Դամբլդորի ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարի Փոթեր աշխարհի կազմակերպություն
Dumbledore's Army.jpg
Դամբլդորի ջոկատ
' Dumbledore's Ármy
Շտաբ Հոգվարթս, Փրկող սենյակ
Գլխավոր Հարրի Փոթեր, Նևիլ Դալգապուպս[1]
Նպատակ ինքնապաշտպանություն սովորել Մահ Խժռողների դեմ պայքարելու համար
Թշնամիներ Մոգության նախարարություն, Դոլորես Ամբրիջ, Վոլդեմորթ, Մահ Խժռողներ
Առաջացում Փյունիկի միաբանություն

Դամբլդորի ջոկատ (անգլ.՝ Dumbledore's Ármy), Հոգվարթսի աշակերտների հնարած գաղտնի ջոկատը Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» վիպաշարերի հիման վրա նկարահանված ֆիլմերից։ Ջոկատի ստեղծողը համարվում է Հարրի Փոթերը (5-րդ գիրք), իսկ 7-րդ գրքում՝ Նևիլը։ Դամբլդորի ջոկատի նպատակը մութ արվեստների դեմ պաշտպանություն սովորելն է, ինչպես նաև օգնել Փյունիկի միաբանությանը Մահ Խժռողների դեմ պայքարում։ Ջոկատի հավաքատեղին համարվում է Հոգվարթսի «Փրկող սենյակ»-ը։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամբլդորի ջոկատը ստեղծվեց այն ժամանակ, երբ Մութ արվեստների դեմ պաշտապանության ուսուցիչը դարձավ Մոգության նախարարությունից Դոլորես Ամբրիջը, ով նախարար Ֆաջի հրամանով միտումնաբար գործնական հմտությունները չզարգացնելու համար միայն տեսականն էր սովորեցնում։

Դամբլդորի ջոկատի ստեղծման գաղափարը տվել է Հերմիոնա Գրեյնջերը։ Նա որոշել է, որ Հարրին ունի «մարտական փորձ» և նա լավ գիտի մութ արվեստների դեմ պաշտպանվել և հենց ինքը կարող է բոլորին նախապատրաստել մարտի։ Հուսալի ընկերների շնորհիվ նրանց մոտ հաջողվում է հավաքել շատ ցանկացողների։ Առաջին հավաքը կայացել է Հոգսմեդում՝ «Վարազի գլուխ» պանդոկում։ Այստեղ է ստեղծվում ջոկատի կախարդական ցանկը, որտեղ ստորագրում են բոլոր անդամները։ Բացի մարզումներից, ջոկատի անդամները կարողանում են իրենց կարողություններն օգտագործել Մոգության նախարարությունում և Հոգվարթսում տեղի ունեցած Մահ Խժռողների դեմ կռվում։

Մարիետա Էջկոմը՝ Դամբլդորի ջոկատի անդամներից մեկը, մատնում է ջոկատին և պատմում է նրանց մասին Ամբրիջին։ Դրա պատճառով ջոկատի գործունեությունը դադարեցվում է, սակայն նրանք շարունակում են ընկերներ մնալ և վերակազմավորել իրենց ջոկատը այն ժամանակ, երբ դպրոցի տնօրեն դառնում է Սևերուս Սնեյփը։ Սակայն այս անգամ ջոկատը գլխավորում է Նևիլը։ Անդամներից շատերը մասնակցում են Վոլդեմորթի դեմ մղված կռվին։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դամբլդորի ջոկատ» անունը մտածել է Ջինի Ուիզլին։

Aquote1.png Պաշտպանական շարժու՞մ,- ասում է Չժոուն,- ԴՋ՝ կրճատ․ ոչ ոք չի կռահի։

- Այո, ԴՋ համապատասխանում է,- պատասխանում է Ջինին,- միայն թե թող այն նշանակի Դամբլդորի ջոկատ, քանի որ Մոգության նախարարությունը աշխարհում ամենաշատը հենց դրանից է վախենում։

Aquote2.png


Դամբլդորի ջոկատի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարրի Փոթեր
  • Ռոն Ուիզլի
  • Հերմիոնա Գրեյնջեր
  • Նևիլ Դալգապուպս
  • Դին Թոմաս
  • Լավանդա Բրաուն
  • Փարվաթի Փաթիլ
  • Փադմա Փաթիլ
  • Չո Չան
  • Մարիետա Էջկոմ
  • Լունա Լավգուդ
  • Քեթի Բել
  • Ալիսիա Սփինեթ
  • Անջելինա Ջոնսոն
  • Քոլին Քրիվի
  • Դենիս Քրիվի
  • Էրնի Մաքմիլան
  • Ջասթւբ Ֆինչ-Ֆլետչլի
  • Հանա Աբոտ
  • Սյուզան Բոուն
  • Էնթոնի Հոլդսթեյն
  • Թերի Բուտ
  • Ջինի Ուիզլի
  • Զախարիա Սմիթ
  • Ֆրեդ Ուիզլի
  • Ջորջ Ուիզլի
  • Լի Ջորդան
  • Սիմուս Ֆինիգան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 7-րդ գիրք,երբ Հարրին չի գալիս սովորելու

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]