսինքն աֆրիկյան վայրի վարազ։

Մոգության պատմության ուսուցչուհու՝ Կաթբերթ Բինզի խոսքերով Հոգվորթսը ստեղծվել է մոտ հազար տարի առաջ 4 մոգերի՝ Գոդրիկ Գրիֆֆինդորի (անգլ.՝ Godric Gryffindor), Սալազար Սլիզերինի (անգլ.՝ Salazar Slytherin), Րովենա Րևենքլոյի (անգլ.՝ Rowena Ravenclaw) և Հելգա Հաֆլփաֆի (անգլ.՝ Helga Hufflepuff) կողմից։ Հիմնադիրի նպատակը մոգությամբ օժտված երեխաներին դաստիարակելն ու կրթելն էր։ Այդ երեխաներին հավաքում էին ամբողջ երկրից։ Բայց ժամանակի ընթացքում չորս հիմնադիրների միջև տարաձայնություններ ծագեցին։ Սալազար Սլիզերինը գտնում էր, որ Հոգվարթսում չպետք է սովորեն այն երեխաները, որոնց ծնողները մագլներ են, դպրոց պետք է ընդունվեին միայն մոգերի ընտանիքին պատկանող երեխաները։ Տարաձայնությունները հիմնադիրների միջև բերեցին նրան, որ Սալազար Սլիզերինը լքեց դպրոցը։

Հոգվարթսը թերևս միակ դպրոցն է Մեծ Բրիտանիայում` որտեղ կրթությունը յոթնամյա է։ Յուրաքանչյուր տարվա վերջում աշակերտները հանձնում են քննություն, սակայն հատկապես կարևոր են 5-րդ և 7-րդ տարվա քննությունները։ Աշակերտների հստակ թիվը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այնտեղ են ընդունվում Մեծ Բրիտանիայի բոլոր մոգ երեխաները։

Գործողությունների սկզբում դպրոցի տնօրենը Ալբուս Դամբլդորն էր, իսկ փոխտնօրենը՝ Միներվա Մաք-Գոնագալը։

Հոգվարթսում կրթությունն անվճար է, բայց գրքերը և դպրոցական պարագաները պետք է գնի աշակերտը։ Սակայն ցածր եկամուտ ունեցող աշակերտների համար կա հատուկ հիմնադրամ, որտեղից կարող են ձեռք բերել այդ ամենը։

Տեղադրվածություն և ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոան Ռոուլինգը մի հարցազրույցում Հոգվորթսը բնութագրում է այսպես[1].

Անկանոն կառուցված, ահռելի ամրոց, բավականին վախեցնող արտաքինով, շփոթեցնող աշտարակներով և ատամնավոր պատերով։ Ինչպես Ուիզլիների տունը, այն նույնպես կանգուն է վհկության շնորհիվ, այդ պատճառով այն չի կարող կառուցված լինել մագլների կողմից։

Երկրորդ գրքում պատմվում է, որ Հարրին Ռոնի հետ միստեր Ուիզլիի կախարդական ավտոմեքենայով Հոգվորթս թռչելու ժամանակ շարժվում են ուղիղ դեպի հյուսիս, հետևաբար Հոգվորթսը գտնվում է Լոնդոնի հյուսիսում։

Մեկ այլ հարցազրույցի համաձայն Հոգվորթսը գտնվում է Շոտլանդիայում[2][3]։ Դպրոցում և նրա շուրջը կատարվող կախարդանքները անհնար են դարձնում գտնել դպրոցը մագլների համար.այն ամենը ինչ կարող է տեսնել մագլը ավերակներն են և այնտեղ փակցված «Keep out» («Զգուշացե՛ք, վտանգավոր է») նշանը[4]։ Դպրոցի տարածքում բացի ամրոցից կա նաև լեռնային լիճ, մեծ անտառ՝ «Արգելված անտառ» անվանումով, քանի որ այնտեղ ապրում են վտանգավոր արարածներ (մասնավորապես, հսկա սարդեր և կենտավրոսներ), ջերմոց, բուերի բույն, անտառապահի խրճիթը և դաշտ՝ նախատեսված Քվիդիչ խաղի համար։ Ամրոցը շրջապատված է լեռներով։ Աստիճանները (որոնք ամրոցում 142-ն են) և դպրոցական սենյակները տեղաշաարժվում են[5][6]։ Ամրոցի պատերից նկարներ են կախված, որոնց հերոսները միմյանց հյուր են գնում։ Ամրոցի մի քանի դռներ բացվում են միայն այն դեպքում, երբ դիպչում են դրա որոշակի տեղին, իսկ մյուսները՝ եթե նրանց քաղաքավարի են դիմում, երրորդ դուռը կեղծ է՝ դրա հետևում պատ է[7]։

