Նևիլ Լոնգբոթոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Փոթերի աշխարհի կերպար
Նևիլ Լոնգբոթոմ
Սեռ արական
Մազերի գույն շիկագույն
Ֆակուլտետ Գրիֆֆինդոր
Արյունի մաքրություն մաքրարյուն
Կողմ Փյունիքի Միաբանություն,
Դամբլդորի ջոկատ,
Ալբուս Դամբլդոր
Բոգարթ Սևերուս Սնեյփ
Կախարդական փայտ 1-ին փայտիկ` ժառանգված էր իր հայրիկից` Ֆրակն Լոնգբոթոմից։ 2-րդ փայտիկ՝ 13 դյույմ երկարություն, կեռասենու փայտ, միաեղջյուրի մազից կազմված միջուկ։
Առաջին հայտնվելը «Փիլիսոփայական քար»
Դեր ֆիլմերում Մեթյու Լյուիս


Նևիլ Լոնգբոթոմ (անգլ.՝ Neville Longbottom), «Հարրի Փոթեր» վիպաշարի կերպար, մաքրարյուն կախարդ, Ֆրենկ և Ալիսա Լոնգբոթոմների միակ զավակը։ Նևիլի ծնողները Մոգության Նախարարության կողմից մեծ հարգանք են վայելել և Փյունիկյան միաբանության լիիրավ անդամ են եղել[1], մինչև նրանք չխելագարվեցին՝ Բելլատրիսա Լեսթրեյնջի և 3 այլ մահաբերների օգտագործած կռուցիատուսի նզովքից։ Ֆրենկ և Ալիսա Լոնգբոթոմների խելագարությունից հետո, Նևիլին մեծացրել է իր տատիկը՝ Ավգուստա Լոնգբոթոմը։

Նևիլը սկսեց հաճախել Հոգվարթս դպրոց 1991 թվականին։ Բաշխիչ Գլխարկը նրան ուղարկեց Գրիֆֆինդորի ֆակուլտետ, որտեղ նա դարձավ Հարրի Փոթերի, Ռոն Ուիզլիի և Հերմիոնա Գրեյնջերի համակուրսեցին։ Դպրոց հաճախելու առաջին տարիներին նա ցուցաբերում էր ոչ բավարար ցուցանիշներ և ըստ իր տատիկի՝ գցում էր Լոնգբոթոմների ընտանիքի պատիվը, սակայն Հոգվարթս հաճախելու վերջին տարիներին նա ցույց տվեց իր հզոր պոտենցիալը՝ դառնալով Դամբլդորի Ջոկատի կարևորագույն անդամ։ Այդ կազմակերպությունը աշակերտներին սովորեցնում էր հարձակվել և պաշտպանվել։ Նևիլը մասնակցել է և՛ Մոգության Նախարարության ճակատամարտին (1996), և՛ Հոգվարթսի ճակատամարտին (1998): Հոգվարթսի ճակամարտի ժամանակ նա վերացրեց Վոլան դե Մորտի վերջին՝ յոթերորդ հորքրուքսին՝ Նագինի օձին։

Կախարդների երկրորդ պատերազմից հետո Նևիլը աշխատում է Մոգության Նախարարությունում և մինչև Հոգվարթսում պրոֆեսոր դառնալը, նա ամուսնանում է Հաննա Աբբոթի հետ և դառնում Հարրի և Ջինի Փոթերների երկրորդ զավակի՝ Ալբուս Փոթերի կնքահայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևիլ Լոնգբոթոմը ծնվել է 1980 թվականի հուլիսի 30ին[1]։ Նրա ծնողներն էին Ֆրենկ և Ալիսա Լոնգբոթոմները։ Նևիլի ծննդից մի քանի ժամ հետո՝ հուլիսի 31ին, ծնվեց Հարրի Փոթերը։ Նա մաքրարյուն կախարդ է[2]։ Հավանական է նրա ազգակցական կապը Փոթերների, Բլեքների, Ուիզլիների և Կռաուչների ընտանիքների հետ, որոնք նույնպես մաքրարյուն են։ Նևիլի ծնողները եղել են Փյունիկյան միաբանության անդամ, որի անդամ դարձավ նաև Նևիլը հետագայում։ Նևիլը և Հարրին այն երկու անձիք էին, ովքեր տեսլանել էին Սիբիլ Թրելոնիին և ովքեր պետք է վերջնականապես ոչնչացնեին Լորդ Վոլան դե Մորտին[3]։

Քիչ ժամանակ անց Վոլան դե Մորտի հետևորդները հարձակում սկսեցին Լոնգբոթոմների վրա։ Բելլատրիսա Լեսթրեյնջը, նրա ամուսինը՝ Ռոդոլֆուս Լեսթրեյնջը, Ռաբաստան Լեսթրեյնջը և Բարթի Կռաուչ Կրտսերը, օգտագործելով կրուցիատուսի նզովքը, ի վերջո խելագարության են հասցնում Ֆրենկ և Ալիսա Լոնգբոթոմներին, ովքեր հիվանդանոցում այլևս չէին ճանաչում իրենց որդուն։

Նևիլը մեծացավ իր հայրական տատիկի՝ Ավգուստա Լոնգբոթոմի խնամքի ներքո։ Նա խիստ և ահեղ կին էր, ով անհանգստանում էր իր թոռան համար։ Պատճառն այն էր, որ Նևիլը մանուկ հասակում կախարդությանն նշաններ ցույց չէր տալիս և կարող էր սքվիբ լինել։ Սակայն Նևիլի մեծ քեռին՝ Ալջիա Լոնգբոթոմը, մի անգամ նրան դուրս նետեց պատուհանից և նա հետ վերադարձավ՝ ժխտելով այն փաստը, որ ինքը սքվիբ է։ Ավգուտան Նևիլին հաճախ նախատում էր Լոնգբոթոմների պատիվը գցելու համար։

Հոգվարթսյան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տարին[խմբագրել | խմբագրել կոդը]

- Դուք չեք կարող դուրս գնալ, դուք նորից կբռնվեք, ու Գրիֆինդորը ավելի լուրջ խնդիրներ կունենա։ Ես թույլ չեմ տա, որ նման բան անեք, ես...ես կկռվեմ ձեզ հետ։
- Նևիլը խիզախորեն իր ընկերներին չի թողնում սխալ քայլ անել
9¾ կառամատուցը

