Բելլաթրիքս Լեսթրեյնջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բելլատրիսա Լեսթրեյնջից)
Jump to navigation Jump to search
Հարի Փոթերի աշխարհի կերպար
Բելատրիսա Լեյստրենջ.jpg
Բելլաթրիքս Լեսթրեյնջ (անգլ.՝ Bellatrix Lestrange), հայտնի է նաև որպես Բելլա, «Հարրի Փոթեր» վիպաշարի կերպար, մաքրարյուն կախարդ, բրիտանացի, Սիգնուս Բլեք Երրորդի և Դռուելա Բլեքի դուստրը, Անդրոմեդա Թոնքսի և Նարսիսա Մալֆոյի մեծ քույրը: Նա Բլեքերի տան ներկայացուցիչ է, որը կախարդների ամենահին ընտանիքներից և 28 մաքրարյուն տներից մեկն էր:
Բելլաթրիքս Լեսթրեյնջ (Բլեք)
Սեռ իգական
Մազերի գույն սև [1][2]
Ֆակուլտետ Սլիզերին
Արյունի մաքրություն մաքրարյուն
Կողմ Մահաբեր
Լորդ Վոլդեմորթ
Պատրոնուս չունի [3]
Բոգարթ Լորդ Վոլդեմորթը ասում է, որ նա անպետք է
Կախարդական փայտ 12¾ դյույմ, ընկուզենու փայտ, վիշապի սրտալար
Առաջին հայտնվելը Հարրի Փոթերը և Հրե գավաթը
Դեր ֆիլմերում Հելենա Բոնեմ Քարթեր


Aquote1.png Փոթե՜ր, դու չես կարող հաղթել ինձ: Ես եղել եմ և կմնամ Լորդ Վոլան դե Մորտի ամենահավատարիմ աջակիցը: Ես նրանից սովորել եմ սև մոգություն և գիտեմ շատ ավելի հզոր համայախոսքեր քան դու՝ փոքրիկ սրտաճմլիկ երեխա, երբեք չես կարող մրցել ինձ հետ:
- Բելլատրիքսը իր նվիրվածության և հմտության մասին
Aquote2.png


Բելլաթրիքս Լեսթրեյնջ (անգլ.՝ Bellatrix Lestrange), հայտնի է նաև որպես Բելլա[4][5][6][7] «Հարրի Փոթեր» վիպաշարի կերպար, մաքրարյուն կախարդ, բրիտանացի[8], Սիգնուս Բլեք Երրորդի և Դռուելա Բլեքի դուստրը, Անդրոմեդա Թոնքսի և Նարսիսա Մալֆոյի մեծ քույրը: Նա Բլեքերի տան ներկայացուցիչ է, որը կախարդների ամենահին ընտանիքներից և 28 մաքրարյուն տներից մեկն է: Բելլաթրիքսը սկսել է Հոգվարթս հաճախել 1962 թվականին և դարձել է Սլիզերին տան (միաբանության) անդամ:

Հոգվարթսը ավարտելուց հետո նա դարձել է մահաբեր և Լորդ Վոլան դե Մորտի ամենահավատարիմ մարդկանցից մեկը: Նա Վոլան դե Մորտի ամենավտանգավոր հետևորդներից էր: Հետագայում Բելլաթրիքսն ու Նարսիսան ամուսնացել են մաքրարյուն կախարդների հետ, իսկ Անդրոմեդան` մագլածին Թեդ Թոնքսի, այդ պատճառով էլ նրա անունը ջնջվել է Բլեքների տոհմածառից և նրա մասին խոսելը արգելվել է: Կախարդների առաջին պատերազմի ավարտին, երբ տեղեկություններ են փնտրել Լորդ Վոլան դե Մորտի համար, Բելլաթրիքս Լեսթրեյնջը, Ռոդոլֆուս Լեսթրեյնջը, Ռաբաստան Լեսթրեյնջը և Բարթի Քրաուչ Կրտսերը մասնակցել են ավրորներ Ֆրանկ և Ալիս Լոնգբոթոմների խոշտանգումներին՝ հասցնելով նրանց խելագարության: Երկու ավրորներին խոշտանգելու համար նրանց բանտարկել են Ազքաբանում:

Բելլաթրիքսը կարողացել է փախչել Ազքաբանից 1996 թվականի զանգվածային փախուստի ժամանակ, նրա հետ փախել են նաև 9 մահաբեր: Նա Կախարդների երկրորդ պատերազմի ժամանակ մասնակցել է տարբեր ճակատամարտերի, որում իր հիմնական նպատակն է եղել սպանել Փյունիկյան միաբանության անդամներից որևէ մեկին: Բելլաթրիքսը սպանել է իր զարմիկ Սիրիուս Բլեքին և քրոջ աղջկան՝ Նիմֆադորա Թոնքսին։ Նա իր արծաթե դանակով սպանել է նաև Մալֆոյների ընտանիքի տնային էլֆին՝ Դոբբիին, ով Հարրի Փոթերի ամուր դաշնակիցն էր: Բելլաթրիքսը մասնակել է Հոգվարթսի ճակատամարտին, որի ժամանակ փորձել է սպանել Մոլլի Ուիզլիի աղջկան՝ Ջինիին, սակայն Մոլլիի հետ մենամարտի բռնվելուց հետո զոհվել է հակառակորդի նզովքից:

Մինչ մահը՝ Հոգվարթսի ճակատամարտի և Մոգության նախարարության ճակատամարտերի միջև ընկած ժամանակահատվածում, Բելլաթրիքսը հղիացել և գաղտնի ունեցել է իր միակ աղջկան՝ Դելֆինիին (հայտնի է նաև որպես Դելֆի), ում հայրը Լորդ Վոլան դե Մորտն է:[9]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանքը (1951-1970)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեքների տոհմածառը

Բելլաթրիքսը ծնվել է 1951 թվականին Սիգնուս և Դռուելա Բլեքներից: Նա մեծացել է անընդհատ հպարտանալով իր մաքրարյուն կարգավիճակով: Նա Անդրոմեդա Թոնքսի և Նարսիսա Մալֆոյի ավագ քույրն է[10]։ Հետագայում ընդհատել է շփումը Անդրոմեդա Թոնքսի հետ, որովհետև վերջինս ամուսնացել էր մագլի հետ, ինչը անընդունելի էր Բելլաթրիքսի կողմից։ 1997 թվականին Բելլաթրիքսը հաստատել է այս փաստը, Վոլան դե Մորտին ասելով, որ և՛ ինքը, և՛ Նարսիսան երես են թեքել Անդրոմեդայից իր ամուսնության պատճառով[11]: Նրա հարաբերությունները իր զարմիկ Սիրիուս Բլեքի հետ նույնպես լարված են եղել: Բելլաթրիքսը նրան անվանում էր «արյան դավաճան»՝ իրենց միջև եղած մագլների և կիսարյունների վերաբերյալ տարակարծության պատճառով:

Սլիզերինի զինանշանը

Բելլաթրիքսը սերում է մաքրարյուն Բլեքների ընտանիքից և ունեցել է հարուստ կյանք: Նա ընդունվել է Հոգվարթս կախարդության և հմայության դպրոց և դարձել Սլիզերին տան անդամ: Ամուսնացել է մաքրարյուն Ռոդոլֆուս Լեսթրեյնջի հետ, սակայն այդ ամուսնությունը միայն ծիասակատարություն է եղել մաքրարյունության պահպանման համար: Երբ Լորդ Վոլան դե Մորտը առաջին անգամ իշխանության է եկել, Բելլաթրիքսը և Ռոդոլֆուսը միացել են մահաբերներին: Արդեն հզոր կախարդուհի Բելլաթրիքսն ավելի խորը գիտելիքներ է ստացել Սև Լորդից սև ուժերի ոլորտում: Միակ մարդը, ում հանդեպ Բելլաթրիքսը սեր է տածել` Վոլան դե Մորտն է եղել, սակայն Սև Լորդը սեր զգալու կարողություն չուներ, քանի որ ստեղծվել էր, երբ հայրը սիրո լուծույթի ազդեցության տակ էր։