Տրանսգրեսիան դեպի Հոգվարթս և Հոգվարթսից անհնար է[8], բայց այդ արգելքը որոշակի պայմաններում կարող է հանվել[9]։ Հոգվարթսում էլեկտրական սարքեր չեն աշխատում։ Հարրի Փոթերը և Հրե գավաթը գրքում Հերմիոնան բացատրում է այդ փաստը դպրոցի տարածքում վհկության չափազանց բարձր մակարդակով։ Բայց դպրոցում կա կախարդանքով աշխատող ռադիո։

Մոտակա բնակեցված վայրը Հոգզմիդ գյուղն է՝ միակը Մեծ Բրիտանիայում, որտեղ ապրում են միայն հրաշագործներ։ Հոգզմիդ անվանումով կա ոչ միայն գյուղ, այլ նաև երկաթուղային կայարան, որտեղ ժամանում է «Hogwarts Express» գնացքը։ Քարտեզը, որը Ռոուլինգի գրքի հիման վրա կազմվել է ֆիլմի նկարահանման համար, վկայում է, որ կայարանը գտնվում է դպրոցի հարավ-արևելքում, իսկ Հոգզմիդը՝ հյուսիս-արևմուտքում։

Հոգվորթսի կարգախոսն է՝ «Draco dormiens nunquam titillandus!», որը լատիներենից նշանակում է «Երբեք խուտուտ մի տվեք քնած վիշապին»[10]։ Ռոուլինգը այսպես է բացատրում կարգախոսի ծագումը[11].

Բոլոր դպրոցները, որոնցում ես սովորել կամ այցելել եմ, ունեն «Պայքարենք» կամ «Առաջ դեպի վեր» կարգախոսը։ Ես ուզում էի, որ Հոգվարթսի կարգախոսը լինի օգտակար խորհուրդ։

Հոգվորթսը ունի նաև օրհներգ, որի մասին խոսվում է «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի յոթերորդ գլխում («Բաշխիչ գլխարկը»)։

Հոգվարթսում ուսանողների թվաքանակը հակասական է։ Մի հարցազրույցում Ռոուլինգը ասել է, որ այն ունի մոտավորապես 1000 աշակերտ[12], իսկ մեկ այլ հարցազրույցում՝ 600[13]:

Համաձայն Ռոուլինգի հարցազրույցի դպրոցը համարվում է մուլտիդավանական (multifaith)[14]:

Վեպում նշվում է նման դպրոցի գոյությունը այլ վայրերում՝ Բուբեթոնը Ֆրանսիայում և Դուրմսթրենգ, որի տեղադրվածությունը չի նշվում։ Չորրորդ գրքում Հերմիոնան պատմում է ընկերներին, որ Դուրմսթրենգ դպրոցը գտնվում է ինչ-որ տեղ՝ հյուսիսում, քանի որ պահանջված իրերի ցուցակի մեջ մտնում է մորթյա տաք հագուստ։ Բացի դրանից նշվում էր նաև կախարդների ինստիտուտի մասին։ Տեքստից անհասկանալի է, արդյոք դպրոցը կախարդական է, բայց Ռոուլինգը հաստատում է, որ դա ճիշտ է։ Չորրորդ գրքում կախարդության դպրոց է նշվում Բրազիլիայում։ «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գրքում նույնպես նշվում է, որ Նիմֆադորա Թոնկսը ավարտել է մեռելագուշակության դպրոցը։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախարդական փետուրը գրանցում է յուրաքանչյուր նոր ծնված մոգ երեխայի անունը մագաղաթի վրա[15]։ Այնունհետև այդ երեխաներին ուղարկում են հրավեր դեպի Հոգվորթս։ Հոգվորթս դպրոց ընդունվում է Բրիտանիայում ապրող և կախարդական ձիրք ունեցող 11 տարեկանը լրացած յուրաքանչյուր երեխա։ Բայց պարտադիր չէ ընդունել հրավերը, շատ ծնողներ նախընտրում են տնային ուսուցումը։ Հրավերը պետք է հաստատել կամ մերժել մինչ հուլիսի 31-ը։