Նևիլը սկսեց Հոգվարթս հաճախել 1991 թվականի Սեպտեմբերի 1ից։ Իր տատիկից բաժանվելով՝ նա 9¾ կառամատույցից մեկնեց Հոգվարթս։ Ճանապարհին նա կորցնում է իր գորտ Թրևորին, և ծանոթանում Հերմիոնայի հետ, ով փորձում է օգնել Նևիլին և գտնել Թրևորին։ Նրանք շրջում էին վագոններով և մտնում բոլոր խցիկները, որտեղ էլ ծանոթանում են Հարրիի և Ռոնի հետ։ Մեկնելով Քինգս Քրոս կայարանից՝ Նևիլը իր գորտին գտավ Ռուբեոս Հագրիդի մոտ[4]։

Նևիլը վախեցած էր. բոլոր գրիֆֆինդորցիները ունեին խիզախ համբավ, և նա մտածում էր, որ եթե դառնա գրիֆֆինդորցի, կձախողի ամեն ինչ։ Երկար ժամանակ նա Բաշխիչ Գլխարկին խնդրում էր իրեն ուղարկել Հաֆլփաֆ, սակայն գլխարկը երկար մտածելուց հետո, ընտրեց Գրիֆֆինդորը[5]։ Նևիլը այնքան բարկացած էր այդ ընտրությամբ, որ մոռացավ գլխարկը հանել գլխից, վեր ելավ և հեռացավ, սակայն ստիպված էր վերադառնալ և գլխարկը փոխանցել մյուս աշակերտին[6]։

Իր թռչելու առաջին դասին Նևիլը բարձրությունից վայր է ընկնում ցախավելից և կոտրում իր դաստակը, մադամ Հուչը՝ քվիդիչի դասատուն, նրան ուղեկցում է հոսպիտալ, որտեղ էլ շուտով բուժվում է և վերադառնում դասերին։

Նույն տարում Նևիլը հուշագնդիկ է ստանում իր տատիկից, որի համար Հարրին և Մալֆոյը կռվում են, և այս միջադեպը թույլ է տալիս Հարրին դառնալ Գրիֆֆինդորի Քվիդիչի որսկանը։ Մալֆոյը նետում է հուշագնդիկը, իսկ Հարրին թռչում և բռնում է այն օդում. տեսնելով այս ամենը՝ Միվերվա ՄաքԳոնագալը՝ Գրիֆֆինդորի տան առաջնորդը, Հարրիին առաջարկում է դառնալ Գրիֆֆինդորի Քվիդիչի թիմի որսկան[7]։

Սուրբ Ծննդյան արձակուրդներից հետո սրվեցին Նևիլի և Մալֆոյի հարաբերությունները։ Մալֆոյը կախարդում է Նևիլին լոքոմոտոր-մորտիս կախարդությամբ, որի պատճառով Նևիլի ոտքերը կապվում են իրար և նա Գրիֆֆինդորի աշտարկից ցատկոտելով հասնում է մինչև Մեծ Սրահ, որտեղ էլ Հերմիոնան նրան անեծքաթափ է անում։ Երբ Հերմիոնան խնդրում է նրան պատահածի մասին պատմել Միներվա ՄաքԳոնագալին, Նևիլը պատասխանում է, որ ավելի լուրջ խնդիրներ չի ցանկանում։ Հարրին տալիս է իր վերջին շոկոլադե գորտը Նևիլին և ասում, որ նա տասներկու Մալֆոյ արժե. Բաշխիչ Գլխարկը նրան ուղարկել է Գրիֆֆինդոր, իսկ որտե՞ղ է Մալֆոյը, ինչ-որ քոսոտ Սլիզերինում։ Նևիլը ժպտում է և Հարիին տալիս շոկոլադե գորտից դուրս եկած նկարը, որով էլ հենց օգնում է բացահայտել Նիկոլա Ֆլամելի ստեղծած Փիլիսոփայական քարի գաղտնիքը[8]։

Գրիֆֆինդոր-Հաֆլփաֆ քվիդիչի խաղի ժամանակ նորից ընդհարում տեղի ունեցավ Նևիլի և Մալֆոյի միջև, Դրակոն վիրավորում է Նևիլին և Ռոնին, և Ռոնը չդիմանալով հարձակվում է Մալֆոյի և նրա ընկերների վրա, իսկ Նևիլը նրան օգնության է հասնում։ Դա առաջին դեպքն էր, երբ Նևիլը պաշտպանում էր ինքն իրեն[9]։

Նևիլը գիտեր,որ Մալֆոյը իմացել է Նորբերթի՝ Հագրիդի վիշապի ապօրինի տեղափոխության մասին և ցանկանում է ամեն գնով նրանց մատնել։ Կեսգիշերի, երբ պետք է տեղափոխվեր Նորբերթը, Նևիլը գտնում է անբաժան եռյակին և հայտնում Մալֆոյի մտադրության մասին, այդ կերպ Մալֆոյի պլանները հոդս են ցնդում, չնայած որ յուրաքանչյուր աշակերտի համար Գրիֆֆինդորից 5 միավոր է հանվում՝ ուշ գիշերին աշտարակում թափառելու համար և որպես պատիժ նրանք Հագրիդի հետ Արգելված անտառ են մեկնում և փնտրում վիրավոր միաեղջյուր[10]։

Այն գիշեր, երբ Քուիրելը պատրաստվում էր գողանալ Փիլիսոփայական քարը, Նևիլը փորձում էր թույլ չտալ Հարրիին, Ռոնին և Հերմիոնային դուրս գալ Գրիֆֆինդորի ընդհանուր սենյակից, որպեսզի նորից Գրիֆֆինդորը միավորներ չկորցնի, սակայնի Հերմիոնան նրան կախարդում է և նրանք դուրս են գալիս[11]։ Հետագայում պրոֆեսոր Դամբլդորը խրախուսում է Նևիլի քայլը և Գրիֆֆինդորին շնորհում հաղթական 10 միավոր, որի շնորհիվ Գրիֆֆինդորը նվաճում է հոսքային գավաթը[12]։

Երկրորդ տարին[խմբագրել | խմբագրել կոդը]

-Ինչու՜ միշտ ես։
- Նևիլը իր անվերջ անհաջողությունների մասին։

Երբ Հարրին և Ռոնը Հոգվարթս են ժամանում թռչող մեքենայով, Նևիլը առաջիններից մեկն էր, որ հայտնեց իր հիացմունքը այդ խելագար ժամանման մասին, իսկ հաջորդ առավոտ՝ Մեծ Սրահում, նա ոգեշնչում է Ռոնին բացել որոտան նամակը, ասելով որ ինքը նույնպես այդպիսի նամակ ստացել է իր տատիկից, որը սարսափելի էր[13]։

