Ռոն Ուիզլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարի Փոթերի աշխարհի կերպար
Grint-Weasley.jpg
Ռուպերտ Գրինթը Ռոնի դերում
Ռոն Ուիզլի
Սեռ արական
Մազերի գույն շիկակարմիր
Ֆակուլտետ Գրիֆինդոր
Արյունի մաքրություն զտարյուն
Կողմ Փյունիքի օրդեն, Դամբլդորի խումբ
Պատրոնուս տերիեր
Բոգարթ մեծ սարդ
Կախարդական փայտ 1. հացենի և միաժանու մազ
2. 14 դյույմ, ուռ, միաժանու մազ
Առաջին հայտնվում «Փիլիսոփայական քար»
Դեր ֆիլմերում Ռուպերտ Գրինթ


Ռոնալդ Բիլիուս Ուիզլին (անգլ.՝ Ronald Bilius Weasley ; ծն. 1980 մարտի 1) Հարի Փոթեր վեպերի սերիայի կերպար է։ Հարի Փոթերի և Հերմիոնա Գրեյնջերի ամենալավ ընկերը, վեպի գլխավոր հերոսներից մեկը։ Ուիզլիների մեծ ընտանիքի անդամ։ Ռոնը սովորում է Հոգվարթս դպրոցի Գրիֆինդոր ֆակուլտետում։ Առաջին անգամ հայտնվում է վեպի առաջին մասում, որը կոչվում է «Հարի Փոթեր և փիլիսոփայական քար»։

Տեսքը և բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնի մայրը հաճախ է մեծ երեխաներին օրինակ բերում փոքրերի մոտ, և Ռոնը բացառություն չէ։

Ռոնը ամենաշատը վախենում է սարդերից։ Երբ Ռոնը փոքր էր, եղբայրբերից մեկը Ռոնի փափուկ խաղալիքը վերածում է սարդի, և այդ օրվանից Ռոնը վախենում է նաև ընտանի անվտանգ սարդերից։

Ինչպես բոլոր Ուիզլիների, այնպես էլ Ռոնի մազերը շիկակարմիր են։ Ռոնի աչքերը երկնագույն են, իսկ քիթը՝ երկար։ Ունի մեծ ձեռքեր, իսկ դեմքը պատված է պեպեններով։

Կախարդական փայտիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փայտիկ (1991-1993): Ռոնի առաջին փայտիկը մնացել էր «ժառանգություն» իր եղբայր Չարլի Ուիզլիից։ Տղան պետք է գնար Հոգվարդս, իսկ Ռոնի ծնողները գումար չունեին։ Հայտնի է, որ փայտիկը հացենու փայտից է, իսկ միջուկը՝ միաեղջյուրի մազից։

Մեկ տարի անց փայտիկը կոտրվեց, սակայն Ռոնը օգտվեց դրանից ևս մեկ տարի՝ նորոգելով այն կախարդական ժապավենով։ Համենայն դեպս փայտիկը չէր կարողանում կատարել ամենապարզ կախարդանքները։ Օրինակ, երբ Դրագո Մալֆոյը Հերմիենա Գրեյնջերին անվանեց «պղտորարյուն», Ռոնը փորձեց պատժել նրան խխունջներ կերցնելով, իսկ արդյունքում ստիպված էր երկու օր հանդուրժել բերանում հայտնված խխունջներին։ Փայտիկի ապագան հայտնի չէ։ Ենթադրվում է , որ այն վերացրել են։

Երկրորդ փայտիկ(սկսած 1993թ.)։ Այն մասին, որ փայտիկը կոտրվել է, Ռոնը ծնողներին չասաց, քանի որ փայտիկը կոտրվել էր այն պատճառով, որ Ռոնը և Հարրին առան թույլտվություն վերցնելու վերցրել էին Ռոնի հայրիկի թռչող մեքենան։ Բայց Գաղտնի սենյակի հետ կապված իրադարձություններից հետո դա անհնար եղավ թաքցնել։

Ռոնի երկրորդ փայտիկը գնել են Անգլիայի ամենալավ վարպետի՝ Օլլիվենդրայի մոտ։ Ուիզլիներին հաջողվեց գնել դա ի շնորհիվ մի ամսագրի մրցույթի, որում նրանք շահեցին 700 գալլեոն։ Երկրորդ փայտիկի երկարությունն է 14 դյույմ, ստեղծված է ուռենու փայտից, իսկ միջուկը միաեղջյուրի մազից է։

Փիթթեր Պետիգրյուի փայտիկը։ 1998 թվականի սկզբին Հերմիոնա Գրեյնջերը, Ռոնը և Հարի Փոթերը ընկնում են Մալֆոյների մոտ։ Այնտեղ նրանց փայտիկները խլում են։ Այդ ընթացքում Ռոնին հաջողվում է խլել Փիթթեր Պետիգրյուի փայտիկը։ Սակայն Երկրորդ կախարդական պատերազմից հետո Ռոնը նոր փայտիկ է վերցնում ։