Նամակում նշվում են նաև այն անհրաժեշտ իրերը, որ պետք է ունենա յուրաքանչյուր երեխա. դրանք են՝

  • 1 կախարդական փայտիկ
  • 1 բու, կատու կամ այլ գարշելի արարած
  • 3 սև թիկնոց
  • 1 ձմեռային վերարկու
  • 1 զույգ պաշտպանիչ ձեռնոցներ
  • ապակե սրվակների հավաքածու
  • 1 աստղադիտակ

Ճանապարհ դեպի Հոգվորթս[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի Մեծ դահլիճը

Հոգվորթս հասնելու ստանդարտ միջոցը «Hogwarts Express» գնացքով մեկնելն է։ Այն շարժվում է սեպտեմբերի 1-ին ժամը 11-ին Քինգզ Քրոս կայարանի 9¾ կառամատույցից։ Այս կառամատույց կարելի է հասնել անցնելով 9 և 10 կառամատույցների միջև եղած պատի միջով (ընդ որում մագլները չպետք է նկատեն, որ մարդն անհետանում է պատի մեջ)։ Ճանապարհը դեպի Հոգվորթս տևում է մի ամբողջ օր և ժամը 7-ին ուղևորները ժամանում են Հոգզմիդ գյուղ։

Ճանապարհը դեպի ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոզսմիդ գյուղից ամրոց հասնելու համար նորեկները պետք է փոքրիկ նավակներով անցնեն Սև լիճը, սա դպրոցի յուրօրինակ ավանդույթներից է:Իսկ ավագ աշակերտները ամրոց հասնում են թեստրալների (մոգական կենդանի) միջոցով։ Հոգորթսի տարածքում յուրօրինակ կանաչ թփուտներից պատեր են աճում, այստեղ տեղադրված են թևավոր վարազների արձաններ, քանի որ «հոգվորթս» բառը թարգմանաբար ինչ-որ հին լեզվից նշանակում է «վարազ»։

Բաշխման արարողություն և ճաշկերույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուհետև աշակերտները և ուսուցիչները հավաքվում են Մեծ դահլիճում և տեղի է ունենում բաշխման արարողությունը։ Բերում են «Բաշխող կախարդական գլխարկը», որը երգում է։ Երգն ավարտելուց հետո աշակերտներից յուրաքանչյուրը մոտենում է բոլորի աչքի առջև դրված աթոռին և գլխին դնում գլխարկը։ Վերջինս յուրաքանչյուրի համար ընտրում է դպրոցի 4 բաժիններից մեկը, հիմնվելով յուրաքանչյուրի ներքին որակների և բնավորության վրա։ Հաճախ գլխարկը կարող է առաջարկել 2 բաժին և ընտրությունը թողնել աշակերտին։ Իմանալով իր բաժինը աշակերտը նստում է համապատասխան բաժնի սեղանին։

Այս արարողությունից հետո սկսվում է խնջույքը, երգում են դպրոցի հիմնը։ Յուրաքանչյուրը կարող է երգել ինչպես կցանկանա[16]։ Դրանից հետո աշակերտներին բաշխում են համապատասխան սենյակներով։