Վասիլիսկը

Նևիլի անհաջողությունները ուսումնական տարեսկզբում սկսվեցին առաջին Սև մոգությունից պաշտպանվելու դասին։ Գիլդերոյ Լոքհարթը՝ Սև մուգությունից պաշտպանվելու առարկայի պրոֆեսորը, որսացել էր թարմ փիքսիներ և բերել դասարան, որպեսզի ցուց տա աշակերտներին։ Նա անսպասելի բացում է փիքսիների վանդակի դուռը և նրանք չարաճճիորեն դուրս են թռչում՝ ավերելով ամեն ինչ։ Փիքսիներից երկուսը, բռնելով Նևիլի ականջներից, օդ են բարձրացնում, իսկ պրոֆեսոր Լոքհարթը, երեխաներին թողնելով այդ խառնաշփոթի մեջ, փախչում է դասասենյակից[13]։

Բասիլիսկի, Քլին Քրիվինի վրա հարձակումից հետո, Նևիլը մեծ վտանգ է զգում, քանի որ ուներ ոչ բավարար գիտելիքներ իր վրա հարձակումներին դիմակայելու համար։ Հետագայում պարզվեց, որ Նևիլի վախը հիմնավորված էր, Բասիլիսկը հարձակվում էր բոլոր կիսարյունների վրա, իսկ Նևիլը կիսարյուն էր[14]։

Նևիլը ներկա է լինում Պրոֆեսոր Լոքհարթի հիմնած «Մենամարտերի ակումբի» առաջին հանդիպմանը և Նևիլի համար մենամարտի զույգ է ընտրվում Ջասթին Ֆինչ-Ֆլեչլիը[14]։

Վալենտինից մի քանի օր անց Նևիլը Հարրիին տեղեկացնում է, որ նրա իրերը գտնվել են Ջինի Ուիզլիյի սենյակում (աղջիկը դա արել էր վախից դրդված, որպեսզի Հարրին չիմանա իր անգիտակից քայլերի մասին)[15]։

Երրորդ տարին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնեյփ.

- Հավանաբար դեռ տեղյակ չեք, Լյո՛ւփին, բայց այս դասարանում է սովորում Նևիլ Լոնգբոթոմ անունով մի աշակերտ։ Ես Ձեզ խորհուրդ կտայի նրան որևէ դժվար բան չվստահել, եթե, իհարկե, օրիորդ Գրեյնջերը հանձն չի առնի նրա ականջին հուշել, թե ինչ պետք է անի։

Լյուփին.

- Իսկապե՞ս, ես էլ հույս ունեի, որ Նևիլը ինձ կօգնի հմայագործության առաջին փուլում։ Համոզված եմ, որ նա շատ լավ գլուխ կհանի։
- Լյուփինը պաշտպանում է Նևիլին Սնեյփից
Հոգվարթսի Ճեպընթացը

Նևիլի երրորդ աշակերտական տարին վտանգավոր սկիզբ ունեցավ։ Նևիլը Հոգվարթսի ճեպընթացով գնում էր դպրոց, երբ գնացքը կանգ առավ. նա իրոք վախեցած էր։ Գնացքի անակնկալ կանգից մի քանի րոպե հետո Նևիլը արդեն Հարրիի խցիկում էր և ճշտում էր, թե ինչ է պատահել։ Պարզվում է, որ գնացք դեմենտոր էր մտել, ով փնտրում էր Ազկաբանից փախած մարդասպանի՝ Սիրիուս Բլեքին[16]։ Պրոֆեսոր Լյուփինը մի քանի կտոր շոկոլադ է տալիս Հարրիին, որպեսզի նա ուտի և իրեն լավ զգա։ Նևիլը դպրոցում բերանից թռցնում է տեղի ունեցածի մասին, և Մալֆոյը սկսում է ծաղրել Հարրիին[17]։

Առաջին բախտագուշակության դասին Նևիլը, թեյի տերևներ կարդալիս, պատահաբար կոտրում է երկու թեյի բաժակ։ Պրոֆեսոր Թրելոնին զգուշացրեց Նևիլին, որ նա ուշանալու է հաջորդ դասից և այդպես էլ եղավ։ Կախարդական արարածների խնամքի դասին Նևիլը փորձում էր հիպոգրիֆ վարժեցնել, որը ամեն կերպ չէր ցանկանում խոնարհվել[17]։

Հաջորդ օրը Նևիլը առաջացրեց Պրոֆեսոր Սնեյփի զայրույթը. նա պետք է պատրաստեր «Փոքրացնող լուծույթ»։ Նա միշտ լուրջ խնդիրներ էր ունենում դեղաթուրմերի դասին, ամենաթույլը հենց այս առարկայից էր, իսկ Սնեյփի հանդեպ վախը ավելի էր բարդացնում նրա վիճակը։ Նրա պատրաստած թուրմը, որը պետք է դեղնականաչավուն գույն ունենար, Նևիլի սխալների պատճառով նարնջագույն էր դարձել։ Սնեյփը պայման է դնում Նևիլի առաջ. դասի վերջում նրա պատրաստած թուրմից մի քանի կաթիլ պետք է տային Նևիլի դոդոշին։ Հերմիոնան կիսաձայն ցուցումներ է տալիս Նևիլին, այնպես որ Սնեյփը չնկատի։ Նևիլը կարողանում է պատրաստել դեղաթուրմը և դոդոշի վրա կաթեցնելով՝ նա փոքրանում է,իսկ Սնեյփը Գրիֆֆինդորից հանում է հինգ միավոր՝ Հերմիոնայի հուշումների համար[18]։

Նույն օրը Նևիլը օգնում է պրոֆեսոր Լյուփինին սև ուժերից պաշտպանության դասին, որը բոգարթի մասին էր։ Այն հարցին, թե ինչն է ամենավախելի բանը Նևիլի համար, նա պատասխանում է. -Պրոֆեսոր Սնեյփը։ Պրոֆեսոր Լյուփինը խնդրում է բոգարթի ազատումից հետո պատկերացնել Սնեյփին իր տատիկի շորերով և ասել «ռիդիկուլուս» հմայախոսքը։ Նևիլը կարողանում է հաջողությամբ կատարել առաջադրանքը[18]։

Նևիլը 1994 թվականի գարնանը մոռացել էր Գրիֆֆինդորի ընդհանուր սենյակի ծածկագիրը։ Արքայազն Կադոգանը՝ սենյակի պահապան նկարը, շատ հաճախ էր փոխում սենյակի ծածկագիրը, և Նևիլը ստիպված էր գրել այն թղթի վրա, որպեսզի հիշի։ Նևիլը կորցնում է թուղթը, և Սիրիուս Բլեքը, գտնելով այն, փորձում է ներխուժել Գրիֆֆինդորի ընդհանուր սենյակ՝ դանակը ձեռքին։ Այս դեպքից հետո ՄաքԳոնագալը արգելեց նրան այլևս այցելել Հոգսմիթ և իմանալ ծածկագիրը. նա ստիպված էր սպասել դիմանկարի մոտ, մինչև ինչ-որ մեկը գա և բացի դուռը։ Երկու օր հետո նա ստանում է որոտող նամակ իր տատիկից, որտեղ Նևիլի տատիկը գոռում է իր վրա, ասելով, որ նա գցում է Լոնգբոթոմների ընտանիքի պատիվը[19]։

Չորրորդ տարին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմիոնա.

