Հարրի Փոթերը և Հրե գավաթը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հարրի Փոթերը և Հրե գավաթը (այլ կիրառումներ)
Picto infobox book.png
Հարրի Փոթերը և Հրե գավաթը
Harry Potter and the Goblet of Fire
Հեղինակ Ջոան Ռոուլինգ
Անվանվել է Հարրի Փոթեր և Goblet of Fire
Տեսակ գիրք, գրական ստեղծագործություն և hardback
Ժանր գիտական ֆենթեզի, արկածային գրականություն և ֆենթեզի
Թեմա bigotry
Բնօրինակ լեզու բրիտանական անգլերեն
Կերպար(ներ) Հարրի Փոթեր, Հերմիոնա Գրեյնջեր, Սեդրիկ Դիգգորի, լորդ Վոլան դե Մորտ, Peter Pettigrew, Fleur Delacour և Ալբուս Դամբլդոր
Նկարագրում է Հարրի Փոթերի աշխարհ
Շարք Հարրի Փոթեր
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակիչ Bloomsbury Publishing
Հրատարակման տարեթիվ հուլիսի 8, 2000
Թարգմանիչ հայերեն Լիլիթ Մկրտչյան
ԳՄՍՀ 0-7475-4624-X
OCLC 225632906
Պարգև(ներ) Հյուգոյի մրցանակ լավագույն վեպի համար

Հարրի Փոթերը և Հրե գավաթը (անգլ.՝ Harry Potter and the Goblet of Fire), չորրորդ գիրքը Հարրի Փոթերի արկածների մասին, որը գրել է անգլիացի գրող Ջոան Ռոուլինգը։ Անգլիայում հրատարակվել է 2000 թվականին։ Գիրքը ստացել է «Հյուգո» մրցանակը 2001 թվականին։

2005 թվականին նկարահանվել է «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» ֆիլմը, ռեժիսոր Մայք Նյուել։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի գործողությունները սկսվում են 1994 թվականի ամռանը, նախորդ գրքի գործողություններից մեկ ամիս անց։

Ֆրենկ Բրայսը այգեպան էր և այգու մասին հոգ էր տանում մի տեղում, որտեղ ոչ ոք չէր ապրում (մոտ 50 տարի առաջ Ռեդլների ընտանիքին խորհրդավոր պայմաններում սպանել են)։ Նա գիշերը տեսնում է մի լույս այդ վայրում, և, մտնելով տուն, նա դառնում է Վոլդեմորտի և Պիտեր Պետիգրյուի խոսակցության ականատես։ Վոլդեմորտը սպանում է Բրայսին, իսկ այս իրական դեպքերը երազում տեսնում է Հարրի Փոթերը։