Հոգվորթս հասնելու այլ ուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցանկացած մոգական առարկայով կամ կենդանիներով թռիչքը։ Օրինակ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» գրքում Հարին և Ռոնը Հոգվարթս եկան պարոն Ուիզլիի կախարդական մեքենայով, չնայած որ դա դեմ էր դպրոցի կանոներին։ Դրա արդյունքում նրանց սպառնում էր դպրոցից հեռացումը։ Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը գրքում Ֆրեդ և Ջորջ Ուիզլիները դպրոցը լքում են թռչող ցախավելներով։ Բացի այդ Հարին և իր ընկերները գնում են վհկության նախարարություն թեստրալների միջոցով։
  • Տնօրենի սենյակում կա բուխարի և այդ բուխարու միջոցով կարելի է հասնել դպրոց։
  • Տրանսգրեսիա, չնայած ապահովության համար տրանսգրեսիան Հոգվարթսից և դեպի Հոգվարթս անհնար է, այսուամենայնիվ տրանսգերսիա կարելի է կատարել Հոգվորթսի մոտակայնքում։ Այդպես Հոգվորթս են գալիս Ալբուս Դամբլդորը և Հարի Փոթերը Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը գրքում։
  • Գոյություն ունեն նաև Հոգվորթս բերող 7 գաղտնի ուղիներ։ Դրանցից չորսը Արգուս Ֆիլչի հսկողության տակ են։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգվարթսը բաժանվում է չորս ֆակուլտետի (houses), որոնցից յուրաքանչյուրը անվանված է իր հիմնադրի անունով՝ Գրիֆֆինդոր, Սլիզերին, Րևենքլո և Հաֆլփաֆ։ Ֆակուլտետներն ունեն իրենց խորհրդանիշը, գույները և ուրվականները։ Ամբողջ տարվա ընթացքում նրանք մրցում են ֆակուլտետների գավաթի համար՝ կորցնելով և հավաքելով միավորներ։ Յուրաքանչյուրը ունի քվիդիչի իր թիմը, որոնք նույնպես մրցում են գավաթի համար։ Այս սպորտաձևը բերում է ֆակուլտետների միջև մրցակցության։ Ֆակուլտետները ունեն իրենց դեկանները, որոնք նախկինում սովորել են տվյալ ֆակուլտետում։ Ֆակուլտետներից յուրաքանչյուրը ունի իր սենյակը, հյուրասենյակը, որոնք փակ են այլ ֆակուլտետների ուսանողների համար։ Դրանք պաշտպանում են նկարները, հատուկ դռները, որոնք բացվում են միայն հանելուկը գուշակելով, կամ դուռը կարող է բացվել միայն այն դեպքում, երբ այն թակում ես համապատասխան ռիթմով, իսկ որոշ դռներ էլ ուղղակի պաշտպանված են գաղտնաբառերով։ Իսկ ֆակուլտետի ներսում էլ տղաները իրավունք չունեն մտնել աղջիկների սենյակներ։

Դպրոցի գոյության առաջին տարիներին հիմնադիրներն իրենք էին աշակերտներ ընտրում իրենց ֆակուլտետների համար։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբուս Դամբլդոր - Հոգվորթսի տնօրենը 1960-1996 թթ. և 1997 թ.: Սպանվել է Սևերուս Սնեյփի կողմից։
  • Դոլորես Ամբրիջ - Հոգվորթսի տնօրենը 1996 թ., Կախարդության նախարարության առաջին տեղակալը։
  • Սևերուս Սնեյփ - Հոգվորթսի տնօրենը 1997-1998 թթ. : Հոգվարթսի ուսուցիչներից մեկը։ Սպանելով Ալբուս Դամբլդորին նա է ղեկավարել Հոգվորթսը մինչև 1998 թ. : Սպանվել է Վոլդեմորի կողմից։
  • Միներվա ՄաքԳոնագալ - Հոգվորթսի ներկայիս տնօրենը 1998 թ. -ից մինչև այսօր։ Սևերուս Սնեյփի մահից հետո նա է ղեկավարում Հոգվորթսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Online chat transcript». Scholastic. 2000 թ․ փետրվարի 3.
  2. «Hogwarts … Logically it had to be set in a secluded place, and pretty soon I settled on Scotland in my mind.» Fraser, L., An interview with J.K.Rowling, Mammoth, London, 2000. ISBN 0-7497-4394-8. pp 20-21.
  3. «Happy ending, and that's for beginners». The Herald via AccioQuote!. 1997 թ․ հունիսի 24. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. «Гарри Поттер и Кубок огня», гл. 11
  5. «Были лестницы, которые в пятницу приводили Гарри совсем не туда, куда вели в четверг» — «Гарри Поттер и философский камень», глава 8, стр. 165—166
  6. How do you remember everything from different books when you are still writing the HP series? Արխիվացված 2012-02-05 Wayback Machine from JKRowling.com.
  7. «Гарри Поттер и философский камень», глава 8, стр. 166
  8. Гарри Поттер и Кубок огня, гл. 28
  9. Гарри Поттер и Принц-полукровка
  10. «2001: Accio Quote!, the largest archive of J.K. Rowling interviews on the web». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  11. Fry, Stephen. "Launch Day interview aboard the Hogwarts Express, " Bloomsbury Press, July 8, 2000.
  12. 2000: Accio Quote!, the largest archive of J.K. Rowling interviews on the web
  13. 2005: Accio Quote!, the largest archive of J.K. Rowling interviews on the web
  14. 2007: Accio Quote!, the Largest Archive of J.K. Rowling quotes on the web
  15. [1] accio-quote.org.
  16. We haven’t heard the school song since the first book. Did the teachers rebel against it? Արխիվացված 2011-08-06 Wayback Machine jkrowling.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]