- Նև՛իլ, ամեն ինչ կարգին է՞:

- Այո՜, ես շատ լավ եմ,-ահավոր բարձր ձայնով գոռաց Նևիլը,- շատ հետաքրքիր ճաշ էր։ Ես... ես ի նկատի ունեմ դաս։ Ի՞նչ կա ուտելու։
- Նևիլը՝ արգելված հմայախոսքերի դասից հետո

1994 թվականի ուսումնական տարում առաջին անգամ Նևիլը հանդիպում է Հարրիին, Ռոնին և Հերիմոնային Հոգվարթսի ճեպընթացում, և տխուր լսում Ռոնի հիշողությունները Քվիդիչի Աշխարհի Առաջնության մասին (Նևիլի տատիկը չէր գնել տոմսեր հանդիպումները դիտելու համար)[20]։

Հոգվարթսը

Սև ուժերից պաշտպանության առաջին դասում, Նևիլը պատասխանում է Ալաստոր Խոժոռի հարցերին, որոնք արգելված հմայախոսքերի վերաբերյալ էին, մասնավորապես կռուցիատոսի նզովքի։ Երբ Ալաստորը ցուցադրում է կռուցիատոսը նզովքը սարդի վրա, Նևիլը սարսափում է, բռնվում գրասեղանից, իսկ նրա մատները սպիտակում են։ Հերիմոնան նկատում է դա և խնդրում պրոֆեսորին դադարեցնել փորձարկումները։ Պրոֆեսոր Խոժոռը Բարթի Կռաուչ Կրտսերն էր, նա օգտագործել էր ձևափոխող դեղաթուրմ և ընդունել Ալաստորի կերպարանքը։ Բարթի Կռաուչ Կրտսերը Նևիլի ծնողների վրա հարձակվողնրից մեկն էր։ Դասից հետո նա հրավիրում է Նևիլին թեյ խմելու և հարթում ամեն ինչ։

Իմանալով, որ Նևիլը լավ գիտելիքներ ունի բուսաբանությունից, Պրոֆեսոր Խոժոռը նրան է տալիս մի քանի գրքեր, որոնք ըստ պրոֆեսոր Սփրաութի՝ ով բուսաբանության ուսուցչուհին էր, կհետաքրքրեն նրան։ Գրքերից մեկը վերնագրված էր «Միջերկրածովյան կախարդական ջրային բույսեր եւ դրանց հատկություններ», որը նախատեսված էր Հարրիի համար։ Ըստ Բարթի Կռաուչ Կրտսերի պլանի՝ Նևիլը պետք է կարդար գիրքը և իմանար գիլվիդ (ջրախոտ) բույսի մասին, որի շնորհիվ մարդ խռիկների միջոցով կարողանում է երկար ժամանակ շնչել ջրի տակ, Նևլը պետք է ասեր Հարրիին այդ բույսի մասին, որպեսզնի այն օգտագործվեր Երեք հրաշագործների մրցության 2-րդ փուլում[21]։ Պլանը աշխատում է։ Երկար ժամանակ գրադարանում փնտրելուց հետո, Հարրին Նևիլից իմանում է այդ բույսի մասին և նրա օգնությամբ էլ գտնում է այն[22]։

Մի քանի օր հետո, պրոֆեսոր Խոժոռը Նևիլին կախարդում է իմպերիուսի հմայությամբ դասարանին ցույց տալով, թե ինչ է զգում կախարդվողը այդ հմայքից հետո։ Նևիլը՝ իմպերիուսի ազդեցության տակ, կատարում է բավականին զարմանալի մարմնամարզություններ, որը նա չէր կարող կատարել նորմալ վիճակում[23]։

Երեք հրաշագործների մրցության ժամանակ տեղի ունեցավ պարահանդես։ Յուրաքանչյուր աշակերտ պետք է ներկայանար զույգով։ Սկզբից Նևիլը հրավիրում է Հերմիոնային, սակայն նրա քաղաքավարի մերժումից հետո, հրավիրում է Ջինի Ուիզլիյին։ Չնայած պարահանդեսի ժամանակ զույգը հրաշալի էր պարում, սակայն Նևիլը պատահաբար կանգնում է Ջինիի ոտքին[24]։

Նևիլը Երեք հարշագործների մրցության 3-րդ փուլի հանդիսատես էր և երկրպագում էր Հարրիին՝ իր համակուրսեցուն, և Սեդրիկ Դիգորիի սարսափելի մահից հետո, ում սպանեց Լորդ Վոլան դե Մորտը, Նևիլը մասնակցեց նրա հիշատակին նվիրված արարաողությանը։

Հինգերորդ տարին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևիլ.

- Դամբլդորի ջոկատում մենք բոլորս միասնական ենք։ Մենք այդ ամենը արել ենք Ինքդ-գիտես-ում դեմ կռվելու համար, այդպես չէ՞: Եվ սա առաջին հնարավորությունն է ինչ-որ իրական բան անելու համար, թե՞ այս ամեն ինչը ուղղակի խաղ էր կամ ուրիշ բան։

- Ոչ,- ասաց Հարրին,- իհարկե ոչ։

- Ուրեմն մենք պետք է գանք քեզ հետ։ Մենք ուզում ենք օգնել։
- Նևիլը պնդում է մեկնել Մոգության նախարարություն եռյակի հետ։

1995 թվականին Նևիլը ճեպընթացում հանդիպեց Հարրիին և Ջինիին, ովքեր ազատ նստատեղ էին փնտրում։ Նրանք տեղավորվում են Լունա Լավգուդի խցիկում, ապա Նևիլը ոգևորությամբ ցույց է տալիս իր Միմբուլուս անունով բույսը, որը նվեր էր ստացել մեծ քեռուց՝ իր ծննդյան առթիվ։ Նա ծրագրում էր այն ցույց տալ պրոֆեսոր Սփրաութին և ինչու ոչ նաև բազմացնել բույսը[25]։