Կախարդների առաջին պատերազմ (1970-1981)[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Սև Լորդը կհառնի կրկին, Քրաու՛չ: Նետե՛ք մեզ Ազկաբան, մենք կսպասենք: Նա կհառնի նորից և կգա մեր հետևից, նա մեզ կպարգևատրի առավել քան իր մնացած հետևորդներին: Միայն մենք էինք հավատարիմ էինք: Միայն մենք փորձեցինք գտնել նրան:
- Բելլաթրիքսի խոսքերը իրենց դատի ժամանակ
Aquote2.png


Սև Լորդի 1981 թվականի օգոստոսի 31-ի պարտությունից հետո Բելլաթրիքսը և Վոլան դե Մորտի հետևորդների մի խումբ, փորձելով գտնել և վերակենդանացնել իրենց առաջնորդին, չարչարանքի նզովք (Cruciatus) են գործադրել և խելագարության են հասցրել ավրորներ և Փյունիկյան միաբանության անդամներ Ֆրանկ և Ալիս Լոնգբոթոմներին, ովքեր հանդիսանում էին Նևիլ Լոնգբոթոմի ծնողները: Խելագարվելուց հետո Լոնգբոթոմ ամուսինները տեղափոխվել են Սուրբ Մանգոյի հիվանդանոց։

Պատերազմների միջև (1981-1995)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատազրկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդ Վոլան դե Մորտի անկումից հետո Բելլաթրիքս Լեյսթրենջը ցմահ դատապարտվել է իր կատարած հանցագործությունների համար և մինչև Ազկաբանից փախուստ կատարելը այնտեղ անցկացրել է 15 տարի՝ ամենաուժեղ հսկողության տակ: Ի տարբերություն մնացած մահաբերների, նա հպարտորեն խոստովանել է իր հավատարմությունը Լորդ Վոլան դե Մորտին և ասել, որ կսպասի նրա վերադարձին[12]: Բելլաթրիքսը շատ հպարտ էր իր՝ Լորդ Վոլան դե Մորտի հանդեպ ունեցած հավատարմությամբ:

Դամբլդորի հուշապահը, որի միջոցով Հարրին ականտես եղավ Բելլաթրիքսյի դատավարությանը

Հետագայում՝ 1995 թվականին, Հարրի Փոթերը Դամբլդորի հուշապահի միջոցով ականատես է եղել Բելլաթրիքսի դատավարությանը[5]:

Կախարդների երկրորդ պատերազմ (1995-1998)[խմբագրել | խմբագրել կոդը]

Փախուստը Ազքաբանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png - Մենք հաստատում ենք, որ տասը ծայրահեղ վտանգավոր բանտարկյալ ուշ երեկոյան փախուստի են դիմել Ազքաբանից... Մենք կասկածում ենք, որ փախուստը կազմակերպվել է մի մարդու կողմից, ով փորձառու է այդ գործում՝ տխրահռչակ սերիական մարդասպան Սիրիուս Բլեքի։ Նրա զարմուհին՝ Բելլաթրիքս Լեսթրեյնջը, եղել է փախուստ կատարողների ցանկում։
- Դեյլի Փրոֆեթը՝ 1996 թվականի Ազքաբանից զանգվածային փախուստի վերաբերյալ
Aquote2.png


Երբ Լորդ Վոլան դե Մորտը կրկին իշխանության է գալիս 1995 թվականի հունիսին, ասում է որ Բելլաթրիքս, Ռոդոլֆուս և Ռաբաստան Լեսթրեյնջները պետք է պարգևատրվեն, քանի որ իրեն չեն մեղադրել իր պարտությունից հետո:

1996 թվականի հունվարին տեղի է ունեցել զանգվածային փախուստ Ազքաբանից, որի ժամանակ 10 մահաբեր, այդ թվում նաև Բելլաթրիքսը կարողացել են փախչել բանտից: Ըստ Դեյլի Փրոֆեթի, Ազքաբանից զանգվածային փախուստի գլխավոր կազմակերպիչը Սիրիուս Բլեքն էր, ով հանդիսանում էր Ազքաբանից փախուստ կատարած առաջին մարդը։ Փախուստից հետո Բելլաթրիքսը և իր դաշնակիցները ստիպված են եղել ապրել գաղտնի վայրերում, որպեսզի չվերաբանտարկվեն Մոգության Նախարարության կողմից[5]:

Առեղծվածների բաժնի ճակատամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png - Երբեք չես օգտագործել աններելի նզովք, այդպես չէ՞, տղա՛ս: Պետք է սովորել այն, Փոթե՛ր: Դու պետք է իսկապես ցավ պատճառես, վայելես այն, արդար զայրույթը երկար չի վնասելի ինձ, ես քեզ ցույց կտամ թե ինչպես է դա արվում: Ես քեզ դաս կտամ... Կռուցիո՜:
- Բելաթրիքսը սովորեցնում է Հարրիին ինչպես օգտագործել աններելի նզովքները
Aquote2.png


Ավելի ուշ՝ նույն տարում, Բելլաթրիքսը մահաբերների խմբի հետ մասնակցում է Առեղծվածների բաժնի ճակատամարտին, որի նպատակը Հարրի Փոթերի մասին մարգարեությունը գտնելն էր և հանձնելը Սև Լորդին:

Դոբբիի գլխի մոդելը

Ճակատամարտի ընթացքում երբ Փյունիկյան միաբանությունը ժամանել է նախարարություն, Բելլաթրիքսը մենամարտի է բռնվել իր զարմուհի Նիմֆադորա Թոնքսի հետ և սպանել նրան։ Ապա նա սկսել է կռվել Սիրիուս Բլեքի հետ: Համաձայն ֆիլմի՝ Բելլաթրիքսը, օգտագործելով մահվան նզովքը (Avada Kedavra), սպանել է Սիրիուս Բլեքին: Գրքում Սիրիուսին սպանող հմայախոսքը չի նշվում, սակայն արձակված կարմիր լույսից ենթադրվում է, որ այն կարող էր լինել քարացնող նզովքը (Stupefy), որի արդյունքում էլ Սիրիուսը ընկել է Մահվան կամարից (հայտնի է նաև որպես Շղարշ, անդրաշխարհ տանող դուռը) ներս և մահացել։ Սիրիուսի մահից հետո նա հաղթել է Քինգսլի Շեքլբոլթին, ապա որոշել փախչել, բայց արգելափակվել էԴամբլդորի կողմից, երբ նա ժամանել է դեպքի վայր: Հարրին փորձում է կռուցիատուս գործադրել Բելլաթրիքսյի վրա, սակայն կարողանում է միայն մի քանի վայրկյան ցավ պատճառել նրան, տեսնելով սա Բելլաթրիքսն սկսում է «սովորեցնել» Հարրին, թե ինչպես հաջորդ անգամ ճիշտ օգտագործել աններելի նզովքները: Հարրի Փոթերի վրա կատարած անհաջող փորձից հետո նա սարսափում է իմանալով, որ նա կոտրել է մարգարեությունը: Հետագայում նախարարություն է ժամանում նաև իր վարպետը՝ Լորդ Վոլան դե Մորտը:

Երբ Հարրին հասկանում է, որ իսկապես Լորդ Վոլան դե Մորտը մոտ է, Բելլաթրիքսն տեղեկացնում է իր Լորդին, որ Ալբուս Դամբլդորը մոտ է և խնդրում չպատժել իրեն մարգարեությունը վերցնել չկարողանալու համար: Սակայն Լորդը արհամարհում է Բելլաթրիքսյի խնդրանքները և փորձոիւմ սպանել Հարրիին: Սակայն Դամբլդորը գալիս և սկսում է պաշտպանել Հարրիին: Լորդ Վոլան դե Մորտի հետ մենամարտելուց հետո Դամբլդորը կանչում է մոգության նախարար Կոռնելիուս Ֆաջին և մի քանի ավրորների: Մենամարտից հետո նրանք ժամանում են և տեսնում Լորդ Վոլան դե Մորտին, ով մի քանի վայրկյան անց չքանում է: Իսկ Բելլաթրիքսն կարողանումէ փախչել, և դառնում է միակ մահաբերը ճակատամարտից հետո, ում նախարարությունը չի կարողանում բռնել և ուղարկել Ազքաբան:

Դավադրություն Ալբուս Դամբլդորի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png - Ես քեզ չեմ վստահում, Սնե՛յփ, և դու դա շատ լավ գիտես... Որտեղ էի՞ր դու, երբ Լորդը ընկավ:
- Բելատրիսան կասկածում է Սնեյփի հավատարմությանը
Aquote2.png


Ալբուս Դամբլդորը

1996 թվականի հուլիսին դժկամությամբ ուղեկցեց իր քրոջը՝ Նարսիսա Մալֆոյին դեպի Սևերուս Սնեյփի բանակարան, որը գտնվում էր Սփիներ'ս Ենդում: Այնտեղ Բելլաթրիքսն հարցաքննեց Սնեյփին և հայտնեց իր կասկածները նրա հավատարմության մասին: Սնեյփը հանգստորեն և ողջամիտ կերպով պատասխանում էր նրա հարցերին, և դա նյարդայնացնում էր Բելլաթրիքսային: Նարսիսան, այնուամենայնիվ, շարունակում էր խնդրել Սնեյփին Հոգվարթսում հոգալ իր որդու ապահովությունը, ով պետք է կատարեր Լորդ Վոլան դե Մորտի հանձնարարությունը՝ սպանել Ալբուս Դամբլդորին: Բելլաթրիքսն ցնցվեց, երբ Սնեյփը խնդրեց կապել իրեն և Նարսիսային անխախտելի երդմամբ, ըստ որի նա պետք է օգներ Դրակոյին կատարել առաջադրանքը:

Բելլաթրիքսն սովորեցրեց իր քրոջ որդուն Օկլումենցի կողվող հմայքը, որի օգնությամբ նա կարող էր տեսնել մարդկանց մտքերը և պետք է դա օգտագործեր Սնեյփի դեմ, որպեսզի թաքցնի իր առաքելության մանրամասները նրանից: Բելլաթրիքսն ցույց տվեց իր մեծ հավատարմությունը Լորդին, ասելով որ քույրը պետք է հպարտ լինի իր որդով:

Յոթ Փոթերների ճակատամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png - Իմ Լորդ, դա մեծ պատիվ է ձեզ տեսնել այստեղ՝ մեր ընտանեկան տանը: Ավելի մեծ բարեհաճություն չէր կարող լինել:
- Բելատրիսայի ուրախությունը, երբ իմացավ որ Վոլան դե Մորտը մնում է Մալֆոյների կալվածքում
Aquote2.png


Հաջորդ տարում Բելլաթրիքսն ապրում էր իր քրոջ հետ Մալֆոյների կալվածքում: Նա միակ բնակիչն էր այնտեղ, ով իրոք ուրախ և շոյված էր Վոլան դե Մորտի այցով և ասաց, որ «ավելի մեծ բարեհաճություն չէր կարող լինել»: Չնայած իրենց մեծ հավատարմությանը Լորդ Վոլան դե Մորտը նվաստացրեց Բելլաթրիքսային և Մալֆոյներին՝ խոսելով իրենց զարմիկի՝ Նիմֆադորա Թոնքսի ամուսնության մասին Ռեմուս Լյուփինի հետ: Բելլաթրիքսն արդարացավ, որ ինքը և Նարսիսան Նիմֆադորային չեն համարում իրենց զարմուհին, քանի որ նրա հայրը մագլածին է: Վոլան դե Մորտը դադարեց բարկացնել նրան և խորհուրդ տվեց հեռացնել նրան իրենց ընտանեկան ծառից, ինչին Բելլաթրիքսն մեծ հաճույքով համաձայնեց:

Հետագայում, երբ մահաբերները հարցակվեցին Փյունիկյան միաբանության վրա, ովքեր տեղափոխում էին Հարրիին ապահով վայր, Բելլաթրիքսն և իր ամուսինը հետապնդում էին ծպտված Ռոնն Ուիզլիին և Նիմֆադորա Թոնքսին, սակայն չի կարողանում վնաս հասցնել նրանց: Վոլան դե Մորտի պահանջով Բելլաթրիքսն իր մոտ հայտնված Գրիֆինդորի սուրը պահում էր Գրիգորթս բանկի իրեն պատկանող պահախցում, սակայն հետագայում պարզվեց որ սուրը իրական չէր, այլ միայն պատճենը:

Գրիգորթս բանկը

Մալֆոյների տան ընդհարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png - Դու ստում ես, դու կեղտոտ մագլածին, և ես գիտեմ դա: Դու թափանցել ես իմ Գրինգորթսի պահախուց: Ասա՛ ճշմարտությունը, ասա՛ ճշմարտությունը: Է՞լ ինչ եք այնտեղից վերցրել: Ասա՛ ճշմարտությունը այլապես ես քեզ կսպանեմ այս դանակով: Է՞լ ինչ եք վերցրել, պատասպանի՛ր ինձ: Կռուցիո՜:
- Հերմիոնայի հարցաքննությունը Բելատրիսայի կողմից
Aquote2.png


1998 թվականի մարտին, երբ Հարրի Փոթերը, Ռոն Ուիզլին և Հերմիոնա Գրեյնջերը կալանավորվեցին Սնաթչերսների կողմից և Գրիֆինդորի սրի հետ միասին նրանց բերում են Մալֆոյների կալվածք, Բելլաթրիքսն խուճապի է մատնվում: Պատճառը Գրիֆինդորի սրի անհետանալն էր իր պահախցից և հայտնվելը Հարրի Փոթթերի մոտ: Սա հասկանալով Բելլաթրիքսն վախեցավ, որ նրանք կարող էին նաև իր պահախցից վերցրած լինել շատ կարևոր մի բան՝ Վոլան դե Մորտի հորքրուքսներից մեկը՝ Հելգա Հաֆլփաֆի գավաթը: Բելլաթրիքսն արագորեն սթափվում է և հարձակվելով Սնաթչերսների խմբի անդամներից մեկի վրա վախեցնում բոլորին: Հետագայում որոշում է սպանել նրանց, քանի որ Դրակոն չի կարողանում անել դա: Նա փորձում է նաև օգտագործել Դրակոյին հասկանալու համար արդյոք դա Փոթերն է, թ՞ե ոչ: Հարրիի դեմքը անճանաչելի էր դարձել Հերմիոնայի Խայթող կախարդանքից հետո, որը իրենց անճանաչելի դարձնելու համար էր արված: Դրակոն տատանվում էր և չէր կարողանում ապացուցել, որ նրանք իր դասընկերներն են: Հետագայում Ռոնը և Հարրին բաժանվեցին Հերմիոնայից:

Բելլաթրիքսն մանրամասն հարցաքննեց Հերմիոնային և Կրուցիատուսի նզովքով խոշտանգեց: Հերմիոնան պնդում էր, որ սուրը միայն պատճենն է[13], բայց Բելլաթրիքսն կարծում էր, որ Հարրին և իր ընկերները մտել են իր պահախուց, այդ պատճառով Փիթեր Փեթիգրյուին հրամայեց նկուղից իր մոտ բերել Գրիփհուկ գոբլինի, պարզելու համար` արդյոք սուրը կեղծ է: Գրիփուկը հավատարիմ լինելով Հարրիի խնդրւանքին` նույնպես ստեց և պահպանեց եռյակի գաղտնիքը` ասելով, որ սուրը կեղծ է: Երբ Փեթիգրյուն իր իսկ արծաթյա ձեռքով խեղդվում է Ռոնի և Հարրիի կողմից, Հարրին և Ռոնը դուրս են գալիս նկուղից և սպասում աստիճանների վերևում` փորձելով օգնության հասնել Հերմիոնային:

Սև Նշանը

Բելլաթրիքսն դանակը դնում է ուշաթափված Հերմիոնայի կոկորդին և պահաջում, որ գերիները վայր դնեն փայտիկները: Դանակը պահելով Հերմիոնայի կոկորդին` Բելլաթրիքսն արձակում է իր Սև Նշանը և կանչում Լորդ Վոլան դե Մորտին: Այդ պահին Դոբբին հայտնվում է նրանց գլխավերևում գտնվող ջահի վրա և սկսում թուլացնել ջահը, վերջիվերջո այն ընկնում է և Հերմիոնան կարողանում է փախչել: Բելլաթրիքսն Դոբբիին վիրավորում է և ասում, որ նա համարձակվում է ապստամբել իր տերերի դեմ: Դոբբին պատասխանում է, որ ինքը ազատ էլֆ է և փորձում է հեռահայտնվել ու փախչել իր ընկերների հետ միասին: Այդ ժամանակ Բելլաթրիքսն նետում է իր արծաթյա դանակը, որը նրանց հետ միասին հեռահայտնվում է: Դանակը դիպչում է Դոբբիին և նա մահանում է:

Բելլաթրիքսն և Մալֆոյի կալվածքում գտնվող մնացած մահաբերները` Հարրիին կալվածքում պահել չկարողանալու համար, խստորեն պատժվում են: Ընդհարման ժամանակ Բելլաթրիքսն կորցնում է նաև իր փայտիկը:

Միջադեպից հետո Հերմիոնան օգտագործում է Բելլաթրիքսյի մազը, որը իր վրա էր մնացել ընդհարմումից հետո, որպեսզի մուտք գործի Բելլաթրիքսյի Գրինգորթսի պահախուց, քանի որ այդ ժամանակ Շեղաձիգ Նրբանցքը լիքն էր մահաբերներով:

Մոլլի Ուիզլիի հետ մենամարտը և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Մոլլիի նզովքը դիպավ ուղիղ Բելլաթրիքսայի ձեռքի տակ` սրտին: Նրա հմայիչ ժպիտը սառեց նրա դեմքին, աչքերը կարծես սառան, մի փոքր ժամանակ նա հասկացավ ինչ պատահեց, ապա նա ընկավ, հետևող բազմությունը մռնչաց, Վոլան դե Մորտը աղաղակեց:
- Բելատրիսայի մահվան նկարագրությունը
Aquote2.png


1998 թվականի Հոգվարթսի ճակատամարտի ժամանակ Բելլաթրիքսային վերջապես հաջողվում է սպանել իր զարմուհի Նիմֆադորա Թոնքսին` իր օտարված քրոջ դուստրը: Երբ Լորդ Վոլան դե Մորտը ժամանակավոր նահանջ հայատրարեց` սպասելով, որ Հարրի Փոթերը կներկայանա իրեն, Բելլաթրիքսն առաջարկեց իր օգնությունը, երբ Սև Լորդը մահվան նզովք գործադրեց Հարրիի վրա, ջերմեռանդորեն խնդրեց ստուգել կյանքի նշանները, սակայն Լորդը մերժում է և ուղարկում նրա փոքր քրոջը` Նարսիսային: Երբ Նարսիսան ստում է և ասում, որ Հարրին մահացել է, Վոլան դե Մորտը իր հետևորդների ուղեկցությամբ գնաում է Հոգվարթս` հայտարարելու, որ Հարրիին «մահացել» է:

Երբ ճակատամարտը վերսկսվեց Բելլատրսիան կռվում էր Հերմիոնա Գրեյնջերի, Ջինի Ուիզլիի և Լունա Լավգուդի դեմ: Նա միակ մահաբերն էր մնացել, ով կռվում էր իր տիրոջ կողքին, ով նույնպես կռվում էր երեք հակառակորդի դեմ: Ասվում էր, որ, ճիշտ է, բոլոր երեք հակառակորդներն էլ հմուտ էին, սակայն չէի կարողանում գերազանցել Բելլաթրիքսային, ով ուներ մենամարտելու մասին գիտելիքների մեծ պաշար: Բելլաթրիքսն մահվան անեծք ուղարկեց Ջինիին, սակայն վրիպեց: Դա նկատեց Ջինիի մայրը` Մոլլի Ուիզլին, և մարտահրավեր նետեց Բելլաթրիքսային և սկսեց մենամարտել նրա հետ: Նա ընդունեց մարտահրավերը ժպիտը դեմքին, սակայն երբ Մոլլին սկսեց հարձակվել ժպիտը անհետացավ և բարկությունը տիրեց նրան: Հակառակորդը ավելի ահարկու էր, քան Բելլաթրիքսն կարծում էր: Երկուսն էլ սկսեցին ինտենսիվացնել հարձակումները, հողը իրենց ոտքերի տակ տաքանում և նույնիսկ ճեղքվում էր:

Չնայած դրան Բելլաթրիքսն շարունակում էր ծիծաղել և ծաղրել հակառակորդին: Մոլլի անեծքը դիպչում է Բելլաթրիքսյի սրտին և նա մահանում է, բարկացած Վոլան դե Մորտը շրջվում է դեպի Մոլլին:

Բելլաթրիքսն այլևս ողջ չէր համոզվելու համար, որ Սնեյփի հանդեպ իր անվստահությունը ճիշտ էր և այլևս չէր կարող տեսնել իր տիրոջ վերջնական կորխանումը:[6]

Արտաքին նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Հաստ մազերով կին էր, շողացող սև մազերով, երկար թարթիչներով և ծանր աչքերով... նստած էր շղթայակապ աթոռին՝ ինչպես գահ:
- Բելլատրիսայի արտաքին նկարագրությունը նրա դատավարության ժամանակ
Aquote2.png


Բելլաթրիքսն նկարագրված է որպես բարձրահասակ, հաստ, փայլուն սև մազերով կին, բարակ շուրթերով, երկար թարթիչներ ունեցող աչքերով և ուժեղ ծնոտով: Նա Բլեքների տան անդամ էր և նրա ամբարտավան տեսքը սովորական էր նրանց ընտանիքի բոլոր անդամների համար:

Որպես մահաբեր նա իր ձախ ձեռքին կրում էր Սև նշանը:

Իր երկար բանտարկությունից հետո նրա արտաքին նկարագրության մեջ նշվում էր հյուծված և գանգանման դեմքի մասին, սակայն կարողացել էր պահպանել իր մեծ գեղեցկությունը[5]: Առաջին հայացքից Բելլաթրիքսն շատ նման էր իր փոքր քրոջը՝ Անդրեմեդա Թոնքսին: Սակայն Անդրոմեդան ուներ թեթև շագանակագույն մազեր, սիրալիր, բարի երես և լայն աչքեր: Հարրի Փոթերը նկատել էր նաև, որ Նարսիսան Բելլաթրիքսյի նման գեղեցիկ է, սակայն ոչ այնքան «մութ» ինչպես իր քույրը, երկուսն էլ շատ նման էին իրար:[4]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Harry Potter and the Half-Blood Prince»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Chapter 30 (The Pensieve) - "a woman with thick, shining dark hair and heavily hooded eyes, who was sitting in the chained chair as though it were a throne;"։ Վերցված է 2018-08-23 
  2. «Harry Potter and the Half-Blood Prince»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Chapter 25 (The Beetle at Bay) - "She had long, dark hair that looked unkempt and straggly in the picture, though he had seen it sleek, thick, and shining.";"։ Վերցված է 2018-08-23 
  3. http://www.the-leaky-cauldron.org/2007/7/30/j-k-rowling-web-chat-transcript
  4. 4,0 4,1 «Harry Potter and the Half-Blood Prince»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Chapter 2 (Spinner's End)։ Վերցված է 2018-08-23 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Harry Potter and the Order of the Phoenix»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Chapter 36 (The Only One He Ever Feared)։ Վերցված է 2018-08-23 
  6. 6,0 6,1 «Harry Potter and the Deathly Hallows»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Chapter 10 (Kreacher's Tale)։ Վերցված է 2018-08-23 
  7. «Harry Potter and the Deathly Hallows»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Chapter 23 (Malfoy Manor)։ Վերցված է 2018-08-23 
  8. «2000: Accio Quote!, the largest archive of J.K. Rowling interviews on the web»։ www.accio-quote.org։ Վերցված է 2018-08-23 
  9. «J.K. Rowling Web Chat Transcript - The-Leaky-Cauldron.org»։ The-Leaky-Cauldron.org (en-US)։ 2007-07-30։ Վերցված է 2018-08-23 
  10. «House of Black»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  11. «Harry Potter and the Deathly Hallows»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  12. «Harry Potter and the Deathly Hallows»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  13. «Harry Potter and the Deathly Hallows»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23