Մագլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մագլ (անգլ.՝ muggle), Հարրի Փոթերի մասին գրքերի շարքում մարդ, որը զուրկ է կախարդական ունակություններից և չի ծնվել կախարդների ընտանիքում։ Նրանք տարբերվում են սքվիբներից։ Մագլները մարդիկ են առանց կախարդական ունակությունների, նրանք լինում են մագլածին (երկու ծնողներն էլ մագլ են)։ Մագլածին տերմինը այլ կերպ անվանում են «պղտոր արյուն» (անգլ.՝ mudblood)։ Արյան մաքրության կողմնակիցները հատուկ արհամարհանքով են վերաբերվում մագլածիններին, նրանց նույնիսկ ավելի են արհամարհում, քան մագլներին և վիրավորում են՝ անվանելով «պղտոր արյուններ» (ինչը նման է ռասիզմին և իրական կյանքի այլ տիպի խտրականություններին)։ Բացի այդ, փաստերով ապացուցված է, որ մագլական ծագումը ոչ մի ձևով չի ազդում կախարդական ունակությունների վրա։ Վեպում որոշ հայտնի մագլածիններ՝ Հերմայոնի Գրեյնջերը և Լիլի Փոթերը, ցուցադրում էին փայլուն ունակություններ՝ չնայած իրենց մագլական ծագմանը։ Մագլածին հրաշագործների չափազանց վիրավորական մականունը՝ «պղտոր արյուն» օգտագործում են զտարյուն հրաշագործները, և այն համարվում է ստորացուցիչ։ Մագլները չգիտեն կախարդական աշխարհի մասին, ի տարբերություն կախարդների և վհուկների։

Հեղինակի՝ Ջոան Ռոուլինգի կարծիքով, Հոգվարթսում առաջին կուրսի ուսանողների մեկ քառորդը լինում են մագլածիններ, կան նաև ուսանողներ, որոնց մի ծնողը կախարդ է, մյուսը՝ մագլ։ Նման խառը ամուսնությունների երեխաները կոչվում են կիսարյուններ կամ խառնածիններ։ Ֆիլմում ամենահայտնի խառնածինը Սևերուս Սնեյփն է։ Կախարդ կամ հրաշագործը, որը բոլոր նախնիները եղել են կախարդներ, կոչվում է են զտարյուններ։

Գրքերում մագլները գաղափար չեն ունենում կախարդական աշխարհի մասին։ Եթե ինչ-որ պատճառներով մագլները իմանում են կախարդական աշխարհի մասին, ապա Կախարդանքի նախարարությունը ուղարկում է մարդկանց, որ նրանց հիշողությունը ջնջեն։

Սակայն որոշ մագլներ տեղյակ են կախարդական աշխարհի մասին։ Դրանք են Հոգվարթսում սովորող մագլածին ուսանողների ծնողները, ինչպիսիք են Հերմիայոնի Գրեյնջերի ծնողները, Դուրսլի ընտանիքը (Հարրի Փոթերի միակ մագլ կենդանի հարազատները)։

Ռոուլինգը հայտարարել է, որ ստեղծել է «մագլ» բառը «mug»-ից, անգլերեն տերմին նրանց համար, որոնց հեշտ է խաբել։ Նա հավելել է «le» վերջածանցը, որպեսզի դա ավելի քիչ վիրավորական և ավելի «մեղմ» հնչի[1]։

Ռոուլինգը ներկայացրել է հայց Հարրի Փոթերի մասին գրքերում «մագլ» բառը օգտագործելու համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2004: Accio Quote!, the largest archive of J.K. Rowling interviews on the web». accio-quote.org.
  2. Magical authors go to war on custody of Muggles

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]