Հոգվարթս ժամանելուց հետո Նևիլը օգնում է Հարրիին մտնել Գրիֆֆինդորի ընդհանուր սենյակ, քանի որ Հարրին դեռ չէր սովորել նոր գաղտնաբառը։ Ապա Նևիլը պաշտպանում է Հարրիին Սիմուս Ֆինիգանի հետ վիճաբանության ժամանակ, ով չէր հավատում Հարրիին և համարում էր նրան ստախոս՝ կարծելով, որ նա ստում է Լորդ Վոլան դե Մորտի վերադարձի մասին։ Հետագայում Սիմուսը ընդունում է իր սխալը և ասում, որ հավատում է Վոլան դե Մորտի վերադարձին[26]։

Երբ Հարրին կազամավորում է Դամբլդորի Ջոկատը, Նևիլը առաջիններից մեկն էր, ով անդամագրվում է կազմակերպությանը և մասնակցում առաջին հանդիպմանը Կարիքների սենյակում։ Երկար ջանքերից հետո Նևիլի մոտ ստացվում է զինաթափել Հարրիին, և Նևիլը սկսում է սովորել Ռոնի և Հերմիոնայի հետ, իսկ Հարրին հնարավորություն է սատանում ստուգել մնացած անդամների կարողությունները։ Հարրիի խրախուսանքից հետո Սուրբ Ծննդյան տոներից քիչ անց Նևիլը զարգացնում է իր հմտությունները[27]։

Սուրբ Ծնունդին Ռոնը, Հերմիոնան և Ջինին իմանում են որ Նևիլի ծնողները մահացած չեն, այլ ուղղակի խելագարվել են կռուցիատուսի նզովքի ազդեցությամբ։ Առաջին կախարդների պատերազմից հետո խելագարված հրաշագործների մեծ մասը տեղափոխվել էր Սուրբ Մունգոսի հիվանդանոց, նրանցից էին նաև Նևիլի ծնողները։ Հարրին միակ աշակերտն էր, ով արդեն 1994 թվականից գիտեր Նևիլի ծնողների մասին. նա իմացել էր այդ մասին հուշապահի միջոցով, սակայն ոչ մեկի չէր ասել՝ որոշելով պահել Նևիլի գաղտնիքը[28]։

Մոգության նախարարության մուտքը

Երբ 1996 թվականին հայտնի դարձավ Ազկաբանից տաս մահաբերների փախուստի մասին, որոնցից երեքը Նևիլի ծնողների վրա հարձակվածներն էին, Նևիլը չէր խոսում դրա մասին, սակայն նրա մեջ կատարվեց մի շարք փոփոխություններ։ Նա իր վրա աշխատում էր ավելի ու ավելի շատ, քան ուրիշ ինչ-որ մեկը Դամբլդորի Ջոկատում։ Նա Հերմիոնայից արագորեն սովորում էր նոր հմայախոսքեր[29]։

Մարգարեության գունդը

Երբ Հարրիին տեսլանում է Սիրիուս Բլեքի գլխին կախված վտանգը, Նևիլը առաջիններից էր Դամբլդորի Ջոկատում, ով պատրաստակամություն է հայտնում մեկնել Մոգության նախարարություն։ Նևիլը, Լունան և Ջինին միանում են եռյակին և նրանց հետ միասին թեստրալների վրա նստած թռչում են դեպի Լոնդոն՝ Մոգության նախարարություն[30]։ Մարգարեության սենյակում Հարրին նկատում է գունդ, որի վրա գրված էր իր անունը։ Նևիլը և Հերմիոնան խորհուրդ են տալիս չվերցնել այն, սակայն երբ Հարրին վերցնում է գունդը, հայտնվում է մահաբերների ջոկատը։ Մենամարտ է սկսվում Մահաբերների և Դամբլդորի ջոկատների միջև. Նևիլը ուղեկցում էր Հարրիին և Հերմիոնային[31]։ Նա զինաթափում է մահաբերներից մեկին՝ պատահաբար զինաթափելով նաև Հարրիին։ Անտոնիո Դոլոհովը կոտրում է Նևիլի քիթը և կախարդական փայտիկը, Հարրին առաջարկում է լքել իրենց, սակայն Նևիլը մերժում է[32]։ Երբ Հարրին միայնակ է մնում մի քանի մահաբերների հետ, Նևիլը փորձում է օգնել նրան։ Նրա փայտիկը ջարդվել էր, այդ պատճառով նա վերցրել էր Հերմիոնայի փայտիկը, սակայն ջարդված քթով չի կարողանում ճիշտ արտասանել հմայախոսքերը։ Հարրին նորից առաջարկում է փախչել, բայց Նևիլը մերժում է և փայտիկով հարվածում մահաբերներից մեկի՝ Ուելդեն Մաքնաիրի աչքին։

Երբ մի ուրիշ մահաբեր կարողանում է բռնել Նևիլին, Բելլատրիսա Լեսթրեյնջը կրուցիատոսի նզովք է գործադրում Նևիլի վրա՝ ցանկանալով իմանալ ինչքան կդիմանա Նևիլը իր ծնողների համամետ։ Անգամ նզովքի ազդեցության տակ Նևիլը Հարրիին խնդրում է չհանձնել մարգարեության գունդը։ Փյունիկի միաբանության ժամանումից հետո Հարրին փորձում է Նևիլի հետ միասին դուրս պրծնել մենամարտի վայրից, ով դեռևս կախարդության ազդեցության ներքո էր։ Մենամարտը շուտով ավարտվում է, և Նևիլը տեղափոխվում է Հոգվարթս, որտեղ մադամ Փոմֆրին բուժում է Նևիլի քիթը[33]։

Նևիլի տատիկը իր թոռնիկի համար Օլիվանդրից գնում է նոր կախարդական փայտիկ, տասներեք դյույմ երկարությամբ և միաեղջյուրի մազի միջուկով։

Վեցերորդ տարին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունա Լավգուդ.

-Մարդիկ կարծում են, որ դու ունես ավելի լավ ընկերներ քան մենք։

Հարրի.

-Դուք հրաշալի եք։ Նրանցից ոչ մեկ ինձ հետ չէր նախարարություններում։ Նրանք չէին կռվում ինձ հետ։
- Հարրին Նևիլին և Լունային համարում է իր լավ ընկերները։

1996 թվականի Սեպտեմբերի 1-ին Նևիլը Հարրիի և Լունայի հետ մի խցիկում նստած վերադառնում են Հոգվարթս։ Խցիկում Նևիլը և Լունան դժգոհում էին Դամբլդորի Ջոկատի հանդիպումների կասեցման համար։ Երբ Ռամիլդա Ուեյնը՝ գրիֆֆինդորցի աշակերտը, հրավիրեց Հարրիին իր խցիկ և անքաղաքավարիորեն վիրավորեց Նևիլին և Լունային, Հարրին պաշտպանեց նրանց, ասելով, որ Նևիլը և Լունան իր ամենահավատարիմ ընկերներն են։ Ավելի ուշ Հարրին հրավիրվեց «Սլաք» ակումբ, որը հիմնադրել էր հմայաթուրմերի նոր պրոֆեսոր Հորացիոս Սլաքհորմը, սակայն Նևիլը չհամապատասխանեց Սլաքհորմի չափանիշներին և չհրավիրվեց ակումբ. նա միայն մասնակցեց Սուրբ ծննդյան հանդիպմանը՝ որպես մատուցող[34]։

Քննությունների ժամանակ Նևիլը ստացավ մեկ «գերազանց», երկու «գերազանցում է ակնկալիքները» և մեկ «ընդունելի» ։ Պրոֆեսոր ՄաքԳոնագալը Նևիլի տատիկին խորհուրդ տվեց հպարտանալ իր թոռնիկով։

Հուշապահը՝ որով Հարրին իմացել էր Նևիլի ծնողների մասին

Նևիլը ուսումնական տարվա վերջին մասնակցեց Աստղագիտության աշտարակի ճակատամարտին։ Նևիլը՝ Լունայի և Ռոնի հետ, Կարիքների սենյակի մոտ սպասում էր Դրակո Մալֆոյին, ով, օգտագործելով շրջապատը մթնեցնող նյութ և վիրավորելով Նևիլին, կարողանում է փախչել։ Նևիլը կարճ ժամանակով հայտնվում է հոսպիտալում, սակայն Լունայի օգնությամբ կարողանում է մասնակցել Ալբուս Դամբլդորի թաղամանը[35]։

Յոթերորդ տարին[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի Օգոստոսի 1-ին Լորդ Վոլան դե Մորտը գրավում է իշխանությունը Մոգության Նախարարություննում։ Մագլածինները բռնվում էին և ձերբակալվում։ Հարրին, Ռոնը և Հերմիոնան մեկնում են գտնելու և ոչնչացնելու Սև Լորդի յոթ հորքրուքսները, իսկ Նևիլը վերադառնում է Հոգվարթս, Լունայի և Ջինիի օգնությամբ վերսկսում Դամբլդորի Ջոկատի հանդիպումները։ Ջոկատը դեմ էր նոր տնօրեն Սևերուս Սնեյփին և երկու մահաբեր պրոֆեսորներին՝ Ալեկտոյին և Քարոուին, ովքեր հակամագլական քարոզչություն էին իրականացնում և տարածում սև մոգությունը։ Նևիլը անհանգստացած էր Քարոուի գործունեությամբ. նա օգտագործում էր կռուցիատուսի նզովքը, որպես աշակերտների պատիժ։

Դամբլդորի Ջոկատի վերածնունդը օգնեց աշակերտներին պաշտպանվել մահաբեր պրոֆեսորների բռնություններից և ապստամբել Վոլան դե Մորտի իշխանությունների դեմ։ Ճանապարհներին հաճախ գրված էր «Դամբլդորի Ջոկատը դեռևս հավաքագրում է»։ Նևիլը, Լունան և Ջինին փորձում էին գողանալ Գոդրիկ Գրիֆֆինդորի սուրը Սևերուս Սնեյփի աշխատասենյակից, սակայն ճանապարհի կեսից բռնվում են։ Աշակերտները հիմնականում պատժվում էին երկու ձևով՝ կա՛մ Հագրիդի հետ ուղարկվում էր Արգելված անտառ, կա՛մ կալանավաորվում։

Նևիլը միայնակ մնաց ապստամբական ուժերի ղեկավարման գործում, երբ Լունային արգելվեց Հոգվարթսի ճեպընթացով վերադառնալ դպրոց։ Պատճառը Լունայի հայրիկի քաղաքական անհանդուրժողականությունն էր, որը նա արտահայտում էր իր «Քաբլեր» ամսագրում, իսկ Ջինին Զատիկից հետո այլևս չի վերադառնում Հոգվարթս։

Դպրոցի ղեկավարությունը և Մոգության Նախարարությունը սկսեցին հետաքրքրվել Նևիլի գործունեությամբ և հետապնդումներ սկսեցին Նևիլի և նրա տատիկի՝ Ավգուստա Լոնգբոթոմի հանդեպ։ Աբստամբական ուժերը գլխատելու համար որոշվում է սպանել Նևիլին, սակայն դա չի հաջողվում[36]։

Հոգվարթսի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

-Դա կարևոր չէ, որ Հարրին այլևս մեր հետ չէ։ Ամեն օր մարդիկ են զոհվում՝ ընկերներ, ընտանիքներ։ Այո, մենք կորցրեցինք Հարրիին այսօր, բայց նա դեռ մեզ հետ է, այստեղ։ Ֆրեդը, Ռեմուսը, Տոնկսը... նրանք ապարդյուն չեն զոհվել։ Բայց դու ապարդյուն կզոհվես, քանի որ դու սխալ ես։
- Նևիլը խիզախորեն կանգնում է Լորդ Վոլան դե Մորտի դեմ
Հոգսմիթ

1992 թվականի Մայիսի 2-ին Նևիլը խանդավառորեն ողջունում է Հարրիին, Ռոնին և Հերմիոնային, և Հոգսմիթից առաջնորդում է նրանց Կարիքիների սենյակ։ Թունելով անցնելիս Նևիլը բացատրում է իր վերքերի պատճառը և ներկայացնում Քարուի իշխանությունը Հոգվարթսում։ Նևիլը տեղեկացնում է նաև Դամբլդորի Ջոկատի վերակազմության մասին և հայտնում պատրաստակամություն պայքարելու սև ուժերի դեմ։ Հասկանալով, որ Դամբլդորի Ջոկատի վերադարձը նշանակում է մահաբեր պրոֆեսորների տապալում, Նևիլը Դամբլդորի Ջոկատի մնացած անդամներին հետ է կանչում Հոգվարթս[37]։ Նրանց հետ ժամանում են նաև Փյունիկի միաբանության անդամները։ Քիչ անց Լորդ Վոլան դե Մորտը իր բանակով պաշարում է դպրոցը, ցանկանալով իր ձեռքը գցել Հարրիին[38]։

Ճակատամարտի առաջի փուլում Նևիլը օգտագործում է տարբեր բույսեր մահաբերնորի վրա հարձակվելու համար, ժամանակավոր զինադադարի ժամանակ օգնում էր տեղափոխել վիրավորներին և մահացածներին։ Լակոնիկ զրույցի ժամանակ Հարրին Նևիլին ասում է, որ գլխավորը Վոլան դե Մորտի օձի՝ Նագինիի սպանելն է[39]։ Երբ մահաբերները հայտարարում են Հարրիի մահվան մասին, որը կեղծ էր, Հարրին և Նևիլը ոտքի են կանգնում Վոլան դե Մորտի դեմ պայքարելու։ Նևիլը ստիպված էր կրել Բաշխիչ Գլխարկը, որը այրել էին, քանի որ նա հրաժարվել էր միանալ Վոլան դե Մորտին։ Մեծ քաջություն ցուցաբերելով՝ Նևիլը այրվող գլխարկից հանում է Գոդրիկ Գրիֆինդոորի սուրը, այդպես ապացուցելով իր իրական գրիֆֆինդորցի լինելը, մի բան, որը հաճախ կասկածի տակ էր դրվում իր թույլ կամքի, ամաչկոտության և խոնարհ բնավորության պատճառով։

Մեկ հարվածով սպանելով Նագինիին՝ Վոլան դե Մորտի վերջին հորքրուքսին՝ Նևիլը վերջ է դնում և՛ Սև Լորդին, և՛ Կախարդների երկրորդ պատերազմին։ Ապա Նևիլը միանալով Ռոնին՝ սկսում է պաշտպանել Մեծ Սրահը։ Նրանք կարողանում են հաղթել մահաբերներից մեկին՝ Ֆենրիր Գրեյբեքին։ Նևիլը կամրջի վրա մենամարտի է բռնվում Սքաբիորի հետ, և սպանելով նրան ցած է գլորում փլվող կամրջից[40]։

Նևիլը ականատես եղավ Վոլան դե Մորտի վերջնական ոչնչացմանը և Կախարդների երկրորդ պատերազմի ավարտին։

Վոլան դե Մորտի վերջին հորքրուքսը՝ Նագինին

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինի Փոթեր.

- Չմոռանաս Նևիլին փոխանցել մեր սերը։ Ջեյմս Սիրիուս.

-Մա՜մ, ես չեմ կարող պրոֆեսորին փոխանցել ձեր սերը։
- Ջինին և իր որդին ցտեսություն են մաղթում միմյանց 9¾ կառամատույցում

Նևիլը պատերազմից կարճ ժամանակով աշխատում է Աուրորում, որի գործը սև մոգերի բացահայտումը և ձերբակալումն էր[41]։ Որոշ ժամանակ անց նա դառնում է Հոգվարթսի բուսաբանության պրոֆեսոր[42]։ Նա միշտ իր աշակերտներին պատմում էր Դամբլդորի Ջոկատի մասին և ցույց տալիս մետաղադրամը, որը ջոկատի անդմաները պահում էին որպես հուշ։ Նևիլը պահպանում էր շփումը իր հին ընկերների հետ։ Ջինին 2017 թվականին իր որդուն խնդրում էր փոխանցել իրենց սերը պրոֆեսոր Նևիլին։

2014 թվականին Նևիլը ամուսնանում է Հաննա Աբբոթթի հետ։ Նրանք բնակություն են հաստատում Լիքի Քալդրոնում, որտեղ Հաննան դառնում է տանտիրուհի[43]։ Նրանք երեխա չեն ունեցել. դրա մասին տեղեկացնում է Ռիտա Սկիտերը։ Նևիլը նաև Հարրի Փոթերի որդու՝ Ալբուս Փոթերի կնքահայրն էր։

Արտաքին նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևիլը շատ նման էր իր մայրիկին։ Նա ուներ կլոր, թմբլիկ դեմք[7]։ Շիկահեր էր և բարակ ատամներով։ Փանսի Փարկինսոնը մի անգամ Նևիլին անվանեց «գեր», բայց հնարավոր է, որ դա չափազանցություն է, քանի որ Փանսին հաճախակի էր վատ արտահայտվում գրիֆֆինդորցիների մասին։

Կախարդական փայտիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին փայտիկը ժառանգված էր իր հայրիկից` Ֆրակն Լոնգբոթոմից։ Փայտիկի երկարությունը, փայտի և միջուկի նյութը անհայտ է։
  • Երկրորդ փայտիկը ուներ 13 դյույմ երկարություն, պատրաստված էր կեռասենու փայտից և միաեղջյուրի մազից կազմված միջուկից։ Փայտիկը գնված էր Գարրիկ Օլիվանդերից 1996 թվականին։
Գրիֆֆինդորի զինանշանը

Մոգական ունակությունները և հմտությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևիլը Հոգվարթս հաճախելու առաջին տարիներին չուներ հրաշալի ակադեմիական գիտելիքներ և հաճախ էր դիմում Հերմիոնայի օգնությանը՝ տնային աշխատանքները կատարելու համար։ Հետագայում, երբ նա դարձավ համարձակ և ինքնավստահ, նրա մոգական ունակությունները սկսեցին արագորեն աճել։ Հիմնական խթանիչը Դամբլդորի Ջոկատի ստեղծումն էր, որին անդամակցում էր նա։

Բուսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պրոֆեսոր Սփրաութի՝ ով բուսաբանության պրոֆեսորն էր, Նևիլը ամբողջությամբ նվիրված էր բուսաբանությանը։ Իր առաջին տարում նա հրաշալի ցուցանիշներ է ցուցաբերում բուսաբանությունից և աննկատելի դարձնում դեղաթուրմերի առարկայում իր անհաջողությունները։ 1996 թվականին նա առաջինն էր, ով կարողացավ մշակել Սնարգալուֆ բույսը։ Քննությունների ժամանակ բուսաբանությունից նա ստացավ «գերազանց» գնահատական[44] և պատերազմից հետո սկսեց աշխատել բուսաբանության պրոֆեսոր Հոգվարթսում։

Սև ուժերից պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Նևիլը մոտիվացվում և վստահ է դառնում, ապացուցում է իր հմուտ գիտելիքները Սև ուժերից պաշտպանություն առարկայում։ Քննությունների ժամանակ նա ստանում է «գերազանցում է ակնկալիքները» գնահատականը, որի շնորհիվ ստանում է ՀՍԱՔ մակարդակը[44]։ Նևիլի հմուտ գիտելիքները օգտակար եղան Կախարդների երկրորդ պատերազմում հաղթանակի համար։

Մենամարտել[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևիլը իր հրաշալի հարձակողական և պաշպանողական հմտությունները ապացուցում է մի շարք մենամարտերում։ Մարգարեության սենյակում տեղի ունեցած մենամարտում՝ Նևիլը կարողանում է առանց լուրջ վնասվածքներ ստանալու օգնել Հարրիին և ամբողջ Դամբլդորի Ջոկատին։ Հոգվարթսի ճակատամարտում Նևիլը և Ռոնը մենամարտում են Ֆենրիր Գրեյբեքի հետ և հաղթում[45]։

Հմայքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևիլը տաղանդավոր էր նաև հմայությունների գործում։ Քննությունների ժամանակ ստանում է «գերազանցում է ակնկալիքները» գնահատականը[44]:Դամբլդորի Ջոկատի հանդիպումների ժամանակ Հերմիոնան աշակերտներին սովորեցնում է «վահան» հմայքը, որը ամենաարագը սովորում է Նևիլը[45]։ Նա արդյունավետ օգտագործում էր նաև «կողպող»[45] և «հեռացնող» հմայքները։ Նա ստանում էր նաև ոչ մարմնավորված պատրոնուս, որը իր մոգական հմտությունների կարևորագույն ապացույցն էր։

Կերպարանափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունենալով ոչ լավ գիտելիքներ Կերպարանափություն առարկայից՝ քննություններին Նևիլը ստանում է «ընդունելի» գնահատականը[44], և չի կարողանում ստանալ ՀՍԱՔ մակարդակ։ ՄաքԳոնագալը պնդում էր, որ Նևիլի ոչ բավարար գիտելիքներըի պատճառը իր անվստահությունն է։

Առաջնորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-1998 թվականներին Նևիլը վերկազմեց Դամբլդորի Ջոկատը Ջինիի և Լունայի հետ։ Նրա առաջնորդական լավ հմտությունները ապացուցում է այն փաստը, որ մահաբերները փորձում էին վերահսկել Նևիլին իր տատիկի միջոցով։ Նրա գիտելիքները հետագայում օգնեցին Հոգվարթսում դառնալ բուսաբանության պրոֆեսոր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «J.K.Rowling Official Site». 2006 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  2. «Harry Potter and the Chamber of Secrets». Read Online Free Book. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  3. «The Quill of Acceptance and The Book of Admittance - Pottermore». Pottermore (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  4. «Harry Potter and the Philosophers Stone». Read Online Free Book. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  5. «Hatstall - Pottermore». Pottermore (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  6. «Harry Potter and the Philosophers Stone». Read Online Free Book. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  7. 7,0 7,1 «Harry Potter and the Philosopher's Stone». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 6 (The Journey from Platform Nine and Three-Quarters). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  8. «Harry Potter and the Philosopher's Stone». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 13 (Nicolas Flamel). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  9. «Harry Potter and the Philosopher's Stone». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 14 (Norbert the Norwegian Ridgeback). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  10. «Harry Potter and the Philosopher's Stone». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 15 (The Forbidden Forest). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  11. «Harry Potter and the Philosopher's Stone». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 16 (Through the Trapdoor). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  12. «Harry Potter and the Philosopher's Stone». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 17 (The Man with Two Faces). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  13. 13,0 13,1 «Harry Potter and the Chamber of Secrets». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 6 (Gilderoy Lockhart). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  14. 14,0 14,1 «Harry Potter and the Chamber of Secrets». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 11 (The Duelling Club). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  15. «Harry Potter and the Chamber of Secrets». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 14 (Cornelius Fudge). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  16. «Harry Potter and the Chamber of Secrets». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 5 (The Dementor). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  17. 17,0 17,1 «Harry Potter and the Chamber of Secrets». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 6 (Talons and Tea Leaves). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  18. 18,0 18,1 «Harry Potter and the Chamber of Secrets». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 7 (The Boggart in the Wardrobe). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  19. «Harry Potter and the Chamber of Secrets». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 14 (Snape's Grudge). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  20. «Harry Potter and the Goblet of Fire». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 11 (Aboard the Hogwarts Express). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  21. «Harry Potter and the Goblet of Fire». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 14 (The Unforgivable Curses). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  22. «Harry Potter and the Goblet of Fire». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 26 (The Second Task). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  23. «Harry Potter and the Goblet of Fire». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 15 (Beauxbatons and Durmstrang). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  24. «Harry Potter and the Goblet of Fire». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 23 (The Yule Ball). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  25. «Harry Potter and the Order of the Phoenix». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 10 (Luna Lovegood). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  26. «Harry Potter and the Order of the Phoenix». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  27. «Harry Potter and the Order of the Phoenix». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 18 (Dumbledore's Army). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  28. «Harry Potter and the Order of the Phoenix». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 23 (Christmas on the Closed Ward). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  29. «Harry Potter and the Order of the Phoenix». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 25 (The Beetle at Bay). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  30. «Harry Potter and the Order of the Phoenix». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 33 (Fight and Flight). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  31. «Harry Potter and the Order of the Phoenix». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 34 (The Department of Mysteries). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  32. «Harry Potter and the Order of the Phoenix». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 36 (The Only One He Ever Feared). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  33. «Harry Potter and the Order of the Phoenix». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 38 (The Second War Begins). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  34. «Harry Potter and the Half-Blood Prince». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 7 (The Slug Club). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  35. «Harry Potter and the Half-Blood Prince». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 30 (The White Tomb). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  36. «Harry Potter and the Deathly Hallows». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 29 (The Lost Diadem). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  37. «Harry Potter and the Deathly Hallows». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 30 (The Sacking of Severus Snape). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  38. «Harry Potter and the Deathly Hallows». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 31 (The Battle of Hogwarts). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  39. «Harry Potter and the Deathly Hallows». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 34 (The Forest Again). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  40. «Harry Potter and the Deathly Hallows». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 36 (The Flaw in the Plan). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  41. «"PotterCast Interviews J.K. Rowling, part one." (2007), Accio Quote!». www.accio-quote.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  42. «Harry Potter and the Deathly Hallows». Harry Potter Wiki (անգլերեն). Epilogue (Nineteen Years Later). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  43. «J. K. Rowling at Carnegie Hall Reveals Dumbledore is Gay; Neville Marries Hannah Abbott, and Much More - The-Leaky-Cauldron.org». The-Leaky-Cauldron.org (ամերիկյան անգլերեն). 2007 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  44. 44,0 44,1 44,2 44,3 «Harry Potter and the Half-Blood Prince». Read Online Free Book. Chapter 9 (The Half-Blood Prince). Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  45. 45,0 45,1 45,2 «Harry Potter and the Deathly Hallows». Read Online Free Book. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]